HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բրուցելյոզով հիվանդ ոչխարները տեղափոխվել են Հայաստան

Ոչխարների հիվանդության եւ Հայաստան տեղափոխման մասին տեղյակ էր անձամբ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը:

Ոչխարները հիվանդացել են Բերձորից 4 կմ հեռավորությամբ գտնվող Քարեգահ գյուղում: Այս տարվա մայիսին, երբ վեց մարդ հիվանդացավ բրուցելյոզով, քարեգահցիները ոչնչացրին բրուցելյոզով հիվանդ 15 անասուն:

Չնայած այս մասին տեղյակ էին եւ շրջանի սանէպիդկայանը, եւ ոստիկանությունը, եւ° դատախազությունը, եւ անձամբ վարչակազմի ղեկավարը' Համլետ Խաչատրյանը, սակայն վարակը կանխելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել:

Ոչխարները պատկանում էին «Դոկա-Ագրո» կազմակերպությանը: Կազմակերպության ղեկավարը' Ատոմ Սիրեկանյանը, բրուցելյոզով հիվանդ 1600 գլուխ ոչխար տեղափոխել է Հակարի գյուղի տարածքում գտնվող գոմերը, ինչի արդյունքում տեղացիների անասուններն էլ են վարակվել:

Վարչակազմի ղեկավարն այս գոմերը վարձակալության է տվել Ատոմ Սիրեկանյանին' իմանալով հանդերձ, որ նրա ոչխարները բրուցելյոզով հիվանդ են:

ՙԷդ ոչխարները Ատոմը մի քիչ էժան գնով վաճառեց Հայաստանի մարտունեցի եզդիներին՚,-ասում է Սիրեկանյանի մոտ աշխատողներից մեկը, ով նույնպես վարակվել էր բրուցելյոզով: Ատոմ Սիրեկանյանի ոչխարները պահող հովիվները, որոնց մի մասն ապրում է Քարեգահում, նույնպես վարակվել են:

Քաշաթաղի նախկին դատախազը' վարչակազմի ներկայիս ղեկավարը, ոչ միայն չի ահազանգել, այլեւ օժանդակել է, որպեսզի վարակված ոչխարները տեղափոխվեն Հայաստան:

Ոչ ոք չգիտի, թե բրուցելյոզակիր ոչխարները որտեղ են վաճառվել եւ քանի մարդ է վարակվել:

Քաշաթաղ-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter