HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Համո Սահյանի միակ կենդանի ժառանգը, նախագահականի ու կառավարության ընդունարանները և մշակույթի նախարարությունը

Նաիրի Սահյան. «Սա փակ դռների պետություն է»

2014թ. ապրիլի 14-ին լրանում է մեծ բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակը: Գրողի միակ կենդանի ժառանգը՝ Նաիրի Սահյանը, ով 7 տարի է, ապրում է ԱՄՆ-ում, 2011թ. հունիսին վերադարձել է Հայաստան, որպեսզի զբաղվի հոր 100-ամյակի միջոցառումների հարցերով և օգնի այդ գործում: Նաիրի Սահյանին հատկապես մտահոգում է այն, որ Երևանում մինչ այժմ չկան Համո Սահյանի ոչ արձան, ոչ էլ տուն-թանգարան: Նա ցանկացել է պետական պաշտոնյաների հետ քննարկել այդ հարցը:

2011թ. օգոստոսին Նաիրի Սահյանը նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր պաշտոնյաներից մեկին խնդրել է նախագահին հաղորդել, որ Համո Սահյանի միակ կենդանի ժառանգը ընդունելություն է խնդրում՝ հոր 100-ամյակի հետ կապված: Նաիրի Սահյանը չի ցանկանում, որ նշվի այդ պաշտոնյայի անունը, քանի որ նրան դիմել էր՝ որպես անձնական խնդրանք. ի պաշտոնե այդ պաշտոնյան պարտավոր չէր օգնել:

«Ասաց՝ «կփոխանցեմ», 2 ամիս տարավ-բերեց, ասաց՝ «չի լինելու», «չեմ կարող», «ես բացակայում եմ հանրապետությունից»: Ես չգիտեմ՝ ասել է, թե չէ, բայց ինձ թվաց՝ ասել է, նա չի համաձայնվել: Հոկտեմբերին՝ 2 ամիս խաբելուց հետո, մերժեց ինչ-որ մեկի միջոցով: Չհանդիպեց էլ ինձ»,- պատմում է գրողի որդին:

Դրանից հետո՝ 2011թ. հոկտեմբերին, Նաիրի Սահյանը գնացել է նախագահականի ընդունարան, ներկայացել, հարցրել, թե ինչ պետք է անի, որ հանդիպի նախագահին: Նախագահականում ասել են, որ նամակ պետք է գրի: Նա նամակ է գրել ու հանձնել նախագահականին, որտեղից ասել են, որ կզանգահարեն:

«Երկու հեռախոսի համար տվեցի և սկսեցի սպասել: Երկու ամիս սպասելուց հետո տեսա, որ ինձ զանգ չտվեցին, նորից գնացի ընդունարանի պետի՝ այդ կնոջ մոտ, ասացի, որ «2 ամիս է սպասում եմ, ձեր զանգը չկա»: «Դե, գիտեք, մակագրել ենք մի հատ ռեֆերենտի, որին նոր սենյակ են տվել, ինքը պիտի սենյակը ռեմոնտ անի, ռեմոնտ անելուց հետո ձեզ կընդունի»: Ես տեսա, որ ինձ էլի խաբում են: Հեռացա»,- պատմում է Նաիրի Սահյանը:

Այնուհետև նա ընդունելության է գնացել Սերժ Սարգսյանի ազգականներից մեկի մոտ, որի անունը ևս չի ուզում, որ նշվի: Ազգականն ասել է, որ չի կարող զանգահարել Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս նախագահ է, բայց հենց հանդիպի, կասի, որ Նաիրի Սահյանն ուզում է հանդիպել:

«Հետո էլի խաբեց 2-2,5 ամիս, հեռախոսին մոտեցավ-չմոտեցավ, «դեռ չեմ գնացել», հետո օգնականն էր վերցնում, հետո վարորդն էր վերցնում հեռախոսը և այլն: Ես զգացի, որ էդ մարդը չի անելու, նա էլ խաբեց»,- ասում է Նաիրի Սահյանը:

Դրանից հետո՝ 2012-ի սկզբներին, Նաիրի Սահյանը գնացել է կառավարության ընդունարան և հարցրել, թե ինչ կարգով է վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունում քաղաքացիներին: Ընդունարանում մի կին է նստած եղել, ով ասել է, որ «վարչապետը քաղաքացիներին չի ընդունում»: «Իսկ գյուղացիների՞ն»,- հարցրել է Նաիրի Սահյանը: «Առավել ևս»,- պատախանել է ընդունարանի կինը:

«Այսինքն՝ մարդ չի ընդունում: Էդ մարդիկ ապրում են դռների հետևում, որտեղ կանգնած են զինված մարդիկ, որպեսզի ժողովրդի հետ կապ չունենան: Մարդիկ, որոնք կոչված են ծառայելու ժողովրդին, բայց ամեն մեկը մի փոքր թագավոր է իր կաբինետում, ու մարդիկ, որոնք ոչ մի հարց չեն լուծում այս ազգի համար: Ես եկա և էս 10 ամսում համոզվեցի, որ միայն իրենց մոտիկ բարեկամների և իրենց հարցերն են լուծում նրանք: Սա փակ դռների պետություն է: 10 ամիս է՝ ինչի հանդիպեցի ես էստեղ. անտարբերության, կոպտության, խաբեության»,- ասում է Նաիրի Սահյանը:

Նա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին չի դիմել, քանի որ կարծում է, որ նախարարը հարցեր չի կարողանում լուծել. մեր աչքի առջև եկեղեցիներ են փլուզվում, Վրաստանում հայկական եկեղեցիներ են խլում, բայց ոչ ոք ոչինչ չի անում:

«Հարց լուծող անձնավորություն չի մշակույթի նախարարը: Էնպիսի բաներ չի կարողանում անել, որ ուղղակի լացդ գալիս է: Հիմա ինչ-որ մեկը եկել է, ԱՕԿՍ-ի շենքի հետևի մասը քանդել է, հյուրանոց է սարքում իր համար: Մշակույթի նախարարությունը համաձայնությունը տվել է, որ ԱՕԿՍ-ի շենքի (որը պատմական կառույց է) հետևի մասը փլուզեն: Էլ ես գնամ էդ նախարարի մոտ, ի՞նչ ասեմ: Ու ես հետաքրքրվեցի, որովհետև էլի ցավ ապրեցի. պրոյեկտ չունի էդ շենքը, որը կառուցվում է»,- ասում է Նաիրի Սահյանը:

Մշակույթի նախարարության բաժնի պետ. «Ուրեմն, ես քեզ ասեմ, որ եթե 2014 թվականին ա, հիմա էս պահի դրությամբ որևէ բան նախարարությունը չի կարող ասել»

«Հետքը» նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու նախագահականից մինչ այժմ պատասխան չի եղել Նաիրի Սահյանի՝ 2011թ. հոկտեմբերի նամակին: Մերի Հարությունյանը չկարողացավ ասել, թե ինչու:

«Ճիշտն ասած, ռեֆերենտը, ում մակագրված է եղել, վատառողջ է և հիվանդանոցում է հիմա: Մենք իր հետ էլ ենք խոսել: Էնպես որ, կարևորը հիմա, որ որևէ ձևով խնդիրը կլուծվի: Վաղը (մայիսի 25-ին - հեղ.) արդեն աշխատակազմի ղեկավարը կընդունի իրեն և կլսի»,- ասաց Մերի Հարությունյանը:

Նա չկարողացավ ասել՝ արդյոք հնարավո՞ր է, որ Նաիրի Սահյանին ընդունի նախագահը: Աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կխոսի գրողի որդու հետ, որից հետո գուցե կծրագրվի հանդիպումը նախագահի հետ, կամ խնդիրը հենց այդ մակարդակում էլ կլուծվի, և նախագահի հետ հանդիպման անհրաժեշտություն չի լինի:

Իմանալով, որ իրեն կանչում են նախագահական՝ Նաիրի Սահյանն ասաց, որ երկու անգամ արդեն գնացել է նախագահականի ընդունարան և մայիսի 25-ին կայանալիք հանդիպման հետ էլ հույսեր չի կապում: Նրան վրդովեցրեց այն, որ նախագահականից որոշեցին իր նամակին արձագանքել միայն ամիսներ անց, երբ «Հետքը» պարզաբանում խնդրեց:

Իսկ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը մեզ ասաց, որ առաջին անգամ է լսում կառավարության ընդունարանում Նաիրի Սահյանի հետ կատարվածի մասին: Բայց միաժամանակ Արամ Անանյանը հաստատեց, որ վարչապետն իսկապես չի ընդունում քաղաքացիների: Հարցին, թե այդ դեպքում ինչպես կարող էր Նաիրի Սահյանն իր խնդիրը հասցնել վարչապետին՝ մամուլի քարտուղարն ասաց. «Հավանաբար, նամակի տեսքով: Նամակում կարող էր հանդիպում խնդրել: Բայց քաղաքացիների ընդունելություն վարչապետը չունի»:

Երբ նշեցինք, որ Նաիրի Սահյանը վարչապետի հետ ուզում էր հանդիպել, որպեսզի Համո Սահյանի 100-ամյակին ընդառաջ՝ քննարկեր գրողի հուշարձանի և տուն-թանգարանի խնդիրը, Արամ Անանյանն ասաց, որ եթե չի սխալվում, հոբելյանական միջոցառումները ծրագրում և իրականացնում է մշակույթի նախարարությունը:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, սակայն, «Հետքի» հետ զրույցում հարցրեց, թե Համո Սահյանի ո՞րերորդ ամյակն է լրանում 2014թ. ապրիլին:

«Ուրեմն, ես քեզ ասեմ, որ եթե 2014 թվականին ա, հիմա էս պահի դրությամբ որևէ բան նախարարությունը չի կարող ասել՝ ինչ է նախատեսվում, որովհետև սկզբում նախարարություն ներկայացնում են հայտեր և առաջարկներ, թե ինչ կարելի է անել, և էդ գրական ոլորտի արվեստագետները, մարդիկ, գրողները, գրականագետները ինչ կուզենային անցկացնել, ինչ ձևով նշել, հետո ստեղծվում է հանձնաժողով, որը քննարկում է այդ առաջարկությունները, և դրան համաձայն՝ ստեղծվում է ուրեմն ծրագիր, որը հետո էդ տվյալ հանձնաժողովը հաստատում է: Դրանից հետո նոր սկսում են իրականացվել, ասենք, միջոցառումները»,- ասաց Գայանե Դուրգարյանը:

Նա հավելեց, որ քանի որ խոսքը 2014 թ.-ին լրանալիք 100-ամյակի մասին է, ապա 2013 թ. կարող է ստեղծվել խումբ, որը կքննարկի ներկայացվելիք առաջարկությունները: «Էս պահի դրությամբ Համո Սահյանի 100-ամյակի առնչությամբ որևէ պատրաստի ծրագիր կամ միջոցառում չկա»,- ասաց Գայանե Դուրգարյանը:

Այսինքն՝ որպեսզի որևէ բան արվի, պարտադի՞ր պայման է, որ մշակույթի նախարարությանը առաջարկներով դիմեն գրողները, գրականագետները: Այս հարցին Գայանե Դուրգարյանը պատասխանեց. «Պարտադիր պայմանը դրա համար չի: Պարտադիր պայմանը նրա համար է, որ դիմեն նախարարությանը, որպեսզի հաշվի առնվի ոլորտի՝ գրողների և գրականագետների առաջարկությունները, որովհետև 100-ամյակի ժամանակ շատ տարբեր միջոցառումներ են»: Եվ անմիջապես հավելեց, որ այդ տարբեր միջոցառումներն անելու համար հարկավոր է հանձնաժողով:

«Ընդհանրապես բոլոր հոբելյանական հանձնաժողովները էդ ձևով են անում, ոչ թե նախարարությունը սպասում ա, որ եթե չդիմեն, այլ նորից սկսվում ա ցանկը, այլ հաշվի առնելով, որ ամեն մեկը իրա համար ինչ-որ մի բան չանի, արվի համակարգված, և բացի դրանից՝ արդեն երևա, թե պետությունը ինչ է անում, ինչ ֆինանսավորմամբ, պետական ֆինանսավորմամբ և ինչ կարող է, ասենք, անել մյուս ոլորտները, որպեսզի ամբողջովին և լիարժեք երևա և ներկայացվի տվյալ գրողը»,- ասաց Գայանե Դուրգարյանը:

«Համո Սահյանի 100-ամյակի դեպքում նախարարությունն ինքը ինքնուրույն ի՞նչ է ձեռնարկելու»,- հարցն առաջին անգամ լսելուց հետո Գայանե Դուրգարյանը չկարողացավ տիրապետել իրեն: «Ազիզ ջան, ես քեզ էսքան բան եմ ասում, որ դու ինձ նորից նույն հարցը տաս, թե Համո Սահյանի 100-ամյակի կապակցությամբ նախարարությունը ինքը ի՞նչ է ձեռնարկելու»,- ասաց մշակույթի նախարարության բաժնի պետը: Գայանե Դուրգարյանին հատկապես մտահոգեց այն, որ իրեն զանգահարած լրագրողը ձայնագրում է հարցազրույցը: Փաստորեն, մշակույթի նախարարության բաժնի պետի պահվածքն անմիջականորեն կախված է նրանից՝ լրագրողի ձայնագրիչը միացվա՞ծ է, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, միացված ձայնագրիչից մտահոգվելով հանդերձ՝ Գայանե Դուրգարյանը շարունակեց գործածել «ազիզ ջան» դիմելաձևը և նույն ձևով խոսել:

Նա նաև ասաց, որ կա մշակույթի նախարարի մոտ ընդունելության կարգ, և եթե Նաիրի Սահյանը, այդ կարգին համապատասխան, դիմի գրողի հուշարձանի ու տուն-թանգարանի հարցով, ապա ընդունելություն կկատարվի, և այդ հարցերը, բնականաբար, կքննարկվեն: «Դրա համար կա նաև Գրողների միություն, այլ կազմակերպություններ»,- հավելեց Գայանե Դուրգարյանը:

Նաիրի Սահյան. համերգներն ու երեկոներն անցողիկ են, իսկ հուշարձանն ու տուն-թանգարանը՝ Սահյանի պոեզիայի պես մնայուն

Նաիրի Սահյանի խոսքով՝ գուցե համերգներ, երեկոներ կամ այլ միջոցառումներ կազմակերպվեն 100-ամյակին նախորդող 2 ամսվա ընթացքում, բայց դրանք անցողիկ են, իսկ հուշարձանն ու տուն-թանգարանը՝ մնայուն, ինչպես Սահյանի պոեզիան:

Համո Սահյանի հուշարձան կա միայն ծննդավայր Սիսիանում: Հուշարձանը մոտ 10 տարի առաջ տեղադրվել է ռուսաստանաբնակ սիսիանցիների և ոչ թե պետության միջոցներով:

Համո Սահյանն ապրում էր Երևանում: Գրողի ստեղծագործական լավագույն տարիներին՝ 1960-73թթ., ընտանիքն ապրել է Կասյան փողոցում գտնվող գրողների շենքում: Ապա այդ տունը տվել են թարգմանիչ Լևոն Մկրտչյանին, իսկ Սահյանի ընտանիքին բնակարան են հատկացրել քաղաքի կենտրոնում՝ Թումանյան փողոցում:

Համո Սահյանը մահացել է 1993թ. հուլիսին: Նրա մահից հետո կինը և երկու որդիները, ծանր պայմանների պատճառով, վաճառել են տունը և 1-սենյականոց բնակարան ձեռք բերել: Այդ տարիներին ընտանիքն այնքան վատ է ապրել, որ արձանի կամ տուն-թանգարանի հարցը չի բարձրացրել: Նաիրի Սահյանին հատկապես ցավ է պատճառում այն, որ 1991-92թթ. հայրը վառում էր իր ձեռագրերի բնօրինակները, որ տաքանար:

2002թ. մահացել է Նաիրի Սահյանի մայրը, 2003-ին՝ միակ եղբայրը, ինչից հետո Նաիրի Սահյանը չի կարողացել աշխատանք գտնել, սպառնալիքներ է ստացել և իր ազգականներից մեկին է տվել 1-սենյականոց բնակարանը (ինչը մոր խնդրանքն էր) ու գնացել է ԱՄՆ:

«Հիմա ես էլ տուն չունեմ էստեղ: Ես 10 ամիս է եկել եմ, վարձով եմ ապրում: Ես ուզում եմ՝ տուն-թանգարան լինի: Որտեղ կլինի, ոնց կլինի՝ թող պետականորեն որոշվի: Եթե ես փող ունենայի, հիմա էս հարցերը լուծած կլինեի արդեն: Ես ուղղակի գումար չունեմ, թե չէ կգնայի տունն էլ կրկնակի գնով կվերցնեի, կսարքեի ինչ պետք է, թանգարան էլ կսարքեի, հուշարձան էլ կդնեի: Քաղաքի կենտրոնում հողերը սեփականացված են. փողը կտայի, կառնեի»,- ասում է Նաիրի Սահյանը:

Արձանի տեղը, ըստ էության կա. Ալեք Մանուկյան փողոցի՝ Երևանի պետական համալսարանի առջև գտնվող այգու սեփականատերը պատրաստակամ է տարածք հատկացնել արձանի համար: Բայց մնացած հարցերը՝ քաղաքապետարանի համաձայնությունը, արձանի ստեղծումը, ժամանակատար են և պետք է պետական մակարդակով լուծվեն:

Համո Սահյանի որդին ունի 2 ճանապարհ. վերադառնալ ԱՄՆ կամ մնալ Հայաստանում ու պայքարել

ԱՄՆ-ում Նաիրի Սահյանը հոգևոր-փիլիսոփայական ուղղվածության հաղորդում է վարում հայկական հեռուստաալիքներից մեկով: Նա 25 տարի եղել է «Սասունցի Դավիթ», «Կոմիտաս» կինոթատրոնների տնօրենը: Մասնագիտությամբ իրավաբան է և ավելի քան 6 տարի էլ քննիչ է աշխատել Շահումյանի ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում: Գրողի որդին ասում է, որ այնտեղ այնպիսի պայմաններ էին ստեղծված, որ պետք է դառնայիր կամ կաշառակեր, կամ սպիտակ ագռավ ու հեռանայիր համակարգից:

«Եղեռնից հետո սա մեր ազգի վատագույն ժամանակահատվածն են համարելու: 90 թվականից էս կողմ մեր ժողովրդի ողբերգությունն է: 1,5 միլիոն մարդ արդեն գնացել է: Ժողովուրդը վախեցած է, որովհետև հանցագործ ճանապարհով կարող են հարցերը լուծել, ներքին գործերի միջամտությամբ կարող են լուծել: Կոռուպցիա է էստեղ, մի հատ տեր կա էս հանրապետությունում՝ ինքը և իր եղբայրները: Մնացածների ոչ մեկի ձեռքը բան չկա, ուղղակի տեղ են զբաղեցնում. բազկաթոռ, կաբինետ են տվել՝ նստում են»,- ասում է Նաիրի Սահյանը:

Նա այլևս չի դիմելու պետական պաշտոնյաներին և այս պահից ապավինում է ժողովրդին: Կա ժողովրդի մի մաս, որը ցավ կապրի, իր ձայնը կբարձրացնի, ինչ-որ կերպ կազդի իշխանությունների վրա: Բացի դրանից՝ իշխանություններն ի պաշտոնե պարտավոր չեն Համո Սահյանի հուշարձան կամ տուն-թանգարան բացել: Գրողի որդին կուզենար, որ իշխանությունները գոնե ասեին այդ մասին, որ ինքն իմանար իր հետագա քայլերը:

«Վերադառնալո՞ւ եք ԱՄՆ»,- հարցին պատասխանում է. «Մեծ հաճույքով ու էլ երևի չգամ էստեղ»: Բայց քիչ անց նա չի բացառում երկրորդ տարբերակը. մնալ Հայաստանում ու այնքան պայքարել, մինչև այս իշխանությունները կամ գնան, կամ իր նկատմամբ կիրառեն իրենց մեթոդները:

«Կամ ինձ վնաս տան ֆիզիկապես, կամ նստացնեն: Ես դեռ չեմ որոշել: Իմ կարծիքով՝ պայքարն էլ է ճիշտ, գնալն էլ է ճիշտ: Բայց 1,5 միլիոն մարդ գնացել է: Որ բոլորս գնանք, ո՞ւր է հասնելու: Հիմա սրտիս մեջ պայքարի էներգիան բարձրացել է. երևի թե մնալը ճիշտ է: Մի ժամ շուտ էս մարդիկ գնան, մեր օգուտն է, բոլորիս, հայերի օգուտն է, որովհետև մեղք է ժողովուրդը: Ես էս 10 ամսվա ընթացքում մի 20 անգամ տեսել եմ ժողովուրդը՝ հավաքված նախագահի աշխատակազմի մոտ: Ընդունող չկա, հետները խոսող չկա: Հրապարակում տարբեր հարցերով հարյուրավոր մարդիկ՝ արհամարհված, բոլորի կողմից լքված, իրենց իրավունքները չեն կարողանում պաշտպանել, որովհետև դատարանները, դատավորները վաճառված են»,- ասում է Նաիրի Սահյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե մնա Հայաստանում, չի մասնակցի Համո Սահյանի 100-ամյակին նվիրված այն միջոցառումներին, որոնք կկազմակերպեն իշխանությունները:

Մեկնաբանություններ (31)

ԱՆԱՀԻՏ
Հարգելի Նաիրի Դուք այսօր ունեք Ձեր եվ մեր նպատակին հասնելու իրական հնարավորություն:Համոզված եղեք որ'Դուք կհասնեք Ձեր ճ անապարհի վերջն ու բոլոր հարցերի պատասխաններ կստանաք
Նարիկո
ՀԱՅԵ՛Ր,մեր ազգի թշվառության հիմնական պատճառը հենց սա է` չմեծարել,անտեսել մեր ազգի իսկական և արժանի մեծերին: Հետո էլ գլուխ ենք գովում, թե հազարամյակների հարուստ մշակույթ ունեցող ազգ ենք:Սթափվել էպետք, ՀԱՅԵ՛Ր:
knyaz
Apush en bolor nrank, ovker knnadatum en Nairi Sahianin.
ananun
Ays nyuti erkeord meknabanutyan heghinak Karinei gracn anchap kopit u grehik ev gavarakan mtacoghutyan ter mardu grac e. Erb nerka ishxanutyunneri antash ararqi masin vorebe ban es asum, anmidjapes qez HHshakan en anvanum. Isk Hamo Sahyani vordun gnum es gna asoxin mi or menq azgovi kvtarenq Hayastanic. Mi or ayd jamanaky anpayman galu e.
Լևոն
ԱԶԱՏԱՄԱՐՏԻ'Կ, եթե «...բայց ինքը ովա, ինչա տվել էս ազգին որ մեծ մեծ բրթումա...» դու ես մեծ «----», դու անեիր: Էդ որն ա՞ մեծ-մեծ բրդելը ընդունելություն, հոր հուշարձան, տուն թանգարան խնդրե՞լը, թե ՀՀ-ն բարդակ անվանելը: Որ ՀՀ -ն բարդակ ա մեր փողոցի 3 տարեկաններն էլ գիտեն: Եթե դու մնացել ես ու բաղնիքի, հոսանքի, կնկա երես չես տեսել, ինչի՞ ես քո վրա ընդունում բողոքը: Եթե տեսե՞լ ես ուրեմն կամ թալանչի աղեքից ես, կամ էլ դրանց սուփրից փշրանք փախցնող շ-----ից, քանի որ ՀՀ-ում այլ կերպ ֆիզիկական գոյություն պաշտպանելը հնարավոր է միայն «Հայլուրում»: «Ախր ես ինչպե՞ս......գնամ....» արցունքն աչքերին 2 միլոն վեր կացան գնացին որ ամսական 2 միլարդ տրանսվերներ ուղարկեն, որ քո հարգած «ազգի ջոջերը» իրանց մեկը տաս անեն, Հայ ազգը ներկայացնեն:
ԱԴԱՄ
Անմահ Սահյանի հուշարձանը` նրան պաշտողների սրտում է,թող դա լավ իմանա նրա ԱՄԵՐԻԿԱՆԵՐՈՒՄ ապրող որդին;Գրողի ամենամեծ հուշարձանը նրա թողած գործն է,որը նաև պատգամ է ապրողներին: Ախր ես ինչպես վերկենամ գնամ........ տողերը գրողի որդին ,որ ապրեր հոր պատգամով,կիմանար ,որ ոչ միայն փակ դռների ,այլ նաև փակ բերանների երկիր է, որը ամեն օր դատարկվում է;եվս մի քանի տարի նույն տեմպերով որ գնա էլ ՍԱՀՅԱՆԻՆ դնող էլ չի մնա:
Marina
http://www.youtube.com/watch?v=3xo6NMWMj3c&feature=related
ARMEN
hargeli nayri nuynanman anartarutyuneri patjarov e vor toxel ek u knacel eli nuyn eravijaki mej haytnvel knacek u hervic hetevek gadarvacin u husov em vor mi or cer yeraz@ erakanana ehxanutyunern u chinovnekner@ knayun en payc vstah exek HAMO SAHYANN misht mnayun.
Ազատամարտիկ
Mesrop-Ես մոտավորապես պատկերացնում եմ քո «գրագետ » տեսքտ, մորուքով, պարոնյանական Աբիսողոմ աղայի ապուշ հայացքով ու արևմուտքի քեռիների գրպանը պարբերաբար մտնող թույլ ճանկերով: Եթե գրագետը դու ես, քո այս ճղճիմ բառապաշարով, ուրեմն երնեկ նրանց ովքեր քեզ նման «գրագետ» չեն: Եկեղեցի գնա, ու մոմ վառի, աղոթք արա, դա օգնում է անլիարժեքության պարբերական տենդը հաղթահարելուն: Իսկ մրոտելու արանքներում, մեկ մեկ էլ կարդա, բայց ոչ ստացված հատուկ հանձնարարությունների ստվար թղթերը, կարդա դասականներին, հայ ու համաշխարհային: Մեծ բացթողում ես ունեցել մանկության ու երիտասարդության տարիներին, ինչն էլ դարձրել է քեզ քեռիների լաքեյ: Թքել եմ քո նման դատողների վրա էլ ,ու նույն հաճույքով ու աճապարանքով իշխանությունների վրա էլ, քո դոնոր քեռիների վրա էլ: Հետք նորից կողմնակալություն չանեք, տեղադրեք անպայման:
Mesrop
14-ի , դու անբարոյական մարդ ես ու իշխանական լաքեյ: Էդ դու? ես, որ պիտի գրողի հիշատակի հարցեր քննարկես, այ անգրագետ ասֆալտի վրայի :
Ազատամարտիկ
Սվետլանա Տեր-Դարբինյան- սխալ եզրահանգումներ մի արա, ես աշխատանքի բերումով եմ գրքի մարդ ու աշխատանքի բերումով եմ նաև կարդում,ոչ ոք չի ասում թե պետությունը պարտավոր չի թանագարան կառուցել : Ես չգիտեմ ով ում համարա թանգարան կառուցելու, բայց կարծեմ Հասմիկ Պողոսյանը մինչև վերջին պահը հոր կողքինա եղել, չի թողել նրան անօգնական, իսկ ինչ վերաբերումա Համո Սահյանի որդուն , նա իրավունք չունի ինչ որ բաներ պահանջել ու սպառնալիքներ տալ, ոչ ոք չգիտի ինչա էդ մարդու մտքին, հերթական տուն թանգարանը ծախել կամ չգիտեմ ինչ, ես ատում էն մարդկանց, որոնք թողել գնացել են ու երբ, էնտեղ այլևս պետք չեն, ինչ որ հին հին արժանիքներ են հիշեցնում ու սկսում են ինչ որ հաթաթաներ, տալ ինչ որ պահանջներ: Իսկ քո կարծքով չէր կարելի Չելենտանոյին հրավիրել Հայաստան, ձեր դժգոհությունը կա, չքիտեմ քաղաքական ընդդիմադիր կեցվածքը մի խառնեք դրա հետ կապ չունեցող բաների հետ: Այսքանը: Իսկ մարդին մի բան ակսեմ, համարձակ գրի քո անունը, ես կռահում եմ քո շահագրգիռ տոնը, ու դիմի ճիշտ հասցեով,Համո Սահյանը թանագարան կամ արձան հաստատ կունենա:Դու գիտես նրա ընկերներին, որոնցից մի քնաիսը դեռևս դեմք են էս երկրում ու կարող են իրենք լուծել այդ խնդիրները:
Arsen
Ազատամարտիկին գիտեք ինչումնա ամենա վատը ու ողբալին մեր ժողովրդի համար, որ մեր երկրում որևէ հարց լուծելու համար պետք է հովանավորներ կամ ընկերներ ունենաս այն ինչ նման հարցերում հովանավորդ և ընկերդ, որը պետքա դեմք լինի պետքա լինի ՀՀ գործող օրենքները ոչ թե ուղղակի թղթին գրված այլ գործող օրենքները:
Arsen
Ովա ասում որ Նաիրի Սարյանին պետք նախագահը ընդոււներ չէր ընդունելու թող ընդունարանի ղեկավարը ասեր գիտեք հազար ներեղություն նախագահի զբաղվածությունը շատ մեծա ու ինքը ժամանակ չունի Համո Սահյանի հուշարձանի կամ 100 ամյակի տոնակատարությունների մասին մտածելու էս երկրում ավելի լուրջ խնդիրներ կան` ծնունդա, կնունքա և այլն: Էս մարդ էլ կիմանար, որ չի ընդունելու: Նախագահը ինքը հեռուստացույցի ալիքներով ասումա որ մեր չինովնիկները պետք է պարտաճանաչ աշխատեն և շատ ու շատ ամպագորգոռ բառեր բայց արի ու տես որ հենց իրա ընդունարանում բառդակա տիրում թուղթը եսիմ ում են տվել դրա սենյակն էլ վերանորոգում են, հետո էլ էդ նույն անձը հիվանդանումա, Աստված չանի եթե հանկարծ էդ մարդն էլ մեռավ վերջ էդ թուղթը կորավ կասսեն կներեք նոր դիմում գրեք հա: Սա մեր կառուցած երկիրնա, մեր, որտեղ ժողովուրդը ստրուկա իսկ պաշտոնյան տերն ու տիրականա:
Մեկը
Ինչ ագրեսիվ, անհասկացող վայրահաչ եք սկսել, ինչ հարց է բարձրացվել, ինչ քննարկումներ եք ծավալել: Մի հատ ձեզ կողքից նայեք, էլի: Ամոթ.....
rafayel
,, սպառնալիքներ է ստացել և իր ազգականներից մեկին է տվել 1-սենյականոց բնակարանը (ինչը մոր խնդրանքն էր) ու գնացել է ԱՄՆ:,, - էս մարդու ասածների մեջ լիքը բաներ կա,որ ինձ էլ ա թվում որ ինքը ազնիվ չի իր ցանկությունների մեջ. -նախ ես չեմ հավատում,որ մեծանուն բանաստեղծը այրեր իր ձեռագրերը -այդ ինչ սպառնալիքներ էին,որ 2003թ-ից հետո ստիպեցին Ն.Սահյանին լքել Հայաստանը,պարզից էլ պարզ է որ նա ուղակի փախել է այստեղից և երրորդ երիցս ճիշտ է այն,որ բնությունը հանգստանում է հանճարների զավակների վրա
Lusine
HAMO SAHYANY karox er yntaniq ev jarang chunenar, na bolorins e. Mer petutian ev joxovrdi partqn e havur patshati metsarel groxin, vori stextsagortutiuny haj joxovrdi hogevor gandzeric e. Hargeli N.Sahyan husov em vor nexacats cheq gna tser harazat erkric, mez het kmnaq,kpajqareq ev knsheq Tser hor ev mer sireli banastextsi 100 amjaky.
Նարինե
Ցավում եմ, որ մեր մտավորականները անգամ ձայն չեն բարձրացնում այս հարցի շուրջ.« միթե՞ Համո Սահյանը արժանի չէ, որ այս քաղաքում ունենա մի մնայուն բան իր պոեզիաների պես:
Սվետլանա Տեր-Դարբինյան
Կարինե ,Ազատամարտիկ ... դուք հաստատ գերք չեք կարդում և Ձեզ դա չի էլ հետաքրքրում: Պետությունը պարտավոր է և էր, տուն թանգարան ստեղծելու: Գռեհիկ գրելու համար Ձեզ ոչ ոք չի ողջունի, շատ ցավալի է, որ Համո Սահյանի հայրենակից եք կոչվում: Հասմիկ Պողոսյանը շուտով իր հոր համար տուն թանգարան կստեղծի, նրան չի էլ հետաքրքրում Համո Սահյանը և ենդհանրապես ոչինչ: Մեր աչքի առաջ քանդում են պատմամշակութային հուշարձաններ, ավերում են Հայաստանը և դրանից հետո սպասել լավ բան չի կարելի: Պայքարել է պետք և դիմել ժողովրդին: Վստահ եմ կգտնվեն մարդիկ, որ այդ հարցին լուծում կտան: Ասում է նախագահը բան ու գործ թոշած Համո Սահյանի մասին ջպետք է մտածի, ճիշտ է: Նա պետք է կնոջ ցանկությամբ ... վաղուց իր փայլը կորցրած ՉԵԼԵՆՏԱՆՈՅԻՆ բերի Հայաստան: ՉարՉապետն էլ ռոքեր բերի, որ ձայներ փախցնեն մեր մոլորյալ ժողովրդից: Թե չե Համո Սահյան ... պոեզիա, արվեստ ... ու՞մ է պետք ...
mard
Գուցե Նաիրի Սահյանի խոսքերի ու արարքների մեջ իրոք միամտություն ու ինչ-որ տեղ անճարակություն կա, բայցսարսռազդու է այն անհոգի վերաբերմունքն ու քար անտարբերությունը, որ կա կարինայի և ազատամարտիկի և նրանց նմանների խոսքում; Սարսափելի է, ուրիշ ոչինչ;Մեկնաբանությունը...
nene
սոցիալական ցանցերում պետք է ձայն բարձրացնել.խումբ ստեղծել:Դա իսկապես կօգնի
ազատամարտիկ
I Marine,you are scum,
ազատամարտիկ
Սամվել- նաև ՀՀՇ-ի ֆորում չի, մարդը ազնվություն պետքա ունենա, Համո Սահյանի տունը վաճառելա, հիմա ինչ որ մեկը պտի գնի դա նորից տա իրեն որ թանգարան դարձնի, ուրեմնա Համո Սահյանը բոլորիս համար արժեքա, իր համար չէ, եթե անձնականա ուրեմն թող չհրապարակեր, ամաչի գոնե գրածներիդ համար, քեզ էստեղ ոչ ոք չի վիրավորել ու ՀԱԿ-ի միտինգում չես, որ քեզ ամեն ինչ թույլ տաս: Հա ես հավատում եմ, հավատում եմ իմ ժողովրդի առողջ մտքին, հավատում եմ նրա հավքական բանականությանը, չեմ հավատում քո նման դատարկաբաններին ու դարմանի տակի ջրերին: Ես հայ եմ, հայր չեմ ունեցել, բայց ամենահամեստ աշխատանքով, ձեր իշխանության տարիների ամիսներով ուշացող աշխատավարձով թույլ չեմ տվել մայրս մրսի կամ տան կահույքը վառի, կամ ինչ որ բան, ես եղել եմ մորս կողքին:
robert koloian
Don't ask what the country can do for you.... Ask what you can do for your country. I have no sympathy toward Mr Sahyan. I have advice for you Mr Sahyan... Work hard and save your money, and then come back to Armenia and build a monument to honour your father.
Susan
Շատ սիրում և հաճախ ժամանակ եմ գտնում վերընթերցել մեծանուն գրողի ստեղծագործությունները ,որոնք գրված են բոլոր ժամանակների համար ,հավերժ փառք նրա հիշատակին: Միայն չեմ հասկանում նրա որդու հորդորները ,ուղղված իշխանություններին, բոլորս էլ ծնողներ ունենք և գալիս է մի ժամանակ , որ նրանց կորցնում ենք , բայց առաջինը մենք պետք է նրանց հիշատակը պահպանենք և թեկուզ նրանց թողած միջոցները ուղղենք այդ նպատակին: Մեծ գրողը թողել է մեծ ժառանգություն վերահրատարակեք և միջոցները ծախսեք տուն թանգարանի և հիշատակի միջոցառումների համար :Երբ հայրդ կենդանի էր , լինելով իրավաբան զբաղեցնում էիք կինոթատրոնի տնօրենի տաքուկ աթոռը , հետո էլ քննիչ է աշխատել , համոզված եմ ,որ ձեր բնակարաններ հենց այնպես չեք թողել բարեկամին և գնացել Ամերիկաներում ապրել :Հիմա եկել վարձով եք ապրում և տուն թանգարանի համար տարած եք ուզում : Մի գուցե խղձի խայթ եք զգում , որ ժամանակին չէք կարողացել ,ձեր ծնողներին ապահովել ջերմությամբ և ստիպված այրել են Մեծ գրողի ձեռագրերը:Ինչպես մեր ժողովրդի 90%-ը ես էլ ոգևորված չեմ այս իշխանություններից և տեսնում եմ երեսուն հազար դրամ ստացող ծերերին ,հաշմանդամ զինծառայողներին և ցավ եմ ապրում նրանց համար , բայց ձեր դեպքը լրիվ այլ է և ուղակի անհարմար է նման կեցվածքը:
Արարատ
Նաիրին, գուցե չգիտի, որ Համո Սահյանը տուն ունի նաև իր ծննդավայրում` Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում: Կասկածում եմ, թե վերջին 1 տարում Հայաստանում եղած ժամանակ այցելած լինի հոր ծննդավայր: Իհարկե, ճիշտ է և պետք է, որ Երևանում Համո Սահյանը տուն-թանգարան և հուշարձան ունենա: Համոզված եմ, որ կունենա, ես էլ թանգարանին բան ունեմ հանձնելու և հաստատ կհանձնեմ: Նաիրիին մի խորհուրդ տամ. թողնել նեղացած որդու կեցվածքը, դա որևէ օգուտ չի տա (երբ հայրը վառարանի համար փայտ չուներ և Հովիկն էր ցախ բերում, հայրը նեղացած էր հենց իր որդիներից): Գործել է պետք, ոչ թե բողոքել, գործնական և խելամիտ քայլերով հնարավոր է ամեն ինչ անել: Իսկ Համոյին հանգիստ թողնենք, խնդրում եմ, նա նաև իմն է:
Marine
USA-um misht hetevel em Nairi Sahyani graget usucoxakan haxordumnerin.Zarmanum ei vor ayn aylevs chka. Skzbum nyuti nkarin nayelov chjanancheci nran,ooo my GOD inchkan e poxvel.Ov liner ayd xaytarak erkrum ev gorc unenar maphioz ishxanutyunneri het,nervayin vichakic ayd or@ chnkner.HAMBERUTYUN !!!Sireli groxi hetnord
Shaqe
De ari u ihakarak mecn groghi (Axr yes inchpes ver kenam gnam) mi ver kac u gna es xaytarak petutyunic, voch te Hayreniqic...
Տաթև
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ընդունարանում մի կին է նստած եղել, ով ասել է, որ «վարչապետը քաղաքացիներին չի ընդունում»: «Իսկ գյուղացիների՞ն»,- հարցրել է Նաիրի Սահյանը: «Առավել ևս»,- պատախանել է ընդունարանի կինը: Եվ սա մեր գործադիր իշխանության պատկերն է ((((
HASMIK(Belgia)
Xosqs uxxum em Nairi Sahyanin.Dzer hor hishatake mer boloris srterum e,nra gexecik banastexcutyunnere-mer shurterin,NA misht bolor HAYERI hogu kantexn e mnalu.....Tox dzez chvshtacni mer ishxanavorneri nman pahvacqe,che vor nranq mardkayin voch mi tesakin chen patkanum.....Duq hangist exeq, HAMO SAHYANE misht mez het e,linenq hayreniqum, te taparenq ashxarhov mek....I dep,taparakan hayi kensakerpi mej mtneluc araj mer bolori shurterin er .Havataceq,Dzer hayrn aprum e i tarberutyun vomanc,voronq izur tex en zbaxecnum erkris eresin......
Ազատամարտիկ
ճիշտ են ասում, որ հանճարեղ մարդկանց զավակների դեպքում բնությունը հանգստանում է: մի հարցնող լինի բա էդ հզոր մարդու ժառանգն իրավունք ունի ընտանիք չունենա, տուն տեղ չունենա, գոնե հոր թողածը կորցնելու իրավունք չունենա: Ինչա հիմի ծերացած վերադարձելա որ ինչ, պետությունը պարտավորա էդ ամենը անելու, հա արձանը թող դնեն պետքա, թող դիմի քաղաքապետարան, գրողների միություն,էդ մարդը երբևէ ինչ որ բան արած կա էս երկրի համար, հա ես խոնարհվում եմ Սահյանի հանճարի առաջ, բայց ինքը ովա, ինչա տվել էս ազգին որ մեծ մեծ բրթումա, միայն նրա համար որ Համո Սահյանի տղանա, բա ինչ ասի զոհված ազատամարտիկի սոցիալական դժվարությու ունեցող որդին, ինչ ասի հաշմանդամ ազատամարտիկը, որին պետությունը քիչ է կարողանում օգնի, ինչա նրանք բոլորն էլ պայքարեն, ում դեմա պայքարում, մի կերպ դժվար ու ծանր վիճակում մեր պահած պետության դեմ, երբ ինքը ամերիկայում վայելում էր հոսանքն էլ, բաղնիքն էլ մնացած քաղաքակրթույան բարիքներն էլ, մենք ինչ էինք անում? : Հիմի եկել է մեր դեմ պայքարելու: Ինչքան էլ մեծամիտա , հեչ էլ թե մասնակցես, Համո Սահյանը քոնը չի, Համո Սահյանը հայ ժողովրդիննա, բոլորիննա, ով կարդացելա ախր ես ինչպես վեր կենամ գնամ ու հավատացել չի գնացել էս երկրից, դու գնացել ես, Համո Սահյանը քոնը չի::
Կարինե
Համո Սահյանը մեծ պոետա, բայց էդ չի նշանակում որ նախագահը բան ու գործըթ ողած արձանների ու այլ ահրցերով պտի զբաղվի: Եթե սկսի ընդունել մեծ ամրդկանց ժառանգներին` Սարյանի, Իսահակյանի, Մաթևոսյանի,Հարությունյանի,Թումանյանի ու մնացածների, էլ բան ու գործ չունի էդ մարդը, թող ոնց որ կարգնա գնա գրողների միություն, գնա մշակույթի նախարարություն, այ քեզ բան, մի ՀՀշական էլ ավելացավ, գնումե ս գնա ճանապարհը բացա, որ 15 տարի ընդեղ էիր քանդվեց հայաստանը, հաթաթա մի տուր կգնամ, կգնան, հեչ էլ թե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter