14:02, 12 հուլիսի, 2012Ինչո՞ւ են իրավապահներն աղավաղում իրականությունը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվան հետ կապված բոլոր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ նույն սխալ տեղեկությունն է տարածվում:
Երկու օր առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Արսեն Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են «Հարսնաքարի» յոթ աշխատակիցներ` Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը (ռեստորանի անվտանգության աշխատակիցներ), Արթուր Բաբլոյանը (վարորդ-առաքիչ), Դավիթ Ադամյանը (մատուցող) եւ Դավիթ Հայրիյանը (մենեջեր):
Պետական ռեգիստրում «Հարսնաքար» ռեստորանային համալիր անվանմամբ ընկերություն գրանցված չէ: Հետեւաբար, վարչության պետի ասածն ապատեղեկատվություն է: Մյուս տեղեկությունը, որ նույնպես օգտագործում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրն է»: Երեկ «Հետքը» ոստիկանությանը խնդրել է պարզաբանել, թե իրականում ո՞ր ընկերության աշխատակիցներն են ձերբակալվել:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր թիվ հ45-հ1 գրության` հայտնում ենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊ ընկերությանը, իսկ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը, Դավիթ Ադամյանը և Դավիթ Հայրիյանը աշխատանքային պայմանագրեր են կնքել «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊ ընկերության հետ՝ ի դեմս տնօրեն Հ. Ա. Զոհրաբյանի, և աշխատանքային պայմանագրերի հիման վրա նրանք աշխատանքի են անցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում»:
Առայժմ չենք պարզել, թե որպես ինչ են այս մարդիկ ձեւակերպված այդ ընկերությունում, հստակ ինչ աշխատանք են կատարում: «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊ ընկերությունն ունի 25 աշխատող, համենայնդեպս, պաշտոնապես այս թիվն է նշված: Բայց այն այնքան էլ արժանահավատ չէ. «Հարսնաքարի» աշխատակիցներից մեկը «Հետքին» ասաց, որ իրենց մոտ միայն այդքան մատուցող է աշխատում:
Հիմա անցնենք երկրորդ մասին, որը նույնպես պարզաբանման կարիք եւ էական նշանակություն ունի: Ըստ պետռեգիստրի՝ «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊԸ-ի միակ սեփականատերը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է:
Լուս.՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4211 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2579 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
22.05.2013
դիտվել է 2453 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2172 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 1845 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
17.05.2013
դիտվել է 1739 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը