Չորեքշաբթի, մայիսի 23, 2012

Կազմակերպված սպանությո՞ւն. սենսացիոն բացահայտումներ «Արայի» «ինքնասպան» եղած սեփականատիրոջ գործով (վիդեո)

Էդիկ Բաղդասարյան


19:30, 18 փետրվարի, 2012

Էդիկ Բաղդասարյան
Արարատ Դավթյան

Երեկ երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում, «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցնելով դելֆինարիումի մերձակայքում գտնվող ավտոկայանատեղի հարեւանությամբ, երեխաներին տարել է դելֆինների մասնակցությամբ միջոցառում դիտելու:

Մոտ 2 ժամ անց՝ ներկայացման ավարտից հետո, մոտենալով ավտոմեքենային, Արմինեն դիմապակու վրա ծրար է հայտնաբերել: Նա սկզբում մտածել է, որ դա ինչ-որ գովազդային ակցիայի «հետեւանք» է, սակայն ծրարի մեջ եղել է խտասկավառակ. «Տեսնելով դիսկը՝ նույնիսկ մտածեցի, թե ինչքան են զարգացել գովազդատուները, որ սկսել են դիսկեր տարածել»,- ասում է Արմինեն:

Սակայն ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում ոչ թե գովազդ է, այլ իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունը:

Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղեւորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին:

Հատվածներ Արթուրի և Տատյանայի խոսակցությունից

Արթուրի եւ Տատյանա Չադենկովայի խոսակցությունից հասկացվում է նաեւ, որ այդ ամենում ներգրավված է Տատյանայի համադասարանցին, ում նույպես 100 հազար են մտադիր տալ (եթե դժգոհիավելին կտան): Եվ հենց այդ համադասարանցին էլ ասել է ինգուշների կամ դաղստանցիների մասին, ովքեր էլ ենթադրաբար պիտի իրագործեին սպանությունը:

Արթուր - Իսկ ինգուշները կարո՞ղ են թռնել Հայաստան: Ինգուշնե՞ր են, թե՞ չեչեններ, որ դասարանցիդ ասում էր:

Տատյանա - Դաղստանցիներ: Կամ ինգուշներ են, կամ դաղստանցիներ, մոռացել եմ: Չէ, նրանք սարերով են գալու:

Արթուր - Ո՞նց սարերով: Պետք է նաեւ զենք վերցնել, քաղաք մտնել, նայել… Արմենը սարերում չի լինում, որ…

Տատյանա - Բնական է, նրանք սարերով… Նրանք ոչ մի սահմանում չեն երեւում:

Արթուր - Արմենին սարերում հո չե՞ն սպանելու, Արմենը սարերում չի լինում…

Տատյանա - Չէ, նրանք սարերով կգան, ոչ թե օդանավով կամ այլ բանով:

Արթուր - Այսինքն` անօրինակա՞ն են սահմանը հատելու:

Տատյանա - Ոտքով, իհարկե:

Արթուր - Միեւնույն է, այնտեղ մեքենա է պետք, բան է պետք:

Տատյանա - Դե դրա համար էլ այդպիսի գումար է:

Արթուր - Ուղղակի որ հետո չլինի… Չխնդրեն մեզնից` մեքենա է պետք, սա է պետք, որ էդպիսի բաներ մեզնից չխնդրեն:

Զրույցի 20-րդ րոպեից պարզ է դառնում, որ դեռեւս անցյալ տարվա ձմռանը «կովկասցի այդ մարդկանց» հետ երկու տարբերակ են քննարկել: Իսկ ոմն Արթուրի մասնակցությունը եւ Արմեն Պետրոսյանի հետ մտերիմ լինելը ակնհայտ է դառնում, երբ Արթուրը խոսում է «ամեն ինչից տեղյակ լինելու» մասին. «Շատ բաներ կան, որ նրանք չեն տրամաբանի` որտեղ է մանկապարտեզը, որտեղ վարորդը, թիկնապահը որտեղ է, ինչ է: Ինչպես ինձ համար Դաղստանում որեւէ բան անելը դժվար կլինի, այնպես էլ նրանց՝ Հայաստանում»:

Արթուր - Նրանք չգիտեն չէ՞` ով է Արմենի ընկերը... Ով՝ ով, ինքդ ես հասկանում, իսկ ես բոլորին գիտեմ…

Տատյանա - Ես ասացի` ամենալավը ճանապարհին է` Վրաստան:

Արթուր - Վրաստանո՞ւմ:

Տատյանա - Վրաստանի ճանապարհին: Այո:

Արթուր - Արդեն Վրաստանո՞ւմ, թե՞ մինչեւ Վրաստան:

Տատյանա - Ճանապարհին: Մինչ Վրաստանը:

Արթուր - Մինչեւ Վրաստա՞ն նրանք դա անեն:

Տատյանա - Այո, կարծում եմ… Կամ էլ Վրաստանում: Վրաստանում ինքը նրանց քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ այնտեղ որեւէ մեկը խիստ լարվի:

Արթուր – Չէ՜, Վրաստանում գիտես ոնց է, ոնց որ շերիֆն է Ամերիկայում: Վրաստանում ավելի դժվար է, քան... Գիտեմ: Վրաստանում ոնց որ Դուբայում է: Հիմա էնտեղ գիտես. ոստիկանությունը ոչ կաշառք, ոչինչ… :

Արթուրը համոզում է, որ Վրաստանում ավելի դժվար է իրագործելը, որովհետեւ ոստիկանները խիստ են, եւ ամեն տեղ տեսախցիկներ կան: Համենայնդեպս, Արթուրը երկուշաբթի ինֆորմացիա պետք է ստանարորից հետո էլ ամեն ինչ պետք է պարզ դառնար:

Տեսագրության մեջ հստակ երեւում է, որ Արթուրի եւ Տատյանայի խոսակցությունը տեւել է ավելի քան 2 ժամ, սակայն խտասկավառակում ձայնագրվածի տեւողությունը մոտ 25 րոպե է: Հետաքրքիր է, թե զրույցի որ հատվածներն են կրճատվել:

Իբրեւ բնակության վայր Արթուրը «Skype»-ում նշել է ՌԴ Մոսկվա քաղաքը, չնայած նրա գրանցած տվյալները կարող են նաեւ կեղծ լինել: Ամեն դեպքում, այս ամենն իրավապահները կարող են պարզել եւ հենց Տատյանայի միջոցով նրա «Skype»-ի զրուցակցին գտնել: «Skype»-ով Արթուրի հետ կապվելու «Հետքի» փորձերն առայժմ արդյունք չեն տալիս. նա առցանց չէ:

«Հետքին» հայտնի է դարձել, որ Արմեն Պետրոսյանի «ինքնասպանությունից» ժամեր անց Տատյանան գնացել է վերջինիս Դուբայում գտնվող տուն եւ փորձել մտնել ներս: Սակայն նրան դա անել թույլ չի տվել Արմեն Պետրոսյանի ներկայացուցիչը, ինչի առթիվ Տատյանան նույնիսկ բողոքել է Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահներին, թե ինձ ներս չեն թողնում մահացած ամուսնու բնակարան: Սրան ի պատասխան՝ արաբ իրավապահները հարցրել են՝ իսկ ինչո՞ւ չեք գնում Ձեր ամուսնու մոտ: Վերջինս այդպես էլ չի կարողացել տուն մտնել:

Թե նախկին ամուսնու բնակարանում ինչ էր նրան պետք վերջինիս մահվանից ժամեր անց, իրավապահներն առանց դժվարության կարող են պարզել:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերեցին «Արայ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը՝ քունքի մասում հրազենային վնասվածքով: Նրա աջ ձեռքին եղել է «ՏՏ» մակնիշի ատրճանակ՝ մատը ձգանին դրած:

Ավտոմեքենայի աջ նստատեղին եղել է կաշվե սև պայուսակ, որի մեջ հայտնաբերվել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտով, «ՏՏ» տեսակի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:

Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ՝ «Ինքնասպանության հասցնելու» եւ «Ապօրինի զենք-զինամթերք կրելու» հատկանիշներով:

1988 թ. հիմնադրված «Արայ» ընկերությունը LG, Toshiba, Electrolux, Zanussi, Panasonic, Vestel, Hitachi, Phillips եւ մի շարք այլ ընկերությունների պաշտոնական գործընկերն է, Հայաստանում գործող վաճառքի յոթ ցանցերից բացի ներկայացված է նաեւ Վրաստանում եւ Արաբական Էմիրություններում:

Հոր՝ Արայիկ Պետրոսյանի վաղաժամ (սրտի կաթվածի պատճառով) մահվանից հետո ընտանեկան բիզնեսով զբաղվում էր վերջինիս միակ տղան՝ Արմենը, որն իր կառավարման հմտությունների շնորհիվ համարվում էր հաջողակ բիզնեսմեն: Նրա մահվանից հետո մամուլում շրջանառվող առաջին վարկածներից մեկն այն էր, որ 31-ամյա գործարարին շատ մոտ տարածությունից կրակել են, հետո սրբել ատրճանակի վրայի մատնահետքերը, այն դրել նրա ձեռքի մեջ, մատն էլ` ձգանին:

Արմեն Պետրոսյանը վերջին տարիներին հիմնականում բնակվում էր Դուբայում: Հենց այստեղ էլ 2004 թ. նա հանդիպել է նավթային ընկերություններից մեկի աշխատակից Տատյանա Չադենկովային: Համատեղ կյանքի ընթացքում 2006 թ. ծնվել է նրանց դուստրը:

Տատյանա Չադենկովայան news.am-ի հետ զրույցում նշել է, թե չի հավատում, որ Արմենը կարող էր ինքնասպանություն գործել, եթե, իհարկե, նա չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Սակայն միեւնույն ժամանակ նա պատմել է, որ տարիներ անց Արմենն իրեն ծեծել է, նրա կյանքում կանայք են հայտնվել եւ վերջինս սկսել է հաճախ ալկոհոլ օգտագործել: Ըստ Տատյանայի՝ արդեն 2009-ից նրանք համատեղ չեն ապրել, եւ Արմենը դստերն իր ձեռքից ուղղակի խլել է:

Տեղեկացնենք, որ Արմեն Պետրոսյանի մահվանից հետո կատարված համապատասխան փորձաքննությունը նրա օրգանիզմում թմրանյութի կամ ալկոհոլի առկայություն չի հայտնաբերել:


Գլխավոր էջ




Մեկնաբանություններ (37)
1. Նունե20:22 - 18 փետրվարի, 2012
,- NEWS am-ի հետ զրույցում ասել է այդ ԿԱԽԱՐԴԸ: Սպանելու հրահանգ տալ երեխայիդ հորը?????? Ահավոր է...
2. Վեհարի20:24 - 18 փետրվարի, 2012
Տեսանյութից պարզ է, որ այս ակնհայտ կազմակերպված սպանության դիմաց հարյուրհազար դոլլար տվողը նույն հեշտությամբ միլիոնն էլ կտար մեր անբիծ իրավապահներին, եթե իհարկե ,,Հետքը,, այս տեսանյութը հրապարակելով չմատուցեր նրանց: Տեսանյութը բացահայտում է նաև այն պարզ ճշմարտությունը, որ այսօրվա վրաստանում անգամ շարքային ոստիկանները կաշառք չեն վերցնում, որ սպանություն իրագործելու համար, հանցագործները հայաստանից ավելի հարմար վայր դժվար թէ գտնեն:
3. norashen200721:12 - 18 փետրվարի, 2012
Halala Hetq-in,joxovurd@ arajin@ hetqin e dimum,heto nor iravapahnerin.SHNORHAKALUTYUN...
4. Armen22:03 - 18 փետրվարի, 2012
erevi es Artur@ ays amen@ nkarahanele shataji hamar,heto uzacin chhasneluc heto voroshele nman cevov patjel Tatyanain,bayc et depqumel Tatyanan shat hangist karoxe asel ,te ove Artur@...mi xosqov shat harcer kan es tesaholovaki het kapvac....
5. anahit22:08 - 18 փետրվարի, 2012
Inch lav e vor "hreshtak" majriki demq@ bacahajtvec, u amena karevor@ na chi cxum!
6. Anna23:03 - 18 փետրվարի, 2012
Ankexc asac shat hetaqrqir e ov e dzaynagrel u inch npataknerov? vonc erevum e mtacvac el dzaynagrel en heto ogtagorcelu hamar.
7. Samvel23:39 - 18 փետրվարի, 2012
indz tvum e ays patmutyunn aveli xory armatner uni. ayspisi video erevi hatuk carayutyunern en arel u Armeni knogn el ogtagortcel. hetakrkir e Arayi vra petakan marminnery hardzakum chen sksel? hromeakan haytni xosk ka gtek nran um dzerk er talis Armeni ... kiny-texi oligarx-bardzr pashtonya?
8. նենե01:36 - 19 փետրվարի, 2012
կարծես մի լավ հայուհի չկար ,որ էդ ռուս անառակին է գտել :առաջին անգամ չէ,որ օտար անառակի հետ կապված նմանատիպ բան ենք լսում:Մեր տղամարդիկ թող խելքի գան
9. Գոհար01:57 - 19 փետրվարի, 2012
բարբարոսություն է....... երևի խոստացած գումարը չստանալու մտավախությունն է եղել պատճառը, որ այս անզգամը նկարահանել է, հետո էլ չստանալով սպասվածն ու օգտագործված լինելու գիտակցումն է դրդել հրապարակել.... ով իմանա...խիղճն է տանջել?
10. gg04:11 - 19 փետրվարի, 2012
Запись производил сам говорящий. Видимо его варианты "отклонили"..Кинули по деньгам, одним словом..Вот он и слил инфу, но не прикрыл свой "юзернэйм"..Если и после этого наша Полиция даст маху...то тут уже нечЕго и говорить
11. gg04:19 - 19 փետրվարի, 2012
artur121212(7?)58
12. Արտակ11:58 - 19 փետրվարի, 2012
Համաձայն եմ Samveli (7) և Նենեի (8) հետ: Հայ կինն այսպիսի ստոր արարքի չի կարող գնալ (բացառություններ կարող են լինել): Հետո, շատ հետաքրքիր է, թե ինչպես են այդ սկավառակը հանձնել Արմենի քրոջը և ինչ նպատակով: 1. Դա հենց արել է այդ Արթուր կոչվածը, և պայմանավորվածությունը չլինելու պատճառով շանտաժ է անում (Armen-4), բայց այս գործով եթե նա բացահայտվի, ապա պատիժն անխուսափելի է. 2. Մեր տեղական հատուկ ծառայությունները այս խոսակցությունը ձայնագրել են, նույնիսկ օգնել են նրան այս ամենն իրագործելու համար, իսկ հիմա Արմենի կնոջը բացահայտում են, որ իրենց թաքնված նպատակն իրագործեն: Ինչևէ ժամանակը ցույց կտա, թե մեր երկրում ինչ կանեն մահացած Արմենին պատկանած կազմակերպությունների` ԱՐԱՅ-ի, հետ:
13. Daniel13:43 - 19 փետրվարի, 2012
Parz e vor Armeni inknaspanutyuny mif e. Bayc aystex ashxatel en profesionalner, voronk aynpes en kazmakerpel "inknaspanutyuny", vor voch mi hetk chen toxel, kam el vostikannern ayd hetker@ "chen tesel". Chi bacarvum, vor kiny kcel e Arturin, ev urishneri mijocov e sa kazmakerpel. U Arturn el vrej e lucum, imanalov vor bacahaytveluc heto el xndir chi unena.
14. Bagrat16:51 - 19 փետրվարի, 2012
Es hamamit em Artaki (12) het, hetevelov ays tesanyutin erevum e vor ays ameni etevum hzor uj ka vor karoghacel e irakanutyan vra achq pakel ev veragrel ibrev inqnaspanutyun ,ayo chi bacarvum vor ays ameni npatak@ ÁRAY' @nerutyun@ xleln e, inch@ @ndunvac e mer erkrwum ,bayc huysov em vor ayn anhayt andznavorutyun@ vor toghel e ayd skavarak@ aselu ban der eli kunena .es hamberutyun em maxtum Armeni @ntaniqin ev huysov em vor jamanak@ amen inch kbacahayti.
15. Naira20:32 - 19 փետրվարի, 2012
Nerkayacum@ ir hertakan, montajvac gorcoghutyunnerov, usti ev bnakan hunov sharunakvum e... merorya serialner@ nman proffesional scenaristneri kariq@ unen.
16. nana22:29 - 19 փետրվարի, 2012
es inch apushutyun a? kine xosuma erexun paxcnelu masin isk "artur" -@ provokavianer a anum, ibr urish tema a qnnarkvum? um a harmar kexc imastner dnele bareri hetevum? kexc meknabanutyunner anele es paragayum? kam "sensacion" nyuter texadrele? yes iskapes huys unem vor mer iravapahnere yev shah-a -ger-g ervac mardik aveli xelaci hnarkner i vichaki en hnarelu.
17. arpy22:50 - 19 փետրվարի, 2012
որքան հասկացա երեխայի համար է պատվիրել սպանել նախկին ամուսնուն. տեսնես հիմա երեխան մոր մոտ է???
18. lili01:30 - 20 փետրվարի, 2012
es xmor@ shat jur kxmi.mardaspan lrpi hetevum shat ban ka taknvac.mer iravapahner@ vor cankanan lriv kbacahayten.
19. gago04:42 - 20 փետրվարի, 2012
sax sarqac bana qroj komic vor sax unecvacq@ iran mna skypov el iskakan knga tex@ urish russ axchika teche xi piti nenc nkarac @Lner vor demq@ cherva
20. Экспертиза04:53 - 20 փետրվարի, 2012
Угрожая предметом похожим на пистолет вынесли предмет похожий на телевизор ))) Народ, вы чё ? Это семейство не угомонилось отниманием ребёнка у матери а теперь ещё и фабрикует какой то бред..Где там Татьяна ? Это существо тщательно скрывающее лицо в тени на протяжении всей записи ?.. Только одного они не учли.. ЗАПЕРТЫЕ двери автомобиля в которой произошло самоубийство.. и ключ в замке зажигания. Впрочем скорее всего учли но вброс всё таки решили сделать..и чести им это не делает.
21. YURIST09:46 - 20 փետրվարի, 2012
Это дело рук Армянской мафии-мафия безсмертна. Кому как надо , так действует. По этому и на каждом шагу самострелы. Это все монтаж, явно видно
22. Սոնա Տռուզյան10:58 - 20 փետրվարի, 2012
Հարգելի «Հետքի» խմբագրություն, ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն արդեն իսկ հանձնարարել է նախաքննական մարմնին՝ ոստիկանությանը, քննության առարկա դարձնել նշված հրապարակումը: Այսինքն՝ նաեւ այս վարկածի շուրջ կտարվի քննություն, կնշանակվեն փորձաքննություններ, կհարցաքննվեն մատնանշված անձինք: գլխավոր դատախազի մամուլի քարտուղար
23. Экспертиза16:47 - 20 փետրվարի, 2012
Есть такое выражение "дьявол скрывается в деталях"..Обратите внимание на 19-ю минуту записи. "может до этого не дойдёт..он сам.. нервы не выдержат" ..заранее зная что сфабриковать подготовку к заказному убийству не получится, т.к. всё таки имело место самоубийство (см мой пост выше), тупые крысы решили состряпать доведение до самоубийства.. Так вот слушайте сюда внимательно..НИКОГДА обсуждающие ликвидацию не будут рассматривать вероятность того что жертва возможно покончит с собой.. Вот и всё. А редакции я бы рекомендовал изучение статьи 333 УК Армении. Одного вопросительного знака в заголовке явно недостаточно, а словосочетания "якобы Татьяны Чаденковой" что то не наблюдается. Нельзя так, господа..Да, и напоследок..хотя о мёртвых плохо не принято, но это собственно не я писал.. Портрет Наполеона...с картинками. http://samara.kp.ru/daily/24433.5/601598/ Руки прочь от Матери, зажравшиеся паразиты.
24. Իրավաբան20:46 - 20 փետրվարի, 2012
23-րդ տողում պարզ բացահայտված է ծածկանունի տակ գտնվող անձը: Ինչևէ նա էլ կարող է իր կարծիքն ունենալ: Հետաքրքիրն այն է, որ news.am -ում հրապարակում է եղել, ըստ որի` Չադենկովան ասել է, որ դա երեխային առևանգելուն էր վերաբերվել: Բայց տեսանյութից պարզ երևում է, որ խոսքը գնում է Արմենին սպանելու պատվերի մասին: Չադենկովան խոսում է Վրաստան գնալու ճանապարհի մասին: Հարց- Արմենը երեխայի հետ էր գնում Վրաստան? Եթե ոչ, ապա ամեն ինչ պարզ է, եթե այո, ապա ինչ պետք է անեին զինված վարձկանները և ինչպես պետք է երեխային առևանգեն առանց Արմենին վնասելու? Տեսանյութի 22:57-ում Արթուր կոչվածն ուղղակի է ասում "սարերում չեն սպանելու"? Ցավալին գիտեք որն է, որ մեր իրավապահները իրենց անկարողությունը պաշտպանելու համար հիմա էլ փորձելու են հակառակն ապացուցել ու դրանով պարտակելու են հնարավոր հանցագործությունը: Ի վերջո հասարակությունը կարող է պահանջել պատժել հանցագործին: Եթե իրոք Արմեն Պետրոսյանն ինքնասպան է եղել, ապա պարզեք դա և վերջ, իսկ եթե նրան ինքնասպանության են հասցրել կամ սպանել են, ապա պարզեք դա և պատժեք մեղավորներին:
25. armen 21:25 - 20 փետրվարի, 2012
es spanutyun@ uxaki ogtagorcel en pah@ ,et hastat ,imanalov knoj u amusnu haraberutyan masin et arankum ogtagorcel en pah@ .isk et zapisnel vor tyurimacutyun arajacni hetker@ shur tan knoj vra .specyalni e sarkac es amen@ ,voch mek et temayoc skaipov cher xosi uxaki harceri chisht ogtagircman cevoc arajacela es kadrer@ .hastat kin@ stex kap chuni.
26. Expert02:25 - 21 փետրվարի, 2012
Ays Skype xosakzutyun dzaynagrel e Artur kochvaz@ vorpesi Tatyanayin ir bri mej pahi. Bayz inchpes e ayn haytnvel yerrord u chorord andzanz dzerqum da qnnutyan hamar shat hesht e parzel iharke zankutyun unenalu depqum. Yes aveli hakvaz em mtazel vor videon bemakanazum che. Aynpes vor Tatyanayin qnnel@ amen harzi patasxan karox e tal. Mnum e yentadrel vor Tatyanayi tikunqin mardik en kangnaz vor tiranan Arayi harstutyan@ firman yerexayi anunov dzevakerpelu mijozov. Arturin haytnaberel@ 5 ropei gorz e. Skaypiz u komputeriz tarrakan giteliqner unezox@ khastati im asaz@.
27. Hasmik12:29 - 21 փետրվարի, 2012
stor kin... ayo! hay kiny nman ban erbeq cher ani... Astvats kta nran arjani patij...
28. xxxxxx19:29 - 21 փետրվարի, 2012
mi ban hastat e pastoren sarerum zgusha petk linel.....
29. harut22:54 - 21 փետրվարի, 2012
jisht asast avto mekenai mech ikna spanutyun kiyankum chem lsel vor marten avtoum iren spani yes ughaki chem havatum, husanq mer vostikanutyune ke basahayti spanutyune
30. Տիգրան22:57 - 21 փետրվարի, 2012
Ակնհյատ է, որ սա հենց սպանություն կատրելու մասին են խոսում: Իսկ իրավապահները էշի ականջում քնած են:
31. Արմեն22:59 - 21 փետրվարի, 2012
Մինչեւ հիմա իրավապահները հասրակության համոզում էին, որ սա ինքնասպանություն է: Իսկ հիմա տեսնես ինչ են ասելու:
32. knnichic chvaxecox15:03 - 22 փետրվարի, 2012
knnich@ shahagrgrvac mard e. Xexch Hayk Gevorgyani grpan@ avaria gcecin u dzerbakalecin. isk uxxaki apacuyc unenalov poxanak dzerbakalen ayd axgkan, mi hat el ardaracnum en. amot
33. grigor17:24 - 22 փետրվարի, 2012
Ya kak ponimayu ekspertiza eto ili Tatyana ili ee chelovek. Moe mnenie takoe - ona imenno dovela ego do samoubiystva. A seichas eyu polzuetsya kto to. Seichas s nei nichego ne sdelayut. a potom , kak lakomiy kusochek urvut - srazu ee posadyat.
34. grigor17:31 - 22 փետրվարի, 2012
Amen inch parzic el parz e. Knojn ogtagorcelov uzum en tiranan Aray-in. Bayc chi stacvi... 100 hogi ho chen spani
35. meri20:34 - 22 փետրվարի, 2012
im karcikov, et stori demk@ parze(knoj), "hreshtaki teverov", poxocain.baic naev chem karox , mexk@ gcem cpanutyan ,et poxocaini vra, ira uxex@ ogtagorcel a mi urish@,lselov dzainagrutyn@ ,amen inch parz e,vor Arturin huzox teman henc da e,joxov@rdi barov asac ,lav texer@ 2 angam ,an@ndat, temaya bacum ,(saric, vractanic, dzoric),vor et poxocain@ ira erjankutun@ ch@haskacav,urish@ kogtagorci ira dem.Uxaki ,k@cankanam ,vor mer hayer@,iranc erjankutun@ gtnen mer azgi het, te txaner@ ,te axchikner@,otar@ mer mantalitet@ chuni ,@ntanik kazmelu hamar.Huisov em vor ,es patmutyn@ shut k@bacahaitvi.
36. Ghost17:55 - 23 փետրվարի, 2012
User "artur12121258" exists in the skype: Artur moskva, Russia
37. Arsen03:07 - 24 փետրվարի, 2012
Բայց ինչ գիտեք, որ խոսող աղջիկը նշված Տատյանան է, թեպետ չի բացառվում, որ հենց Տատյանան արած լինի, սակայն կարող է նաև հենց իրական պատվիրատուն նման կերպ է վարվել կասկածը Տատյանայի վրա տանելու համար, քանի որ առաջին կասկածյալը նա է: Քանի որ ինչպես երևում է սա արվել է կողքից, խոսում է ոմն Արթուր, աղջկա դեմքը չի երևում...............Եթե Տատյանան է արել կամ Արթուրը, ինչի պիտի իրենք իրենց մատնեին
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»