HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հեռավոր գյուղի ինտելեկտուալ ընտանիքը

Սյունիքի մարզի Ալվանք գյուղում հայտնի նռան այգին մշակում են Աշոտ Դանիելյանը և նրա դպրոցահասակ երկու որդիները` Հայկն ու Արսենը: Հաջողված այգին ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրն է: «Գյուղում ապրելը դժվար է» համատեքստում ապրող գյուղացիներն անքան շատ էին, որ եզակի դարձրին այդ դժվարությունը հաղթահարած ընտանիքին:

Երևանից մոտ 400 կմ հեռավարության վրա գտնվող Ալվանք գյուղ, որը գտնվում է հայ-իրանական սահմանին շատ մոտ, Աշոտը տեղափոխվել է 1992 թվականին Քաջարան քաղաքից: Աշխատում է գյուղի դպրոցում որպես ուսուցիչ և ուսումնական գծով փոխտնօրեն, բայց վաղուց է հրաժարվել դպրոցից ստացած աշխատավարձով ընտանիք պահելու հույսից: Փոխարենը երեք երեխաների հայրը (երկու տղա, մեկ աղջիկ ունի- Մ.Մ.) սկսել է օգտվել գյուղի տված` հող մշակելու հնարավորությունից:

«Զրոյից եմ սկսել այգին մշակել, տնկիները բերել եմ, տնկել եմ, մշակել եմ, դարձել է այգի»,- ասում է Աշոտը հաջողության հասած մարդու հանգստությամբ: Այգին ոռոգելու ջուրը ժամավճարով է, իսկ հողը վարելու տեխնիկան իր անձնականն է: «Մեկ-մեկ, հա, գալիս, ուզում են, որ տանեն, օգտագործեն, բայց դե միշտ չեմ տալիս, տեխնիկա է, էլի, բա որ տանեն, փչացնեն»,- ասում է նա:

Թեև Ալվանքում նա «զրոյից գործ դրած» մարդու օրինակ է, բայց գյուղացիները ոչ թե ընդօրինակում են նրան, այլ «սեզոնին» դիմում են ավելի հեշտ եղանակի: «Հենց մեր նուռը հասնում է, էս գյուղը հարստանում է, էնքան են գողանում»,- դժգոհում է Ռիտա Նավասարդյանը՝ Աշոտի կինը: Ասում է, որ հստակ գիտի, թե ովքեր են գողանում, անուններ էլ կարող է նշել: Ու եթե չգողանային, իրենց եկամուտը նկատելիորեն ավելին կլիներ:

Ընտանիքում բոլորը աշխատում են՝ բացի երեքամյա Վարդուհուց:

Ռիտան գյուղի բուժքույրն է, 30 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Թեև գիտի, որ նվազագույն աշխատավարձ է ստանում, բայց վարձատրության չափը նրա դեպքում չաշխատելու պատճառ չի դարձել:

Հայկն այս տարի դպրոցը կավարտի: Գյուղում կրկնուսույց չկա, բայց քանի որ որոշել էր ուսանող դառնալ,  կենսաբանության քննությանն ինքնուրույն է պատրաստվել, իսկ քիմիա պարապելու համար մեկ տարի պարապմունքի օրերին իրենց գյուղից գնացել-եկել է Ագարակ: Ուզում է ընդունվել Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետը և դառնալ վիրաբույժ: Հայկի համար առանձին սենյակ էին պատրաստել, որ պարապելիս ոչ ոք նրան չխանգարի: Եղբայրը` Արսենը, պատմում է, որ Հայկը «շատ էր պարապում, փակվում էր սենյակում»: Ապագա վիրաբույժը «մասնագիտական» պաստառներ էր պատրաստել ու փակցրել սենյակի պատերին: «Էսպես ավելի հեշտ էի հիշում, պատկերավոր է, էլի»,- ասում է նա: Մեկ տարվա աշխատանքն իր արդյունքը տվել է. Հայկն ընդունելության քննությունները հաջող է հանձնել. ծնողները հույս ունեն, որ կընդունվի: Այնպես որ նռան այգին ապագայում մի հոգս էլ է հոգալու. Հայկի ուսման վարձը վճարվելու է նռան այգու բերքից ստացած եկամտից: «Հո դպրոցի փողով վարձ չեմ տալու»,- ասում է Աշոտը:

1,5 հա տարածությամբ այգին ընտանիքի բարեկեցության գաղտնիքն է: Տան ներսում հարմարավետությանը սովոր ընտանիքը մաքուր է պահում նաև դուրսը:

Երբ հրաժեշտ էինք տալիս նրանց, հարևաններից մեկը վերևից աղբն աղմուկով թափեց Աշոտի բնակարանի կողքի խոտածածկ տարածք:

Գյուղում աղբահանություն չի կատարվում, այնպես որ բոլորը կարող են հանգիստ հիմնավորել հարևանի արարքը: Բայց Աշոտի ընտանիքը հիմնավորում չի գտնում: «Այ էն մեշոկը տեսնո՞ւմ եք,- ասում է Ռիտան,- դրա մեջ ենք աղբը հավաքում, տանում թափում ենք Ագարակում, էնտեղ տեղ կա, որ ուզեն, իրենք էլ էդպես կանեն»: Ասում է, որ հարևանի թափած աղբի պատճառով ամռանը չեն կարողանում տան սենյակի պատուհանը բացել:

Մեկնաբանություններ (5)

ananun
ay shat orinakeli @ntaniq en hargumem nman mardkanc
VD
karevor@ es mardik urishi dzerin chen nayum u chen goxanum aprum en chisht kyanqov u qchi mej en havatarim
STS
HARGECI........ ISK harevanneri u hamagyuxacineri ararqic chem zarmanum. haykakan dzev uxxaki.........
hayuhi
Syuneciner@ misht el arandznacel en irenc giteliqnerov,,,,Astvac ta Hayk@ @ndunvi....isk @ntaniq@ shat orinakeli e....
LALA
TE YURAQANCHYUR HAY LINER AYS @NTANIQI KESI CHAP, PATKERACNUM EQ INCH HRASHALI AZG KLINEYINQ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter