HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անչափահաս երեխաներն աշխատում են, որպեսզի օգնեն հորը (վիդեո)

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչ Բագրատ Խաչատրյանի կյանքի խորհուրդն  աշխատանքն է: Բագրատը որբ է մեծացել: Նրա ծնվելու պահին, ծանր ծննդաբերությունից մահացել է մայրը`  միակ, փոքրիկ ու անպաշտպան որդուն թողնելով Բագրատի մորեղբոր խնամքին:

«Քեռիս էլ 7 երեխաներ է ունեցել»,- ասում է Բագրատը: Քեռու բազմանդամ ընտանիքում մեծանալով` Բագրատը գնահատել ու կարևորել է ընտանիքի արժեքն ու անհրաժեշտությունը իր կյանքում: «Մենակ եմ եղել»,- հիշում է նա:  Իր մենակության պատճառով էլ Բագրատը ստեղծել է մեծ ընտանիք, որտեղ  հացի է նստում իր աշխատասեր կնոջ և 7 անչափահաս երեխաների հետ: Սակայն գյուղացու առջև  ծառացել է բազմանդամ ընտանիքը կերակրելու հոգսը: Այդուհանդերձ, կյանքի դժվարությունները  չեն ընկճում Բագրատին: Նա  իր երկու անչափահաս  որդիների հետ ընտրել է արժանապատիվ ապրելու ճանապարհը և իր ընտանիքը կերակրելու ու պահելու գործում ապավինում է հալալ աշխատանքին:

Բագրատը աշխատասիրություն է սերմանում իր երեխաների մեջ, հատկապես  անչափահաս տղաների` Մեխակի և  Արտակի:

Բագրատը կնոջ հմայքը նույնպես տեսնում է աշխատասիրության մեջ. «Աշխատող է»,- կնոջը գովում է  նա:

«Ղոչաղ են, աշխատող են: Աշխատում ենք, կարում չենք ապրենք, որ չաշխատենք, ոնց կապրենք: Գյուղում առանց աշխատանքի չի լինի»,-իր երկու որդիներին գովում է Բագրատը:  

Որդիներից Մեխակն ասում է, որ հոր հոգսերը թեթևացնելու համար սիրով ու կամովին արոտ է տանում իրենց գյուղի գառները, իսկ 6-ամյա Արտակը  ջուրն է տանում ոչխարները և հանդում օգնում հովիվ հորը: 

Սրանով հանդերձ` Բագրատ Խաչատրյանի` 9 անձանցից բաղկացած ընտանիքը ապրում է կոմունալ տարրական պայմաններից զուրկ բնակարանում,  ապահովված չէ  բնական գազով:  

Բագրատ Խաչատրյանը հպարտանում իր որդիներով. սոցիալական դժվարությունների առաջ նրա ընտանիքը չի ընկրկում  և ապրում է վաղվա լավագույն  ակնկալիքներով: 

Մեկնաբանություններ (3)

yy
Ակ-ին: Զուլում ես: Կարող է մեկ կամ երկու տարեկան երեխաներն են քո գիտեցած գյուղերում մեծերին հավասար աշխատում տնտեսության մեջ: Հլա լավ հիշի: Թույնը վատ բան է:
drizzlebrain
Այդպիսի մարդիկ են աշխարհն իրենց շալակին տանում…Աստված թող նրանց առողջություն, ուժ ու զորություն տա, իշխանավորներին էլ` խիղճ ու նրանց օգնելու կարողություն
AK
Tnahsenner, gnaceq cankactas gyugh, erexeq@ 4-5 tarekanic metserin havasar ashxatum en tntesuthyan mej. Nyut eq gtel, lusabanum eq ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter