Երեքշաբթի, 21 մայիսի

Եկեղեցին մատնո՞ւմ է Հայաստանի քաղաքացիներին


11:15, 6 օգոստոսի, 2012

Հավանաբար ամեն մարդ բազմիցս լսել է, թե ինչպես են վերջին շրջանում իրենց կամքին հակառակ Հայաստան վերադարձվում այն արտագաղթած ընտանիքները, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարբեր ճանապարհներով արտասահման էին մեկնել: Արդեն մի քանի տարի է, ինչ Եվրամիությունը խրախուսում է հատուկ մշակված «միգրացիոն քաղաքականություն» և նույնիսկ մեծ դրամական միջոցներ փոխանցում ՀՀ պետբյուջե` դեպորտացիայի ենթարկվող հայերին իրենց նախկին բնակավայրերում վերստին ընդունելու և կենսական նվազագույն պահանջները բավարարելու համար: Գաղտնիք չէ, սակայն, որ Հայաստան վերադարձող ցանկացած ընտանիք կամ անհատ բյուրոկրատական դժվարություններից ու արհամարանքից բացի ուրիշ ոչինչ չի տեսնում: Հատկապես այն երեխաները, որոնք արդեն հասցրել էին առաջադիմել քաղաքակիրթ երկրների կրթօջախներում շատ ծանր են տանում պարտադրված տեղափոխությունը և մեծ դժվարություններ ունենում Հայաստանյան ուսումնական հաստատություններում ու իրենց շրջակա թաղամասի ընկերային կյանքում:

Վերադարձողների տխուր պատմությունները լսելով` արտերկրում դեռ գոյատևող յուրաքանչյուր փախստական սկսել է զգուշանալ հարևաններից, որպեսզի որևէ մեկը հանկարծ իրեն չմատնի պետական մարմիններին: Բոլորն էլ գիտեն թե վերջում ինչ է նրանց սպասում: Մարդիկ վախենում է տվյալ երկրի ՀՀ դեսպանատանը բուն դրած Ազգային անվտանգության աշխատակիցներից, որոնք պարբերաբար մտնում են հայկական շրջանակներ ու փորձում զանազան միջոցներով (ընդհուպ սպառնալիքներով) օտարության մեջ հաստատված հայաստանցի ապաստանյալների վերաբերյալ տվյալներ հավաքել: Այդ պատճառով այսօր գրեթե բոլոր գաղութներում առաջացել է կասկածամտության ու փոխադարձ անվստահության մթնոլորտ: Ամեն մարդ խստագույն զգուշավորություն է պահպանում և որևէ անձնական տեղեկություն չի կամենում փոխանցել նույնիսկ ամենամտերիմ ընկերներին:

Հակառակ բոլոր հետապնդումներին ու ճնշումներին, մեր ջանասեր դեսպաններն ու հյուպատոսները մինչ այժմ չեն կարողացել որսալ և տուն ուղարկել բոլոր նախկին ՀՀ քաղաքացիներին: Ուստի ներկայիս կառավարությունը ձեռնամուխ է եղել մեկ շատ ավելի ծայրահեղ քայլի, այն է` ներգրավել Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին ու օգտագործել նրանց որպես տեղեկություններ հավաքագրող լրտեսներ: Այս փաստի մասին է վկայում մեր ձեռքն անցած Մայր Աթոռի ներփակ գրությունը, որը Սբ. Էջմիածնի կաթողիկոսարանի կողմից Ֆրանսիայի հոգևոր առաջնորդ և արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ` Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին է ուղղված: 2012 թ. մայիս 7-ի, 774 թվակիր նամակում կաթողիկոսարանի դիվանապետ, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն իր հոգևոր եղբորը գրում է հետևյալը.

«ՀՀ կառավարության անունից Վեհափառ Հայրապետին դիմում է կատարվել աջակցելու միգրացիայի պետական կարգավորման քաղաքականությանը: ՀՀ կառավարության ակնկալությունն է Մայր Աթոռի արտերկրյա թեմերի օժանդակությամբ ստանալ համապատասխան տեղեկություն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձանց վերաբերյալ, որոնց արտերկրներում ծնված երեխաները համապատասխան փաստաթղթեր չունեն; ոքեր խնդիրներ ունեն փաստաթղթերի հետ զինակոչային տարիքի պատճառով; ովքեր ունեն ժամկետանց կամ նույնիսկ ԽՍՀՄ նմուշի անձնագրեր; ովքեր արտասահման են մեկնել ծնողների հետ` ունենալով միայն ծննդյան վկայականներ»:

Նամակի երկրորդ պարբերության մեջ դիվանապետը նշում է, որ Գարեգին Բ կաթողիկոսը հավանություն է տալիս այս զավեշտալի ծրագրին: Միևնույն տեղում Ֆրանսիայի առաջնորդին ու արևմտյան Եվրոպայի պատվիրակին հանձնարարվում է անհապաղ իրագործել նշված տվյալների հավաքագրումն ու Սբ. Էջմիածին փոխանցել թեմի տարածքում համապատասխան պարագաներով բնակություն հաստատած հայաստանցիների անուններն ու հասցեները.

 «Ընդառաջ ՀՀ կառավարության դիմումի` Նորին Սրբության հանձնարարությունն է ուսումնասիրել Տիրախնամ Ձեր Թեմում վերը նշված դասակարգումենրին ենթակա ՀՀ քաղաքացիների առկայությունը և համապատասխան տեղեկագրով ներկայացնել նրանց տվյալները: Հաճեցեք մինչ առաջիկա հունիս 1-ը Մայր Աթոռ տեղեկացնել արդյունքների մասին` անկախ նրանից, թե նման դեպքեր կան կամ ոչ»:

Տվյալ նամակը վերևի մասում կրում է Ֆրանսիայի առաջնորդի մակագրությունն ու ընթերցման թվականը: Նույն տեղում կարող եք կարդալ Նորվան արքեպիսկոպոսի հետևյալ ձեռագիր նշումը. «Հոգեւոր Հովիւներու բարձր ուշադրութեան… Մինչեւ մայիս 27-ը փոխանցել տեղեկութիւններ Թեմիս Առաջնորդարանին»: Այսպիսով պարզ է դառնում, որ հայ եկեղեցու արևմտյան Եվրոպայի ղեկավարը անձամբ ստացել է նշված փաստաթուղթը և առանց խղճի խայթի իր պատրաստակամությունը հայտնել մասնակցելու այս խայտառակ ձեռնարկին: Իր ենթակա քահանաների միջոցով նա փորձել է անձնական տվյալներ հավաքագրել փախստական հայաստանցիների վերաբերյալ ու դրանք երեք շաբաթվա ընթացքում ուղարկել Էջմիածնի կաթողիկոսարան: Մեր ունեցած աղբյուրների համաձայն, Մայր Աթոռից նման «հանձնարարություններ» են ստացել նաև մի շարք այլ արտասահմանյան թեմակալ առաջնորդներ: Թե ո՞ր հոգևորականներն են իսկապես կատարել այս հրահանգը և թե որքա՞ն մարդ է ի վերջո եկեղեցականների միջնորդությամբ մատնվել Հայաստանի պետական մարմիններին, այս մասին մենք շուտով ամբողջական տեղեկություն կպատրաստենք:

Ուշագրավ է այն փաստը, որ բազմաթիվ ստորադաս եկեղեցականներ, ստանալով այս չարամիտ ու անմարդկային կարգադրությունը, խորը ցասում են ապրել և բացահայտ ընդվզում արտահայտել: Նրանցից շատերն իրենց հոգու պարտքն են համարել անկեղծորեն խոսել հավատացյալների հետ ու զգուշացնել, որ կառավարության կողմից իրագործվում է մարդորսության աննախադեպ ծրագիր: Մի խումբ արժանապատիվ հոգևորականներ, համայնքային հոգաբարձուներ և ազգային գործիչներ ի վերջո որոշել են հանրությանը ներկայացնել Էջմիածնի դիվանապետի վերոհիշյալ գրությունը, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ է կատարվում մեր եկեղեցու ներսում և թե ինչպես է պետությունը շահագործում Սբ. Գրիգոր Լուսավորչի 1700-ամյա Մայր Աթոռը:

Կարիք չկա ասելու, որ ՀՀ իշխանությունը հաճախ է անբարոյական քայլերի դիմել ու առանց քաշվելու օրը ցերեկով բացահայտ անօրինություններ գործել: Սակայն այս դեպքի յուրահատկությունը նրանում է, որ տվյալ պարագայում, արտագաղթած քաղաքացիների և փախստականի կարգավիճակ ստացած անձանց իրավունքների ոտնահարման հետ մեկտեղ չարաշահվում է համազգային մեծագույն արժեք ունեցող և ներկայիս սփյուռքի շրջանակներում ամենահայտնի կրոնական հաստատության` Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը: Մեր կիսագրագետ ղեկավարները և իրենց խորհուրդ տվող քաղաքական գործիչները, առանց հասկանալու ոտքի տակ են տալիս այն դարավոր վստահությունը, որ հայ-քրիստոնյան իր սրտում միշտ ունեցել է ազգանվեր հոգևոր հովիվների հանդեպ: Նորանկախ հանրապետության ավազակաբարո պարագլուխն իր շահադիտական արարքով վարկաբեկում է եկեղեցու բոլոր ներկայացուցիչներին, ինչը մինչ այժմ միայն խորհրդային շրջանի անաստված դիկտատորների մենաշնորհն էր:

Կոմունիզմի տարիներին մոսկովյան ԿԳԲ-ն էլ էր փորձում «ենթարկվող եկեղեցականների» միջոցով զանազան տեղեկություններ կորզել դրսի ակտիվ գաղութներից: Երբ արտերկրներում, լուրջ վտանգի ներքո ազատագրական խմբակներ էին ստեղծվում, որոշ տխրահռչակ կղերականներ ընդհատակյա մարտիկներին օգնելու փոխարեն լրտեսությամբ ու դավաճանությամբ էին զբաղված: Գաղտնիք չէ, որ Մայր Աթոռի ներկայացուցիչներից շատերը, ուրանալով իրենց իրական առաքելությունը, վերածվել էին Սովետմիության հավատարիմ կատարածոների: Սա էր պատճառներից մեկը, թե ինչու արտասահմանում այդ աստճան սրվեցին Մեծի Տանն Կիլիկիո և Սբ. Էջմիածնի հետևորդների հարաբերությունները: Մեր ազգային կյանքում պարապ տեղն առաջացավ ներքին թշնամություն ու պառակտում: Նշված լրտեսներից շատերը ցավոք դեռ ողջ են: Նրանցից ոմանք, բազմելով եկեղեցու բարձր գահերին, շարունակում են իրենց ավերիչ «համագործագցությունը» Հայաստանի ներկայիս օրինազանց պետության հետ:

Խորապես հիասթափված ենք ներկա կաթողիկոսից և չենք կարող ընդունել նրա հակաքրիստոնեական պահվածքը: Այս մարդը հավանաբար շատ շուտ է մոռացել Արևմուտքում անցկացրած իր արկածախնդիր տարիները: Փառք Աստծո, Ավստրիայում ու Գերմանիայում դեռ բազմաթիվ ականատես սփյուռքահայեր են ապրում, ովքեր հետաքրքրվողներին կարող են պատմել ու փաստերով վկայել, թե 1970-ականներին ինչո՞վ էր իրականում զբաղված երիտասարդ Գարեգին (Կտրիճ) վարդապետ Ներսիսյանը, ու՞մ պատվերով էր նա գտնվում այդ գաղութներում և ի՞նչ տխրառչակ ֆիասկո է ունեցել նրա արտասահմանյան «ծառայությունը»:

Ամենայն Հայոց Հայրապետի տիտղոսը կրող անձին վայել չէ իր կամակատարների միջոցով հետապնդել և մատնել երկարատև տանջանքների արդյունքում օտար ափերում ապաստան գտած հայ ընտանիքներին: Նման բան անգամ ամենաոխերիմ թշնամին չի կարող իրեն թույլ տալ: Ուղղակի ցնցված ենք, որ մեր երեսին ժպտացող թեմակալ առաջնորդները կուրորեն հնազանդվում են այս տեսակ դավադիր հրահանգին: Ինչու՞ պետք է Հիսուս Քրիստոսի առաքյալների հեղինակավոր աստճանին հասած եպիսկոպոսներն այսօր Պիղատոսի լռությամբ համակերպվեն նման սարսափելի անարդարությանը: Ինչու՞ պետք է եկեղեցականը իր բուն պարտականությունը թողած, այսինքն ժողովրդին հոգևոր սնունդ փոխանցելու փոխարեն, «միգրացիոն քաղաքականությամբ» զբաղվի: Միթե՞ ուզում եք բոլոր հեռացածներին ստիպողաբար Հայաստան տեղափոխել և այդտեղ սովի մատնել: Եթե չեք կարող այս նեղ պահին ժողովրդին օգնել, ապա գոնե բարի եղեք չխանգալու նրանց, ովքեր մի փոքր հնարավորություն են գտել դրսում աշխատելու և վաստակած միջոցներով Հայրենիքում մնացող հարազատների կարիքները հոգալու: Եթե չեք կարողանում մխիթարել չարչարվող մարդկանց, ապա բարեհաճեցեք գոնե լռել և ընդհանրապես հանգիստ թողնել աշխարհիկ մահկանացուներիս, որովհետև առանց այդ էլ մեր գոյապայքարը բավականին ծանր է:

Կոչ ենք անում արտերկրյա թեմերում ծառայող քահանաներին, որ 30 արծաթի համար չվաճառեն իրենց խիղճն ու Հուդայի նման չդավաճանեն սեփական հոտը: Հորդորում ենք եկեղեցում դեռ մնացող ճշմարիտ հոգևոր հայրերին, որ անդադար աղոթեն իրենց առաջնորդների մեղքերի քավության և կաթողիկոսի մտավոր լուսավորության համար: Իսկ օտարության մեջ բնակվող մեր հայրենակիցներին ուզում ենք զգուշացնել, որ ամեն պարագայում հեռու մնան Մայր Աթոռի ներկայացուցիչներից, որովհետև նրանց մեջ կարող է գառան մորթով գայլեր թաքնված լինեն: Նույնիսկ անհատական խոստովանությունների ժամանակ խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ քաղաքացիական ինքնության հետ կապված հարցերից: Ձեր խոսքերը նույն այդ «նվիրյալ» խոստովանահոր կողմից կարող են շուտով փոխանցվել շատ ավելի վտանգավոր ատյաններ, ուր կաշառված չինովնիկները միայն Ձեր գրպանները դատարկելուն են սպասում: 

Արտասահմանում բնակվող մի խումբ ՀՀ քաղաքացիներ

31 հուլիսի 2012 թ.

Հ.Գ. Անչափահաս զավակների ապագան չխորտակելու և սեփական կեցության իրավունքները չկորցնելու պատճառով, ձեռնպահ ենք մնում հոդվածի հեղինակների տվյալները նշելուց: Մեր խմբին ազնվորեն աջակցող սփյուռքահայ բարեկամների և համայնքային հոգաբարձուների հետագա քայլերի մասին հանրությանը կտեղեկացնենք առաջիկա հաղորդագրություններում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (63)
1. Նուբար Ասլանյան12:18 - 6 օգոստոսի, 2012
Հարգելի Геворг Аматуни:Իգիթյանը դիմելով Գորբաչովին ասաց՝ ԲՈԶԻՆ,բոզություն է հասնում:Միտքդ չեմ հասկանում(ներիր տկարամտիս),Իգիթյանի ասածի առջինն ո՞վ է,երկրորդը՝ ով:Իսկ եթե այս պարագայում(հոդվածի)ես տամ իմ գնահատականը,ապա կասեմ՝ փոխանակ իշխանությունները իրենց հետույքը մաքրեն,որի պատճառով փախչում են մարդիկ՝ դիմում են ՍՏՈՐՈՒԹՅԱՆ:Հիրավի՝ էշը չծեծողը փալանն է ծեծում...Ջիվանին կասեր՝ Խելքի աշեցեք:
2. david12:21 - 6 օգոստոսի, 2012
Այսպիսին են եղել, այսպիսին կան և նույն ժանտախտն են լինելու քանի կան;Վախկոտ, մատնիչ, դավաճան, մարդակեր հայ; Կեր ինձ ԱԱԾ քո գործը դա է հայ վամպիր, իսկ իմ ճիշտը `սա;
3. david12:58 - 6 օգոստոսի, 2012
Հայ բոշի մաղից դուրս պրծնեի, Ողջ կյանքում մաղով ջուր կրեի;
4. Հայկ-Բարսեղ13:53 - 6 օգոստոսի, 2012
Հերթական անհեթեթ փորձը սևացնելու եւ թերագնհատելու Հայ Առաքելական Եկեղեցու գահակալին եւ նրա սպասավորներին: Այսօր օրեցօր զորանում եւ պայծառանում է Հայ Առաքելական Եկեղեցին, որը շատերի սրտով չի: Եթե այսօր եկեղեցին չզորանար և չկարողանար լիարժեք իր գործունեությունը տարածել բոլոր ոլորտներում, ապա դժվար թե շատերին իր գործունեությամբ: Զարմանալի է շատ: Դժվար է այդ նուն ձեր կողմից տպագրված Դիվանապետի գրության մեջ կարդալ, որ Մայր Աթոռին դիմել են ՀՀ Կառավարության` միգրացիայի պետական քաղաքականությանը աջակցելու համար, որպեսի կարելի լինի գաղափար կազմել առանց փաստաթղթի սփյուռքում բնակվող հոյերի թվի մասին, որովհետև փաստաթուղթ ունեցողների թվի մասին տեղեկությունները հստակ են, ինչը դժբախտաբար չի կարելի ասել առանց փաստաթղթի ապրողների մասին: Անհասկանալի է անհիմն մտահոգությունը այն մասին, որ Եկեղեցին կարող է աջակցել հայրենի կառավարությանը` սփյուռքում առանց փաստաթղթերի բնակվող հայերի թիվը ճշտելու գործում: Թերեւս անհասկանալի է այն անձերի համար, որոնք ցանկանում են միայն վատը տեսնել Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության մեջ: Ափսոս, ցավալի է,,,,,,
5. Կարևոր չէ15:58 - 6 օգոստոսի, 2012
Մի առիթով, երբ Սփյուռքի նախարար տիկ. հրանուշ հակոբյանը խոսում էր հայրենադարձության մասին, ես չդիմացա, ձեռք բարձրացրեցի և հարցրեցի, թե արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ մշակված ծրագիր ունի հայրենադարձությանն ուղղված: Տիկ Հակոբյանը սկսեց 1945 թվականից, պատմեց թե րքան վատ էր հայրենադարձությունը կազմակերպված, թե որքան սխալներ են կատարվել և այլն... Հասկացա, որ կոնկրետ ծրագիր չկա: Ասեմ, որ 1946 թվականի առաջին քարավանով հայրենադարձվածներից էր նաև իմ հայրը: Չնայած պատերազմից հետո երկիրը քանդ ու քարափ վիճակում էր, այնուամենայնիվ հայրենդարվողներին թե ժամանակավոր բնակարաններ, թե հողակտորներ, շինանյութ ու դրամական վարկ հատկացվեց: Հայրենիք վերադառնալը մեկ - երկու ամսով կամավորական աշխատանքային ջոկատներում անվճար աշխատելը չէ և ոչ էլ մեկ- երկու ամիս որևէ ՛Նոր հայի՛ տանը նրա զավակների հետ ապրելը, հայրենիք վերադառնալը դա բնակարանով ու ըստ մասնագիտության աշխատանքով ապահովված լինելն է: Եթե քիմիկոսը տաքսի է վարում - նա ԳՈՐԾԱԶՈՒՐԿ քիմիկոս է, եթե Ճարտարապետը կրպակում թերթ է վաճառում - նա գործազուրկ ճարտարապետ է: Աշխատանքի ու աշխատավարձի պակասն է Հայսատանից հեռանալու հիմնական պատճառը և հայրենադարձությունը ինքնին կկատարվի, եթե այս երկու հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գոնե մի քայլ արվի կառավարության կողմից: Ուժով, մատնիչությամբ հայրենիք բերել ու մարդկանց թողնել նույն կամ ավելի վատ վիճակում, քան նախքան մեկնելը` անմիտ, չարակամ ու ծաղրանքի ենթարկելու նման մի բան է:
6. Հայ16:37 - 6 օգոստոսի, 2012
Հայկ-Բարսեղ, դուք ձեր ասածներին հավատում ե՞ք, թե ձեզ կամ մեզ ապուշի տեղ եք դրել։ Նախապես ասեմ, որ մեզ հաստատ ապուշի տեղ դնել չեք կարող։ Մարդիկ, ովքեր Ճշմարիտ ԱՍՏԾՈՒՑ չեն երկյուղում և մարդկանցից չեն ամաչում, ամեն ինչի ընդունակ են։ Մի խաբվեք, ո՛չ պաշտոնին, ո՛չ զգեստին և ո՛չ էլ տիտղոսին։ Պարզապես նայեք իրենց գործերին։ Այս հարցում ինձ հետ համաձայն ու համամիտ կլինեն բոլոր ազնիվ հայ մարդիկ՝ անկախ իրենց դավանանքից ու աշխարհահայացքից։
7. Հայկ-Բարսեղ19:03 - 6 օգոստոսի, 2012
Հայ ջան, ինչն է ձեզ ստիպում անցնել վիրավորանքի, ոչ ոք ոչ մեկի ապուշի տեղ չի դրել: Չեմ ուզում անդրադառնալ. թե ինչպիսի մարդիկ և որ պարագաներում են անցնում վիրավորանքների, պարզապես կաառաջարկեմ բոլոր ազնիվ հայ մարդկանց ոնունից չխոսել. որովհետև չունեք այդ իրավունքը: Խոսեք Ձեր անունից, սիրով կլսեմ, բայց խոսեք և մի վիրավորեք, որովհետև այդ ճանապարհով արդյունքի չեն հասնում:
8. Հայ20:12 - 6 օգոստոսի, 2012
Հարգարժան Հայկ-Բարսեղ, դուք իսկապե՞ս հավատւմ եք, որ այսօր օրեցօր զորանում և պայծառանում է Հայ Առաքելական Եկեղեցին։ Իրո՞ք կարծում եք, որ սա ընդամենը հերթական անհեթեթ փորձն է սևացնելու և թերագնհատելու Հայ Առաքելական Եկեղեցու գահակալին ու նրա սպասավորներին:Ինձ մի ստիպեք, որպեսզի փակագծերը բացեմ, քանզի այսօրվա օրեցօր զորացող ու պայծառացող Հայ Առաքելական Եկեղեցու ներքին խոհանոցին բավական քաջատեղյակ եմ։ Իսկ Հայ Առաքելական Եկեղեցու գահակալն ու նրա սպասավորների մեծ մասն իրենք իրենց վաղուց են վարկաբեկել, դրա կարիքն այլևս չունեն։ Դուք շարունակեք այդպս հավատալ և կարծել։ Ի դեպ ես Հայ Առաքելական Եկեղեցու անդամ եմ և անշուտ սիրում եմ իմ Եկեղեցին։ Իսկ ինչ վերաբերում է վերի հոդվածին, ապա մեր արտասահմանի հայրենակիցներն իրոք տարիներ շարունակ շատ են տառապում ու տանջվում և իրենց ցավը շատ լավ հասկանում եմ։
9. Վարազ Սյունի (Ամստերդամ)21:08 - 6 օգոստոսի, 2012
Մարդիկ մեծ կարծիք ունեն Հայ եկեղեցու նկատմամբ. պատմություն չիմանալուց է: ՀԳ. Ինչքան ուժեղ եկեղեցի,այնքան թույլ Հայաստանի պետականություն:
10. ՀՀ քաղաքացի21:32 - 6 օգոստոսի, 2012
Շատ շնորհակալություն "Հետք"-ին այս մերկացնող փաստաթուղթը հրապարակելու համար: Գերազանց աշխատանք եք կատարում և անաչառ կերպով լուսաբանում մեր հասարակությանը: Դե հիմա թող մեր հայրենակիցներն իմանան, թե ինչով է իրականում զբաղված ներկայիս ապաշնորհ կաթողիկոսն ու իր հավատարիմ շքախումբը: Հոգևոր ուսմունքի տարածումը մի կողմ թողած, ընկել են փախստականների հետևից: Աստծո սպասավոր լինելու փոխարեն - պետական մարմիններին են ծառայում...
11. GA22:19 - 6 օգոստոսի, 2012
But today the Armenian Apostolic Church is constantly progressing, ans especially in and among the diaspora, which obviously isn't pleasant to some people. In fact, those who don't see this progression don't wish the best to the Armenian Church. But time will show everything and all the people who try to put a shame on the Church will understand that they were wrong.
12. Նուբար Ասլանյան22:20 - 6 օգոստոսի, 2012
Հարգելի «Կարևոր չէ»,իսկ եթե կենսաբանին նստեցնում են Մշակույթի նախարարի աթոռին,ապա սա ի՞նչ բան է:Կնշանակե հասմիկ պողոսյանը նու՞յնպես գործազուրկ է:Մեղա քեզ մեղա:Էս թավուր էլ գործազուրկ կելնի:Իսկ ինչ վերաբերվում է Ձեր մնացած մտքերին եւ մտորումներին՝ լրիվ կիսում եմ Ձեր անհանգստությունն ու համաձայնվում Ձեզ հետ:
13. Karine Manukyan23:42 - 6 օգոստոսի, 2012
Ekexecin jisht e anum...Germaniayum aprox mi 2 takanqi el es em anzamb janchum, vor HH iravakan hamakargi zerqic en paxel, vor orenqi uzhov chpatzhven,,,,,,,,,
14. es00:20 - 7 օգոստոսի, 2012
asem vores lav canot em ays amen inchin, inqs aprum em evropaum, u avelin asem vor qahanai @ntaniqic em. Asem vor andzamb chanachum em 5 qahananeri, u tesel em iranc patsxan@ ver@ nshvac namakin, u bolorn el voch meki masin texekutyun chen tvel. aynpes vor petq chi hervic heru sevacnel qahanai anun@. P.S. ev mi ban, henc ayd nuyn hayastani qaxaqacinern en anpatvum u xaytarakum mer erkir@ artasahmanum, shat heru en hayi havatqic u baroyakanutyunic.... aynpes vor inchqan el vor nman namakner haytnven, mievnuyn e hay@ chpti korcni ir baroyakan kerpar@, ev ete nuyn qnnadatoxner@ tesnen irenc hayrenakicneri apreln u kencax@, hastat chen mexadri voch mi hogevorakani
15. Գագո01:19 - 7 օգոստոսի, 2012
Մի հարց տամ կաթողիկոսին և պետությանը պաշտպանողներին. Ինչու՞ եք դուք մատնացույց անում դրսում ապրող հայաստանցի հայերի վատագույն օրինակները: Ինչու՞ եք այս պահին միայն հանցագործ տարրերին հիշում և պահանջում, որ նրանց վտարել է պետք Եվրոպայից կամ Ամերիկայից: Մի հատ նայեք թե քանի նախկին ՀՀ քաղաքացիներ են այսօր գերազանց հաջողությունների հասել արտասահմանում: Օրինակ - աշխահրահռչակ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամն ու Սյուզի Կենտիկյանն էլ իրենց ընտանիքների հետ 1990-ականներին իբրև փախստականներ են հայտնվել արտասահմանում: Հիմա նրանք ապրում են Գերմանիայում ու բոլորիս պարծանքն են: Իրենց նման շատ ու շատ հաջողված երիտասարդների կարող եք հանդիպել արտերկրներում, թե սպորտային և թե գիտական ասպարեզներում: Հիմա ինչ եք ասում, բոլորին պետք է ժամանակին ստիպեինք և բերեինք Հայսատան, որ մարշրուտնի տաքսի քշեին կամ Հարսնաքարում մատուցող աշխատեին???!!! Սա՞ է կաթողիկոսի ու սփյուռքի նախարարի ուզածը:
16. Narine01:20 - 7 օգոստոսի, 2012
Lav kliner, vor anorinakan bnakvox hayeri masin informatia havakelu ev deportatsiai hartserv zbaxvelu poxaren, Europai haykakan temer@ zbaxvein orinakan bnakvox hay erexaneri mkrtutian, eritasardneri psakadrutian hartserov, ev voch te shukai nman sakagner sahmanein, jurakanchuir erexain mkrtelu hamar 400 euro, psakadrutian hamar 300 euro, tnorhneki hamar 200 euro pahanjelov. Inchn el stipum e shaterin dimel katolik ekexetsun, vorpeszi irents erexanerin ibrev QRISTONYA mkrten. Xoske gnum e Hollandiai haykakan temi masin.
17. Hayaser02:44 - 7 օգոստոսի, 2012
Im erexanerin Norvanna knqel isk mer hamaynqi qahanan indz shat harazat marda, es chem havatum vor te mek@ te myus@ inch vor hayi vnas ktan, vorovhetev nranq irenc achqov en tesnum te inch tanjanqneri gnov en mer hayer@ mi ktor haci ter darnum, isk inch verabervuma ed namakin, apa da azgayin xaytarakutyuna u shat amot, vorovhetev srbutyunner ka vor petq chi kpnel u mer ekeghecu heghinakutyun@ vtangel mi qani kopek grpelu hamar. Amen depqum perq e zgushanal. Hayastani joghovrdin minchev verj mzecin hmi el ancel en mez
18. Harut02:49 - 7 օգոստոսի, 2012
Հերթական փոթորիկը մի բաժակ ջրում: Ինչպես միշտ մի քանի թափթփուկներ փորձում են վարկաբեկել Հայ Եկեղեցին և նրա գահակալին: Կարծում եմ, որ այս վարկաբեկման ետևում կանգնած են նաև դժգոհ հոգևորականներ, որոնց սանձերը լավ քաշել են Մայր Աթոռից: Պարզապես տխուր է տեսնել մի հերթական անանուն պարսավագիր և դրա շուրջ բորբոքված մի շարք մարդկանց կրքոտ ելույթներ: նամանավանդ, որ նրանցից շատերը մոտիկից չեն ճանաչում Հայ Եկեղեցու պրոբլեմները:
19. Մինաս Սահակյան03:10 - 7 օգոստոսի, 2012
Ժամանակին մեր ամէնաարժանավոր Վեհափառներից մէկին՝ կեղտոտ բերանները կգբ-ի գործակալ էին անվանում՝ իսկ սրանք ովքեր են: ԵՎ դեռ ժողովրդին բարոյականության քարոզ են անում:Այսորվա եկեղեցու ղեկավարին ուղղակի ուզում եմ փոքրատարով դիմել: Վերշ:
20. Վարազ Սյունի (Ամստերդամ)04:21 - 7 օգոստոսի, 2012
Հոդվածում տպված փաստը` նամակը, ՀՀ Սահմանադրության Հոդված 8.1-ի ԿՈՊԻՏ խախտում է ու մեղավորները ՊԻՏԻ օրենքով պատժվեն:.................................................................................................... ՀՀ Սահմանադրություն, Հոդված 8.1. « Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից»:
21. Aram06:23 - 7 օգոստոսի, 2012
Varaz Suni, your hatred of the Armenian Church is not shared by those of us who are constuctively critical of the Church. Whether we are believers or not in the diaspora ( Unlike you I am a diasporan Armenian by birth) we acknowledge the Armenian Church (Tekeyan: "Yekeghetsin Haykakan dsenentavayre e hogvooys....) aa a beacon for Armenians scattered all over the world. Thus, as Armenians, when lost in a foreign town or country the first "beacon" we look for is the Armenian Church.
22. Դավիթ10:34 - 7 օգոստոսի, 2012
Էդ եկեղեցականները ե՞րբ են լավ բան արել որ....
23. Հովո11:16 - 7 օգոստոսի, 2012
համաձայն եմ, որ սահմանադրության խախտում է, բայց կառավարության հետ համագործակցելը մատնություն չէ: ԱԱԾ-ի հետ համագործակցությունը նույնպես: Վերջ տվեք այդ կիսագողական մտածելակերպին: Ավելի լավ է թուրքիայից ֆինանսավորվող քայքայիչ աղանդներին հետևեք...
24. Vni11:38 - 7 օգոստոսի, 2012
Espisi baneri hetevankov e vor mardik ekeghecuc eres en tekum u harum urish ughghutyunneri. Ekeghecin lutj ghndirner uni, bajc @nkel e shahi hetevec. Amot e ushki ekek.
25. տեր Մանուկ15:11 - 7 օգոստոսի, 2012
ԿՈՉ ՃՇՄԱՐԻՏ ԵԿԵՂԵՑԱՍԵՐՆԵՐԻՆ Հարգելի քույրեր և եղբայրներ, եթե կաթողիկոսը «դրդում է արտերկրյա թեմերին զբաղվել լրտեսությամբ», ուրեմն անհրաժեշտ է գրել, որ կաթողիկոսը դրդում է արտերկրյա թեմերին զբաղվել լրտեսությամբ և ոչ թե Մայր Աթոռն է դրդում (1in.am 6.08.2012): Եւ եթե «կաթողիկոսը մատնում է Հայաստանի քաղաքացիներին», ապա պետք է արձանագրել, որ կաթողիկոսը մատնում է Հայաստանի քաղաքացիներին և ոչ թե եկեղեցին է մատնում Հայաստանի քաղաքացիներին (Hetq.am): Կաթողիկոսը Մայր Աթոռը չէ և առավել ևս Հայ եկեղեցին չէ: Ոչ թե նրա համար, որ ինքը Գարեգին Բ-ն է, այլ պարզապես բոլոր կաթողիկոսներն էլ միշտ եղել էն ընդամենը Մայր Աթոռի կամ Հայ եկեղեցու բարձրագույն պաշտոնյան, որը իր կատարած աշխատանքի համար աշխատավարձ է ստանում: Եւ նա այդ աշխատանքը կարող է կատարել լավ կամ վատ:: Մայր Աթոռի կամ Հայ եկեղեցու հիմքն ու գլուխը Քրիստոսն է, ուստի պետք է երկյուղածությամբ արտահայտվել Մայր Աթոռի կամ Հայ եկեղեցու մասին խոսելիս և եկեղեցին չշփոթել հոգևորականների հետ: Սա շատ նուրբ հարց է: Ես նշված ծանր մեղադրանքների առնչությամբ որևէ գնահատական կամ մեկնաբանություն տալուց առայժմ ձեռնպահ կմնամ, կներեք ինձ: Այդ կապակցությամբ, վստահ եմ, Մայր Աթոռի համապատասխան պաշտոնյան կամ պաշտոնյաները բացատրություններ կտան: Ես պարզապես խնդրում եմ նրբանկատ ու լայնախոհ լինենք մեր արտահայտությունների մեջ, որպեսզի կաթողիկոսի կամ դիվանապետի կամ որևէ այլ եկեղեցական պաշտոնյայի պատճառով գայթակղության մեջ չընկնենք ու Քրիստոսի առաջ չմեղանչենք, և մեր խոսքերով Մայր Աթոռի կամ Հայ եկեղեցու հեղինակությունը չվնասենք: Պարզապես փորձենք ամեն ինչ իրենց անուններով կոչել: Խաղաղ մնացեք: Տեր Մանուկ քահանա Մնացականյան
26. Հայր Սերովբե15:51 - 7 օգոստոսի, 2012
Ցավում եմ, որ յուրաքանչյուր նախաձեռնության տակ ինչ-որ մատնություն, դավադրություն, դավաճանություն է տեսնվում: Չեմ կարծում, որ որեւէ մեկ հոգեւորական, առավել եւս Մայր Աթոռը, մտքի ծայրով անցկացնում են "մատնել" արտասահմանում բնակվող որեւէ մեկ հայի: Եւ առաջնորդին հասցեգրված նամակն էլ երբեք այդ նպատակը չի հետապնդում: Այստեղ խնդիրը ոչ թե անվանական տվյալների մասին է, այլ թվային: Խնդրանքն այն է, որ տեղեկացվի, թե օրինակ Գերմանիայում ապրող Հայաստանի քաղաքացիների որ մասն այլեւս ունի օրինական ապրելու իրավունք՝ քաղաքացի է, մշտական կամ ժամանակավոր ապրելու կարգավիճակ ունի եւ կամ դեռ գտնվում է ապաստանյալի կարգավիճակի մեջ: Եւ տվյալներն էլ Մայր Աթոռ պետք ուղարկվեին ոչ թե անուն առ անուն, հասցե առ հասցե եւ այլն, այլ միայն թվային-քանակական: Միամտություն, չասելու համար չարամտություն, է կարծել, որ մենք անձնական տվյալներ կարող ենք տրամադրել որեւէ մեկին: ՀՀ համապատասխան մարմինները դիմել են Մայր Աթոռ խնդրելով օժանդակել միգրացիոն ծառայություններին: Նամակը այլ կերպ հասկանալ չի կարելի: Թերեւս կարելի է ընդունել, որ նամակի որոշ հատվածներ այլ կերպ պետք է ձեւակերպվեին, որպեսզի պատճառ չդառնային թյուրիմացությունների: Օրինակի համար՝ ես նամակի ստացողներից մեկն եմ եւ երբեք էլ չեմ մտածել, որ Մայր Աթոռը մեզանից, ինձանից անվանական տվյալներ է պահանջում: Սիրելի հայորդիներ, խնդրում եմ անտեղի մի պախարակեք ձեր, մեր, բոլորիս սուրբ եկեղեցին: Եթե տեսնում եք թերություններ, բնականորեն ձեր իրավունքն է, ինչու ոչ՝ նաեւ պարտականությունն է, քննադատել, պահանջել, ավելի լավն անկնկալել, բայց ոչ թե ցեխ շպրտել, արատավորել: Խոսքս անշուշտ նրանց մասին է, ովքեր վստահ եմ ջախջախիչ մեծամասնությունն են մեր ժողովրդի, որոնց համար թանկ են մեր նվիրական արժեքները, որոնց սիրտը իրականորեն ցավում է մեր պետության ու եկեղեցու համար: Իսկ նրանց, ովքեր օրնիբուն նպատակ են հետապնդում, բոլոր հնարավոր ու ընդունելի, ահնար եւ մերժելի միջոցներով մրոտել ու արատավորել Հայ Եկեղեցին եւ այդ ձեւով ջուր լցնել այլոց ջրաղացին, չեմ արձագանքում եւ անհրաժեշտություն էլ չեմ տեսնում արձագանքելու: Աստված oրհնի բոլորիս:
27. Վարազ Սյունի (Ամստերդամ)16:28 - 7 օգոստոսի, 2012
տեր Մանուկ(25) - Այս ի՞նչեր եք դուք խոսում: Կաթողիկոսը Հայ եկեղեցու մարմնավորումն է, ամենակարևոր ներկայացուցիչը և որոշումներ կայացնելու ամենաբարձր անձը: Ո՞նց կարելի է կաթողիկոսին եկեղեցուց անջատ դիտել: Այդ նույնն է,որ ասես թե երկրի պրեզիդենտի ասածները ու հրահանգները կապ չունեն Հայաստանի հետ: Հետո, 2000 տարի առաջ մեռած հրեա քրիստոսը չի կարող եկեղեցու գլուխ լինել ու նամակներ գրել:
28. unknown16:35 - 7 օգոստոսի, 2012
Մայր Աթոռը պատասխանում է «Եկեղեցին մատնո՞ւմ է ՀՀ քաղաքացիներին» հոդվածին 07 Օգոստոսի 2012 - 16:01 Ծանոթանալով «Հետք» լրատվական կայքում հրապարակված` մի խումբ անանուն ՀՀ քաղաքացիների կողմից հեղինակած «Եկեղեցին մատնո՞ւմ է ՀՀ քաղաքացիներին» հոդվածին`Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտնում է, որ այսուհետ չի արձագանքելու անստորագիր նման հերյուրալի, սադրիչ և վիրավորական գրությունների: Սակայն, նկատի ունենալով հասարակության մեջ այս առնչությամբ առաջ բերվող արհեստածին ընդվզումները և չցանկանալով տեղի տալ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պախարակելու գայթակղությանը, հարկ ենք համարում հրապարակված նյութի առնչությամբ հանրությանը տալ հետևյալ պարզաբանումը: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին իր հոգևոր առաքելությանը զուգընթաց պատմական հանգամանքների բերումով դարեր շարունակ, իսկ այսօր առավելաբար արտերկրում, կատարում է նաև հայապահպան առաքելություն` հետամուտ լինելով հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հոգևոր-ազգային կյանքի լավագույնս կազմակերպման: Այդ առումով աշխարհի տարբեր երկրներում հայի համար Հայոց Եկեղեցին է նկատվել այն վստահելի կառույցը և հաստատությունը, որի զորակցությանն է ապավինել օտար ափերում կամա թե ակամա հանգրվանած հայը: Հայրենիքի անկախացման շրջանում և հետագա տարիների սոցիալական-տնտեսական դժվարին պայմանների բերումով Սփյուռքի տարբեր գաղթօջախներում հաստատված ՀՀ քաղաքացիների զանազան խնդիրներ, այդ թվում` փաստաթղթային, նաև կարգավորվել ու կարգավորվում են Հայոց Եկեղեցու թեմերի միջոցով: Ռիսկային պայմաններում հայտնված փաստաթղթային խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին օգտակարություն բերելու և ՀՀ Կառավարության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության ճշգրիտ սահմանման նպատակով ՀՀ Կառավարության համապատասխան կառույցը դիմել է Մայր Աթոռին` նկատի ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու փորձառությունը նման հարցերում: Սփյուռքում առկա այս խնդիրների իրական պատկերը ներկայացնելու համար Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հանձնառու եղավ զորակցելու հայրենի պետությանը`այս ուղղությամբ լուծումներ փնտրելու և խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու: Հարկ է ընդգծել, որ խոսքը վերաբերում է անձը և ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր չունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներին և ոչ թե նրանց անձնական տվյալներին: Հայոց Եկեղեցու նպատակն է միմիայն աջակցել տարբեր երկրներում կայք հաստատած հայորդիներին` հեռու մնալու անօրինականությունից և ապրելու լիարժեք և արժանապատիվ կյանքով: Այս ամենի լույսի ներքո անընկալելի է ՀՀ քաղաքացիների անունից շարադրված հոդվածը, որ, ի դիմաց մեր ժողովրդին ցուցաբերվող օգտակար ծառայության, լի է անընդունելի որակումներով հայոց պետության և Հայոց Եկեղեցու հանդեպ: Ցավալի է, որ Եկեղեցու և եկեղեցականության պատրաստակամությունը և քայլերն այս ուղղությամբ նման չարամիտ մեկնաբանություններ են ստացել, իսկ մի խումբ «մտահոգ ու փրկիչ» հայորդիներ իրենց իրավունք են վերապահում փորձելու սասանել Հայոց Եկեղեցու հեղինակությունը, խաթարելու հայ հոգևորականի կերպարը` Եկեղեցու Պետից մինչև ծխական քահանա` անվստահություն սերմանելով Եկեղեցի-հասարակություն հարաբերություններում: Տեղեկատվական համակարգ
29. Տեր Մանուկ17:41 - 7 օգոստոսի, 2012
Ինձ համար միշտ հաճելի է բանավիճել քրիստոնյաների հետ, որովհետև արդյունքում խաղաղությունն ու փոխըմբռնումն է հաղթում: Տեսնում եմ հարգելի Վարազ Ամստերդամցի (27), որ Քրիստոսի հարությունը չես ընդունում: Միգուցե մեկ այլ նյութի շուրջ հնարավոր լիներ շարունակել բանավեճը, սակայն Ձեր պատասխանը ինձ համար խիստ հիասթափեցնող էր և ցանկալի է, որ նման հասկացողությամբ մարդիկ տվյալ հարցի հոգևոր մասով քննարկումներին ընդհանրապես չմասնակցեն: Հարցը բազմակողմանի է, այլ մասով խնդրեմ հարգելի Վարազ Սյունի:
30. Վարազ Սյունի (Ամստերդամ)17:47 - 7 օգոստոսի, 2012
unknown(28) - Ինչ "եկեղեցին պախարակելու" մասին է խոսքը,երբ որ հոդվածում տպված է ՓԱՍՏ` ստորագրված,սևը սպիտակի վրա նամակ: Հենց մեկը եկեղեցուն քննադատում է, ԻՍԿՈՒՅՆ թաքնվում եք «Հայ եկեղեցուն ուզում են վարկաբեկել»-ի հետևը: Վերջապես Ե՞ՐԲ պիտի Հայ եկեղեցին արձագանքի ՓԱՍՏԵՐԻՆ ու իր արձագանքում ՓԱՍՏԵՐ բերի: «Սուս արեք ու գնացեք աղոթեք քրիստոսին»-ով 21-րդ post-modern դարում մարդու աչքեր այլևս չես կապի: Սա մեկ:.............................................................. ԵՐԿՐՈՐԴ, նորից,սա ՀՀ Սահմանադրության Հոդված 8.1-ի ԿՈՊԻՏ խախտում է : Հոդված 8.1. « Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից»:................................................... ԵՐՐՈՐԴ, Հայ եկեղեցու «հայապահպանության ջանքերը» շատ չե՞ն չափազանցված: Մի քանի տարի առաջ Ամստերդամի Հայ եկեղեցին,տարօրինակ պատճառաբանությամբ, իր շենքից ուղղակի ԴՈՒՐՍ ՎՌՆԴԵՑ Ամստերդամի Հայ կազմակերպությանը և կիրակնօրյա դպրոցին: Այսօր Ամստերդամում ՈՉ ՄԻ Հայկական կազմակերպություն այլևս չկա:ԱմստերդամաՀայ երեխաները հայերեն գրել-կարդալ այլևս չգիտեն:
31. CN19:00 - 7 օգոստոսի, 2012
ուֆֆֆ, նորից դեղին էջերի անիմաստ քննադատությունների եմ պատասխանել?: Խորհուրդ կտամ հոդվածագրին նորից ծանոթանալ նամակի բովանդակությանը, ու գրելուց առաջ գոնե մի քիչ հումանոիդին հարիր անալիզ անել: Ոչ մեկ չի կարող եկեղեցուն հանձնարարել կամ պարտադրել, ոչ որևէ պետություն, ոչ էլ հաստատութուն: Դա ինքը՝ եկեղեցին թույլ չի տա: Օգնելու խնդրանքով բոլորը կարող են կարող են դիմել եկեղեցուն, նույնիսկ ՀՀ կարավարությունն ու ասենք առընթեր որևէ կառույց: Իսկ եկեղեցին ինքն է որոշում օգնել թէ ոչ: Հիմա բարի եղեք պատասխանել հետևյալ հարցադրումներին: Ինչ եք ակնկալում մեր ՀԱԵուց? եւ ակընկալվածներից ինչը չեք ստանում? Ինչու էք սեւացնում եկեղեցու անունը եթե նույն եկեղեցու համար ոչինչ չեք արել ձեր կյանքի ընթացքում, բացի քննադատելուց, չէ որ եկեղեցի նշանակում է հավատացյալների բազմություն այլ ոչ թե հոգևորականների բազմություն?: Ենթահարցը: Եթե ինչ որ բան արել եք եկեղեցու համար, ապա թվարկեք: Վերջ ի վերջո, ինչու եք փորձում հնարավորինս վարկաբեկել մեր Հայրենիքը եւ հայրենի կառավարությունը? Դա մոտավորապես նման է էն մարդուն որ կռվի ժամանակ եթե չի կարողանում իրենը թելադրի և երբ որ բաժանում են սկսում է լրբանալ և հետեւից հայհոյել: Քար շպրտելը շատ հեշտ է, ու պրիմիտիվ, դրա համար ինտելեկտ պետք չէ: Իսկ փորձել էք երբևէ նույն ձեր նետաց քարերը հավաքել? Ես ճանաչում եմ հարյուրավոր արժանապատիվ մարդկանց, ովքեր շատ լավ եւ արժանապատիվ ապրում են Հայաստանում եւ նախագահի ու կառավարության ոչ մի կարծիք չեն կիսում, այսինքն ծայրահեղ ընդիմադիր են: Բայց քննադատում են արժանիորեն, առանց լրբանալու եւ հայհոյելու: Քննադատում են և ոչ թէ վարկաբեկում: Դրանք շատ տարբեր բաներ են: Կառավարություններին քննադատում են շատ ու շատ երկրներում, նույնիսկ առաջատար երկրներում: Եւ դա նորմալ երևույթ է: Իսկ այ վարկաբեկելըՙՙՙ... բառ չեմ գտնում ասելու: Կարծում եմ, որ նման լրագրողների պատճառով Հայաստանը լքողների թիվը ավելի շատ է, քան մնացած բոլոր պատճառները միասին վերցրած: Տեսել էք արդյոք թէ ինչպես են ապրում մեր հայրենակիցները եվրոպական կամ ամերիկյան աշխարհամասերում? Հետաքրքիր կլիներ իմանալ սիրելի լրագրող, թէ ինչ կարծիքի էք նրանց կյանքի վերաբերյալ?, ինչ միջոցներով պիտի փորձեք վարկաբեկել այն երկրների կառավարություններին, որոնք նման պայմաններ են թելադրում իր երկիրը լքած և իրենց ծոցում հայտնված մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին: Փորձեք վարկաբեկել ԱՄՆին, Ֆրանսիային, Գերմանիային, Շվեյցարիային, Կաթոլիկ, Բողոքական կամ Ուղղափառ եկեղեցիներին, գուցե ձեզ կհավատան? Ես կարծում եմ, որ մեր եկեղեցին մի բանում շատ մեծ սխալ է թույլ տալիս, դա այն է, որ հանդուրժում է ձեր նման մարդկանց մտածելակերպը եւ ոչին չի ձեռնարկում այն իր հաւատացյալների միջից հանելու համար:
32. Մարի19:13 - 7 օգոստոսի, 2012
Ժողովուրդ, ուշադիր ընթերցելիս կարելի է հասկանալ, որ Եկեղեցին ուղղակի պետությանը չի մերժել ու միանգամայն խորհրդանշական բովանդակությամբ, առանց պարտադրանքի դիմել է իր թեմերին (որ խորը մտածենք, պիտի հասկանանք նաև, որ պետությունը կարող է չարաշահել իր դիրքը և այս կամ այն կերպ եկեղեցուն այսպիսի քայլեր պարտադրել: Շատ բան չի ասվում, բայց կռահել գոնե կարելի՞ է): Ողջամիտ լինենք, տուրք չտանք ոչ անանունների, ոչ այսպես կոչված գաղտնազերծողների, ոչ էլ այդ գրությունից ոգևորված անվայելուչ քայլերին ու արձագանքներին:
33. Harut19:31 - 7 օգոստոսի, 2012
Հայերիս մոտ ամենալավը քննադատությունն է ստացվում այն էլ դատարկ խնդիրների շուրջ: Եվ այս դեպքում չեմ կարող զսպել իմ հիացմունքը մեր ազգային բնորոշ այդ երևույթի վառ բռնկման վրա: Ազգային-պետական մտածողությունից զուրկ մարդը կարող է միայն մեղադրել Հայ Եկեղեցուն այն բանի մեջ, որ նա համագործակցում է Հայաստան պետության հետ: Երևի ըստ նրանց ճիշտ կլիներ, որ Եկեղեցին համագործակցեր Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ: Հայ Եկեղեցին Հայաստանի Հանրապետության հիմքերը դնող ամենակարևոր կառույցներից մեկն է: Այն անձը, ով սկսում է հայրենի պետությունը և Եկեղեցին դիտել իրեն որպես թշնամի, ապա ես նրան խորհուրդ կտայի ճշտել իր գենետիկ ծագումը: Հայրենասիրությունը, ազգասիրությունը չի արտահայտվում անստորագիր պարսավագրերի միջոցով և ինչ որ մի փաստաթղթի ենթադրական ու միակողմանի վերլուծության փորձով: Հրապարակված հոդվածի ոճն ինձ հիշեցնում է 1930-50-ական թվականների հայ ազգի տված գենետիկ կլյավուզնիկների փայլուն ձեռագիրը:
34. Մարի19:52 - 7 օգոստոսի, 2012
Եվ մի բան էլ. անանուն նամակագիրները իրենց տեսանկյունից են անդրադարձել խնդրին, ու թիրախ դարձրել հենց Եկեղեցուն, դա հեշտ է ու շատ գայթակղիչ: Մինչդեռ Եկեղեցին չէ, որ պիտի նրանց խանգարեր մնալ արտերկրում, ռեադմիսսիոն պայմանագրեր գոյություն ունեն, ամեն ինչ միջազգային օրենքի շրջանակում է արվում: Ով ասաց, որ այս դեպքում պետությունը ռեադմիսսիայի համար է Եկեղեցու օգնությանը դիմել: Պետությունն էլ, եկեղեցին էլ իրավունք ունեն և նույնիսկ պարտավոր են իմանալ հայության թե քանակական թե իրավիճակային տվյալները: Ես լավ եմ հասկանում արտագաղթածների անձնական ողբերգությունները, բայց չեմ հասկանում նրանց բռնած անպարկեշտ դիրքը Մայր Եկեղեցու հանդեպ:
35. CN19:59 - 7 օգոստոսի, 2012
Հարգելի Վարազ Սյունի, եթե գաղտնիք չէ կարող էք ինձ ասել, եթե քրիստոնեական արժեքները և եկեղեցու քարոզած բարոյականությունը Ձեզ համար մեռել են երկու հազար տարի առաջ, ապա որ բարոյական ուղղությանն էք Դուք հարում? Կամ ինչու էք կեղտոտ կոշիկներով խցկվում մի ազպարեզ որի հետ Ձեր քսանմեկերորդ դարյա առաջադեմ բարոյական սկզբունքները որևէ աղերս չունեն: Մյուս կողմից էլ հասկանում եմ, որ նույն բարոյական սկզբունքները Ձեզ թույլ են տալիս զբաղվել ուրիշների և նրանց կատարած աշխատանքների վրա ցեխ նետելու սիրելի աշխատանքով, որն ի դեպ շատ նման է Սյունյաց անտառներում ապրող վարազների վարքագծին: Գալով Ձեր կողմից արծարծվող հարցադրումների եւ մտահոգություններին ասեմ հետևյալը: ՀՀ Սահմանադրությունից հղում կատարելուց առաջ փորձեք օգտվել Ձեր քսանմեկերոդ դարցու բոլոր առավելությունները այլ ոչ թէ դրանց մասնակի օգտագործումը, ահավասիկ Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Սա մեր սիրելի սահմանադրությունն է սա էլ Ձեր շատ սիրելի ՓԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՍՏը, որը չգիտեմ ինչի ընդգծել էիք մեծատառերով, իսկ ես փորձեցի այն ավելի ընդգծել.... «ՀՀ կառավարության անունից Վեհափառ Հայրապետին դիմում է կատարվել ԱՋԱԿՑԵԼՈՒ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականությանը: ՀՀ կառավարության ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ է Մայր Աթոռի արտերկրյա թեմերի օժանդակությամբ ստանալ համապատասխան տեղեկություն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձանց վերաբերյալ, որոնց արտերկրներում ծնված երեխաները համապատասխան փաստաթղթեր չունեն եւ այլն Հիմա խնդրում ցույց տվեք ԿՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՊԻՏ խախտումը: Հայ եկեղեցու հայապահպանության ջանքերը շատ չեն չափազանցված, ես Ձեզ վստահեցնում եմ: Նախ նախ երևի ձեր խորհդով են Ամստերդամում Հայ Կազմակերպություն անունով հայրենակցական միություն հիմնել, այլապես ինձ այս անվանումը կոպիտ ասած հեչ հնչեղություն չունի: Իսկ եթե նույնիսկ ԴՈՒՐՍ ԵՆ ՎՌՆԴԵԼ գուցե սրտացավ լինէիք հարցնէիք թե եկեղեցին կամ գուցե Հայ Կազմակերպությունը ինչ կասէին դրա տարօրինակ այդ պատճառաբանության վերաբերյալ? Կիրակնօրյա դպրոցը եկեղեցուն կից դպրոցներ են, որոնք գոյատևում են ըստ պահանջվածության: Եթե Դուք և մյուս ամստերդամահայերը նույնիսկ չգիտեք թե ինչու է Եկեղեցին ԴՈՒՐՍ ՎՌՆԴԵԼ իրենց ձեր հայրենասիրական պատքը պիտի լիներ օրնիբուն բախել Եկեղեցու կամ Հայ Կազմակերպության դուռն ու պատուհանը և պահանջատիրական ձեր նվիրումով հասնէիք կիրակնօրյա կամ ինչու միայն կիրակնօրյա այլ ամենօրյա դպրոցի վերաբացմանը: Իսկ եթե Ձեր կամ ամստերդամահայ այլ երեխաները հայերեն գրել կարդալ չգիտեն, դա իրոք շատ մտահոգիչ է, բայց փաստ, որ նման պարագաներում, ոչ թե եկեղեցուն են վարկաբեկում այլ ուղակի մեղադրում են ծնողներին, իրենց ոչ սրտացավ վերաբերմունքի համար: Իսկ Ձեզ համար ծիծաղելի չի հնչում, որ Ձեր երեխան հայերեն չի խոսում ՙ ՙերկու հազար տարի առաջ մեռած հրեայի պատճառով՚՚?
36. Գագիկ Մ.21:47 - 7 օգոստոսի, 2012
Եվրոմիության կառույցներում աշխատող ծանոթներիցս մեկը հաստատում է, որ ցանկացած դեպորտացվող անձի համար ՀՀ պետբյուջե է փոխանցվում 20000 ԵՎՐՈ: Սակայն ոչ մեկ "հայրենադարձ" առայսօր այդ գումարից անգամ մի կոպեկ չի ստացել: Կառավարության համար սա դարձել է շատ լավ եկամուտի աղբյուր: Կվերադարձնեն 4 հոգանոց մի ընտանիք ու իրենց համար նոր ավտոմեքենայի փող կվաստակեն: Գումարած դրան, եթե վերադարձվողների մեջ արու զավակ կա, ուրեմն կամ նրան կուղարկեն բանակ (սամասուդ լինելու համար), կամ էլ եթե արդեն 27 տարեկանը լրացել է, ապա պետք է ստիպեն, որ մուծվի չծառայած զորակոչերի տուգանքը: Մի խոսքով, վատ բիզնես չի: Նստած տեղը մեր պետական օրգանները փող են գռփում: Ծիծաղելին այն է, որ հիմա էլ Եկեղեցուն են ներգրավել իրենց անմարդկային ծրագրերի մեջ: Մայր Աթոռի գրած նամակը ու տված պատասխանը ուղղակի թյուրիմացություն էր: Եթե Եկեղեցուն միայն արտագաղթածների թվերն են հետաքրքրում (ինչպես որ իրենց պաշտոնյաներն են դա ասում), ապա ինչու՞ եք փորձում ձեր տերտերների միջոցով ճշտել, թե արտագաղթածների միջից ովքե՞ր խնդիրներ ունեն փաստաթղթերի հետ "զինակոչային տարիքի պատճառով", կամ դեռևս "ԽՍՀՄ նմուշի անձնագրեր" ունեն, կամ ովքե՞ր են "արտասահման մեկնել ծնողների հետ` ունենալով միայն ծննդյան վկայականներ": Պարզից էլ պարզ է, որ սրանով հետապնդում են զինծառայության չներկայացող ջահելներին ու ամեն գնով փորձում նրանց Հայաստան հետ բերեն: ՈՒ այսքանից հետո դեռ Մայր Աթոռը փորձում է ինքն իրեն ինչ որ ճղճիմ մեկնաբանություններով արդարացնել: Մեղք եք դուք, մեղք... Էս ո՞ր դարն է, որ ուզում եք նման ձևով մարդկանց ապակողմնորոշեք: Կարո՞ղ է մտածում եք, թե բոլորս դեռ խավարամիտ միջնադարում ենք գտնվում...
37. CN21:49 - 7 օգոստոսի, 2012
hetaqrqir e hetq.am, im verjin grarman inchy dzer dury chekav vor chhraparakeciq?
38. Հայկ-Բարսեղ22:48 - 7 օգոստոսի, 2012
Սիրելի մեկնաբանողներ, չեք կարծում, որ այսքան մեկնաբանություններ շռայլելով մենք նպաստում ենք այս կայքի գովազդին. որը և նրանց նպատակն է: Ես չեմ հիշում որևէ մի դեպք. երբ այս կայքը մի լավ խոսք ասած լինի Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին, մի թե այսքան ժամանակ, այս կայքի պատասխանատուները որևէ դրական բան չեն տեսել Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության մեջ: Չեմ ցանականում թվարկել վերջին 10 տարիների ընթացքին Հայ Եկեղեցու ձեռքբերումները, թերևս մեր հարգելի կայքի մոդերատորն այս մեկնաբանությունը հարկ չհամարի ներկայացնել: Պարզապես կառաջարկեմ հնարավորինս չարձագանքել և չանդրադառնալ նման անհեթեթ հրապարակումներին, որով և օգնած չենք լինի մեր հարգելի ԿԱՅՔԱՏԵՐԵՐԻՆ:
39. Սովորական00:14 - 8 օգոստոսի, 2012
Դավիթ: Իսկ ազգային այբուբետ, որով մտքերդ թղթին ես հանձնում, միգուցե 75 համարի երթուղայինի որևէ վարորդի նվերն է? Սա ընդամենը մի պարզ օրինակ եկեղեցու լավ արարքներից մեկի
40. JVC00:54 - 8 օգոստոսի, 2012
GA N11... you are in a deep delusion, or pretend to ass
41. Վարազ Սյունի (Ամստերդամ)02:33 - 8 օգոստոսի, 2012
CN(35) - Քեզ չի թվու՞մ,որ դեմագոգիայով ես զբաղբած: Ի՞նչու ես խլում իմ ժամանակը: Ի՞նչ կա չհասկանալու. նամակի արդեն իսկ առաջին նախադասությունը լրիվությամբ ապացուցում է իմ ասածը:
42. nene03:19 - 8 օգոստոսի, 2012
http://ter-hambardzum.com/news/mayr_at'or'y'_patasxanowm_e'_ekeghecin_matno_wm_e'_hh_qaghaqacinerin_hodvac'in/2012-08-07-1183
43. Samvel04:11 - 8 օգոստոսի, 2012
Juraqanchur vat bani me% kareli e lav@ tesnel, bayc da chi nshanakum vor vati ara% petq e achqerners pakenq. Ete mrnq qnnadatum neq, aravel evs Astvac. Da hogevorakanneri hamar ognutyun e, hnaravorutyun uxxvelu.
44. Vahagn08:50 - 8 օգոստոսի, 2012
Ays poloren tsatsratsadz enk. Togh votch Haysadani bedoutioune votch al Yegueghetsin zpaghin ardakaghtoghnerov. Anonk tasalikner en ou odarin hatsin garod, togh odar bedoutiounere irents vra "diroutioun" enen ou mez hankisd tsken. Irents getsvadzkov, irents ararknerov ichad ankam Hayoun anounne ge vargapegen, pasd: AMN yev Fransayi pandere ... Mer Yegueghetsin ou ir kahagale hankisd tsketsek.
45. Elina00:03 - 9 օգոստոսի, 2012
hay jan lav portner@ tegh@ drecir:DDDDDDDDD
46. Հայր Եղիա14:34 - 9 օգոստոսի, 2012
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտի ցաւով եմ իրազեկ լինում նմանաբնոյթ ընդհարումներին: Այսպիսի պարագաներում խորհուրդս է, փոխարէն տեղի տալու երեւակայական եզրայանգումներին ու մեկնաբանութիւններին՝ խնդրանքով դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հարցի առընչութեամբ պաշտօնական լուսաբանում ստանալու ակնկալութեամբ: Այլապէս ինչպէ՞ս կարելի է մտածել, թէ Հայոց Եկեղեցին չի ցանկանում իր սեփական ժողովրդի զաւակների բարօր, ապահով եւ անվրդով կեանքը հայրենիքում կամ սփիւռքի գաղթօջախներում: Սէր, միաբանութիւն ամէնքիս: Աղօթքով եւ օրհնութեամբ՝ Հայր Եղիա Աբեղայ Խաչատուրեան (Ֆրանսա)
47. Մարդ23:17 - 9 օգոստոսի, 2012
Վարազ Սյունի (Ամստերդամ) CN(35)ը դեմագոգիայով չի զբաղվում: Ուղղակի չկարողացար մանեվրել և պատասխանել ակներև ճշմարիտ դիտողություններին: Վարազ Սյունի (Ամստերդամ-ի համար կեցցցցցեն համասեռամոլները, կորչի եկեղեցին, հայկական ավանդույթները, թէ ինչի ես նեղվել կիրակնօրյա դպրոցի փակվելով չեմ հասկանում: Քեզ հաջողություններ այս կյանքում և որ Հայաստանցի Հայի բնույթը ավելի լավ ըմբռնես
48. Վարազ Սյունի (Ամստերդամ)03:38 - 10 օգոստոսի, 2012
Մարդ(47) - Նախ, կոմենտդ անհիմն հարձակում է իմ անձին: Հետո, ԵԹԵ եկեղեցու այս «համագործակցությունը» 'լավ ու սահմանադրական' է,ապա ի՞նչու են սա ԳԱՂՏՆԻ անում: Եթե ոչ մի բան չունեին/չունեն թաքցնելու, թող բացեիբաց ամեն եկեղեցու պատին այս նամակի մի կոպիա/պատճեն կպցնեին ու մարդկանց հետ բաց կարտ խաղային:......................................................... ՀԳ. ՉԿԱՆ համասեռամոլներ,ինչպես որ չկան տարասեռամոլներ: Կան միասեռականներ ու կան միասեռականների անհիմն-սուբյեկտիվ վախով (ֆոբիայով) տառապող մարդիկ/հիվանդներ՝ միասեռաՖոբիաՄոլներ:
49. Vaxo15:21 - 10 օգոստոսի, 2012
Հարգելիներս, ինչի՞ մասին է խոսքը: Պետությունդ ինքնուրույն չի կարող իր պետական միջոցներով դիմի իր ժողովրդին, դիմում է եկեղեցու միջոցով: Եթե պետությունը իր անձնական ինքնաթիռը չունի, որ Սիրիայի պատերազմից հանի հայերին, ի՞նչ պետության մասին է խոսքը: Տրանսպորտի եւ կապի միջոցը վաճառել է անհատի, եւ սպասում է, թե նա երբ կբարեհաճի իր ուզած գնով տոնս վաճառի սիրիահային: Ո՞ր քաղաքակիրթ երկրում եք այդպիսի բան տեսել: Շքերթի ժամանակ չտեսաք, որ պետությունը եւ եկեղեցին խառնվել են իրար, կամ սա Սահմանադրության միա՞կ խախտումն է, որ զարմացաք: Ուշադրություն դարձրեք, ո՞ր պետական մարմնին է պետք այդ տեղեկատվությունը: Հետաքրքիր է, ի՞նչ պետք է անի: Մինչ այժմ իմացել եմ, որ անձնագրերի տրամադրումով զբաղվում է ՀՀ ոստիկանությունը: Պարզվում է՝ սխալվել եմ:
50. Մլեհ16:26 - 10 օգոստոսի, 2012
48. Վարազ Սյունի (Ամստերդամ), Պիտի վարժուի՛ս, եղբա՛յր և դիմադրողականութիւն ձեռք բերես` շիտակ և առանց ծեքծեքումներու խօսողներուն վրայ միշտ ալ կը յարձակին :
51. Վարազ Սյունի (Ամստերդամ)21:08 - 10 օգոստոսի, 2012
Մլեհ(50) - Ճիշտ է: Դրա համար կայքի ադմինիստրատորները պիտի թույլ չտան անձին ուղղված կոմենտներ տպվեն. կան մարդիկ,որոնք (պատվերով) կոմենտ են գրում` հատուկ մարդկանց ուշադրությունը թեմայից շեղելու ու նյութը/քննարկումը բակային լեզվակռվի վերածելու համար:.................................................... Vaxo(49) - Դա ամենահրատապ ու ամենավտանգավոր երևույթն է Հայաստանում. այսինքն` օլիգարխային կլանը ԳՐԱՎԵԼ է ոչ միայն երկրի հարստությունը, այլ նաև երկրի պետական կառույցները: ՆՈՒՅՆԻՍԿ երկրի սպորտային կառույցներն են գրավված/ԳՆՎԱԾ օլիգարխների կողմից. տես թե ինչ ԽՂՃՈՒԿ են Հայաստանի «օլիմպիական» «մարզիկների» «արդյունքները»: Թիմում ով ասես չի խցկվել. սկսած դերասան «ծանրամարտիկներից» մինչև խայտառակորեն ընդհամենը 6.55մ ցատկած հեռացատկորդի ստվեր:............................................................... Եվ այս ամբողջ ժամանակ ի՞նչ է արել Հայ եկեղեցին. ՈՉ ՄԻ ԲԱՆ: Դեռ ավելին` ԼՈՒՌ հետևել է օլիգարխային կլանի խաղերին/'զակոններին' ու փորձել նմանվել իրենց: ԱՊԱՑՈՒՅՑԸ - օլիգարխների հետ սեղան նստելն ու ամեն առիթով իրենց կողքին նկարվելը, օլիգարխների նվերներն ընդունելը, եկեղեցական հէկ-երը և նմանատիպ «բարեգործական» բիզնեսները, Վ.Ավետյանի սպանության առիթով ԼՈՒՌ մնալը, վերոհիշյալ նամակները և այլն: Իսկ եկեղեցու այս պահվածքը սկի էլ նորություն չէ: Հայ եկեղեցին ՄԻՇՏ է գիտակցել,որ Հային նա ՆԵՐՔԻՆ ՀՈԳԵՎՈՐ ՈՒԺ ՉԻ տալիս,ուստի միշտ օգտագործել է իշխանական-աշխարհիկ-ուժային մեթոդներ` իր կալվածքների ու «հոգեկան ուժ տալու» մոնոպոլիայի պահպանման համար: Հայի հոգուն մոտիկ են Հայ եկեղեցու ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ` եկեղեցու շենքի հայկական քարը, Հայ կառուցողը, Հայկական գիրը, եկեղեցականի ՀԱՅ ԼԻՆԵԼԸ: Բայց կրոնի/ կրոնականության բուն էությունը ՉԻ ՄԱՐՍՎԵԼ Հայի կողմից: Ի՞ՆՉՈՒ Հայը պիտի անգիր անի 2000 տարի առաջ ապրած Հրեա Աբրահամի ու Յակովի ցեղի պատմությունը,եթե մենք ունենք իրենցից էլ հին ՄԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ցեղի պատմությունը: Հենց սրա մասին են խոսել Րաֆֆիները և Նժդեհները: Չէ որ Հայի ԱՄԵՆԱԾԱՆՐ պահին (1915-ին) ՈՉ ՄԻ Հրեա օգնության չեկավ:............................................................... Ջիվանու ասած. «օրը 10 վանք են սարքում,բաց մարդիկ ցամաք հաց չունեն ուտելու. սրանց խելքին մի նայեք»:
52. Karen01:21 - 11 օգոստոսի, 2012
Հայր Եղիա duq hogevorakannerov dimeq, avelin, pahanjeq
53. Իսան15:19 - 11 օգոստոսի, 2012
Հարգանքներս ՎԱՐԱԶ ՍՅՈՒՆԻ !!! եկեղեցին սարքել են իրանց հոր տունը!! եվրոպայում չկա մի եկեղեցի (հայ առաքելական) որն օգնի հայաստանցի էմիգրանտին կամ նյութապես կամ հոգեպես,ով էլ որ կասի եդպես չի,ուրեմն ինքը կամ բուդդիստ ա կամ ել չանդալիստ, բայց հաստատ ոչ առաքելական եկեղեցու անդամ, քանի որբոլորն ել գիտեն մեր առաքելական եկեղեցու սպասավորների 99 % ը քյանդրբազ ա,սպեկուլյանտ ու վաշխառու !!! ես անձամբ առաքելական եկեղեցու անդամ եմ,բայց չեմ հավատաում ձեր տերտերներին ու դիմակավոր սպասավորներին, ես հավատում եմ իմ ԵԿԵՂԵՑՈՒՆ ու իմ ԱՍՏԾՈՒՆ , բայց ոչ երբեք ձեզ ՎԱՐԱԶ ՍՅՈՒՆԻ կեցցես ախպերս, կիսում եմ բոլոր մտքերդ, դու իրավացի ես, ով ել համաձայն չի մտքերիդ հետ,ուրեմն տող Աստված իրան ների
54. Atta16:40 - 11 օգոստոսի, 2012
Հարգանքներս ՎԱՐԱԶ ՍՅՈՒՆԻ !!! եկեղեցին սարքել են իրանց հոր տունը!! եվրոպայում չկա մի եկեղեցի (հայ առաքելական) որն օգնի հայաստանցի էմիգրանտին կամ նյութապես կամ հոգեպես,ով էլ որ կասի եդպես չի,ուրեմն ինքը կամ բուդդիստ ա կամ ել չանդալիստ, բայց հաստատ ոչ առաքելական եկեղեցու անդամ, քանի որբոլորն ել գիտեն մեր առաքելական եկեղեցու սպասավորների 99 % ը քյանդրբազ ա,սպեկուլյանտ ու վաշխառու !!! ես անձամբ առաքելական եկեղեցու անդամ եմ,բայց չեմ հավատաում ձեր տերտերներին ու դիմակավոր սպասավորներին, ես հավատում եմ իմ ԵԿԵՂԵՑՈՒՆ ու իմ ԱՍՏԾՈՒՆ , բայց ոչ երբեք ձեզ ՎԱՐԱԶ ՍՅՈՒՆԻ կեցցես ախպերս, կիսում եմ բոլոր մտքերդ, դու իրավացի ես, ով ել համաձայն չի մտքերիդ հետ,ուրեմն տող Աստված իրան ների
55. Սերգեյ Հակոբյան19:42 - 11 օգոստոսի, 2012
Բարև բոլորին: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ բախվել են այդ խնդրին և պայքարում են իրենց իրավունքների ամրապնդման համար: Գրում եմ mail հասցե seryogaravot@mail.ru և խնդրում, որ Հայաստանից դուրս գտնվող բոլոր փախստականներն ինձ հետ կապ հաստատեն: Մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար, այլապես անօրինականությունն անխուսափելի է: Փախստական և լրագրող Սերգեյ Հակոբյան: Նախապես շնորհակալ եմ:
56. Աիլվա Աղաբալյան21:16 - 11 օգոստոսի, 2012
Հարգելի Հայր Եղիա,եկեղեցին զորանում է ասելով ինչ եք հասկանւմ:Տարածքներ գրավելով,նորանոր եկեղեցիներ կառուցելով,փոխարենը հներին տեր կանգնելու,վերականգնելու,եկեղեվին չի զորանում:Ներկայիս եկեղեցին զբաղված է մեծ բիզնեսով:Մեծաքանակ մոմերի վաճառքով,զանազան ծիսակատարություններին մասնակցելով՝ատամհատիկիկից մինչև շենքի քարերի օրհնություն,եկեղեցին չի զորանում:Եկեղեցու զորությունը իր ժողովրդի հետ լինելն է,որի բացակայությունը զգում ենք այս տարիների ընթացքում:Որտեղ էր եկեղեցին,երբ աղանդավոր կազմակերպություները մի բուռ բրնձով հազարավոր մարդկանց իրենց անդամ դարձրեցին:Որտեղ է եկեղեցին հիմա,երբ պետեկան այրերը թալանում են ժողովրդին,տիրում է համընդհանուր անպատժելիություն և շատ բաներ,որ դուք էլ գիտեք:Եկեղեցու զորությունը կերևա,երբ տեր կանգնի ժողովրդին,երբ դեմ կանգնի պետական թալանչիներին ու ասի -բավական է ,կշտացեք վերջապես,մի քիչ էլ ժողովրդի համար աշխատեք,աստված ձեզ չի ների:
57. Հայր Եղիա23:55 - 11 օգոստոսի, 2012
Կարէ՛ն, Մենք տեղի չենք տալիս երեւակայական եզրայանգումներին ու մեկնաբանութիւններին: Աւելին` Եկեղեցին միայն հոգեւորականները չեն...
58. Վարազ Սյունի (Ամստերդամ)17:59 - 12 օգոստոսի, 2012
Աիլվա Աղաբալյան(56) - Ճիշտ ու շատ դիպուկ կոմենտ: Եկեղեցին ի վիճակի չէ /չի կարող կանգնել ժողովրդի կողքին,որովհետև այսօր Հայ եկեղեցին ՉԻ կարող նույնիսկ կանգնել ինքն իր կողքին: Իմ ասածի ապացույցը այն ՓԱՍՏՆ է,որ այսօր էլ Հայ առաքելական եկեղեցին ունի 2 կաթողիկոս : Այսինքն` ներեկեղեցական աթոռների ու կալվածքների գզվռտոցը ՎԵՐ ԵՆ դասում ԱԶԳԻ շահերից. այլապես վաղուց արդեն միավորված կլինեին ու Էջմիածնում այսօր Արամ Ա-ն նստած կլիներ: Հայաստանցին/Հայաստանը իր հույսը պիտի դնի ՄԻԱՅՆ իր ու իր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ վրա,որի մաս ՈՉ ՄԻ եկեղեցի կամ այլ կրոնական մարմին չէ,չպիտի լինի ու ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ: Մեր թշնամիները մեզ միշտ գցել են ՆՈՒՅՆ ծուղակը. Հայ առաքելական եկեղեցուն տալով ՈՐՈՇ սահմանափակ պետականանման-ազգապահպան ֆունկցիաներ`քաջ գիտակցելով, որ դրանով ԿԿՈՏՐԵՆ Հայի պետականություն ունենալու հնարավորությունը,որովհետև եկեղեցին/քրիստոնեությունը Հային ՔՆԵՑՆՈՂ կրոն է: Նույն ձևի մեր թշնամիները, Հայ եկեղեցու ձեռքով, ԼԻՈՎԻՆ ոչնչացրին Հայ ՄԱՐՏԱՇՈՒՆՉ Հեթանոս բազմադարյա մշակույթը,ոգին և Հայ Աստվածների ՄԵԾ սիմբոլիկ պատգամը: Արդյունքը բոլորիս է հայտնի:........................................................................................................ Հայր Եղիա(57) - Դա ճիշտ է,որ Եկեղեցին միայն հոգեւորականները չեն: Բայց հոգեւորականները ներկայացնում և կառավարում են Եկեղեցին:
59. Հայր Եղիա18:49 - 12 օգոստոսի, 2012
Փորձում եմ հասկանալ իւրաքանչիւրիդ ցաւն ու վրդովմունքը, սակայն, հաւատացէ՛ք, որդեգրուած ճանապարհով հարցեր չեն լուծւում: Նոյնիսկ մարդիկ կան, որ հակաեկեղեցական գրառումներ են թողնում, սակայն միաժամանակ նրբօրէն հակաքրիստոնէական քարոզչութիւն են իրականացնում` հրապուրուած կռապաշտութեան բազմադարեայ մշակոյթով: Երանի՜ թէ այն ժամանակը, որ ծախսւում է իրար փնովելու, չարախօսելու, զրպարտելու եւ պախարակելու վրայ, գոնէ կիսով չափ օգտագործուեր իրար համար աղօթելու նպատակով: Պարզիպարզոյ երեւում է, թէ շատերի մօտ դեռեւս որքա՜ն տիրապետող է խորհրդային մտածելակերպն ու տրամադրուածութիւնը... Իսկ թերութիւններ ամէն տեղ լինում են, որոնց շտկման համար հարկաւոր են ԿԱՄՔ, ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ, ՔԱՋՈՒԹԻՒՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ եւ ԺԱՄԱՆԱԿ: Աստուած ողորմի մեր ազգին եւ Իր Լոյսով փարատի բոլոր կասկածեալ եւ թերահաւատ սրտերը...
60. ՀՀ քաղաքացի21:04 - 12 օգոստոսի, 2012
Հոգևորականներն իրենց թերությունների և սխալների մասին երբեք չեն սիրում խոսել, որովհետև չափից ավելի անձնապաշտ են ու գոռոզամտուտյան մոլուցքով են տառապում: Ստեղծված խայտառակ իրավիճակում էլ, ինչպես միշտ, իրենք միմիայն ժողովրդին են մեղադրում: Եսակենտրոն կղերականները կարծում են թե հասարակությանը պախարակելով, այս ամենի միջից մաքուր են դուրս գալու: Բայց իրենք մի բան են մոռանում, որ վերևում Աստված կա ու մի օր բոլորն էլ (սկսած թեմակալ առաջնորդներից ու վերջացրած ամանափոքր տիրացույով) ստանալու են արժանի փոխհատուցում: Եվ հետո, մեր ժողովուրդը դարերի ընթացքում փոխվել է, մարդիկ այլևս անգրագետ ու հիմար չեն, և բոլորն էլ տեսնում ու հասկանում են ձեր արածները: Եկեղեցականների հակաքրիստոնեական արարքների օրինակները վերևի կոմենտներում բավականին նշվեցին: Ազնիվ մարդկանցից շատերն արդեն վերջնականապես ձեզնից երես են թեքել, իսկ մի քանիսն էլ գալիս է արտասահմանում գտնվող հայկական տաճարում պարզապես մոմ վառելու ու Աստծո հետ հաղորդակցվելու համար: Բայց դուք այնպես եք անում, որ այդ մի քանի եկողներն էլ ընդմիշտ հեռանան ձեզնից : Ինչպես որ ՀՀ կառավարությանն են մարդիկ այսօր քննադատում ու խիստ վերապահումներով վերաբերվում, ճիշտ նույնը եկեղեցու առաջնորդների ու հոգևոր սպասավորների հետ է պատահելու: Պետության հետ ունեցած ձեր զավեշտալի "փոխհարաբերությունների" պատճառով, դուք ընդմիշտ կորցնելու եք հասարակության վստահությունը և դրանից հետո վերածվելու եք պարզ թանգարանի, որտեղ միայն մի քանի հոգնած ու անտեսված հսկիչներ են մնալու...
61. Սիլվա Աղաբալյան04:42 - 13 օգոստոսի, 2012
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ի պատասխան Դուք ինքներդ եք Ձեր դեմ առաջացնում ժողովրդի արդարացված ընդվզումը,Ձեզ վերապահելով մեծամեծ հայապահպան և նման այլ առաքելություններ կատարողի դերը:Դուք ինքներդ եք սասանում Հայող եկեղեցու հեղինակությունը,ներգրավվելով այս անառակ պետական այրերի անառակ խաղերի մեջ:Թող Աստված ինձ ների,որ այսպես եմ արտահայտվում,սակայն այլ կերպ չեմ կարող զայրույթս արտահայտեմ,կարդալով Ձեր ամպագոռգող առաքելությունները:Բիզնես եք անում-լավ եք անում,տարածքներ եք գրավում-լավ եք անում,դուք ինչով եք պակաս այս պետական թալանչիներից:Իսկ որ շենքի հիմքը գցելիս գնում և օրհնում եք,հարցնում եք,թե ինչքան արյուն կա այդ քարի մեջ,քանի դժբախտացված,թալանված ընտանիք կա այդ քարի մեջ: Ձեր հայապահպան գործունեությունը սկսեք հենց բուն Հայաստանից:Մտածեք ինչպես օգնեք այս ամեն ինչի նկատմամբ հավատը կորցրած ժողովրդին,որն այս անբարո,կաշառակեր,թալանչի պետական այրերի վարած գործունեության արդյունքն է,թե սա Ձեզ էլ է ձեռնտու,Ձեր բաժինն ունենալու համար: Մարդիկ լավ օրից չէ,որ գնացել են արտասահման,այնտեղ գոնե հավատում են գործող օրենքներին,արդարությանը,և,ի վերջո ստացած նպաստներով,էլ չեմ ասում աշխատանք ունենեցողների մասին, հաստատ ապրում են շատ ու շատ լավ:Միթե Հայստանի ճորտերը,որ աշխատում են կոպեկներ ստանալով,ամսվա կեսը սոված անցկացնելով պակասել են,ուզում եք նոր ճորտեր բերեք: Ձեր առաքելությունը պետք է լինի դեռևս Հայաստանում ստեղծել բարոյականության, արդարության մթնոլորտ: Իսկ այն որ մարդիկ հուսալքված վերջին կոպեկը տալիս են մոմ են առնում,կամ,եղած փողերի տարափից էլ չգիտեն ինչով իրենց զբաղեցնեն ատամհատիկին և նման շատ նորովի տեղի, անտեղի ծիսակայություններին Եկեղեցու ծառայող են հրավիրում,դա դեռ չի խոսում Եկեղեցի-հասարակություն հարաբերությունների մասին:
62. Հայ19:13 - 13 օգոստոսի, 2012
Հարգարժան տիկին Սիլվա Աղաբալյան, Դուք շատ իմաստուն խոսեցիք։ Կեցցե՛ք։ Թեև Ձեզ անձամբ չեմ ճանաչում, սակայն հիացմուքս ու գնահատանքս Ձեր անձի նկատմամբ չեմ կարող չարտահայտել։ Դուք հզոր ու արդարամիտ հայ կին եք։ Դուք հզոր հայ մարդ եք, ամենայն անկեղծությամբ։ Թող բարի Աստված Ձեզ շատ, շատ օրհնի։ Ձեզ հետ լիովին համամիտ եմ։ Ես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ ու հետևորդ եմ։ Իհարկե սիրում եմ մեր Մայր Եկեղեցին, սակայն այսօրվա անմխիթար վիճակը չտեսնելու տալ և դեռ ավելին գովվել Հայ Եկեղեցու կրավորական դիրքորոշումքը, մեղմ ասած երկնքի ու երկրի առջև մեղք է։ Բայց հանուն ճշմարտության պետք է ասել, որ ցանկացած ձախողում ու անհաջողություն Հայ Եկեղեցու վրա բարդելը և այդքան շատ պահանջելը նույնպես արդար չէ։ Մանք բոլորս միասին նույն նավակի մեջ ենք և ստեղծված իրավիճակի համար մեզանից յուրաքանչյուրն ունեի իր մեղքի շատ կամ քիչ բաժինը։
63. alik06:31 - 10 փետրվարի, 2013
es gitem mi knoc anun@ harutunyan anahit rafiki handes e eken a chatynan anna anvan tak vor erexanerin horic zrgelov paxcrel e beljika aprum e texacu het ev erexanin stum vor orar azgi mardun assen haerik ede karox ek prkek aed erexanerin otarutunic hrank haerenik en uzum haestan ev irec harazat hor@n en karotum
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»