HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԱԾ-ի տնօրենը ավելացնում է դրամական միջոցները

Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը 2004 թվականից ի վեր զբաղեցնում է այդ պաշտոնը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից «Հետքին» տրամադրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի համաձայն, Գորիկ Հակոբյանն այնքան էլ «համեստ» դրամական միջոցներ չունի:

2011թ.-ի ընթացքում Գորիկ Հակոբյանն ունեցել է 6 միլիոն 879 հազար 264 դրամի եկամուտ, որն ամբողջությամբ աշխատավարձն է: Նույն տարվա սկզբին ԱԱԾ տնօրենի հաշվին եղել է 19 միլիոն 600 հազար դրամ, իսկ տարեվերջին այդ գումարն ավելացել է 3 միլիոն 900 հազար դրամով` հասնելով 23 միլիոն 500 հազար դրամի:

Գորիկ Հակոբյանի կնոջ` Գայանե Մելիքյանի եկամուտները 2011 թվականին կազմել են 5 միլիոն 840 հազար դրամ, որից 840 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 միլիոն դրամը` ստացած նվիրատվությունը: Թե ով եւ ինչի համար է պաշտոնյայի կնոջը 5 միլիոն դրամ նվիրել, պարզ չէ:

Իր դրամական եկամուտներով «համեստ» չէ նաեւ Գայանե Մելիքյանը: Նա 2011-ի սկզբին ունեցել է 13 միլիոն 200 դրամ, իսկ տարեվերջին` 18 միլիոն 200 դրամ:

Մեկնաբանություններ (3)

Ընթերցող
Մեր երկրի անվտանգությունը իրականացնող մարդիկ մեր վերջին հույսն են, նրանք պետք է այնքան վարձատրվեն, որ աչքները ուրիշ տեղ չլինեն: Թեև հարցը գումարի մեջ չէ, այլ որակի: Այստեղ պատահական մարդու հայտնվելը անչափ վտանգավոր է: Համեմատաբար տարեցները ավելի մտահոգ կարող են լինել, քան երիտասարդները: Այստեղ պետք է աշխատեն պետություն հասկացությունը յուրացրած անձիք, իսկ այդպիսի մարդիk ագահ չեն կարող լինել: Երանի էն օրը, որ մենք կհպարտանանք մեր ԱԱԾ-ի աշխատակիցներով` մեծից փոքրը:
Դիտորդ
Նրանք իրականացնում են ոչ թե պետության, այլ քրեաօլիգարխիկ իշխանության անվտանգությունը, բոլորին գնդակահարել է պետք...
GALUST
շատ խիստ ես գրել,,,այնտեղ շատ ազնիվ մառդիկ են աշխատում,իսկ անազնիվ մարդուկներ ես կյանքում ամեն քայլին կարող ես հանդիպել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter