HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անհետացած քանդակներ, ոչնչացած նկարներ՝ Ազգային պատկերասրահում. քրեական գործեր չեն հարուցվում

2010 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել է 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» քանդակը:

Այս փաստը պատկերասրահի տնօրինությունը մեկ տարի թաքցրել է: Այնուհետեւ պարզվել է, որ եւս տասը արձաններ են անհետացել պատկերասրահից:

Ոստիկանությանը հարցում էինք ուղղել՝ ակնկալելով ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները.

  1. Հայաստանի ազգային պատկերասրահից արձանիկների անհետացման փաստի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ:
  2. Եթե հարուցվել է քրեական գործ, ապա կա՞ն կալանավորված անձինք, թե՞ ոչ, եւ ի՞նչ փուլում է այդ գործը:
  3. Եթե չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ:

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ ազգային պատկերասրահից 2010 թ. ընթացքում 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» հայտնի քանդակի եւ հարցման մեջ նշված 10 արձանների կորստյան վերաբերյալ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում եւ ենթակա ստորաբաժիններում հարուցված քրեական գործեր չկան: Ձեր հարցման երրորդ կետի պատասխանը կտրվի լրացուցիչ»,- նշված է ոստիկանության պատասխանում:

Այս գրությունից ակնհայտ է, որ քրեական գործ չի հարուցվել, եւ հաստատվում է, որ «հայտնի քանդակն» իսկապես անհետացել է պատկերասրահից: Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել. սպասում ենք «լրացուցիչ» պատասխանի, տեսնենք՝ ինչպե՞ս է ոստիկանությունն արդարացնելու քրեական գործ չհարուցելը:

Նույնաբովանդակ հարցումներ ուղարկել ենք նաեւ գլխավոր դատախազություն, մշակույթի նախարարություն եւ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին: Այս երեք կառույցներից առայժմ պատասխաններ չենք ստացել:

Ընդհանրապես, Ազգային պատկերասրահում նկարների, քանդակների տարօրինակ «անհետացումները» շատ են: Չնայած բոլոր փաստերն առայժմ կոծկվում են, բայց դրանք չեն կարող հավերժ ձգվել. Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը մի օր պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ կատարվում է իր ղեկավարած կառույցում:

Այժմ պատմենք պատկերասրահում կատարված մեկ իրադարձության մասին, որը կրկին քրեաիրավական գնահատական չի ստացել: 2009-ի հուլիսի 31-ին ջրով են լցվել պատկերասրահի հոլանդական եւ մասամբ ֆրանսիական սրահները: Այս երկու սրահներում փչացել է հինգ նկար եւ 18-րդ դարի հոլանդական մեկ պահարան (ինվենտար համարը՝ 1241/16504):

Հոլանդական սրահի նկարները 16-17-րդ դարերի հեղինակների գործեր են, մասնագետները դրանց արժեքը գնահատում են մի քանի միլիոն դոլար: Պատկերասրահում «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ ամենաշատը վնասվել են ֆլամանդացի նկարիչ Տենիրս Դավիթ Կրտսերի /1610-1690/ երկու գեղանկարներից մեկը, իտալացի նկարիչներ Բասսանո Լեանդրոյի /1557-1622/ և Բասսանո Յակոպոյի /1510-1592/ գործերը:

Ֆրանսիական սրահից փչացել է Լուի Լեննենի շրջանի «Թռչնաբները ավերողները» գործը: Պատկերասրահի նկարները վերականգնողներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասաց, որ այդ գործերից հնարավոր է եղել վերականգնել միայն մեկը` «Թռչնաբները ավերողները»: Իսկ «ջրհեղեղի» պատճառը գիշերը պատկերասրահում մի ֆիլմի նկարահանումներն են եղել, որի ավարտից հետո պատկերասրահի վերին հարկում գտնվող սրճարանում «կերուխումից» հետո մոռացել են փակել ջրի ծորակը, եւ այն ողողել է ներքեւի երկու սրահները:

Այս փաստի առթիվ եւս քրեական գործ չի հարուցվել:

շարունակելի

Մեկնաբանություններ (31)

Գեհենի Առաքել
http://skazanie.info/pan Այս քանդակը բավական է, որպեսզի այդ հանցախումբը, որի գլխավորը Աղվան Հովսեփյանն է ցմահ ազատազրկվի։ Նրանք համաշխարային արվեստի ու մարդկության դեմ են հանցանք գործել։
Մլեհ
32. ARMEN - 122-ամեայ Զառամեալի սնամէջ, ընդ որում ծիծաղելիօրէն օտարահունչ գովերգութիւնը ի՞նչ կապ կրնար ունենալ Փարաւոնին կատարած զանցանքներուն թեմային հետ:
Onnik K.
AMOT. WHAT A SHAME.
ARMEN
GO EAST AND GO TO WEST TASHNAGCUTYUN IS THE BEST!!
Karo
Joxovurs sranc tnorenin hima el bereq Bnapahpanutian Naxarar voch mi banov Bulkun chi zichum:)))))))))))
lallorona
Եվ, բոլորիդ թույլտվությամբ, մի խոսք ևս՝ հետգրության կարգով. ֆորումներից մեկում մի հարգելի նկարչուհի նշել էր - մեջբերում եմ. ՛՛ ես հիշում եմ այդ արձանը: Փաստորեն դա էլ տարան... Ափսո՜ս, ինչ հրաշալի արձան էր...՛՛: Այն դեպքում, երբ վերոհիշյալ քանդակը երբևէ չի ցուցադրվել և որևէ կատալոգում դրա լուսանկարը զետեղված չէ: Ասածս այն է, հարգելիներս Գագո, Կարեն, Վլադ, Լարիսա Փարեմուզյան և այլոք, որ եթե որևէ քննարկման առարկա չեք տեսել ձեր աչքերով և հստակորեն ըեղյակ չեք հարցի էությանը, ավելի լավ է խուսափոլ գնահատականներ տալուց տվյալ հարցի առնչությամբ, այն էլ- հահյոյանքների, զրպարտությունների կամ կոշտ մեղադրանքների կարգով: դա, մեղմ ասած, բարոյական արարք չէ յուրաքանչյուր դաստիարակված մարդու համար... ինձ թանգարան տալու, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մենկաբանություններին կպատասխանեմ ժպիտով... Այսքանը, այլևս չեմ գրի այստեղ, միայն վստահեցնում եմ, որ ժամանակին այստեղ բարձրացված հարցերը կլուսաբանվեն քաղաքակիրթ և պատշաճ ձևով՝ իր տեղին և իր ժամանակին:
Karlen
Illarona vor xndrem mi 2 hat lav nkar khanes durs es kcaxem lav gnov?:)))))))))))))))))))))))
Kar
Joxovurd et Illaronai demq@ dzez parz chi, el inch eq het@ grvum........ Sharqain talanchia eli
Մլեհ
25. քաքօ ջան, չկռահեցիր. կ՚՚երևի դուն Հ1-ի հոգեզաւակ ես, որ պետութեան շահը գերիվեր դասող ամէն հայ անհատի կը փակցնես ՀՀՇականի պիտակ: Այո՛, Փարաւոնի շահատակութիւնները ուղիղ ածանցեալ են գյադեքի ստեղծած անպատժելիութեան:
lallorona
Արմեն ջան, քանդակը երբեք չի ցուցադրվել, հետևաբար, ըստ ձեզ- միշտ, բոլոր ժամանակներում անհետացած է եղել.. Իսկ ինչու՞ եք միայն հիմա աղմուկ բարձրացնում:)))Ինչ-որ՝ տրամաբանական չէ:)))
կարնե
Ani Hovhannissian - էդ պատասխաննա է, որ էս օրին ենք, մարդը լավ էլ պատասխանա տալիս, ամենքին հալ հալն ու գորա մի բան հասցնումա, մեկին նկար, մեկի ամառանոցի պուրակին արձան, մեկին կիրառական արվեստի մի ուրիշ գործ և այլն
գագո
Մլեհ-ին ՀՀՇ-ական ես այ ախպեր, ով ինչիղց խոսումա դու պետություն, գյադաների ժամանակ, էհ 20 տարիա գյադաների ժամանակ, դու էսքան տարի զարմանում ես?Հա ըստե պետության խնդիրը կա, բայց ավըոա ընկնում պետությունը, բռնաբարություն էղնի պետությունը, կուսակցությունտ փոխի, կուսակցությունտ
lallorona
Տիկ. Վեհանուշ- տարբերակ առաջին:)))))Այլ տարբերակներ կան?)))) ՛՛Ալֆրեդի սենյակ՛՛ ծրագիրը հիշեցի... )))))) Արմեն ջան, վատ սկիզբ չէ:)))
Կարինե
. lallorona Դու պարզապես օգտվում ես այն հանգամանքից, որ ոչ ոք մեզ թույլ չի տա գնալ, ստուգել ու բացահայտումնե անել, դրա համար էդպես ես ասում, իսկ ես քեզ ասում եմ, երեևում է դու այնտեղ մուտքի իրավունք ունես, եթե վստահում են քեզ աշխատակիցները մի հատ հետատքրվի ճապոնական և չինական հաղճապակու կոլեկցիայի հետ, անտիկվար աշխատանքներ թանակրժեք, որ նվիրել են սփյուռքահայեր ու անվանի մտավորկաններ, դեռևս խորհրդային տարիներին, ու տես թե քեզ ինչեր կպատմեն, էդ կատալոքգներն էլ իեևրցնք են գրում, իրենք էլ փոխում, դզմզում
Armen
Իհարկե, lallorona-տիկին Վեհանուշ, որտեղից պիտի տեսներ եթե չկա այդ քանդակը: Դուք ինչքանով եք կապված անհետացումների հետ դրա մասին գուցե խոսեք:
Մլեհ Իշխանեան
Պարոն,օրիորդ կամ տիկին lallorona, Պետական Պատկերասրահի աշխատակի՞ց էք:
Մլեհ
Գյադաներու ժամանակաշրջանի Հայաստանին մէջ ամէն ստորութեան համար պարարտ հող կայ։
lallorona
Հարգելիներս. իմ խոսքի դեմ այստեղ հնչած յուրաքանչյուր ՛՛հակափաստարկին՛՛ պատասխանելը երկար ժամանակ կխլեր, և, համոզված եմ , սա այն դաշտը չէ, որտեղ կարելի է երկարատև բանավեճեր վարել, այն էլ նման հարցերի շուրջ: Այն, որ հաջատեղյակ եմ հարցի էությանը, դուրս է որևէ կասկածից: Հավատացնում եմ: Եվ իմ անւնով հանդես գալու էլ- ժամանակ անպայման կլինի, խոստանում եմ: Անպատեհ է այժմ չակերտները բաց անելը: Իր ժամանակին և՜ ՛՛Հետքը՞, և՜ թանգարանների ՛՛ալան-թանալով՛՛ մտահոգված մարդիկ հստակ առողջ տեղեկատվություն կստանան խնդրի մասին: Ավելին ասել առայժմ հարկ չեմ համարում: Միայն կոչ եմ անում նորից և նորից- մի զրպարտեք:
HRANT
EREVI ISHXANAVORNERI TNERUM E DRA HAMAR EL LRUM EN,,,
Գագո
Բա էդ փարավոնը իրա փարավոնային կայնքը ոնց կազմակերպի, նա կերպարվեստի ոլորտի հայ օլիգարխներիցա, մի հետաքրքվեք նրա կենսակերպով: Երբ ուրիշ նկարիչներ շատ հայտնի , սովորական կերպով են աօրում մենակ նրա ամառանոցը մի քանի միլիոն արժե:
Կարինե
lallorona Համաձայն եմ քեզ հետ որ հետքի արժանահավատ աղբյուրները հնացած ձևակերպում է, բայց լավ կամ վատ էս թերթը գոնե խոսում է էն ահավոր ալան թալանի մասին, որ կատարվում է Հայաստանի թանգարաններում, փորձեք համեմատել 80-ականների թանգարանների ունեցած կատալոգները հիմիկվա կատալոգների հետ, թալանված է ամեն արժեքավոր բան, բա մի տեսեք թե ինչ է կատարվում հնագիտական պխեղումների ժամանակ,դ ամբարանները քանդում են աշխատանքային օրերին, բայց բացում են հանգստյան օրերին, կամ երեկոյան ուշ որ աշխատող-բանվորները տեղում չեն լինում, ովա պիտի վերաահսկի մարդ չի էլ հասկանում:
Kar
Liianorain petq e anhapax mi patkerasrah tal vor na nuin kerp sksi vacharel ayntexi exac chexac@:))))) Naxagahina petq dimel!!!! Hayastanum ays inch a katarvum??????????
Yura
EDIK BAGHDASARYAN DZEZ FRANSIAI HAYERI KOXMIC POXANCUM EM MER SHNORHAKALUTIUN@ VOR AYDQAN USHADIR EQ MER PETUTIAN HANDEP!!!!!!! Dzer nman mardiq petqa inen karavarutiunum ayl voch voroshneri pes miayn TALAN anoxner@
Vlad
De vor mardiq Dataxazi mterim linen irenc himnarknerum mi lav TALAN kkazmakerpen. Nman mi vichak el Bnapahpanutiunuma u bolor uxxiner@ tanum en depi Dataxaz............ Paron Naxagah ushadir e petq linel ays erku volortnrin
Karen
Illarona inds tvuma du el talanchii mtacelakerp unes. Vax@ qez el karoxa vacharen u vochmi qreakan gorc chbacvi!!!! Da hsatat klini ete amen inch nuin kerp sharunakvi!!!!!!!!!
Էդիկ Բաղդասարյան
lallorona- նորից շնորհակալություն: Ես առաջարկում եմ այդ հանդիպումներին մասնակցել, այլ տարբերակ չեմ կարող առաջարկել: Ինչն է այդ հոդվածում սուտը, կարող եք ասել, որ քանդակներ են անհետացել: Պարզվում է դուք արդեն ամեն ինչ գիտեք: Դուք նույնիսկ գիտեք թե ով է ինֆորմացիա տալիս Հետքին: Վերցրեք վարչապետի վերահսկողության ծառայության կատարած ուսումնասիրության արդյունքները եւ կարդացեք: Էնտեղ, իհարկե, ամեն ինչ գրված չէ, բայց դա էլ բավական էր քրեական գործեր հարուցելու համար: Իսկ Հետքի նախկին աշխատակցի անստորագիր նամակի մասին ասածը անհեթեթություն է, գուցե այդ աշծատակցին հարցնեիք թե ինչու է ինքը նախկին աշխատակից: Արդեն իսկ պարզ է, որ պատկերասրահի աշխատակից եք: Պատկերասրահի տնօրենը հրաժարվել է մեր հարցերին պատասխանելուց, եւ պատկերսրահից արդեն 17 աշխատակցի հանդիպել ենք, եւ դեռ մի քանիսին էլ պիտի հանդիպենք: Ինքներդ էլ կարող եք դա պարզել:
lallorona
հարգելի Մլեհ: գարշելի մանկապղծի բացահայտման գործում եթե ՛՛Հետքն՛՛ առնչություն է ունեցել- շնորհակալություն: Իսկապես: Խոսքն այս պահին Ազգային Պատկերասրահի հանդեպ ՛՛Հետքի՛՛ ունեցած բուռն հետաքրքրության մասին է, որն արդեն մի քանի տարվա պատմություն ունի, թերևս այնքան, ինչքան գոյություն ունի ՛՛Հետքը՛՛: Բնականաբար՝ տվյալ հետաքրքրությունը կրում է զրպարտություններ տարածելու բնույթ, ցավոք... Հարգելի Էդիկ Բաղդասարյան. Հետքի՝ այժմ նախկին աշխատակիցներից մեկից եմ լսել սեփական ականջներով- անստորագիր նամակների և այլնի մասին... Եվ վստահորեն պնդում եմ, որպես տեղյակ մարդ- ոչ մի աշխատակցի հետ էլ դուք չեք հանդիպել... Ավելին, գիտեմ ձեր մեղմ ասած ՛՛թյուր տեղեկությունների՛՛ աղբյուրը.. մտերմորեն հավատացնում եմ- այն արժանահավատ չէ, և եթե Աստված տա, այն դեպքն է սա, երբ միտումնավոր բարոյահոգեբանական վնաս հասցնելու միտում չկա տվյալ լրատվամիջոցի կողմից- մի անգամ նեղություն կրեք, հանդիպեք պատկերասրահ և նյութը տպագրեկուց առայ տեղում ճշտեք հանգամանքները... Լրագրական էթիկան դա է պահանջում.. Ոչ թե այն, թե ինչ անունով ես հանդես գալիս...
Anita
ժամանակին իմ մի ծանոթ,ով աշխատում էր պատկերասրահում, պատմում էր, թե ինչ մեծ աղմուկ է եղել, երբ Էլիբեկյան Ռոբերտը չի գտել իր մի նկարը Պատկերասրահում... ու ինչ պարզվում է մի արտասահմանյան ուղևորության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը այն տարել նվեր :
Էդիկ Բաղդասարյան
lallorona-ին Շնորհակալություն խորհուրդների համար: Ոչ մի անստորագիր նամակ չենք ստացել, մեկ տարի է ուսումնասիրում ենք Հայաստանում նկարների բիզնեսը, պատկերասրահից անհետացած, Ինտերպոլով փնտրվող նկարների մասին տեղեկատվությունները: Հանդիպել ենք պատկերասրահի մեկ տասնյակից ավելի ներկա եւ նախկին աշխատակիցների հետ: Այս հոդվածը միայն սկիզբն է, եթե ինչ որ բան չի բավարարում, պարզապես ժամանակ մի ծախսեք Հետքում: Իսկ Էթիկայի մասին հիշեցնելուց գոնե ձեր անունը գրեք:
AKNDET
Ovqer en ayd film nkaroxnere, haytneq drants anunnere yev kancheq patasxanatvutyan... Hertakan zibiln en nkarel yev vochnchatsrel gluxgortsotse...
Լեւոն Բարսեղյան
Ինչ նախարար ունենք է~~~ , գոհ չե՞ք, որ շենքը տեղում է դեռ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter