Շաբաթ, 25 մայիսի

Ինչքա՞ն կարող է դիմանալ Գագիկ Խաչատրյանը

Լեւոն Հայրապետյան


17:45, 26 հուլիսի, 2012

Դեռեւս 2011 թ. սեպտեմբերի 29-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, անդրադառնալով 2012 թ. բյուջեի եկամտային մասին, նշել էր, որ Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում: «Դրա համար մենք մեծ անհանգստություն ունենք և պետք է լուրջ աշխատենք այդ փաստաթղթի վրա, որպեսզի հասկանանք, թե հաջորդ տարի այդ հարկերի հավաքագրումը որտեղից ենք ակնկալելու»,- ասել էր Գագիկ Խաչատրյանը: Նախատեսվում էր հարկերն ավելացնել  հարկային բազայի ընդլայնման եւ վարչարարության ուժեղացման շնորհիվ:

Այսօր ակնհայտ է, որ ՊԵԿ-ը դժվարանում է հավաքել նախատեսված չափի հարկեր: Խոշոր հարկատուների երկու ներկայացուցիչ, իրենց անունները չնշելու պայմանով, մեզ ներկայացրին խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի մոտ երեկ կայացած հանդիպման մանրամասները: Արզումանյանը հավաքվածներին ասել է, որ երկրի բյուջեի նախատեսված մուտքերի հավաքագրումը չի ապահովվում: Նա նշել է, որ խոշոր հարկատուների կողմից ներկայացված ՀԴՄ-ի կտրոններն, ըստ էության, իրական պատկերը չեն ներկայացնում եւ այսուհետ ՀԴՄ կտրոնների հետ միասին խոշոր հարկատուները պետք է ներկայացնեն հաշիվ-ապրանքագրեր:

«Նպատակային փլուզում են երկրի տնտեսությունը եւ չենք հասկանում՝ սա որտեղից է արվում: Ամեն ինչ անում են, որ փակենք այստեղ ունեցած արտադրությունները, թողնենք գնանք Հայաստանից»,- ասում է խոշոր հարկատուներից մեկը: Նրանցից մյուսը այս քաղաքականությունը պայմանավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ եղած հակասությամբ: «Վարչապետը հարկերի շեմը բարձրացնում է՝ իմանալով, որ դժգոհություններ են լինելու եւ հնարավոր չի լինելու այդքան մուտքեր ապահովել: Ահա այդ հակամարտությունից տուժում ենք մենք՝ հարկատուներս»,- ասում է մեր զրուցակից երկրորդ խոշոր հարկատուն:

Մենք առաջարկեցինք այս հարցը քննարկել կլոր սեղանի շուրջ՝ հրավիրելով նաեւ պետական կառույցի ներկայացուցիչներին: Նրանք կտրականապես դեմ են նման նախաձեռնության մասնակցել, սակայն կողմ են նման թեմաներով բանավեճերի: 

Գագիկ Խաչատրյանն էլ ամեն ինչ անում է, որ հարկերը հավաքագրի, հակառակ դեպքում ստիպված է լինելու հրաժեշտ տալ իր պաշտոնին: Բայց նա արդեն լուրջ խոչընդոտների է հանդիպում, եւ չի բացառվում, որ նորից ազատման դիմում ներկայացնի:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (8)
1. STS09:51 - 27 հուլիսի, 2012
Իսկ ով չգիտի, որ ներկյացվող ՀԴՄ ներն իրական պատկերը չեն ներկայացնում: Եվ էդ վիճակի վերացմանն ուղղված քայլերը դիտվում են որպես, տնտեսությունը կազմալուծող երևույթ: Մի տպեք ՀԴՄ , որ զարգանա տնտեսությունը
2. GALUST11:26 - 27 հուլիսի, 2012
ՄԻ ՀՆԱՐՔ ՄՏԱՑԵՔ ՈՐ ՀԱՐԿԱԻՆ ԲԵՌԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ՄՆԱ,,,,ՄԵԿ Է ՀԱՍՏԱՎԻԶ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՓՈՂ ՏՎՈՂԸ ՉԵՆ
3. Karen00:12 - 28 հուլիսի, 2012
Gagon ev Bulkin karavarutian poxi axbiurn en. Meky legal miusy voch!!! Kes bur joxovurda mnacel dranc el talaneq vor hagist qneq. Bulkin asela vor Bolorit poxov karni u noric nshanakveluia................
4. GEGHAM10:42 - 29 հուլիսի, 2012
TESNES KACHATRYAN@ IR BIZNESNERIC HARKER MUCUM A ? VORKAN KAROX ENK MENK MEZ XABEL U ASEL VOR AMEN INCH LAV E ?
5. aram19:28 - 29 հուլիսի, 2012
http://www.armlur.am/index.php?page=article&id=29602
6. armen17:47 - 30 հուլիսի, 2012
eeeeeeeeeee lav eeeeeeeeee
7. gag18:31 - 1 օգոստոսի, 2012
el betaren azate
8. темина18:30 - 24 սեպտեմբերի, 2012
здравствуйте..можно мне вопрос?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»