HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ուզում եմ նայել սահմանի զինվորի աչքերի մեջ…

Զինվորների մասին պատմող «Հետքի» հոդվածի եւ ֆոտոպատմության հրապարակումից հետո նամակ ստացա մի երիտասարդ կնոջից: Նրան հանդիպել եմ մի քանի անգամ, տնօրենը նրան օրենսդրության խախտումով հեռացրել է աշխատանքից, եւ նա եկել էր խմբագրություն, պատմում էր իր դեմ կատարված ապօրինությունների մասին: Ահա այդ կնոջ գրած երկու նախադասությունը. «Ուզում եմ նայել սահմանի զինվորի աչքերի մեջ… Ես ուզում եմ նրանց քաղցրավենիք տանել կամ ուրիշ ինչ որ կարող եմ»:

Այս երկու նախադասությունը գրել է մի կին, որը մի քանի ամիս է, չի աշխատում, ծանր կացության մեջ է, անջատել են հեռախոսը…

Այս նամակը ինձ քսան տարի հետ «շպրտեց»:

1992-ի փետրվարն էր, 17-հոգանոց մի փոքրիկ ջոկատում էի, Մոնթեի ջոկատն էր: Մարտունիում փետրվարի 22-ին Վեյսալուն ազատագրելուց հետո առաջ գնալով Գեւորգավանի գինու գործարանի մոտ խրամատավորվել էինք: Ծանր օր էր, նախորդ գիշեր քիչ էինք քնել: Մարտունու տղաներից մեկը զոհվել էր, անտրամադիր, ցրտի մեջ դիրքավորվել էինք: Այդ օրը նաեւ վիրավորվել էր Մովսես Հակոբյանը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության այսօրվա նախարարը: Նրա զրահամեքենան Գեւորգավանի մոտ՝ խաղողի այգում, պայթեց ականի վրա, եւ դրանից հետո դադարեցվեց առաջխաղացումը:

Ցուրտ էր, ստիպված անընդհատ շարժվում էինք: Լռություն էր, սպասում էինք թշնամու հակահարձակմանը: Լռությունը ինչ-որ պարբերականությամբ խախտում էր տափաստանի կողմից փչող սառը քամին: Հանկարծ լռությունը խախտեց ինչ-որ մեկի խռռոցը: Մարտունեցի Ուլուբաբյան Կարենն էր՝ հսկայամարմին Ուլուբաբը (նա հետո զոհվեց Ղուրուչուխում՝ Մարտունի քաղաքի դիմացի այդ բարձունքում թշնամու դիրքը ոչնչացնելիս): Նրա խռռոցը այնքան բարձր է, որ մտածում էինք՝ թշնամին այդ խռռոցից կարող է գտնել մեր տեղը:

Կարենը ընդհանրապես արջի քուն էր մտնում, նրան արթնացնելը դժվար գործ էր: Կարենին միանգամից տարբեր կողմերից սկսեցինք հրել, որ կտրի խռռոցը: Նա վեր թռավ, ծույլ նայեց մեզ, ասաց՝ լավ, էլ ձեն չի հանի, բայց մի քանի րոպե հետո նորից լսվում էր խռռոցը, եւ արդեն սկսեցինք հերթապահություն անցկացնել Կարենի մոտ: Մենք ամբողջ գիշեր սրթսրթալով խրամատում շարժվում էինք: Վեյսալուում ձյուների մեջ էինք պառկել, ու տղաների մի մասի հագուստը թաց էր, թաց էին բոլորիս ոտքերը: Շատերս բարակ գուլպաներով էինք: Ես տատիս գործած գուլպաները հիշեցի, գունավոր թելերով գուլպաները: Տատս ինքն էր ներկում թելերը:

Մի քանի օր հետո գուլպաներով ծանրոցներ ստացանք Երեւանից: Դրանք տատիկներն էին գործել եւ ուղարկել: Գուլպաներից մեկի մեջ մի նամակ կար՝ ուղղված հայ զինվորին:

Ես միշտ մտածում եմ գրել այդ տարիների մասին, բայց չի ստացվում, նույնիսկ այդ ժամանակվա գրառումներս չեմ ուզում կարդալ, չեմ էլ հասկանում՝ ինչու: Բայց այս կնոջ՝ «Ուզում եմ նայել սահմանի զինվորի աչքերի մեջ… Ես ուզում եմ նրանց քաղցրավենիք տանել, կամ ուրիշ ինչ որ կարող եմ…» տողերը նման էին գուլպայի մեջ եղած նամակին:

Լուսանկարը՝ Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանություններ (16)

Մլեհ
Նախարարի պարգևին արժանացած զինվորը մահամերձ է. նրան վաղաժամ զորացրել են և հորդորել ՊՆ-ի վրա հույս չդնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) http://tert.am/am/news/2012/11/05/chenq-lrelu-zinvor/
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հետքին- Չեմ հասկանում, թե ի՞նչու են տպվել karen(10,13)կոմենտները: Դուք ուշադիր կարդացել ե՞ք, թե ինչ բառեր կան այնտեղ:
karen
14. in! Konkret im komentum hamar 10, woreve anshnorhq ev avelord ban grvats 4e! Varaz Syuni duq hayoc banakum tsarayel eq?
Մլեհ (Lebanon)
Edik Baghdassaryan presents a rare quality of the Armenian Patriot - A Freedom Fighter who has courageously fought arms in hand for the Liberation of Artsakh and an Intellectual, a staunch and committed fighter for the cause of Justice and Freedom in Armenia. He reminds me of Martyred writer, journalist, parliamentarian and Soldier SAMVEL SHAHMOURADIAN, who as well, was committed to the Gharabagh Movement of Armenia, and heroically fell while defending Artsakh. God bless Samvel's memory and God bless you, dear Edik.
karen
El ban chuneq grelu?
Արևիկ
Դու դժվար հասկանաս թե ինչերի միջով են անցել էս տղաները
Visitor
Wow Karen, you're an idiot....or a Turk
Գայանե
Եթե իմ գրած նամակն է եղել գուլպայի մեջ դրած, ապա գրել էի այսպես. Թող որ ես լինեմ ստվերը ոտքիտ Չթողնեմ ոտքտ որ առնի քարին Թալիսման դառնամ դեն վանեմ չարին Փառքի ծաղիկներ սերմեմ քո Ճամփին: Ես միշտ աղոթում էի զինվորների համար... և ես հպարտ եմ , որ ունենք բանակ , իսկ թերությունները լուծվող խնդիրներ են ...
Մլեհ (Lebanon)
2. karen, your mean indifference to the subject article betrays that you're, indeed, worse that a turk.
Sya Go
Gri....anpaiman gri!
Ani
Amen angam, erb Arcaxyan paterazi u hay zinvori masin inch-vor ban em kardum kam lsum, anbacatreli mi dox e ancnum marmnovs. Uzum em mer erkiry pahoxnerin, ayd tvum ev qez sireli Edik, amur-amur grkel u erkar lrel...Hima el e kokords sexmvum, aseliqs inch-vor chi stacvum....
mahmouzian
Edick you are one of the best iknew it since our first interview .again thank you Mihran
karen
Dzezanic wo4in4 4nerkayatsnogh kritikner, 4. u 6. anunnerd el em djvaranum artaberel! Duq nax sovoreq hayeren artahaytvel! Entadrabar duq aynqan huzakan u pxrun apushner eq, wor nuynis pitani 4eq haykakan banakum tsarayelu! 4i bacarvum angam, wor vaghuc lqel eq dzer hayreniq@, ev otar papuk barci vra eq gluxnerd dnum (kartsum em tsanot eq Zoravar Andraniki haytni xosqerin)! Duq erevi te Arcax@ tesnum eq miayn Herustamaratonnerum, u zarmanali 4e, wor duq an@ndunak eq haskanal hay zinvorin! ANASUNNER!
karen
heriqa xgh4aharutyan arjanacneq HAYOC BANAK@!
Մլեհ (Lebanon)
10. karen, Ինքզինքդ յարգէ՛, գոնէ սեփական անունդ մեծատառով գրել սորվիր, ա՛յ խղճուկ, ողորմելի՛ տգէտ` նոր կը խօսինք: Մե՜ղք անունիդ...
Ando
Karen u know that hoe that many men laid in, u know that very hoe that many men have talked about, and lastely that very hoe that got digged in for money please go back into that hoe where u came from. What a waiste of life u are.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter