HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պետական թանգարաններից, մշակույթի նախարարությունից գեղանկարներ են անհետանում, և ոչ ոք չի պատժվում

Որքան ուսումնասիրում ենք մշակույթի ոլորտը, այնքան սարսափելի փաստեր ենք բացահայտում: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի (այստեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և գեղանկարչական աշխատանքներ), Սարդարապատի թանգարաններից անհետացել են արծաթյա իրեր, հին գորգեր: Եվ զարմանալի է, որ իրավապահները առայսօր ոչինչ չեն կարողացել բացահայտել, ավելին, շատ դեպքերում պարզապես քրեական գործեր չեն հարուցվել:  2009 թ. Հրազդանի պատկերասրահից գողացվել է 18  գեղանկար: Իսկ հայ իրավապահները անզոր են այս հանցագործությունը բացահայտել, քրեական գործը «մահացել է»:  

Հայաստանի թանգարաններում ամենատարածվածը բնօրինակ աշխատանքները կրկնօրինակներով փոխարինելն է: Իսկ բնօրինակները, բնականաբար, վաճառվում են կամ հայտնվում որեւէ պաշտոնյայի տանը: Այդպիսի իրավիճակ է գրեթե բոլոր թանգարաններում: Այս պատճառով մի շարք հիմնարկներում տնօրենի կամ ավանդապահների փոփոխության ժամանակ նույնիսկ չի հաջողվում ընդունում-հանձնում կատարել:

«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ից կորել և փոխվել են բազմաթիվ գեղանկարներ, արծաթե իրեր: Մինաս Ավետիսյանի որդու՝ Արմանի խոսքով, այդ կենտրոնում գտնվող Մինասի 9 նկարներից 8-ն անհետացել է, իսկ մեկը կախված է փոխնախարար Արեւ Սամուելյանի աշխատասենյակի պատին: Արմանն ասում է, որ այս փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել:

«96-98 թթ. պարզեցինք, որ չկան, այն ժամանակվա փոխնախարար Կարեն Արիստակեսյանի օգնությամբ: Այդպես էլ ոչ մի տրամաբանական պատասխան չստացանք: Ես համոզված եմ, որ այդ նկարները Հայաստանում չեն»,- ասում է Արման Ավետիսյանը: «Իսկ Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի փաստաթղթերում ահա թե ինչ է գրված Մինասի նկարների կողքին (տես աղյուսակը):

Անհետացած բազմաթիվ ցուցանմուշներից են Վոլոդյա Մարգարյանի (Վալմար) «Արհավիրք»,  Թադևոս Գևորգյանի «Մ. Նալբանդյան», Խաչատուր Իսկանդարյանի «Վ.Ի.Լենին», Գրիգոր Ազիզյանի «Կարբիտագործներ», Խաչատուր Եսայանի «Առեւտրի շարք», Բարդուխ Վարդանյանի «Ձմեռը Զանգուի կիրճում» ստեղծագործությունները, իսկ Մհեր Աբեղյանի «Բյուրականում» նկարը եւ Էդուարդ Իսաբեկյանի «Աշտարակի ջրաղացի մոտ» նկարը փոխված են: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այստեղ նշված հեղինակները խոշոր արվեստագետներ են և մեծ ճանաչում ունեն թե Հայաստանում, թե արտասահմանում:

Վալմարի «Արհավիրք» նկարը փոխարինվել է հեղինակի «Հովիվ» նկարով (մանրամասն տես նկարներում):

 

«Աղքատ հովիվը», Վլադիմիր Մարգարյան (60 x 50):  
Լաչինից բերված կտավը: Կտավի վրա գրված է «Հովիվը», վրայից ավելացված է «Աղքատ» բառը, արդյունքում ստացվել է «Աղքատ հովիվը», չափսերը` 60 x 50: 
Իսկ պիտակի վրա գրված է «Бедствие», չափսերը` 130 x 90

 

«Արհավիրք», Վլադիմիր Մարգարյան (120 x 90)
Կորած նկարը 

Այս կենտրոնի ցուցանմուշներից մի քանիսն անհետացել են անգամ մշակույթի նախարարությունից, սակայն նախարարը ոչինչ չի ձեռնարկում: «Հետքն» առաջիկայում առաձին-առանձին կներկայացնի այս անհետացումների պատմությունները:

(շարունակելի)

Մեկնաբանություններ (10)

Ընթերցող
Հիմնարկը լուծարելուց առաջ ով ինչ պատահում վերցնում է: Տպավորություն է ստեղծվել, որ մեր երկրին էլ է լուծարվում: Այդ նկարները տանում են ոչ թե հիանալու, արվեստ ընկալելու համար/տանողները նման ընդունակություն չունեն/, այլ վաճառելու համար: Թուք ու մուր ազգի արժեքը դեն գցողին: Արտաքին աշխարհը որոշ ստահակների փող է տալիս, որ վերջիներս դուրս տանեն մեր ազգային արժեքները, մեր արվեստը: Ինչ էլ ասենք, միևնույն է պետության անկումը արդեն զգացվում է: Դրա վառ օրինակն է մասնավոր ԲՈՒՀ-երի փակումը: Վաղը պետական ԲՈՒՀ-երի հետ կմրցեն դրսի ԲՈՒՀ-երը, որոնք շատ կարճ ժամանակում կխժռեն մեր պետական ԲՈՒՀ-երին:
Նուբար Ասլանյան
Հիշում եմ,Կամո Տեր Պետրոսյանի մասին Հայֆիլմի «Անձամբ ճանաչում եմ»ֆիլմը,որտեղ, Կամոյի ամեն անգամ մի սխրագործությունյունից եւ պետական մարմինների անզօր գտնվելուց հետո ցարական գնդապետը ասում էր՝«Խեղճ Ռուսաստան,խեղճ Ռուսաստան:Սիրով -Ռուսաստան բառը փոխում եմ՝ «Խեղճ Հայաստան,Խեղճ Հայաստան,անտեր ու քցված Հայաստան,որբի երկիր,ողբի երկիր,գողերի երկիր Հայաստան...
Նազիկ
Գողը եթե տնից լինի,եզը երթիկից էլ կհանի,այս պահի համար է ասված
Hay_Axchik (NeNe)
1. Ընթերցող liovin hamait em cez het.... Veradarnum enq het.... voch krtutyun,,, voch petutyun,,, CHqavorutyun, u ays ameny 20 tarum... Mi xosoqov amen inch shat vata u depi vatn el gnuma...
lusaber
Դավերի երկիր, ցավերի երկիր Հայաստան. մարում է դարերի փառքը՝ ժողովրդիդ։ Ներկադ ճահճում է, ապագադ՝ օտարների ոտքերի տակ։ Գիտակցաբար՝ ոչնչանում ենք։
karen
Նորագույն պատմություն ենք կերտում այլանդակ կերպար- հերոսներով, որոնք Հայաստանը դարձրել են անբարոյականությունների խաչմերուկ
Արտակ
մշակույթի նախարարությունը կառավարող և ներսում աշխատողներն ուղղակի գռփող-չռփող կերկոխներ են, որոնք ամեն առիթ բաց չեն թողնում իրանց ստամոսքսը լցնելու համար... խանոթացեք նաև այս հոդվածին ՝ http://ankakh.com/2012/06/217448/
Աբու Լալա ՄահարիՁեր անունը
Ատում եմ, ավաղ, և հայրենիքը --պերճ արոտավայր հարուստների ցոփ...Մեկնաբանությունը...
LEVON
կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 2011 թ. մարտի 1-ից մինչեւ 2012 թ. մարտի մեկն ընկած ժամանակահատվածի համար նախագահը հայտարարագրել էր 18-20-րդ դարի հնաոճ իրեր (արձանիկներ, քանդակներ եւ այլն), ինչպես նաեւ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի եւ Աբեղյանի կտավների հավաքածուն, ինչպես նաեւ 20-րդ դարի ժամանակակից նկարիչների թվով 32 կտավներ:
Baroque
Minister of Culture and some other officials seem that they are above the law. In my view, they are covering up each other. It seems, there are more than missing paintings in their closets; and they are either hidden from the public eye, or they are already sold, and they have pocketed the profits.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter