15:13, 8 օգոստոսի, 2012Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում առաջին անգամ հայտնվեց խորհրդարանում: Պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով: Մինչ այդ նա 10 տարի ղեկավարել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքը:
Թեև իր կենսագրության ոչ այնքան հարուստ փորձին, Մնացական Մնացականյանը հասցրել է 16 անուն անշարժ գույք ձեռք բերել: Պատգամավորը Թալին քաղաքում ունի 13 տնամերձ հողամաս, բնակելի տուն, օժանդակ կառույցներ, վարելահողեր, արտադրական շինություններ, հասարակական շինություններ:
Մ. Մնացականյանը Արագածոտնի մարզի Լուսակն գյուղում ունի նաեւ 16.87 հա վարելահող, իսկ Երեւանի Բաղրամյան փողոցում` 104.8քմ մակերեսով բնակարան եւ հողամաս:
Մնացական Մնացականյանը 2011թ. մարտի 1-ից մինչեւ 2012թ-ի նույն ժամանակահատվածը որպես աշխատավարձ Թալինի քաղաքապետարանից ստացել է 1 մլն 667 հազար 700 դրամ, 3 մլն 500 հազար դրամի եկամուտ էլ պատգամավորին ապահովել է բնամթերքի վաճառքը:
Այս տարվա մարտի 1-ի դրությամբ Մնացական Մնացականյանն իր հաշվին ունեցել է 75 մլն դրամ եւ 25 հազար դոլար:
Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորին է պատկանում «Թալինի ավտոտրանսպորտային եւ ճանապարհների» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 99.7 տոկոսը:
Մեկնաբանված
Կարդացված
22.05.2013
դիտվել է 3303 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2921 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2340 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2201 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
20.05.2013
դիտվել է 1111 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ
21.05.2013
դիտվել է 1094 անգամ
Լոռիում հողի տակից հանում են ջրատար խողովակները