Չորեքշաբթի, 22 մայիսի

Գագիկ Ծառուկյանի «ջենտլմենական» քայլը. կնոջը նվիրել է միլիարդներ

Գրիշա Բալասանյան


13:43, 13 օգոստոսի, 2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը 2007 թվականից ի վեր ամենահարուստ պատգամավորն է: Նրա եկամուտները, դրամական միջոցները, շահաբաժինները, ստացված ու վերադարձված փոխառությունները հաշվվում են միլիոններով ու միլիարդներով: Նա նաեւ առաջին տղամարդ պատգամավորն է, որ իր կնոջը միլիարդի հասնող նվեր է փոխանցել:

Գագիկ Ծառուկյանի 7 էջից բաղկացած գույքի եւ եկամուտների հայտարարագիրն այնքան հագեցած է գումարային տվյալներով, որ անհնար է դրանք մանրամասնությամբ ներկայացնել: Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է շատ ավելի բաժնեմաս, սակայն կառավարության որոշման համաձայն՝ հրապարակման ենթակա են ոչ բոլորը: Նա բաժնեմասեր ունի ինչպես դրամով, այնպես էլ եվրոյով: Օրինակ՝ ԱԺ պատգամավորը հայտարարագրել է բաժնեմաս համապատասխանաբար` 13 միլիոն եւ 987 հազար 356 եվրոյի չափով, իսկ դրամով բաժնեմասերը հասնում են մինչեւ 19 միլիարդ 516 միլիոն 684 հազար 30 դրամի:

Նույնը վերաբերում է նաեւ հանձնված կամ վերադարձված փոխառություններին: 2011թ. Գագիկ Ծառուկյանն ունեցել է 5 միլիարդ 232 միլիոն 730 հազար 905 դրամի, ինչպես նաեւ բնամթերային եկամուտ` 86 միլիոն 862 հազար 534 դրամի չափով:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Գագիկ Ծառուկյանն ունեցել է 280 միլիոն 570 հազար դրամ, 23 միլիոն 834 հազար դոլար եւ 25 միլիոն 786 հազար եվրո:

Պակաս կարողության տեր չէ նաեւ Գագիկ Ծառուկյանի կինը` Ջավահիր Ծառուկյանը: Նա ունի 19 միլիարդ 516 միլիոն 684 հազար 30 դրամի չափով արժեթղթեր եւ այլ ներդրումներ:

Ջավահիր Ծառուկյանը, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 21 միլիոն 700 հազար դրամ, իսկ պատգամավորի տիկնոջ եկամուտները կազմում են 11 միլիարդ 850 միլիոն 562 հազար 800 դրամ, որից 560 հազար 800 դրամը աշխատավարձն է, իսկ 11 միլիարդ 850 միլիոն դրամը ձեւակերպված է որպես «ամուսնու կողմից» նվեր:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը 2009 թվականին ուներ 9 միլիարդ 670 միլիոն 820 հազար 303 դրամի, 126 միլիոն եվրոյի եւ 439 հազար 222 դոլարի եկամուտ: Նույն տարում ձեռք էր բերել «Ռոլլս-Ռոյս կուպե ֆոնտոմ» մակնիշի ավտոմեքենա, վաճառել` «Մերսեդես-Բենց S 500»-ը:

2010-ին գնել է մեկ շենք-շինություն եւ «Ռենջ Ռովեր Սպորտ 4.4» մակնիշի ավտոմեքենա եւ վաճառել մեկ շենք-շինություն, 2 հողամաս: Այդ տարի Գագիկ Ծառուկյանն ունեցել է 1 միլիարդ 443 միլիոն 479 հազար 667 դրամի եւ 2 հազար 957 դոլարի եկամուտ: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Տես նաև՝



Մեկնաբանություններ (14)
1. DAVID15:21 - 13 օգոստոսի, 2012
Ճի*շտ է, որ ղարաբաղից ներմուծվող մի բան կա, շատ շահութաբեր է;Դա գրավում է ,բայց ունի նաև գրավվելու հատկություն; Ճի*շտ է;
2. Վարազ Սյունի (Ամստերդամ)16:27 - 13 օգոստոսի, 2012
Այսքան բիզնեսներ ու բիզնեսային շահեր ունեցողը Ւ՞ՆՉՈՒ է պատգամավոր: ԱԺ-ն բորսա չէ:
3. Հայ21:02 - 13 օգոստոսի, 2012
Այստեղ են ասել. ,,մարդ արարածի աչքը տեսնելով չի լիանում, ականջը լսելով։ Հոգեմտավոր աղքատության ու իմաստությունից բոբիկ լինելու նշաններ են։ -Ա՜յ ագահ մարդ, ինչ՞ ես փնտրում այս փուչ աշխարհում, ինչ՞ պիտի տանես այս սին աշխարհից. կասեր ամենայն հայոց մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Ա՜յ ագահ անխիղճներ, էլի ունեցեք, քառապատիկն ունեցեք, բայց գոնե պարզ ու աշխատասեր ժողովրդի նվազագույն կենսական պայմաններն օրենքով ապահովեք։ Աշխատասեր ու արարող հայ մարդն ամբողջ տարի քռտնաջան ու չարքաշ աշխատում է և տարին պարտքերով է փակում։ Որովետև մի խումբ մարդանման կենդանիներ իշխանական համակարգում ու խորհրդարանում վեր ընկած թե՛ դրսից եկած դրամներն են ուտում և այս ու այն կողմ շռայլ մսխում և թե՛ ներսի դրամները։ Եթե բոլորի համար գործող գերակա օրենք չկա, Սերն էլ պակասել է, ապա մարդ արարածի աչքը տեսնելով չի լիանա, ականջը լսելով։
4. samuel22:26 - 13 օգոստոսի, 2012
Բանվոևժրների և գյուղացիների ավանդները զրոյացրին, իրենք միլիարդատերեր դարձան։ Լիահույս եմ, որ նույն բախտին կարժանանան իրենց միլիարդներն ու միլիոնները, դոլարներն ու եվրոները։ Ինչպես մեր ծնողները, տատերն ու պապերը կարիքի մեջ, չկարողացան օգտվել իրենց իսկ քրտինքով ստեղծախ-ետ գցած ռուբլիներից, այնպես էլ պետք է իրենք հայտնվեն կարիքի մեջ։ Այնուամենայնիվ պտտվում է պատմության անիվը, շատ մի ոգևորվեք ձեր միլիարդներով և միլիոններով;
5. Haykuhi22:57 - 13 օգոստոսի, 2012
Samvel-in - Naxancum em Dzer lavatesutyany, te patmutyan anivy mi or kpttvi. Ays erkrum ka nman naxadep? vor Dzez aydpisi lavatesutyamb e nershn4el.
6. samuel00:31 - 14 օգոստոսի, 2012
Հավատացեք, հեղափոխություն անպայման կլինի։ Անցել են ժամանակները, որ փողի քսակը պիտի բարձրացնի հասակը, հստակեցնի լեզուն։ Ըստ ինձ, միլիարդատերերը հեշտ կհարմարվեն դրանից զրկվելուն, հնարավոր է կամովին դա անեն, մուտքագրելով պետբյուջե, այդ դեպքում՝ շատ ծանր կացության մեջ կհայտնվեն ստորաքարշներն ու քծնվողները։
7. aram05:52 - 14 օգոստոսի, 2012
Samuel jan, your wishes are shared by most us of inside and outside of Hayastan. Haykuhi jan, khendrem, go-ya-te-ve .....oo baykare endem anardarootian. BAYKAR endem kaghakakan yev tentessakan anardarnerootian dem... voch miyayn Gagigi dem
8. GALUST09:46 - 14 օգոստոսի, 2012
Տեսնես ես թվարկացը միայն իրանն է թե Ռոբնն էլ բաժին ունի ?
9. Arsen21:31 - 14 օգոստոսի, 2012
Հա ինչ հարուստ լինելը վատ բանա, էդ ձեզանից ով հարուստ լինելկ չի ուզում, մարդը հիմա շատ նորմալ համեմատած մնացածների աշխատումա ոչ խուժանա, ոչ հանցագործ ինչ եք ուզում չեմ հասկանում: Ինչ սկզբնական փողերը շիտակ ճանապարհով չի աշխատել, իսկ կա աշխարհում մի մեծահարուստ, որ իր սկզբնական կապիտալը լրիվ արդար ճանապարհովա վաստակել հերիքա հերիք, մի նախանձեք ձգտեք աշխատեք ու չարչարվեք այս կյանքում ոչ մի բան հեշտ չի լինում, իրանն էլա դժվար եղել ու կա համ,ոզված եղեք, մարդը հասելա հալալա
10. souren (from Mobil, Alabama09:27 - 15 օգոստոսի, 2012
May God bless Gagik Tsarukyan and his family. I heard Mr Tsarukyan grand parents are originally from Van..... My own grand parents hail from Van as well so I have northing bad to say about Mr Tsarukyan .
11. Ara Manoogian14:33 - 15 օգոստոսի, 2012
My grandmother hails from Van. Unlike Souren, I have many bad things to say about Dodi Gago. He is one of many MPs who are in violation of Article 65 of the Armenian constitution and as prescribed by Article 67 of the Armenian constitution, "A Deputy’s term of office shall be terminated in the manner prescribed by the Rules of Procedure of the National Assembly.” For more information and to sign a petition to have him and others removed, visit www.ttmbt.com/65
12. PARANI11:40 - 18 օգոստոսի, 2012
mer pashtonianer@ sksac naxaganic ev hatkapes ir exboric bolorn el aidqan unen ev mi ban el avel, u bolorn el mi tipi mardik en. Gagik Carukyan@ nrancic tarbervum en nranov vor aid amenic mi poqr mac hatkacnum e kariqavornerin, isk myus harustner@ vatnum en kazinoneri u irenc myus hachuyqneri vra
13. anna12:10 - 19 օգոստոսի, 2012
meka iranc harstutunn kopek charzhi vor krugom axqat en inchkan uzum a lav avtoyov man gan adamandner dnen meka irank el giten vor chi nayvum axqat hayastanu irenk irenk en hla tox mi harust erkir gnan oven vabshe zro mardik heto inch vor pox unen meka verjum en ashxarna dzum saxin eskann .
14. հերմինե12:28 - 28 սեպտեմբերի, 2012
ուրիշի փողեր հաշվելուց չեք հոգնել ?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»