HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային տեսուչները կհամալրեն գործազուրկների բանակը

Օգոստոսի 1-ից ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի ենթակայության 6  համայնքային հարկային տեսչություններ, այդ թվում նաև Թումանյանի հարկային տեսչությունը,  կենթարկվեն կառուցվածքային փոփոխությունների:  Վերջինիս արդյունքում  Թումանյանի  տեսչության 24 աշխատողներից 16-ը կհամալրեն  Ալավերդու գործազուրկների շարքերը: 

Կառուցվածքային փոփոխություններին կապված` հարկային տեսչության աշխատողներին Պետեկամուտների կոմիտեի նախագահ  Գագիկ Խաչատրյանի կողմից  ծանուցվել է  դեռ մայիսի 18-ին. «Ղեկավարվելով «Հարկային տեսչության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով, 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ  կետով, 3-րդ մասով  և 115 հոդվածի 1-ին մասով, սույնով Ձեզ ծանուցում եմ, որ ՀՀ ԿԱ  Պետական  եկամուտների կոմիտեում  աշխատանքի կազմակերպման պայմանների  փոփոխման կամ կառուցվածքային  փոփոխությունների անհրաժեշտությամբ  պայմանավորված`  աշխատողների քանակի  կամ հաստիքների կրճատման պատճառով 2 ամիս հետո, 2012թ.-ի  հուլիսի 23-ին  նախատեսվում է  աշխատանքային պայմանների փոփոխություն  կամ աշխատանքից ազատում:  Այլ աշխատանք կառաջարկվի  հնարավորության առկայության դեպքում»,- հայտնել  է  Պետեկամուտների կոմիտեի նախագահը:

Եվ այսպես, օգոստոսի 1-ից Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքների և  Ալավերդի քաղաքի թվով 3 հազար  գործող անհատ ձեռնարկատերերի և 25 մանր ու միջին  ձեռնարկությունների  հարկատուներին կսպասարկի Ալավերդու հարկատուների սպասարկաման կենտրոնը, որտեղ հարկատուների դիմում-բողոքներով  և անհրաժեշտ խորհրդատվական աշխատանքներով կզբաղվեն 3, իսկ  31 համայնքների հարկային գանձումներով ` 5 աշխատողներ:  Թումանյանի հարկային տեսչությունում նույն կառուցվածքային փոփոխությունը իրականացվել է նաև  2000թ.-ի հունիսի 23-ին,   սակայն  2004 թ.-ի դեկտեմբերի 25-ին Պետեկամուտների կոմիտեի կողմից այն հայտարարվել է չարդարացված,  և կրկին  վերականգնվել է  նախկին  հարկային  տեսչությունը: Հարկային տեսչության աշխատակիցները, խնդրեցին հոդվածում չնշել իրենց անունները: Նրանք ասում են`  լուծարման  դեպքում  լուրջ խնդիրներ կունենան առաջին հերթին սահմանամերձ Ջիլիզա,  Ճոճկան, Մեծ Այրում, Թեղուտ, Շնող գյուղերի և Ալավերդու հարկատուները,  որտեղ շատ անհատ ձեռնարկատերերի  մեկ ամսվա շրջանառությունը կազմում է  հազիվ 150 000 դրամ: Այս հարկատուների համար  էական դժվարություն կարող է ներկայացնել  հարկային ցանկացած խնդրով, այդ թվում`  հրատապ տեղեկանքներ վերցնելու համար մարզկենտրոն Վանաձոր հասնելու համար 70-80 կմ ճանապարհ հատելը:

«Թումանյանի գյուղական համայնքերում կան  հարկատուներ, որոնց տան միակ թանկարժեք իրը հաշվիչ դրամարկղային մեքենան է: Էլեկտրոնային տարբերակով  նրանց աշխատելը  բացառվում է, ուր մնաց  առձեռն  կարողանան հասույթի հաշվետվություն ներկայացնել Վանաձոր:  Մյուս 5 համայնքերի լուծարվող տեսչությունները  սպասարկման համայնքերի քանակով Թումանյանի  տեսչությունից փոքր են: Բացի այդ, իրենց հարկային եկամուտների հավաքագրումը չեն կարողանում կատարել: Թումանյանի  սոցգանձումներն ու հարկերը միասին  կազմում է 150 մլն դրամ: Տեսչությունը հարկերի հավաքագրումը կատարում է 103   տոկոսով»,- ասաց  հարկային տեսչության աշխատողներից մեկը:   

Թումանյանի հարկային տեսչության պետ Արթուր Սարգսյանն էլ, հարկային համակարգի կառուցվածքային փոփոխությունների հետ կապված, այսօր  «Հետքին»  հայտնեց, որ  այս տարի  կառուցվածքային փոփոխության են ենթարկվել նաև Երևանի 3 հարկային տեսչություններ. «Դա հավանաբար եվրոպական կառույցների պահանջ է, ովքեր գտնում են, որ հարկային տեսչություների քանակը մեզ մոտ շատ է»,- հայտնեց  տեսչության պետը:  Վերջինս նաև ասաց, որ Թումանյանի հարկային   տեսչության աշխատողների 50 տոկոսը կզրկվի աշխատանքից. «Թեև սա որպես այդպիսին երևի կոնկրետ չէ, դեռ հստակեցված չէ»,-  հավելեց տեսչության պետը:  

Մեկնաբանություններ (3)

Կարո
Հայաստանի իշխանության միակ մտահոգությունը շատ հարկեր հավաքագրելն է, ծախսերը՝ թաքցնելը։ Իսկ թե ով՝ ում է խաբում, ով՝ ում է սպանում, ով՝ ում հաշվին և ինչ ճանապարհով է հարստանում... Դրանք ինչ խնդիրներ են, որ մտահոգի չտեսներին
vd
ay senc en anum vor hastavizneri tiknayq harstanum en 16 ashxatoxi azatum en et mardkanc druyq@ kancni mi qani palasneri jeb@
AVETIS
HARKER SHAT SHAT ANORMAL IRAVISHAKUM EN ES INQS POQR TERNARKATER EM EV PATRASTVUM EM PAKEL IM DZERNARKUTYUN@ VOR@ SHAT SXAL ORENQOV 3 AMSIA VCHAR@ 157.000 E KAZMUM E EUROPAKAN GNERI HAMEMAT.-EV ERB DU PARZAPES CHES KAROXANA AYT GUMA@ ASHXATEL. EV VCHAREL ,HENDZ VANADZORUM- DA SHATER@ ARTAGAXTUM EN VCHARNERI PACHAROV ,INCHPES NAEV ES ..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter