ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հիմնադրվել է 2000թ. հուլիսի 29-ին, ՀՀ արդարադատության նախարարությունում վերագրանցվել է 2004 թվականին: Կազմակերպության առաջնային նպատակը Հայաստանում հետաքննական լրագրության, խոսքի եւ մամուլի ազատության, ժողովրդավարական արժեքների զարգացումն ու ամրապնդումն է:

2001-ից Կազմակերպությունը պատրաստում է հետաքննական ֆիլմեր եւ հոդվածներ տարբեր ոլորտների վերաբերյալ՝ բնապահպանություն, սոցիալական ապահովություն, կրթություն, մշակույթ,  արդարադատություն, էներգետիկա, բանկային համակարգ եւ այլն: Այդ հետաքննությունների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ եւ ապօրինություններ, մարդու իրավունքների խախտման դեպքեր են բացահայտվել:

2001 թվականին կազմակերպությունը գործարկել է «Հետք» ինտերնետային թերթը, իսկ 2002-ի սպետմեբերին, նաւե՝ դրա անգլերեն տարբերակը: Ներկայումս «Հետքը» եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:  «Հետքի» հոդվածներն ու ֆիլմերն արտատպում են ինչպես տեղական, այնպես էլ սփյուռքյան եւ արտասահմանյան լրատվամիջոցները:

Կազմակերպության գործունեությունն իրականացվում է դրամաշնորհային ծրագրերի եւ նվիրատվությունների միջոցով: Դրամաշնորհատուների թվում են՝ ԱՄՆ ՄԶԳ-ն, «Բաց հասարակությունների հիմնադրամ-Հայաստան» կազմակերպությունը. «Եվրասիա» հիմնադրամը. «Գյուլբենկյան» հիմնադրամը, Դեմոկրատիայի ազգային ֆոնդը (Վաշինգտոն) եւ այլն:

Կազմակերպության գործընկերների թվում են «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ այլ տեղական հասարակական կազմակերպություններ:  

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը անդամակցում է մի շարք միջազգային  հեղինակավոր լրագրողական կազմակերպությունների եւ հետաքննական ցանցերի.  

 2003-ից Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի՝ GIJN անդամ է:

2005-ից անդամակցում է Լրագրողների եվրոպական ընկերակցությանը:

2007-ից Կազմակերպված հանցագործության եւ կոռուպցիայի լուսաբանման ծրագրի մասնակիցն է եւ ներկայացուցիչը Հայաստանում:

Հաշվետվություններ

Տարեկան հաշվետվություն 2017

Տարեկան հաշվետվություն 2015

Տարեկան հաշվետվություն 2014

Տարեկան հաշվետվություն 2013

Կապ

Մեր Հասցեն
Հայաստանի Հանրապետություն
Երեւան, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ

Հեռ.՝ (374-10) 56-33-63
Ֆաքս՝ (374-10) 58-11-02
Էլ.փոստ՝ info@hetq.am