HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Դու վաբշե ո՞վ ես, դու գիտե՞ս՝ ես ով եմ». հարցնում է «Լայթհաուս» հիմնադրամի տնօրենը

«Մենք ունենք 10 սենյակ, որտեղ ապահով պայմաններում ապաստանում և սննդամթերքով ապահովվում են միայնակ մայրեր` իրենց նորածինների հետ և հղի կանայք»,- գրված է Փարոս «Լայթհաուս» հայ ամերիկյան բարեգործական հիմնադրամի  պաշտոնական կայքում:

Քրիստինե Գևորգյանը այդ տասը սենյակներից մեկի նախկին շահառուն է: Ասում է, որ  հիմնադրամն իր համար դադարեց բարեգործական լինել, երբ լույս աշխարհ եկավ «նապաստակի շրթունքով» և  «գայլի երախով» իր փոքրիկը՝ Անժելին: Այն որ երեխայի շրթունքն ու քիմքը վնասված են, Քրիստինեն իմացել է ծննդաբերությունից դեռ մի քանի ամիս առաջ, սակայն չի համաձայնել հրաժարվել երեխայից, փոխարենը, իր խոսքով, հիմնադրամի տնօրենի՝ Նաիրա Մուրադյանի վերաբերմունքն իր հանդեպ սկսել է վատանալ:

Քրիստինեն «Լայթհաուսում» հայտնվել է հղի վիճակում: Նրա ամուսինը՝ Հակոբ Կլեչյանը, ազատազրկման մեջ է: «Մամաս ասում էր, որ գնամ ամուսնուս տանը երեխա ունենամ, իսկ ամուսնուս ծնողները դեմ էին, որ գնամ իրենց տուն: Ստիպված գոյությունս պահելու համար աշխատանքի անցա «Ռագմակ» պահածոների գործարանում: Աշխատանքը չափից դուրս ծանր էր, այդ ընթացքում հիվանդացա, մոտս գրիպ, ալերգիա սկսվեց, քթիցս անընդհատ արյուն էր գալիս: Աշխատանքից գալիս էի տուն, մամաս էր հետս վիճում: Շատ ժամանակ մորքարոջս տանն էի գնում, մնում նույնսիկ օրերով: Մամաս ինձ ուղարկեց ամուսնուս տուն: Գնացի, իրանք էլ ասեցին. «Ոնց եկել ես, այնպես էլ գնա» »:

 Ապաստան գտնելու համար հղի կինը գնում է Էջմիածնի Մայր տաճար, որտեղ հոգևորականներից մեկը տալիս է  նրան «Լայթհաուսի» հասցեն: Քրիստինեն հիմնադրամի մայրատան առաջին բնակիչներից է: «Սկզբից լավ ընդունեցին, 2 հոգի էինք, մարդ չկար, բայց ինձնից առաջ եկած կինը՝ Նելլին, միշտ բողոքում էր, որ այստեղ վատ է, ինքը ստիպված է մնում, ես դեռ չէի հասկանում: Երկուսով էինք, դրանից հետո շատ աղջիկներ եկան: Կոպիտ ասած՝ մեզ դրել էին մուրացկանի տեղ»- պատմում է Քրիստինեն: Ասում է, որ կոնկրետ իր նկատմամբ տնօրենի վերաբերմունքը սկսել է ավելի վատանալ այն ժամանակ, երբ  պարզվեց, որ էրեխան հաշմանդամություն է ունենալու:  «Որ լրագրողներ կամ հյուրեր էին գալիս, մենք ասում էինք՝ լավ է, բայց ստում էինք: Իրենք ուտում էին, մեզ էին կանչում` ամանները լվալու: Առաջին հարկի հատակը հավաքարարը պետք է մաքրեր, բայց մենք էին մաքրում, հիմնականում՝ ես: Որ գնացի էխոյի, իմացա, որ երեխայի շրթունքն ու քիմքը վնասված են, իմ հետ սկսեցին վատ վերաբերվել, ես սենյակում լացում էի, իրենք ասում էին` արի գործ արա: Շատ բաներ է այնտեղ կատարվում, պետք է մնաս, սեփական աչքերով տեսնես, կողքից գեղեցիկ է երևում, բայց դա լրիվ կեղծ է»:

Անժելին ծնվել է դեկտեմբերի 23-ին: Քրիստինեն պատմում է, որ ծննդաբերության օրը՝ երեկոյան,  զանգահարել է Նաիրային և խնդրել է երեխայի համար բերել 10 հատ տակդիր և 4 տակաշոր: «Դա իրենց պայմանների մեջ էր մտնում, ես զանգեցի, ինքը իմ հետ մի տեսակ էր խոսում: Հաջորդ երեկոյան մեր կենտրոնի վարորդի կինը ինձ սնունդ բերեց, հարցրի՝ Նաիրային չի տեսել, ես իրենից բան եմ խնդրել, ասաց, որ տեսել է, բայց Նաիրան իրեն ոչինչ չի ասել»:

Դրանից հետո Նաիրայի հետ, իր խոսքով, հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ տնօրենն ասել է. «Մենք քո հիվանդ երեխային մեր կենտրոն չենք բերի»: Երեխայի ծննդականը, նրա խոսքով, հանել են  հիմնադրամի վարորդն ու կենտրոնի շահառու մի կին, ովքեր եկել են Քրիստինեին տեսակցության. մի քանի օր հետո հիվանդանոցից դուրս է գրվել և տեղափոխվել ծնողների տուն` նրանց առաջարկով, իսկ Նաիրան, սկզբում չիմանալով այդ մասին, ասել է, թե «խղճալով, որ նոր ես ծննդաբերել, մի քսան օր էլ կպահենք մեր կենտրոնում»: Քրիստինեն հրաժարվել է «բարեգործությունից», քանի որ մնալու այլ տեղ ուներ: Իսկ փոքրիկ Անժելին մնացել է հիվանդանոցում մետ մեկ ամիս` բժիշկների հսկողության ներքո. Քրիստինեն ասում է, որ այդ ընթացքում երկու օրը մեկ այցելել է փոքրիկին` «բարի մարդկանց շնորհիվ» նրան տանելով բոլոր անհրաժեշտ իրերը:

 Հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը` հունվարի 27-ին, Քրիստինեն գնացել է «Լայթհաուս»` իրերը վերցնելու: «Նաիրան ինձ մի քանի անգամ ասեց «հիվանդ երեխադ», կարծես ծաղրում էր, ասում էր` իբր ինձ մի քսան օր կպահի, ես ինձ չզսպեցի, ասեցի՝ հիվանդը դուք եք, եթե երեխայիս չեք ընդունում, չեմ գա: Մի հինգ րոպե եմ մնացել, հագուստներս վերցրի, դուրս եկա,- պատմում է նա,- հետո տարբեր լրագրողներ ուզում էին ինձ հանդիպել, լսել էին իմ մասին, բայց Նաիրան ինձ սպառնաց, ասեց` մի մոռացի՝ երեխադ հիվանդանոցում է, ամուսինդ բերդում, դու լավ գիտես իմ հնարավորությունները»:

Քրիստինեն պատմում է, որ երբ կենտրոնը ծանրոցներ էր ստանում, ամենալավ հագուստները տնօրինությունն էր վերցնում. «Բայց աղջիկներից ոչ ոք ձայն չէր հանում: Ճիշտ է, մեզ շորեր տալիս էին, բայց, օրինակ, որ մուշտակներ էին ստանում, իրենք էին վերցնում: Ես գոնե իմ վերարկուն ունեի, բայց աղջիկներ կային, որ չունեին ձմեռվա համար ոչ մի բան: Բարերարը` տիկին Սեդան, շատ լավն է, երբ ինքը գալիս էր կենտրոն, ոչ ոք չէր մտնում պահեստները, հենց գնում էր, նրանք նորից էնտեղ էին»:

Քրիստինեն մեզ հետ խոսելուց հետո էլ խնդրեց, որ իր անունը չհրապարակենք՝ ասելով, թե Նաիրան իրեն սպառնացել է, որ «թաղով մեկ խայտառակ կանի»: Բայց Քրիստինեի ամուսինը` Հակոբ Կլեչյանը, խնդրեց գրել «Լայթհաուսի» հետ ունեցած իրենց պատմության մասին՝ զայրանալով, որ Նաիրան կնոջը սպառնացել է, թե «ամուսինդ բանտում է, մի մոռացի»:

«Բարեգործները նրանք չեն, ովքեր ուրիշի գումարների կեսի կեսն են զոհաբերում: Ես էստեղից տարբեր մարդկանց եմ դիմել Քրիստինեին ու երեխային օգնելու համար. գտնվել են մարդիկ, որ մեզ օգնել են,- ասում է Հակոբը,- սարկավագ Գևորգ Ալավերդյանը, Բաբլոյան բժշակական կենտրոնի վիարբույժ Հրաչյա Արշակյանը մի դրամ չի վերցրել մեզնից, մի բարեգործական կազմակերպություն կա ամերիկյան, միջնորդեց, որ մեր երեխան վիրահատվի, իրենց եմ շատ շնորհակալ»:

Հակոբը Նաիրայի հետ հեռախոսով խոսակցություն է ունեցել դեռ այն ժամանակ, երբ Քրիստինեն նոր է ընդունվել «Լայթհաուս»: Ասում է՝ այդ ժամանակ տնօրենը խոստացել է անել ամեն անհրաժեշտ բան Քրիստինեի և երեխայի համար:

«Մի բան է զարմանալի, ես իրենց հետ շփվել եմ, ամեն ինչ գիտեմ. մի ամիս առաջ հեռուստատեսությամբ տեսա  «Լայթհաուսի» գովազդը, իմ մոտի տղաներն էլ, որ տեղյակ էին համարյա ամեն ինչից, զարմացած նայում էին իրար երեսի. ո՞նց կարող է պատահել նման ձևի գովազդ, էնպիսի հաղորդում էր պատրաստված, որ էլ ասելու չի: Ոչ ոք իբր էնտեղ պրոբլեմ չունի. չնայած էդ էլ դժվար չի անելը, էդ էլ է փողով: Ինչ կապեր ուզում է, թող ունենա. ինքն իր արածների համար պատասխան է տալու: Ես իրեն էլ եմ ասել. որ օրը ազատվեմ, էդ օրը մասսայական խայտառակ է լինելու, ասել եմ` քո ձեռքով էդ աշխատանքից ազատվելու ես, քո տեղը նորմալ մարդ է գալու, որ նորմալ աշխատի»,- ասում է Հակոբը:

«Լայթհաուս» հիմնադրամի մայրատանը արգելված է հեռախոս ունենալ կամ օգտվել ինտերնետ կապից: Թե ինչու, Քրիստինեն այսպես է բացատրում. «Որ դրսում չիմանան, թե ներսում ինչ է կատարվում»: Հակոբը Նաիրա Մուրադյանի հետ բանակցելուց հետո համոզել է, որ Քրիստինեն հեռախոս ունենա, որպեսզի խոսի նրա հետ:

Ասում է՝ հաճախ է հեռախոսազրույց ունեցել նաև Նաիրայի հետ, և իր համար զարմանալի էր նրանց վերբերմունքի կտրուկ փոփոխությունը երեխայի ծնվելուց հետո: «Եկավ հիվանդանոցի շրջանը, երբ Քրիստինեն ծննդաբերեց, ճիշտն ասած, իր մոտ գնացող-եկող չկար, ես շատ էի անհանգստանում, Քրիստինային հարցնում էի՝ չեն եկել Նաիրայենք, ասում էր՝ չէ: Մի օր անցավ, երկրորդ օրը զանգեցի Նաիրային, որ խոսեմ, տեսնեմ` ինչն է պատճառը, ախր ինքն ինձ շատ ուրիշ ձև էր ներկայացնում: Ասեցի՝ բա ինչ պետք է լինի, ինչ պիտի անենք, ասեց՝ մենք չենք պատրաստվում ձեր հիվանդ երեխային պահել: Ասեց՝ էդքանով սահմանափակվում է մեր ծառայությունը: Ասեցի՝ ես առաջին անգամ եմ լսում, որ բարեգործական կամակերպությունը ծառայություն մատուցի. ծառայությունը մատուցում են գումարի դիմաց, մենք ձեզ գումար չենք տվել»: Եվ Քրիստինեն, և Հակոբը նշում են, որ Նաիրան առաջարկել է իրենց միմյանց հետ խորհրդակցել և հրաժարվել երեխայից:

«Ասեցի` չեք ամաչում, եթե դուք նման բարեգործական կազմակերպության տնօրեն եք, պաշտպանում եք մայրերին ու երեխային, ո՞նց եք համարձակվում երեխայի մորը նման բան ասել,- ասում է Հակոբը,- իրենց մոտ ով չնչին գումարով կարողանում է ապրել,  էդ մարդկանց պահում են գովազդի համար, հենց  մարդը խնդիր ունի լուծելու, կարող է մի քիչ շատ գումար ծախսվի, էդ մարդիկ էլ իրենցը չեն», - ասում է Հակոբը:

Անժելին վիրահատվել է 2012թ. մայիսի 4-ին: Քրիստինեն ասում է, որ վիրահատությունը հաջող է անցել:

Նույնը մեզ հետ զրույցում հաստատեց աղջկան վիրահատող բժիշկը` «Արաբկիր» բժշկական համալիրի Պլաստիկ վիրաբուժական և միկրովիրաբուժական ծառայության ղեկավար Հրաչյա Արշակյանը. «Շրթունքը կոսմետիկ խնդիր է, առողջական ոչ մի խնդիր չկա, այսինքն` վիրահատության իմաստն այն է, որ գեղեցկացնենք շրթունքը, նման դեպքերում ինչպես երեխայի մոտ է, մի քիչ մեծ տարիքում ևս մեկ կոսմետիկ փոքր միջամտություն է պահանջվում, որ շրթունքը վերջնական գեղեցիկ լինի: Ինչ վերաբերում է իր երկրորդ վիարահատությանը՝ քիմքի հետ կապված, որը դեռ չի արվել, դա առողջական խնդիր է, այսինքն՝ երեխան չի կարողանում սնունդը նորմալ կուլ տալ, չի կարողանում նորմալ խոսել: Այդ վիրահատությունների դեպքում, եթե նույնսիկ թեթև է, որոշակի հետք մնում է, բայց նաև մի քիչ ինդիվիդուալ է: Չենք կարող հստակ պրագնոզ տալ վատ է խոսելու, թե ոչ: Իր մոտ ամեն ինչ նորմալ է: Եթե երեխայի քիմքը տարիներով չվիրահատվեր, դա կհանգեցներ լսողության խանգարման, բայց այժմ նորմալ է: Առողջական այլ ակնհայտ խնդիրներ չենք նկատել»: Յոթ ամսական Անժելիի քիմքը պետք է վիրահատվի սեպտեմբերին:

Լուսանկարը` «Լայթհաուսի» տեսանյութից

«Հետքի» հեռախոսազրույցը  «Լայթհաուս» հիմնադարամի տնօրեն Նաիրա Մուրադյանի հետ (մեջբերվում է բառացի).

-Քրիստինեն երեխա ունենալուց հետո դուրս է եկել «Լայթհաուսից», ի՞նչ պատմություն է եղել, ինչո՞ւ է դուրս եկել:

-Ինքը հրաժարվել էր երեխայից, իսկ առանց երեխա մենք չենք ընդունում: Իր վեշերը մնացին, չտարավ, իր հագուստը և այլն: Ես, գիտեք ինչ… Իր պատմությունը դրեք մի կողմ, ավելի լավ պատմություններ կան, որ ավելի հետաքրքիր է ժողովրդի համար: Հոգնացրեցին իրանք իրանցով: Ինչի՞ ա դուրս եկել: Դուրս ա եկել, որովհետև փնթի էր, որովհետև… Ի՞նչ եք ուզում իմանաք, բանտ գնացող-եկող աղջիկ էր: Ի՞նչն եք ուզում իմանաք: Էդ ինչ մի թեմա է, էլի, ամոթ ա էլի, ամոթ ա, ամոթ: Ինքը դուրս ա եկել իր երեխայի հետ: Ի՞նչն է ձեզ էդքան հետաքրքրում, էդ ո՞վ է: Էդ ո՞վ է, հասարակությանը ոչ պիտանի մարդ: Մի գրեք, խնդրում եմ:

-Այսի՞նքն: Ի՞նչ է նշանակում ոչ պիտանի մարդ:

- Հերիք ա, ի՞նչ եք ուզում: Դուրս ա եկել, որովհետև չվերցրեց իր երեխային: Ասում էր` ես չեմ կարող պահել երեխային, չեմ ուզում: Էկեք էստեղ, ես նյութեր տամ ձեզ, էկեք Քրիստինայի մասին նյութեր տամ:

-Ինչ նյութեր, ասեք` ինչ նյութեր են:

-Որ ձեր համար անհասականալի է, էկեք ցույց տամ գումարների ցուցակները, ցույց տամ, ի՞նչ եք ուզում:

-Ուզում եմ իմանալ` ինչու դուրս եկավ երեխա ունենալուց հետո:

-Դուրս եկավ, որովհետև ինքը չէր ուզում այդ երեխային:

-Բայց ինքը նման բան չի ասել, որ հրաժարվել է երեխայից:

- Գնացեք ուրեմն Արշակի մոտ (նկատի ունի Մանակական հանրապետական կլինիկական հիվանդանոցի մանկաբույժ Արշակ Ջերջերյանին- Մ.Մ.), լսո՞ւմ եք: Որտեղ խնդրել եմ, ասել եմ` ինքը չի հասկանում, շատ եմ խնդրել, աղաչել եմ: Ասել եմ` Նոր տարի ա, ի՞նչ կլինի, տոներ են, ի՞նչ կլինի, մի քսան օր պահեք հիվանադանոցում, մինչև ինքը կորոշի, ինքը չի կարող հանձնել: Խնդրել ենք, աղաչել ենք, քսան օր անցել ա: Ինքը եկել ա առանց երեխայի: Մնացել է մի գիշեր մեզ մոտ, լսում ե՞ք:

-Քրիստինեն երեխային թողել է հիվանադանոցում բուժելու համար բժիշկների հսկողության տակ:

-Ոչ, ոչ, ինքը կարող էր երեխային վերցնել: Արշակը համոզում էր, որ երեխային վերցնի, որովհետև կերակրելը շատ հեշտ ա… Էն ժամանակ հրաժարվել է, դուրս ա եկել էնտեղից: Էդ աղջիկը ընդհանրապես կյանքի եզրին ընկա~ծ էր, երբ որ մենք իրան եկեղեցուց բերեցինք: Եկեղեցուն ասեցինք` ուղարկեք մեզ մոտ: Երեք օր մնացել է սպասավորների սենյակում, տեղ չուներ գնալու: Ոչ ծնողն էր ճանաչում իրան, ոչ էլ նրանք էին ճանաչում, իսկ ինքը ասում է` ամուսին, հետո երբ որ հղիացավ, կանչել են եկեղեցու սպասվորին և զագսին, էդտեղ ամուսնությունը գրանցել են, հասկացա՞ք:

-Տիկին Մուրադյան, Քրիստինեն երեխա ունենալուց հետո ձեզ հետ խոսակցություն է ունեցել…

-Ձեզ երևի չի հետաքրքրում` ինքը ով ա, իմ հետ ինչ խոսակցություն ա ձեզ պետք: Որ հանել եմ Վիվարոյի թղթերը, հա՞: Ես ինքս անձնական գումարներ եմ տվել, որ ինքը գնա ըստեղ-ընդեղ: Ինքս կտրել եմ տվել մազերը, որ հինգ տարի կտրված չէր, ոջիլի մեջ էր: Ի՞նչ եք ուզում:

-Ասե՞լ եք, որ հիվանդ է երեխան ու չեք կարող պահել: Նման բան ասե՞լ եք Քրիստինեին:

-Մենք չենք կարող պահել, այո, մենք չենք կարող, բայց ինքը պարտավոր էր: Արշակը իրան ասեց` հինգ օր արի, սովորի երեխային կերակրելը: Մենք նման բան չենք ասում: Դուք չփորձեք հանկարծ, դուք իմ հետ գործ կունենաք, չփորձեք հանկարծ մեր «Լայթհաուսի» անունը արատավորել: Ես իրոք ճիշտ եմ ասում: Հասկանո՞ւմ եք` Դուք ինչի հետ եք խաղ անում: Քրիստինային իր երեխան պետք չէր, էդ երեխան ու «Լայթհաուսը» իրան պետք էին, որ իր ամուսնուն` Հակոբին հանի գաղութից: Մենակ դա էր պետք: Եվ դա չստացվեց իր մոտ: Քրիստինան յոթ ամիս գիտեր, որ իր երեխան էդպիսին ա: Ի~նչ փողեր ենք մենք իրա վրա ծախսել: Ո~նց ենք իրան վերաբերվել: Ինքը անամոթաբար եկավ իրա հագուստը տանելու: Մնացել էր հագուստը: Ո՞նց ենք հանել: Մենք ենք զանգել, ասել` արի տար: Մի հատ էլ էրեխուն օժիտ ենք դրել: Նախ «Լայթհաուսը» պարտավոր չի էդ ամեն ինչը անի, սա մասնավոր կազմակերպություն ա, որը ոչ մի գրանտներից, ոչնչից չի օգտվում:

- Բայց վիրահատությունը անվճար էր տիկին Մուրադյան ի՞նչ գումարների, ի՞նչ լրացուցիչ ծախսերի մասին է խոսքը:

- Գումարները… Թող լռի, ի՞նչն էր անվճար:

-Վիրահատությունը:

- Վիրահատությո՞ւնը:

-Այո:

-Բա իր դեղերը, հղիությունը տանելու դեղերը:

-Դուք Քրիստինեին չեք ընդունել երեխան ունենալուց հետո: Դրա մասին է խոսքը:

-Ո՞նց չենք ընդունել: Ինքը եկել ա, տարել ենք ավտոյով, ո՞նց չենք ընդունել, տարել ենք ավտոյով սաղ իրա դակումենտները տարել ա, տարել ա մեր վարորդը, մեր մանկավարժը` հետը, կանգնել են, տասը ժամ թղթերը արել ա, նոր ա դուրս եկել: Էկել ա էստեղ, վեշերը թողել էր, ասեց` գնամ մամայիս տուն, ո՞նց չենք ընդունել: Չենք ուզել, չենք ընդունել: Էդ ի՞նչ նման բաներ եք ասում: Դու ո՞վ ես վաբշե: Դու արի ըստեղ, ըստեղ իմացի: Դու ով ես, մի հատ ինձ ասա: Ես ձեր անունն էլ չեմ ուզում դաժե տամ, չեք ամաչո՞ւմ: Դու հլը ինձ ասա, երեխա ունես, ամուսնացած ե՞ս…

Նաիրա Մուրադյանի հարցը անպատասխան մնաց, որովհետև զրույցի թեմայի հետ կապ չուներ: Ավելի ուշ նա զանգահարեց խմբագրություն և առաջարկեց հոդված գրելու «այլ հետաքրքիր թեմա»: Ասաց, որ իրենց կենտրոնում մի կին կա, ով բռնաբարվել է, իրենք շատ կուզեին, որ «Հետքը» այդ կնոջ մասին նյութ պատրաստեր: Շնորհակալություն հայտնեցինք առաջարկի համար, պատասխանեց, որ իրենք «չեն առաջարկում, պահանջում են»: Տեղյակ պահեցինք, որ խմբագրությունը պատվերներ չի ընդունում: Սկսեց համոզել, որ իր առաջարկածը «իսկապես շատ հետաքրքիր, ուժեղ» թեմա է: Ստիպված եղանք ընդհատել հեռախոսազրույցը՝ հասկանալով, որ Նաիրա Մուրադյանը Քրիստինեի մասին հոդվածից շեղելու տարբերակներ է փնտրում:

Հանրապետական ծննդատան մանկաբույժ Արշակ Ջերջերյանը, ով Քրիստինեի երեխայի ծնունդը ընդունող բժիշկն է, և ում հետ Նաիրա Մուրադյանը խորհուրդ տվեց կապվել իրական պատմությունը իմանալու համար, մեզ հետ զրույցում հերքեց տնօրենի այն խոսքը, որ Քրիստինեն հրաժարվել է փոքրիկից: Դժվարությամբ, բայց մանրամասն հիշեց Քրիստինեի երեխայի հետ կապված պատմությունը: Անժելիի` հիվանդանոցում մնալու պատճառը, ըստ բժշկի, այն էր, որ երեխան պետք է լիներ բժշկի հսկողության տակ: «Մենք էլի մտածում էինք` կկարողանա նա երեխային տանը կերակրել կամ հանկարծ չմրսի: Նա մի ազգական ուներ, հավաստիացրին, որ երեխային կարող են պահել, եթե չեմ սխալվում անկետայի մեջ գրել տվեցինք, որ պատասխանատու են, ու երեխան հուսալի ձեռքերում է լինելու, և դուրս գրեցինք: Եթե կինը անգամ հիվանդ երեխային էդպես կպած ասում է, որ ուզում է տանի, իրեն պետք է ամեն ինչով աջակցել, մեր կարողացածի չափով իրեն օգնել ենք»:

Ասում է, որ Անժելիի` հիվանդանոցում եղած ժամանակ, ինքը ստանձնել էր «ժամանակավոր խնամատարի դեր»: Քրիստինեն ամեն օր չէր կարողանում գալ տեսակցության, որովհետև, բժշկի կարծիքով, «աղջկա հնարավորույթյունները չէին ներում»: Ասում է`  Նաիրա Մուրադյանի հետ մեկ անգամ է խոսակցություն ունեցել հիվնադանոցում, որի ժամանակ տնօրենը ասել, որ «Քրիստինեին իրենք են պահում, բայց երեխային չեն կարող տանել»:

«Երեխայի հետ կապված  խնդիրը կլինի մինչև նրան մեծացնելը, գուցե ինքը ռնգային խոսակցություն ունենա, բայց մեր երկրում նման վիրահատություններ անում են ու վատ չեն անում»,- ասում է Արշակ Ջերջերյանը: Նույնը, իր խոսքով, բացատրել է նաև Նաիրա Մուրադյանին: «Ինքը կարծում եմ, որ միանշանակ չէր տանի երեխային»,- ասում է նա:

Առաջին լուսանկարը` «Լայթհաուս» հիմնադրամի կայքից

Մեկնաբանություններ (21)

garegin
barev dzez im anune garegin kalajyan mi xndranq namkov em dzez dimum yes inqs anotevann em ev hasmandam 2 karqi kuyr tiki unem ev mi xndranqov em dimum dzez menq mnasel enq anotevan karox eq mezi mi poqrik kasaranov apahovel ka giteq etpesi mi kasaran xndrum em greq kam zangahareq +374 95 627 800 garegin kalajyan in aremnia
Marine Madatyan
Varduhi and others who think this story is one-sided. The aim of this article was to reveal WHY KRISTINE LEFT THE SHELTER, the answer I get from Naira Muradyan WAS A LIE, no matter it's a phone-interview or face to face meet. Anyway thanks for your response
mahmouzian
the reporter marina made a big boubou Edick fire her.another charcharank reporter .why dont you investigat thoses big guy doing the real harm all thoses guys in government.thoses are the one your reporter should go after .and nail them. mihran
mahmouzian
cristine for your charcharank the baby is a biauty mihran
mahmouzian
Edick.first your marina madatian should have taken the time for her investigation not over the phone ,Naira is a dedicated person .and respect every one and give her best for thoses women. now about critine ....she is a bird.i live in that building with thoses 2 first women.the only thing they know is to complain and look tv. they say char charank.all day if armenia had 10 women like Setta and her familly yes all her family. today all thoses abused women will have a safe place to live,i am willing to tell you much more any time. mihran
info
Dear Tamar, no problems. I also wish that the Ghazarians would change their name to help avoid confusion. They are good people who need to better manage their Charitable activities.
Քրիստինե
Փաստորեն, որ մարդիկ չեն հավատում ճիշտ են անում: Ինչպես կարելի է նման մեծ հոդված գրել միայն հեռախոսազրույցով, առանց փաստերի ճշտման: Ես անձամբ մի լավ ծանոթ աղջկա տվել եմ Լայթհաուսի հեռախոսահամարը, քանի որ նա 5 ամսական հղի, 2 տարեկան դստեր հետ հայտնվել էր փողոցում: Ամուսինը խաղամոլ էր և նրան բռնության էր ենթարկում և ստիպում, որ իր համար գումար հայթայթի: Ես նրա հետ միասին այցելել եմ Լայթհաուսի ապաստարան և ծանոթացել եմ Նաիրա Մուրադյանի հետ: Վսատհեցնում եմ, որ նա ՄԵԾԱՏԱՌՈՎ կին է : Թող Աստված իրեն միշտ պահապան լինի, որ այդքան մայրեր և երեխաներ է փրկում փողոցում հայտնվելուց և սովից մահանալուց: Իմ ընկերուհին 2-րդ երեխային ծննդաբերեց այնտեղ և արդեն 9 ամիս է գտնվում է այդ ապաստարանում: Նա ինձ պատմում է, որ ինչ հարցով և խնդրով էլ, որ դիմում է տնօրենին նա ամենախոհեմ ձևով լուծում է տալիս իր բոլոր խնդիրներին: Նրա դուստրը ի ծնե հիվանդ է, հիվանդությունը չի կրում վարակովի բնույթ, սակայն բավականին լուրջ է: Եվ այդ նույն տնօրենը նամակ-խնդրանքներով դիմում է տարբեր բժշկական կենտրոններ, որպեսզի ոտքի կանգնեցնի փոքրիկին: Ամոթ հետք օնլայն թերթին նման հիմարություններ առանց ճշտելու տպելու համար:
Vni
Bolor nranc ovker pashtpanum en kazmakerputyane !!! Sireliners, nman baregorcakan kazmakerputyunnere iravunk chunen sxal gorcelu. Mi sxale arden mekov shat e. Mi ardaracrek Naira Muradyanin u goverkek. Da, achkakaputyunn e kandum mer hasarakutyune.
Tigran
«Բայց աղջիկներից ոչ ոք ձայն չէր հանում: Ճիշտ է, մեզ շորեր տալիս էին, բայց, օրինակ, որ մուշտակներ էին ստանում, իրենք էին վերցնում: Ես գոնե իմ վերարկուն ունեի, բայց աղջիկներ կային, որ չունեին ձմեռվա համար ոչ մի բան: Բարերարը` տիկին Սեդան, շատ լավն է, երբ ինքը գալիս էր կենտրոն, ոչ ոք չէր մտնում պահեստները, հենց գնում էր, նրանք նորից էնտեղ էին»...Pastoren... shat-shat cavali e, ayd tikin Sedan misht Hayastan piti ga, vor sranc hski?((
Lusine
Tox Naira Muradyani “viravoranqneri ev ahabekchutyan zoher@” gone irenq irenc mech xostovanen te na inchqan e nranc ognel u che bar@ nranic durs chi ekel. Inchpes sovorabare linum hazar ‘ayo’-ic heto mi angam hnchecrac ‘che’-n e hishvum. Konkret ays depq@ voch te hasarakutyan boxoqne ayl mi sharq tuyl mardkanc voronq iravichakic ogtvel giten. Nkateci artahaytvoxenri mech naev mi “chstacvac rejisori” ov exel e himnadrami shaharuneric ev inqnel ir hertin pokele himnadramic inch karoxacele, ev hima, taqcnelov vor inqnel aprel ev ogtvele himnadramic u handisanum e ayntexi liirav shaharu, enpisi dzev e brnel ases surb lini u mi ban el iren tuyl e talis qnnadatel urishin……Nra nmannern el an@ndhat vogevorum en Qristinayi nmannerin u irenc xosq@ nranc mijocov lseli en darcnum. Nairan et chi @ndunel Qristinayi erexayin qani vor himnadram@ chi unecel hamapatasxan paymanner erexayin xnamelu hamar, che vor ayd erexan aveli mec xnamqi kariq uner – arajnahert hamarelov tekuz erexayi snvel@, vor petq e anpayman uxekcver hatuk harmarutyunnerov. Da shat mec patasxanatvutyan u riski harcer namanavand vor erexayi mayr@ inq@ cher karoxanum koxmnoroshvel uzum e vor erexan ir het mna te voch? Isk erbvanic e ‘hivand’ bar@ darcel aydqan xor@ viravoranq vor aydpes karchel eq ayd baric. @ndhanrapes mi porceq aydqan vstah xosel mi bani masin inchin vor inqnerd nerka cheq exel u lselov miayn mi koxmin sxal e ezrakacutyun anel@.
Lusine
Zarmanumem vorqan karox e mard@ “utox-uracox” lini vor orinak Qristinan ev Nellin en…….. Nranq maximum pokecin himnadramic isk erb heracan sksecin amen kerp gcel himnadrami anun@ ev irenq irenc reklam anel - ays u ayn koxmic inch vor ban haytaytelu hamar, poxaren irenc ujerov porcen votqi kangnel u inch vor bani hasnel kyanqum. Es canotem te tnorenin, te shaharunerin bayc voch mekin harazat kam barekam chem… Enpisi tpavorutyune ases bolorn @nkel en Nairayi hetevic…. Parze vor bolor depqerum Nairayi anun@ shoshapvume, che vor tnoren@ mekne, isk axcjikner@ galis ev gnum en – mek@ - goh u shnorhakal, mek@ - anshnorhakal, agah ankushti pes djgoh. Verjinners el bnakanabar chen karox lav mardik linel u nrancic el henc nman anhetet patmutyunner. Ete aydqan hetaqrqrvac eq ays patmutyunnerov porceq parzel manramasner@ ev te ov – ove, apa nor karciq kazmel u artahaytel.
Ասյա
Ամոթ ձեզ, ինչպես կարելի է նման կազմակերպության մասին էտպիսի հոդված գրել, անձամբ ցանոթ ունեմ, ով դիմել է իրենց օգնությանը և ստացել է այն ողջ ծավալով, թե ինքը, թե իր բալիկները: Իսկ ինչ վերաբերում է մի երկու առանձին դեպքերին, ապա դրանք էլ իրենս բացատրությունը ունեն: Փնովելու փոխարեն շնորհակալություն հայտնեք այդպիսի կազմակերպություններին և հնարավորության դեպքում օգնեք:
Maria
Indz tvum e xndir@ Naira Muradyani mej e, u @ndhanrapes chem haskanum mard vor chi karoxanum erku kokik bar irar kapel inchpes karox e mi voreve himnadram xekavarel, ushadir kardaci nra patasxanner@, ushadir erku angam kardaci aydpes el mi avartvac , graget , kam gone qerakanutyan parz kanonner@ pahpanac naxadasutyun chgta, enpisi tpavorutyun e vor patasxanox@ verjin erku shabatva @ntacqum andadar cayrahex harbac e exel, mer vorerum erku bar irar kapox mardun nuynisk amenacacr vorakavorum pahanjox ashxatanqin chen @ndunum, inchpes e ayd kin@ hasel aydtex ?
Arminka
Es zarmanumem nman angragetneri inchpes kareliye etpisi patasxanatu gorc vstahel angam chi karoxanum gexechik graget xosi kardumey harcazruyce yev mtacum vor ayd kine Naira Muradyane shat yev shat petke usumnasiri hoqebanutyun yev inchu Che nayev hayoc lezvi dasentacneri ayceli , inchpes haskaca baregorce Sedane yev karcumem ays hodvacic heto na petka xaytaraka dzevov Heracni Nairain ashxatanqic
Haykuhi
Arit unecel em zrucelu te Qristinei, tr Naira Muradyani het. Qristinen, vor ayd jamanak der hxi er, mayranal patrastvox yuraqanchyur knoj pes srtatop spasum er poqriki luys ashxarh galun. Karces nra mej tesnelov ir lusavor aravotnery. Nman kiny cher karox erexayic hrajarvel. Bays vor tesel em naev Vivaroyin nra amusnu kutakac partqeri cucaku, vory Qritinen petq e marer, da el e past. Tnoreni aselov, Qristinei amusiny bantic knojn ogtagorcum er, partpery marelu hamar. Xary patmutyun e.
Naira Gevorgyan
Antireklama toje reklama! nairan vorqn el chuzi u xangari henc inqn e linum patchar@ vor ISKAPES BAREHOGI mardik gtnum en ays miaynak mayrerin u karecaci chapov nranc ognum! CHKA CHARIQ ARANC BARIQ!!!
Armine Petrosyan
Տարիներ առաջ նույն Նաիրա Մուրադյանի պատճառով սկանդալային իրավիճակ ստեղծվեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի շահառու մի ընտանիքի հետ կապված. http://haysanta.am/hy/articles/2009-2010/diana Տոնածառի հանդեսի ժամանակ ծանր այրվածքներ ստացած և սոցիալական անելանելի դրության մեջ հայտնված ընտանիքին «Փարոս Լայթհաուսը» մի քանի ամիս դրամական օժանդակություն էր ցուցաբերել: Երբ մենք Դիանայի մասին պատմող նյութը զետեղեցինք կայքում, անմիջապես հետևեց տիկ. Նաիրայի զանգը, ապաև` այցելությունը: Նա դժգոհ էր, որ հոդվածում չի հիշատակվել «Փարոս-Լայթհաուսի» ներդրումը, թեև հոդվածի տակ զետեղված տեսաֆիլմում Դիանայի մայրը երկու անգամ նշում էր բարերար տիկ. Սեդայի անունը: Ներողություն խնդրեցի, և հոդվածի հեղինակ Մարիաննա Գրիգորյանի հետ խորհրդակցելուց հետո «Փարոս-Լայթհաուսի» վերաբերյալ պարբերություն ավելացրեցինք: Բայց տիկ. Նաիրային դա չբավարարեց. ձայնն աստիճանաբար բարձրացնելով` նորանոր պահանջներ առաջ քաշեց, սկսեց վատաբանել երեխայի հորը, որը մինչ այդ օրը դեռ «չէր տեսել իրեն»: Խոսակցության մանրամասներն այնքան ճղճիմ են, որ հարկ չկա անդրադառնալու: Փաստն այն է, որ դրանից հետո «Փարոս Լայթհաուսը» դադարեցրեց ընտանիքին ցուցաբերվող օժանդակությունը, իսկ տիկ. Նաիրան իրեն հատուկ տոնով («Հետքի» լրագրողը լավ որսացել ու ներկայացրել է) զանգահարել ու շշպռել էր Դիանայի մորը` տիկ. Լորետտային: Բարեբախտաբար, Դիանայի մասին հոգացող և բարեգործի դրոշը ճոճելու փոխարեն հետևողական ու նվիրված աշխատող բազմաթիվ մարդիկ գտնվեցին. http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=F6Ei9V_1wGI (Դիանայի հատվածը` ֆիլմի 1:15 րոպեից): Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նրանց և ուզում ենք նշել, որ «Հայ Ձմեռ պապի» հաշվետու հաղորդումը պատրասելիս նրանցից շատերը խնդրեցին չհիշատակել իրենց անունները: Բոստոնահայ համայնքի երախտաշատ գործունեության հետևանքով ընտանիքն այժմ նաև քարե մենատուն ունի. http://www.youtube.com/watch?v=IxfM00UsmI8&feature=relmfu (Աթաբեկյանների հատվածը` ֆիլմի 4:56 րոպեից): Անցյալ տարի տիկ. Մուրադյանը վիրավորել ու նվաստացրել է «Հայ Ձմեռ պապի» ևս մեկ շահառուի. http://haysanta.am/hy/articles/2006/l----r Թամար Սանթրոսյանի մասին 2006-ին հրապարակած հոդվածին ի թիվս այլոց արձագանքեց նաև «Փարոս Լայթհաուսը»: Երեք տարի նրանք անուրանալի դրամական օգնություն ցուցաբերեցին Լամպերի գործարանի հանրակացարանում աղջկա հետ ապրող միայնակ մայր, մանկատան շրջանավարտ Թամարին և էլի մի քանի միայնակ մոր: Օգնությունը դադարեցվեց մի իսկական անեկդոտային առիթով: «Հ-1»-ը հաղորդում էր պատրաստել հանրակացարանի անմարդկային պայմանների մասին: Թամարը նույնպես խոսել էր, ցույց տվել զուգարանները և պատմել իրենց կենցաղային դժվարությունների մասին: Հաղորդման հեռարձակումից կես ժամ չանցած` զանգահարել էր տիկ. Նաիրան ու Թամարին հանդիմանել «Լայթհաուսի» մասին չպատմելու և տիկ. Սեդայի անունը չհիշատակելու համար: Թամարը փորձել էր արդարանալ` ասելով, որ իրեն հարց են տվել հանրակացարանի զուգարաններից, ինչին տնօրենը պատասխանել էր` «Միևնույնն է, պիտի ասեիր, տիկ. Սեդան զանգահարեց, շատ նեղացած էր»: Որքանով է Սեդա Ղազարյանը տեղյակ այս ամենից` չեմ կարող ասել: Սոցիալական փակուղու մեջ գտնվող մարդկանց հետ աշխատելու ընթացքում խնդիրներն անխուսափելի են: Բայց դրանք լուծելի են, եթե համբերություն ու հարգանք կա այդ մարդկանց նկատմամբ: «Լայթհաուսի» տնօրենը նվաստացրել է առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող կանանց: Գոնե «Հայ Ձմեռ պապի» շահառուների հետ այդպես է եղել:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սրա պատճառն այն է,որ Հայաստանում մարդիկ նմանատիպ բարեգործական կազմակերպություններում աշխատում են ոչ թե նրա համար,որ դա իրենց ԿՅԱՆՔԻ ԿՈՉՈՒՄՆ է,այլ պարզապես դասավորվել են աշխատանքի` ուրիշի փողեր ներս կլկլացնելու համար: Դեռ մի բան էլ իրենք են մունաթ գալիս: Ես ուղղակի ՉԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ պսպղուն անուններով Հայաստանյան այս «բարեգործական» կազմակերպություններին: Հայաստանցուն ՉԱՓԱԶԱՆՑ ԴԺՎԱՐ է հասկացնել,որ ուրիշի փողեր չեն գողանում:
Nelly
Inchkan haskaca, tnoren Naira Muradyan sepakanashnorhel e laythausn u anum e ir uzac amen ban
Varoujan
Obviously there is a lack of professionalism and even of sencere charitable feelings - which Paros Lighthouse promotes as christian values. Their PR in Diaspora and Armenia is misleading given the unpreofessional way they deal with their beneficiaries. The Director should be dismissed given the lies and threats she is circulating not to mention the theft from donations. This is not the first case of complaints we here about Paros Lighthouse. even the Misnistry of Social Affairs is aware of their unprofessional way the center is run. Who is doing the monitoring? Who is overseeing the process. No wonder no international donor organizartion gives them a grant because the grant giver requires serious oversight and auditing.
Aram
There should be better monitoring of these charities by the donners if they are to function efficiently and reliably. Unfortunately the malaise by many in charge of people and positions be it in the government, the Church as well as businesses is rudeness to the needy and in general to everyone beneath them. Bravo marine

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter