Եթե գրքերը ունենային մարդկային լեզու, մի բան կասեին՝ փրկեք մեզ
Գիրքը, թերևս առավել բարդ ու մեծ հրաշալիքն է այն բոլոր հրաշալիքներից, որ մարդկությունը ստացել է ապագայի երջանկության և հզորության ճանապարհին: Արդեն 23 տարի է, ինչ Հրազդան քաղաքում գործում է գիտատեխնիկական գրադարանը, որը պատկանում է էկոնոմիկայի նախարարությանը: Գրադարանը ունի բազմատեսակ գրականություն, մոտ 500 տարբեր տարիքի ընթերցող՝ մանկավարժներ, գիտաշխատողներ, ուսանողներ, աշակերտներ:
Այսքան հարուստ գրականություն ունեցող գրադարանի շենքային պայմանները ուղղակի աննկարագրելիեն:
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Օֆիկ Մկրտչյանի խոսքերով՝ ամբողջ անձրևաջրերը, ձյան հալոցքի ջրերը լցվում են ներս, չնայած մի մասը վերանորոգել են, բայց հիմնականում գրքերը գտնվում են մութ ու խոնավ տեղում. «Համայնքային իշխանություններն էլ թող մտածեն մի բանով օգնեն, չէ՞ որ գրադարանից օգտվում են հրազդանցիները»:
Այստեղ գտնվող գրքերը կարծես մարդկային լեզու առնեին՝ ասելով. «Փրկեք մեզ»: Պահոց, որտեղ գտնվում էր ամբողջ գրականությունը, մութ էր ու խոնավ, որի պատճառով դարակների ներքևի հատվածի գրքերը բորբոսնել էին: Ավելորդ է խոսել ջեռուցման մասին. աշխատողները ցրտից անգամ վերարկուները չեն հանում:
![]() |
![]() |
Ըստ Օֆիկ Մկրտչյանի՝ ընթերցողները ստիպված են լինում ընթերցել գրականությունը փոքր սենյակում, որը ջեռուցվում է էլեկտրականսալիկով, որտեղ նստում են գրադարանի աշխատողները:
Գրադարանում կա ավճար ինտերնետ, որից օգտվում են ընթերցողները: Այս խոնավ պայմաններում պահվում է 7830 գիրք-գրականություն, 11 200 ամսագիր, 1900 թերթ, 2600 թերթիկ, 14 արտադրական եւ 1 շինարարական կատալոգ:
Աշխատողները հույս ունեն, որ օրերից մի օր շենքը կվերանորոգվի:
Նելլի Կարապետյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել