HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սահմռկեցուցիչ պատմության «ձայնը» (ձայնագրություն)

Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության  դատարանում, Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվել է Հայկանուշ Միքայելյանի դատավարությունը: Վերջինս ամբաստանյալի կարգավիճակում է հայտնվել իր նախկին հարսների հետ կատարվածի պատճառով:

Հայկանուշի որդին՝ Դավիթ Զիրոյանը, սկզբում կնության էր առել Մոնիկային (2005-2008թթ.), այնուհետեւ ամուսնացել էր Մարիամ Գեւորգյանի հետ (2010թ.): Թե ինչ էր կատարվել այս աղջիկների հետ Զիրոյանների ընտանիքում, «Հետքն» արդեն անդրադարձել է, ընդ որում՝ կատարվածը մանրամասնություններով «Հետքին» պատմել էին հենց իրենք՝ Մարիամն ու Մոնիկան:

Մոնիկայի իրական անունը Մելինե Բայաթյան է: «Հետքն» այլեւս նպատակահարմար չի համարում վերջինիս ներկայացնել կեղծանունով, քանի որ այս ընթացքում տարբեր լրատվամիջոցներում աղջկա իրական անուն-ազգանունը բազմիցս նշվել է:

Մելինեն եւ նրա ծնողները «Հետքի» թղթակցի հետ զրուցել են ավելի քան 40 րոպե: Գրեթե նույն բանը դրանից առաջ Մելինեն պատմել էր նաեւ քննիչին: Սակայն «Հետքի» հոդվածներում հրապարակված հանգամանքների շուրջ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Մելինե Բայաթյանն իր նախկին ցուցմունքների եւ լրագրողին պատմածների որոշ մասից հրաժարվել է: Արդյունքում Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքն ավելի մեղմ պատիժ է սահմանում, քան կարող էր լինել նախկին ցուցմունքների առկայության պայմաններում:

Այսօրվա նիստում ամբաստանյալի պաշտպան Արթուր Սարգսյանը միջնորդել է դատավարությունն անցկացնել դռնփակ՝ պատճառաբանելով, որ գործը վերաբերում է անձնական եւ ընտանեկան կյանքին: Տուժողներից Մելինե Բայաթյանը միջնորդությանը միացել է, ընդ որում՝ պաշտպանը դատարանում բացեիբաց հայտարարել է, որ նիստից առաջ խոսել է Մելինեի հետ եւ ճշտել, որ վերջինս նույնպես դռնփակ դատավարությանը կողմ է:

«Այսինքն՝ ամբաստանյալի ներկայացուցիչն ու տուժողը արտադատական կապերի մեջ են»,- իբրեւ հաստատված փաստ՝ արձանագրում է մյուս տուժողի՝ Մարիամի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը: Նա դատաքննությունը փակ անցկացնելու դեմ առարկել է՝ պնդելով, որ «սա (գործը) մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություն է»:

Նոնա Գալստյանը միաժամանակ դատավոր Արմեն Բեկթաշյանին բացարկ է հայտնել, ինչը կքննարկվի հաջորդ նիստին՝ հունիսի 1-ին: Բայց այն արդեն կանցկացվի դռնփակ, քանի որ դատավորը պաշտպան Սարգսյանի միջնորդությունը բավարարել է:

Ելնելով վերոգրյալից՝ «Հետքը» հրապարակում է Մելինե Բայաթյանի եւ նրա ծնողների հետ զրույցի ձայնագրության առաջին մասը: Իսկ թե ինչու է իր որոշ պատմածներից Մելինեն հետագայում հրաժարվել, եւ ինչու է քննիչ Արթուր Ավետյանը հիմք ընդունել միայն աղջկա «հետագա» ցուցմունքները, կանդրադառնանք հաջորդիվ՝ ներկայացնելով նաեւ ձայնագրության մյուս հատվածները:

Լուսանկարում Հայկանուշ Միքայելյանն է

Մեկնաբանություններ (7)

Լիլիթ
Երբ լսեցի այս Մելինեի ձայնագրությունը, հասկացա, որ անկախ այդ տականքների արածից, ինքն էլ ապրանքի պես մի բանա: Սկսած իր ամուսնության ձևից, որ իրեն նորմալ չեն էլ հարցրել, վերջացրած ինքն իր պատմության վրա ծիծաղելուց: Երեք տարի ծեծվելու փոխարեն, կարող էր ավելի վճռական քայլեր անել:
ani
Սադիստներ են նախկին սկեսուրն էլ, ամուսինն էլ: Եթե դատավորը անաչառ որոշում չկայացնի, ապա նա էլ կդասվի սադիստների շարքին: Թող Աստծու պատժից վախենան: Հենց առաջին իսկ դաժանության դեպքում պետք է այդ կանայք դիմեին պատկան մարմիններին:
Հեղինե
Սարսափելի է պարզապես, այդ ընտանիքին կարելի է ողջ ողջ այրել, ընտանիքի մոր անբարոյական դեմքից երևում է, թե ինչ կերպար է, զայրույթից չգիտեմ ինչ գրել....Պարզապես խորհուրդ կտամ մարդկանց, որ ամուսնանան ոչ թե պարզապես ամուսնանալու համար: Այս կյանքում մարդ ինքն իրեն պետք է գնահատի և ամեն քայլի դիմի, որպեսզի իր եսը չվոտնահարեն:
Վարդան
Մինչև ե?րբ, երբևէ կգա այն օրը, երբ ընտանիքներում կլինեն նորմալ հարաբերություններ,հեթանոսական մտածելակերպը կզիջի քրիստոնեական մտածողությանը: Երբ սկեսույրը կհարգի հարսին,հարսը` սկեսրոջը և այդպես շարունակ:Հարգելի հայրենակիցներ հիշեք երկնային կյանի մասին դաժանությունից առաջ
AS
de arden zzvacriq eli inchqan karelia h@ voch mi dzevi harganq chka et txen el palas a tan mej vor mer@ eetenc a varvum ax vagh@ myus or et nuyn hars@ qo hamar tor petqa unenar ...........amota amot
Alina A
Yes chem haskanum hetaqnnelu kam aysqan dat@ yerkaracnelu inch kariq ka tujacner@ kan marmnakan vnasvacqner e apacuycner@ kan. Hima dranc tas angam petqa arnvazn datac liney. Indz shat hetaqrqira INCHQAN avel POX petqa ta tujac@, qanc mexadryalna tvel VOSTIKANNERIN, vor dranc irenc hasaneliq patij@ tan. (VONC HASKACA AMEN INCH POXOVA LUCVUM).
drizzlebrain
Այս գործը վաղուց արդեն ամենամեծ հասարակական հնչեղություն է ստացել, ամենևին էլ անձնական եւ ընտանեկան կյանքի սահմաններում չէ, և պետք է միանշանակ դռնբաց դատավարություն իրականացվի, իսկ առաջին կինն էլ պետք է այս պատուհաս-հրեշների հանդեպ նման բարեգթութուն չցուցաբերի; դրանց արարքները ներելի հանցանքներ չեն…Բանականության սահմաններից դուրս են, և դրանև պետք է դատել ջունգլիների օրենքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter