17:55, 14 հուլիսի, 2012ԼՂՀ պաշտպանության բանակում հայտնաբերված գոմեշի մսի դեպքի առթիվ, ինչպես արդեն հայտնել ենք, հարուցվել է քրեական գործ՝ խարդախության որակումով: Դեռ հայտնի չէ, թե ինչ պայմաններում է տավարի մսի փոխարեն հնդկական գոմեշի միս հայտնվել ՊՆ-ում: Միայն հիշեցնենք, որ նախարարությունը միսը գնում է հայտարարված մրցույթի արդյունքում՝ հաղթող ճանաչված ընկերությունից:
Այստեղ կա երկու էական կետ. առաջին՝ ՊՆ-ին կարծես խաբել են, երկրորդ՝ իսկապե՞ս գոմեշի միսն անվտանգ է եղել: Այս տեսակի միսը ՀՀ է ներկրվում Հնդկաստանից, որտեղ, ինչպես պարզ էր դարձել 2009-ին կառավարության անցկացրած ուսումնասիրության արդյունքում, սանիտարահիգիենիկ վիճակը ցածր մակարդակի վրա է: «Շատ երկրներ արգելում են Հնդկաստանից մսի ներմուծումն ընդհանրապես` հաշվի առնելով այն հանգամանքները, որ ռիսկերը կառավարելի չեն: Իսկ որ ռիսկայնության աստիճանն իսկապես բարձր է, դա է փաստում մեր ուսումնասիրությունը,- ասել էր վարչապետը:- Մենք պետք է թույլ տանք, որ ՀՀ ներկրվի միայն այնպիսի միս, որ արտադրվում է պատշաճ պայմաններում: Ու այս առումով պետք է լինենք կոշտ ու սկզբունքային: Կրկնում եմ` միայն համապատասխան սերտիֆիկացիա անցած ձեռնարկություններում արտադրվող միսը պետք է ներմուծվի Հայաստան»:
Մեկ տարի անց՝ 2010-ի օգոստոսի 19-ին, կառավարությունը որոշում ընդունեց, որը կոչվում էր «Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս ներմուծելու մասին»:
Եվ այսպես՝ եթե ինչ-որ հայկական ներկրող ցանկանում է հնդկական ընկերությունից գոմեշի միս ներմուծել, այդ մասին տեղյակ է պահում պետությանը: Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը երկամսյա ժամկետում ստուգում է, թե արդյոք հնդկական արտահանողն ունի առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխանող սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս եւ սառցարան, միջազգային արտոնագրեր, չարատավորված գործարար համբավ: Խումբը կազմում է եզրակացություն, որը 5-օրյա ժամկետում ներկայացվում է գյուղնախարարությանը եւ ՊԵԿ-ին: Արտահանողի առաջ «կանաչ լույս» է վառվում դրական եզրակացության դեպքում:
Սակայն արտահանվող ամեն մի խմբաքանակ վերահսկվում է մշտապես Հնդկաստանում գտնվող ՀՀ սննդի անվտանգության գծով ներկայացուցչի կողմից: Վերջինս ստուգում է սպանդից առաջ եւ հետո կազմված փաստաթղթերը, կատարում է նշումներ եւ իր հերթին կազմում տեղեկանք: ՀՀ սահմանի վրա գոմեշի մսի ներմուծումը թույլատրվում է այս տեղեկանքի, միջազգային արտոնագրերի եւ լաբորատոր փորձաքննության փաստաթղթերի հիման վրա:

ՀՀ մշտական ներկայացուցիչը Հնդկաստանում աշխատում է 2010-ի դեկտեմբերի 10-ից: Նա նշանակվում եւ ազատվում է վարչապետի կողմից: Առաջին եւ մինչ օրս գործող ներկայացուցիչը Սիրակ Սուքիասյանն է: Վերջինս նախկինում եղել է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար:
Ինչպես արդեն նշել ենք, նամակով դիմել ենք նախարար Սեյրան Օհանյանին՝ ստանալու մի շարք հարցերի պատասխաններ: Մասնավորապես, մեզ հետաքրքրում է, թե որ ընկերություններից է ՊՆ-ն վերջին 2,5 տարվա ընթացքում տավարի միս գնել, ինչ քանակով եւ արժեքով:
Հիշեցնենք, որ 2009-ի աղմկալի դեպքից հետո «Հետքը» հարցում էր արել ՊԵԿ-ին, եւ պարզվել էր, որ 2008-ին եւ 2009-ի առաջին կիսամյակում Հնդկաստանից գոմեշի միս էին ներկրել հայկական 10 ընկերություններ, որոնց մեջ առաջատարը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերությունն էր (տես աղյուսակը):
Մեկնաբանված
Կարդացված
22.05.2013
դիտվել է 3593 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2993 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2383 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2312 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
20.05.2013
դիտվել է 1173 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ
21.05.2013
դիտվել է 1171 անգամ
Լոռիում հողի տակից հանում են ջրատար խողովակները