Մեդիա |
18:24, 5 ապրիլի, 2012Լիանա Սայադյան
Տաթևիկ Շալջյան
2011 թվականին զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ քննվող զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքով 37 գործից 30-ը շարունակվեց 2012-ին: Այս տարվա առաջին եռամսյակի ամփոփված տվյալներով՝ այդ գործերից 6-ի քննությունն ավարտվել է ՀՀ դատական համակարգում, 5 գործի վերաբերյալ կայացվել են վճիռներ ընդհանուր իրավասության դատարանների կողմից, 1 գործ ուղարկվել է Վճռաբեկ դատարան: Այժմ ընդհանուր իրավասության դատարաններում ընթացքի մեջ է 18 գործի քննություն:
ԶԼՄ-ները մինչ օրս ընդհանուր առմամբ վճարել են 9 մլն 796 հազար 560 դրամ՝ իբրեւ զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցման գումար:
|
ԶԼՄ-ի անվանումը |
Փոխհատուցում պահանջողի անունը |
Դատարանի կողմից բավարարված գումարի չափը |
Վճարվել է/Չի վճարվել |
|
«Հետաքննող լրագրողներ ՀԿ» |
Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյան |
952.600 դրամ (22.600-ը՝ պետտուրք) |
Չի վճարվել |
|
«Հրապարակ» օրաթերթ |
Հրաչ Քեշիշյան |
376.560 (որից՝ 6.000 դրամը՝ պետտուրք, 70.560 դրամը՝ փորձաքննության գումար) |
Վճարվել է |
|
«Հայկական ժամանակ» օրաթերթ |
Ռուբեն Հայրապետյան, Լևոն Սարգսյան, Սամվել Ալեքսանյան |
6 մլն 132 հազար դրամ (132,000 դրամը` որպես պետտուրք) |
Վճարվել է |
|
«Երկիր» օրաթերթ |
ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյան |
288.000 դրամ |
Վճարվել է |
|
«Ժամանակ» օրաթերթ |
Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններ |
3 մլն դրամ |
Վճարվել է |
|
«Ժամանակ» օրաթերթ |
Թաթուլ Մանասերյանն |
510.000 |
Բողոքարկվել է Վճռաբեկ դատարան |
|
«Ժամանակ» օրաթերթ |
«Գլենդել Հիլզ» |
550.000 |
Վերաքննիչ բողոք է ներկայացվելու |
|
«Ժողովուրդ» օրաթերթ |
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյան |
200.000 |
Վերաքննիչ բողոք է ներկայացվելու |
|
Ընդամենը |
|
12.009.160 |
9,796,560 |
Այս տարի քննված գործերից ընդամենը մեկով է կայացվել հաշտության համաձայնություն («Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակի»»):
2 գործով (Վանո Եղիազարյանն ընդդեմ «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի, Թերեզա Շահվերդյանն ընդդեմ «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի) հայցվորներն իրենք են վերանայել հայցապահանջի գումարը՝ առաջնորդվելով ՍԴ 2011թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ. Վանո Եղիազարյանը 1 մլն դրամի փոխարեն պահանջում է խորհրդանշական 1 լումա, իսկ Թերեզա Շահվերդյանը 2 մլն դրամի փոխարեն՝ 200.000 դրամ: Երկու դեպքում դատարաններն են պահանջվածից ցածր գումարներով բավարարել հայցերը («Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի, Նվեր Պողոսյանն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի):
Ավարտված դատավարություններ
Վճռաբեկ դատարան ուղարկված գործեր
Ընդհանուր իրավասության դատարաններում ավարտված գործեր
Ընթացող դատավարությունները՝ ստորեւ
|
1 |
Ֆարաոն Միրզոյանն ընդդեմ «Չորրորդ Ինքնշխանություն» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի և Սերգեյ Գևորգի Գասպարյանի |
Պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հերքելու և պատճառված վնասները հատուցելու պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան |
|
2 |
Երևանի պետական համալսարան ՊՈԱԿ-ը, Արա Գաբուզյանն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի, Սիրակ Եղիազարյանի |
Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան |
|
3 |
Գուրգեն Խաչատրյանն ընդդեմ Լուսինե Աշուղյանի, երրորդ անձ՝ «ATV» և «Հետք» |
Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ |
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, |
|
4 |
Թերեզա Շահվերդյանն ընդդեմ Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ՝ «Հետք» շաբաթաթերթ |
Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ |
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան |
|
5 |
Մուրադ Ասրյանն ընդդեմ «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի |
Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին |
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան |
|
6 |
Վանո Եղիազարյանն ընդդեմ Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ՝ «Հետք» շաբաթաթերթ |
Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ |
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան |
|
7 |
Տիգրան Տերտերյանի օրինական ներկայացուցիչ Համլետ Տերտերյանն ընդդեմ «168 Ժամ» ՍՊԸ-ի և Մարինե Մարտիրոսյանի |
Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պ/մ |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Դատավոր՝ Ա. Մելքումյան Դահլիճ՝ 13 |
|
8 |
«Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ «Իջևան ստուդիա» ՍՊԸ-ի և Նաիրա Խաչիկյանի |
Ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պ/մ |
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, նստավայրը՝ Դիլիջան |
|
9 |
«Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունը և Արթուր Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթի և «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի |
Պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պ/մ |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան |
|
10 |
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի |
Պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան |
|
11 |
«Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանն ընդդեմ «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» ՀԿ-ի նախագահ Լեւոն Բարսեղյանի |
Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եվ պատճառված վնասի հատուցման պահանջների մասին |
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան |
|
12 |
Բենիկ Հարությունյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի |
Վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման և հերքումը հրապարակելուն պարտավորեցնելու պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան |
|
13 |
Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ՝ «Առավոտ» օրաթաթերթ |
Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ |
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան |
|
14 |
«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն»-ն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի |
Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան |
|
15 |
Մարգարիտ Մարտիրոսյանն ընդդեմ «168 ժամ» շաբաթաթերթի և Հռիփսիմե Կարապետյանի |
Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան |
|
16 |
Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունն ընդդեմ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲԸ-ի |
Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան |
|
17 |
Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի |
2011թ. ապրիլի 21-ին Հրապարակ օրաթերթի 73/684/ համարի 1-ին էջում հրապարակված հոդվածի հերքումը տպագրելու և պատճառված վնասը փոխհատուցելու պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Դատավոր՝ Ս. Թադևոսյան |
|
18 |
«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեդիա կոնսալթ» news.am |
Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պ/մ |
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան |
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4043 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2250 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 1953 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
17.05.2013
դիտվել է 1637 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը
22.05.2013
դիտվել է 1480 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
22.05.2013
դիտվել է 1333 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է