HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Աղքատությունը «դասավորում է» Մարլենի երեխաների կյանքը (վիդեո)

Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի բնակչուհի Մարլեն Առաքելյանը բանջարեղենի պահածո էր փակում, երբ մտանք նրա տուն: Ընտանիքը ժամանակավոր բազմանդամ էր դարձել. սմբուկն ու պղպեղը խորովելու գործը Մարլենի տուն էր բերել նաև հարևաններին: «Մորս նման է, հենց պետք է լինում, հասնում է»,- ասում է Մարլենը ու ցույց տալիս պղպեղ աղացող տարեց հարևանուհուն:  

Մարլենը մենակ է մեծացնում երկու որդիներին` Իշխանին ու Սևակին: Արդեն մեկ տարի է, ինչ կորցրել է ամուսնուն, իսկ  սկեսուրը մահացել է յոթ ամիս առաջ: Հարևանները պետք եղած դեպքում մենակ չեն թողնում նրան, բայց ընտանիքի սոցիալական ծանր վիճակը թեթևացնել չեն կարող. եկամտի հիմնական աղբյուրը 35000 դրամ թոշակն է: Մարլենը հարազատներ ունի Վարդենիսում. պահածոյացնելու համար բանջարեղենը «նվեր» է ստացել հենց այնտեղ ապրող զարմուհուց: Ասում է` ինքն էլ կուզեր ապրել Վարդենիսում, «գոնե մի խանութում հավաքարար կաշխատեր», իսկ գյուղում «ընդհանրապես գործ չկա»:  

Մարլեն Առաքելյանի տունը. տան կողքին փլված զուգարանն է

Աղքատությունն իր գործն անում է: Սևակը` Մարլենի փոքր որդին, 9-րդ դասարանում է սովորում: Մեր այցելության օրն ասաց, որ դասի չի գնում. կոշիկն է պատռվել, բացի այդ գրքերի համար նախատեսված վարձավճարը դեռ չի տվել: Ընդգրկվելով  «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության շահառու երեխաների ցանկում՝ Սևակը մի քանի անգամ օգնություն  է ստացել:

Մարլենը պատմում է, որ կազմակերպության բժիշկներն այցելել են գյուղ և Սևակի մոտ ախտորոշել ոսկրային հիվանդություն՝ խորհուրդ տալով երեխային հետազոտության տանել Երևանում:  «Բայց թե փող չկար, որ տանեի, ի՞նչ անեմ»,- ասում է մայրը: Ցույց է տալիս տան պատերի ճաքերն ու ասում, որ պարտքով վառելիք` աթար է գնել, որ երեխաները ձմռանը չմրսեն: «Պարտքատերը ամեն օր գալիս, փողն ուզում է: «Հլը էդ տամ, ահագին փող է` 60000 դրամ»,- ասում է Մարլենը:

Այրք գյուղի դպրոցի տնօրեն Հրանտ Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սևակին առանց գրքերի չեն թողնի:

«Չեմ կարող ասել, որ սիստեմատիկ չի հաճախում, անցած տարի նորմալ եկել է, պարզապես այս տարի իրենց սոցիալական վիճակը լավ չէր, - նշեց  տնօրենը,- մեր աշխատողներին ասել եմ, որ գրքերն անպայման տան. էդ մի քանի օրը չեկավ, էդպես գրքերը մնացին: Բայց խնդիր չկա, ես միշտ ապահովել եմ իրենց գրքերով: Այս տարի էլ կստանա, ես չեմ նայում` ունեն-չունեն էդ գումարը»: 

Եղբայրների ավագ քույրը 17 տարեկանում  է ամուսնացել. վաղ ամուսնության հիմնական «միջնորդը», մոր խոսքով, սոցիալական նեղ դրությունն է եղել: «Եկան, ուզեցին, տվեցի, - կարճ պատմում է Մարլենը, - ի՞նչ անեի, հնարավորություն չկար ապրելու»: Աղջիկը ամուսնացած է Վարդենիսում, մայրը գոհ է, որ նա «գոնե նորմալ տեղ է ընկել»:

Իշխանը զայրացավ մոր վրա, երբ վերջինս մեզ ցույց տվեց իր մաշված կոշիկները: Նա դպրոցի նախավերջին դասարանում է սովորում, բայց արդեն սովոր է աշխատելուն, արդյունքում` դասի է գնում, իր խոքով, ամիսը մեկ:

Իշխան Սևակ

«Գործի սեզոն է». հարևանների համար աթար է կտրում, կարտոֆիլ է հավաքում, խոտ է քաղում և աշխատում է օրը 2000-5000 դրամ: Մեր այցելության օրը Իշխանը աշխատելու էր գնացել  տասը օրվա ընդմիջումից հետո: Ասում է, որ մեծանա, Հայաստանում չի մնալու, Ռուսաստան կգնա: «Բա ինչ, ըստեղ մնամ ի՞նչ»,- վերջնական որոշում կայացրածի պես ասում է նա: Իշխանը դեռ 15 տարեկան է, բայց իր՝ արտասահման մեկնելու և այնտեղ աշխատելու ճանապարհը հստակ քայլերով է պատկերացնում: Սկզբում  պետք անձնագիր հանի, հետո Ռուսաստանում գտնվող իր բարեկամի օգնությամբ տեղափոխվի այնտեղ ու սկսի աշխատել. «Ինձ էդ մարդը ասեց՝ անձնագիրդ հենց հանես, ինձ կասես»:

Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (3)

Karine
Espeseq pahum dzer apaga zinvornerin???,,,,aysinqn in4em asum? ayl kerp hnaravorel 4er,duq miayn draneq sovor aroq-paroq apreq,kuyr dzevaceq, ibr 4eq tesnum nman orinak @ntaniqnerin.Edqan baregorcutyunner en anum anamotabar eteleq utum,..mi4ev ura hasnelu?iharke mi4ev entex, vor eritasardutyun@ atelutyamb lcvac durs kga erkric' ayl erkrum baxt@ porcelu...heto kdzevacneq te anhangstanumeq,te erkir@ hayatapvec,de duqel kmnaq es erkrin ter,meka eli 4eq kshtanalu...duq xixch 4uneq,menak @ntrutyunneri jamanakeq et xex4 u krak @ntaniqnerin nkatum..arajnordeq @ntrvum joxovrdi kamq@ katarelu hamar,durse galis hakarak@,dzer kamqneq taracum nranc vra...de draneq sovor.....................
Marianna
uxxaki anamotutyuna.es hamadzaynem Karinei het.4enel ama4um inchen anum.gnalov erkir@ kkorcanvi ayl voch te kcaxki.es texyakem nayev erb ayd gyux Karen Botoyanner ekel xosq er tvel vor gumar kpoxancen 4anaparhner@ veranorogelu bayc in4pes tesnumenq et el keran [email protected] gyuxapet@ vor@ urishneri hashvin iran apagana barelavum/ miayn tesneq gyuxapeti avtomeqenaner@ ferman,vor@ miayn irana patkanum hamarya hazaravor anasunnerov,isk axqatnerin mi groshel 4i talis ayl @ndhakarak@ xluma
Վաղո
Միլիոններ չէ, միլիարդներ դիզեք, հրճվեցեք, պարոնայք թալանչիներ։ Մի օր էլ դուք կվայելեք այդ դառը իրականությունը։ Կյանքը աստիճաններով է՝ և բարձրանալ կա, և իջնել։ Դուք չեք պատկերացնում ինչպիսի ցասում է կուտակվում այդ և նման վիճակում մեծացող բազմաթիվ տղաների մեջ, որոնց վրա հույս եք դրել աշխատեն և պահպանեն Հայաստանը, որպեսզի ձեր դուքանչի տղաներն էլ ըմբոշխնեն կյանքը։ Հույս չունենաք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter