15:41, 3 ապրիլի, 2006ՀՀ ոստիկանությունից 2006թ. մարտին Գլխավոր դատախազություն ուղարկված մի գործում քույրեր Գ.-ն եւ Ս.-ն ցուցմունք են տվել, որ Երեւանի բնակիչ Գայանե Դարբինյանն իրենց տարել է Դուբայ, որտեղ էլ նրանք ենթարկվել են սեռական շահագործման: Սակայն նրանք իրենց ցուցմունքներում դժգոհություն չեն հայտնել Գայանեից: Մեր աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ քույրերը դատախազությունում ցուցմունք են տվել, որ իրենց ապօրինաբար երեք օր պահել են Ոստիկանության վեցերորդ վարչությունում եւ ցուցմունք կորզել: Իրենց բողոքում նրանք նաեւ գրել են, որ դատախազության քննիչները նույնպես իրենցից ցուցմունքներ են կորզել: Դատախազության մեր աղբյուրը հայտնեց, որ քույրերին նման դիմում հուշել է գրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնականը, որը հովանավորում է կավատ Գայանե Դարբինյանին:
Գլխավոր դատախազության մամլո ծառայությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ Ոստիկանությունից ստացած նյութերի հիման վրա հարուցված է քրեական գործ: Գայանե Դարբինյանը մեղադրվում է ՀՀ քր.օր.-ի 262 հոդվածով (Պոռնկության կազմակերպում): Քննությունը շարունակվում է:
Իսկ Գայանե Դարբինյանի հետ դատախազության աշխատակցի ունեցած կապի մասին մեր հարցմանը որեւէ պարզաբանում չտրվեց:
Քննությամբ պարզվել է, որ երկու քույրերը Դուբայ են մեկնել Երեւանից:
Իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնականը ի պաշտոնե սպասարկում է «Զվարթնոց» օդակայանը: Մեր տեղեկություններով՝ դատախազի օգնականը միջնորդել է այս գործը կարճելու համար, սակայն արդյունքի չի հասել:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4367 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 3221 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2897 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2328 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2177 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
20.05.2013
դիտվել է 1092 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ