HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Աղբը փակում է զբոսաշրջիկների տեսադաշտը

Գորիսի «Միրհավ» հյուրանոցում օրեր առաջ հյուրընկալված զբոսաշրջիկները տարածքով զբոսնելիս ամենատեսարժանը համարել են մոտակա գետում կուտակված աղբը և սկսել են լուսանկարել: «Ինձ համար շատ ցավալի էր, - պատմում է հյուրանոցի տնօրեն Շահեն Զեյթունցյանը, -  նրանց համար աներևակայելի է, որ գետի մեջ կարելի է այդքան աղբ լցնել»: Վարարակն գետը կարծես «անգործունակ» լինի, աղբի ծանրությունը գրեթե չի թողնում, որ այն հոսի, ու դժվար է ասել` այդ գետի մեջ ավելի շատ աղբ կա, թե ջուր:

Զբոսաշրջիկները հյուրանոցից հեռանալուց հետո իհարկե «կարտահանեն» իրենց զարմացրած աղբի լուսանկարները և աշխարհի տարբեր վայրերում կգցեն Գորիսի պատիվը` առանց պատկերացնելու, որ այդ գետի ջուրը նախկինում խմելու չափ մաքուր է եղել: «Այստեղ ապրող մի մարդ կա` մոտ հիսուն տարեկան, հիշում է, որ երբ ինքը փոքր էր, ու տատիկին ասում էր, որ ծարավ է, տատիկը գետից բռով ջուր էր տալիս, ինքը խմում էր,- ասում է Շ. Զեյթունցյանը,- հիմա այս ջուրը դուք անգամ ձեր շանը չեք տա, որ խմի»:

Երբ Շահեն Զեյթունցյանը հերթական աղտոտողին հարցնում է, թե ինչու է աղբը նետում գետը, ստանում է «տանում է, է~լի» անհոգ պատասխանը: Գետը գորիսցիներին մի ժամանակ նույնիսկ «համեղ ձուկ» է տվել, իսկ այսօր մեծ թե փոքր այն համարում են աղբատար: «Մի ծեր կին կա. ամեն առավոտ դույլով լիքը աղբը բերում,  լցնում է գետը: Միգուցե մանկուց նա այդպես է արել, միգուցե մայրն է նրան ասել, որ աղբը տանի, գցի գետը, և դա նրա դաստիարակությունն է»,- ասում է Շահեն Զեյթունցյանը: Բայց նույնիսկ այդ դեպքում նա հույս ունի, որ Վարարակնը մի օր մաքուր է լինելու:

Նրա կարծիքով` աղբը գետը թափելու` կենցաղի մեջ արմատացած սովորությունից ձերբազատվելու միջոց կա. այնպես անել, որ մինչև գետը հասնելը մարդիկ հանդիպեն աղբամանի:

«Մի քանի օր առաջ Երևանում էի` Հյուսիսային պողոտայում: Ընկերոջս հետ նստած զրուցում և ծխում էինք: Ծխախոտը գցեցի գետնին: Զգացի, որ վատ գործ եմ արել, կռացա, գետնից վերցրի: Բայց երբ տեսա, որ մեր նստարանի կողքին աղբաման չկա, ծխախոտը հո չէ՞ի պահելու ձեռքումս, դարձյալ գցեցի ցած: Հետո նկատեցի, որ մոտ հիսուն մետր այն կողմ աղբաման կա, բայց քանի որ հեռու էր, պետք է ընկերոջիցս ներողություն խնդրեի, տանեի, գցեի, հետ գայի: Աղբաման պետք է լիներ նաև մեր նստարանի կողքին»,- ասում է պարոն Շահենը` բացատրելու համար, որ տարածքի աղտոտվածության հիմնական պատճառը աղբամանների բացակայությունն է:

 Շ. Զեյթունյանը տարիներ շարունակ ապրել է Գերմանիայում և հիշում է, որ այնտեղ աղբամանների տեղադրումը հրաշք գործեց: Նրա խոսքով` Գերմանիայում հիմա տներ կան, որոնք ունեն չորս աղբաման` նախատեսված աղբի տարբեր տեսակների համար: Արդյունքում`մարդիկ սովորեցին ոչ միայն աղբը գցել աղբամանը, այլև տեսակավորել այն: «Օրինակ`աղբամաններից մեկը նախատեսված է կենցաղային աղբի, մյուսը` թղթեղենի, մեկ ուրիշը` շշերի համար և այլն: Արդյունքում` կենցաղային աղբը դառնում է հումուս, թուղթը գնում,  դառնում է դարձյալ թուղթ, շիշը` շիշ: Մենք դրանից դեռ շատ հեռու ենք, բայց կարող ենք մեր ժողովրդին գոնե սովորեցնել աղբը չթափել գետը»,- ասում է Շահեն Զեյթունցյանը:

 Նա հավանական է համարում, որ գետը շարունակ աղտոտողները մի օր կարող են որոշել հավաքել իրենց թափածը, Գերմանիան այդ հարցում էլ նախադեպ ունի. «Մայրաքաղաք Բեռլինում չափազանց աղտոտված մի լիճ կար: Այդ լճի մեջ կային մեքենայի մասեր, սառնարաններ, դոշակներ, բերում, լցնում էին լճի մեջ:  Շուտով  մարդիկ հասկացան, որ լիճը պետք է մաքրել: Ինչ ասես, տակից դուրս էր գալիս: Ճիշտ նույնը մեզ մոտ կլինի»:

Իսկ թե ինչպես հասկացան, Շահեն Զեյթունցյանը կարծում է, որ շատ օգնեցին սոցիալական գովազդները: Կարճատև ուսուցողական տեսանյութերը, նրա խոսքով, դաստիարակչական հստակ գործառույթ ունեին և կարողացան իրենց գործն անել տներում, դպրոցներում և համալսարաններում:  

Ապագա մաքուր Գորիսը, Շ. Զեյթունցյանի կարծիքով, կարող է դառնալ տուրիստական հայտնի կենտրոն, եթե զբոսաշրջիկներին ուշադրությունը չգրավեն անձրևից հետո գետում «վարարած» աղբն ու ծառերի ճյուղերից կախված տոպրակները: «Էստեղ շատ-շատ սիրուն տեղեր կան,- ասում է նա,- ուխտասարը, որտեղ հին  ժայռապատկերներ կարելի է գտնել, Հնասարը, որտեղ միջնադարյան ճգնավորների քարանձավներն են, Տաթևի ձորը, Հարանց անապատը, Բղենո վանքը, Խնձորեսկի ձորը… Հարժիս գյուղում կան հեթանոսական կուռքերի արձաններ, Գորիսի շրջանի գերեզմանոցներից մեկում պահպանվել են նույնիսկ կարասային թաղումների հետքեր…»: 

Մեկնաբանություններ (7)

as
mer joxovurd@ etenc el chi haskanum vor et geti jrum dzkner kan u et dzknern aprum et kextot jrum u hazar u mi hivandutyunner kara arajana et dzkneri mej,,,,,patkeracnum eq u et menq utum enq....u heto shat thach a mi qani metri vra mi hat shqex hyuranoca koxqn el axba vor el aselu chi,,,,,,et ham hyuranoci pativna qcum ham qaxaqi ham el petutyan,,,,,amotaaaaaa
pierre
Հայաստան...երկիր դրախտավայր թէ երկիր անամոթ? Ու՞ր են մեր կոչեցյալ հայրենասէր երիտասարդները որոնք այդքան ոխ ու ատելություն են ցուցատդրում միասեռականների նկատմամբ: Ես վստահ եմ որ այդ նույն մոլեռանդ տղաններն են որ առանց որեւէ մեղք զգալու հանգիստ-հանգեստ աղտոտում են մեր երկրի բնությունը: Թող իրենք գնան ու մաքրեն իրենց թափած կեղտը...
Levik
Sadly, this is a scene seen all over Armenia. People seem to have a disregard for nature or they just don't make a connection between trashing the environment and what the effects are. How the hell can we expect to attract tourists to Armenia (which could be a valuable source of income) if we ourselves do not respect our national patrimony. How many times have I taken a minivan from Yerevan to Artsakh and witnessed passengers throwing plastic water bottles and other garbage right out the window. Go figure what these people are thinking and try to reason with them. For many Armenians, anything outside the entrance to their home or apartment is considered alien territory to be exploited and abused. It's like Armenia, the country, is some mythical place and not the world outside in which they live and work.
george poladian
A month ago I saw Levon Der Bedrosian at an election rally smoking cigarette while waiting for his turn to give a speech. And when his turn came he immediately and unconsciously dropped his cigarette on the pavement and walked toward the podium. Here you go.... even the president litters.
nana
yete mardik irenc shrjapaty pahein inchpes irenc tnery, mer qaghaqy kpailer. cavoq, maqrum enk tuny, baic shemic 1 metr chancats aghtotum. haykakan paradoqs! piti tanic sksvi u heto sharunakvi dprocum, isk institutum - arden ush e linum. gnum enk germanya u darnum kargapah, erbeq aghby chenk gcum votqi tak, baic odakayan chmtats arden sksum enk aghbov zardarel amenur. ete tugank drvi, miguce ashkhati aid dzevy, ynd vorum ete tuganqy mets lini, hamozvats em voch voq chi cankana ir grpany datarkel aghbi hamar.
mahmouzian
Shaheen is right.the river is chok full of garbage and the city is as dirty naturaly the mayor take care of his business before the city needs .as usual goris is govern by a bimbo
zohrab
you are damaging your nature start cleaning

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter