HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

ՊԵԿ-ի նախագահը եւ գլխավոր դատախազությունը «կանգնեցրել են» են սփյուռքահայի գործի քննությունը (վիդեո)

Պետական եկամուտների կոմիտեն անշուշտ «լավ» է աշխատում, նույնիսկ ավելին` գերազանց է աշխատում: ՊԵԿ-ի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հայտնաբերել է հարկերից խուսափող 78-ամյա մի կնոջ եւ տուգանել նրան 500 հազար դրամ: Թոշակառու այդ կնոջ համար, կարելի է ասել, որ ՊԵԿ-ը մահվան դատավճիռ է կայացրել:

Սա, իհարկե, նախագահի կոռուպցիան վերացնելու հրահանգների ծիրում է:  

Հետո ՊԵԿ-ը իր հաշվետվությունների մեջ հաստատ կներկայացնի մաստակ վաճառող կնոջ հարկերից խուսափելու խոշորագույն այս բացահայտման դեպքը: Սա նույնիսկ կարող են կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մեջ ներառել, տնտեսագիտական գրքերի մեջ որպես օրինակ ներկայացնել:

Իսկ Գագիկ Խաչատրյանն իր այդ աշխատակիցներից յուրաքանչյուրին կպարգեւատրի թանկարժեք ժամացույցով: Եվ, բնակնաբար, ՊԵԿ-ն այդ ժամացույցները ձեռք է բերելու մրցույթում հաղթած նրա որդու խանութից:

Սփյուռքահայ ներդրող էդմոնդ Խուդյանը հայտարարում է, որ  իր ներդրումների հաշվին հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն պետությանը չի վճարել մեկ միլիոն հինգ հարյուր հազար դոլարի հարկեր: Ընդ որում՝ դա արվել է Սպանդարյանի հարկային տեսչության պետի գիտությամբ: Նա տալիս է անունները այդ ամենի հեղինակների, բայց դրանից հետո էլ ոչինչ տեղի չի ունենում:

Էդմոնդ Խուդյանի բազմաթիվ ահազանգերից, բողոքներից, նամակներից հետո 2011 թ. մայիսի 3-ին «կանխամտածված սնանկության» փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ: Ու սրանով իրավապահները ավարտած են համարել իրենց գործը:

Առ այսօր գործում ոչ տուժող կա, ոչ էլ կասկածյալ: Շենքում, որի բնակարանների իրացումից հարկերը պետք է վճարվեին, լցված են զանազան տրամաչափի պաշտոնյաներ: Բնակարանները հիմնականում իրական սեփականատերերի անուններով չեն, այլ ազգականների, կանանց, վարորդների: Բնականաբար, նրանց մի մասն այդ բնակարանները ստացել հենց այնպես, որպես պաշտոնյա կամ Վլադի ընկեր, մյուս մասն էլ` չնչին գնով  եւ դրա փոխարեն նրանք հիմա ՊԵԿ-ում, դատախազությունում, դատարաններում ամեն ինչ անում են, որպեսզի քննություն չկատարվի և իրենց անունները չբացահայտվի: Ի դեպ, ներկայումս Վլադիսլավ Մանգասարյանի ռեզերվում դեռևս 14 հատ բնակարան կա:

Սա մի ճահիճ է, որ ստեղծել են հենց իշխանությունները, այնտեղից ոչ ոք չի կարողանում դուրս գալ: Այնտեղ ստեղծված ճահճային էկոհամակարգը երբեք չի փոխվում: Կոռուպցիայի էկոհամակարգը ամենակայունն է մեր երկրում: Եվ ոչ մի պաշտոնյա չի ուզում այդ համակարգին վնաս հասցնել, որովհետեւ իրենց արյունատար անոթները սնվում են այնտեղից:     

«ՊԵԿ-ի նախագահը եւ գլխավոր դատախազությունը խոչնդոտում է իմ գործի քննությանը:  Հսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանն ամեն ինչ անում է, որ գործը չքննվի: Քրեական գործի քննության ընթացքում Վլադիսլավ Մանգասարյանը շարունակում է թալանը, ոչ ոք նրան չի էլ փորձում կանգնեցնել: Ես արդեն չգիտեմ, թե Հայաստանում ում կարող եմ դիմել այս անօրինականությունները կանգնեցնելու համար»,- «Հետքի» հետ զրույցում ասում է սփյուռքահայ ներդրողը: Նրա փաստաբանները ասում են՝ իրավական դաշտում այլեւս անհնար է որեւէ բան անել, իրավաբանությունն անզոր է:

Էդմոնդ Խուդյանն ասում է, որ ինքը պայքարելու է մինչև իր հարցի լուծումը:  

Ի՞նչ կարող են անել փաստաբանները կամ ներդնողները, երբ չի գործում օրենքը: Մտածում եմ, որ գուցե կառավարությունը ՀԴՄ-ների նման մի բան մտածի ու ասենք պաշտոնյաներին տա «թալանի արտոնագիր»: Սրանով ամեն ինչ տեղը կընկնի:  

Մեկնաբանություններ (8)

Artur
Et vor asumeq Exvardi ekexecin vonca sarqum? Asem mega food,mega sport, Davidov, Ani katnamterq, Xronograf, ev amena karevor u mets biznes@ et ,, maqsayin u harkayin,, LTD -a vor orakan @nenc poxa ashxatum vor menq erevi sax kyanqum chenq ashxati. Inq@ Naxagahi glxavor kasirna dra hamarel iran chi kpnum mer azniv Naxagah@.
ԳԵՂԱՄ
ԵՐԿՐՈՒՄ ԴԵՐ ՓՈՔՐ ԵՆ ԶԲԱՂՎԱՑ,,,ՄԻ 5 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿԱՆՐԱԴԱՌՆԱՆ ԵՍ ԳՈՐԾԻՆ,,ԵՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ՈՎ ՍԱՂ ՈՎ ՄԵՌԱԾ
Armen
Hargeli Hetq, Gnaceq Yexvard u hetaqrqrveq te inch poxerov e gagon ayntex yekexeci karucum? ir tanic voch heru:
haykUS
Drank chen vailelu, astvats kpatzi. Gagon voobshe bandit miliardatera, ev ameninch erkri hashvin, mer puchur tanjvats Hayastani. Mez Stalini pes marda patk vor drants gndakahari
GALUST
ԴՈՒՔ ԵՂՎԱՐԴԸ ԳԻՏԵՔ,,,ԳՆԱՑԵՔ ԾԱՂԿԱՁՈՐ ԳԱԳՈՅԻ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ ՏԵՍԵՔ ՈՒ ԿԱՐՈՂ Է ՇՈԿԻՑ ԴՈՒՐՍ ՉԳԱՔ...ԲԱՅՑ ՆԱ ԲՀԿ-ից ՉԷ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՆԿԱՏՈՒՄ
Դիանա
Ցիվիլ աշխարհում հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու համար ընդունված մարտավարություն է. «փոքր ձուկը բաց թողնել, ավելի մեծին որսալու համար»: Հայաստանյան իրականությունում, ավաղ, հակառակն է. ցուցանիշ ապահովելու համար ՊԵԿ-ի աշխատակիցներին խրախուսվում է օրվա հացի խնդիր ունեցող, ծեր և անօգնական տատիկից 30 հազար դրամ թոշակը կորզել, մինչդեռ 1.500.000 դոլարի հարկերը պետությանը չվճարած հանցագործին` պարտակել... Չէ՞ որ «հարկատու-բյուջե-պաշտոնյայի գրպան» ճանապարհին առավել երկար է, քան «հարկատու-պաշտոնյայի գրպան»-ը... հզոր տրամաբանություն է... կարևորը անօգնական տատիկներ գտնել, ում կարելի լինի քավության նոխազ դարձնել, իսկ խոշոր շնաձկների հետ ներքին կարգով լեզու կգնտվի... Սա է իրականությունը, նման կերպ են ոտքից գլուխ անբարոյականությամբ մխտռված մեր «բարձր պաշտոնյաները» պայքարում կոռուպցիայի դեմ, հետո էլ լրջության շղարշ քաշած դեմքով հայտարարում, թե «Ադրբեջանը բացահայտ անարգանք է դրսևորել Հայաստանի հանդեպ»: Պետք է մշտապես պայքարել հայաստանյան այսօրվա ստոր իրականությունը կերտողների դեմ, հենց դադարենք` պարտված ենք...
ԳԱԳԻԿ
ՄԵՐ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՆՁ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ
Xunsap'ha
Armenia's mortal enemies: West of the border - Turkey; on the east - Azerbayjan; within the borders - the Armenian government. Georgia to the north - untrustworthy. Safest way out of Armenia - through Iran.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter