HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին նախարարի որդին հորից ավելի հարուստ է

Տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը նոր կոալիցիոն կառավարությունում միակ «իշխանական» նախարարն էր, ում հեռացրին աշխատանքից: Նա այդ պաշտոնում էր նշանակվել ՕԵԿ-ական քվոտայով:

Մանուկ Վարդանյանը 2009-2010 թթ. ՀՀ նախագահի խորհրդականն էր, մինչ այդ՝ կադաստրի պետական կոմիտեի նախագահը, իսկ 2010 թ. մարտի 15-ից մինչև այս տարվա հունիսը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը: Խոսակցություններ կան, որ առաջիկայում ևս պաշտոնի է նշանակվելու:

Մանուկ Վարդանյանի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրից պարզվում է, որ ինքը և իր ընտանիքի անդամներն այնքան էլ «համեստ» եկամուտներ չունեն:

Նշված տարում, նախկին նախարարն ունեցել է 2 մլն 967 հազար 600 դրամի եկամուտ, որն աշխատավարձն է, սակայն Մանուկ Վարդանյանի հաշվեհամարին 2011թ. սկզբին եղել է 205 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 200 հազար:

Մանուկ Վարդանյանի կինը՝ Նելլի Ղալթախչյանը, ըստ հայտարարագրի, նախորդ տարի որևէ տեղ չի աշխատել և եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվեհամարին եղել է 40 հազար դոլար:

Ընտանիքի անդամներից ամենահարուստը նախկին նախարարի որդին է՝ Վարդան Վարդանյանը: Մեր տեղեկություններով՝ նա այժմ «Արմէկոնոմբանկում» մասնագետ է աշխատում և աշխատանքի է գնում «Range Rover» մակնիշի թանկարժեք ավտոմեքենայով:

Վարդան Վարդանյանը 2011թվականին աշխատավարձի տեսքով որևէ եկամուտ չի ստացել: Նախկին նախարարի որդու եկամուտը գոյացել է միայն ավանդից ստացած տոկոսագումարից, որը զգալի գումար է՝ 7 մլն 188 հազար դրամ: Վարդան Վարդանյանը 2011 թվականի սկզբին իր հաշվեհամարին ունեցել է 315 մլն դրամ, որը նվազելով տարեվերջին հասել է 5 մլն դրամի: Բացի դրանից՝ մեկ տարվա ընթացքում նա իր հաշվեհամարին կուտակել է 900 հազար դոլար:

Մեկնաբանություններ (9)

A.
Naxagahi asac XOSHOR ZUKNA de tox glxic brnen sra, srank piti Americaum linein vor berderum ptein.
GEGHAM
ՄԻ ԲԱՆ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ ՈՐ Մ.ՎԱՐԴԱՆՅԱՆԸ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՎԵԼԻ ԳՏՆՎԵԼ,,ՆՐԱՆ ՑՀԵՍ ՀԱՄԵՄԱՏԻ Գ.ԲԵԳԼԱՐՅԱՆԻ,Գ.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ,ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ,ԵՐՎԱՆԴ ԶԱՔԱՐՅԱՆԻ Ս.ԱՅՎԱԶՅԱՆԻ,ԿՈՒՇԿՅԱՆԻ, Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ եվ այլն ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀՈԳՆԵԼ ԵՆ ԷՍ ՎԻՃԱԿԻՑ ԵՎ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԿԱՊՈՒՄ ԵՆ ԴՐՍԻ ՀԵՏ,,ՉՈՒԶԵՑԱ ԲՈԼՈՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԹՎԱՐԿԵԼ,ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԿԼԻՆԻ ԹՎԱՐԿԵԼ ԱԶՆԻՎ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ,,,
Տիգրան
Գրիշա ջան աչքիս մի հինգ տարի կյանքից հետ էս ,քո ասած Range Rover-ը վաղուց արդեն շքեղ չի ,դրանից ու դրանից ավելի լավից վաղուց արդեն դաժե լրագրողներ են քշում/ բայց դու իրանց չես հարցնում/: Ի միջի այլոց էս Գրիշիկի գրածը իրա մեջ բանկային գաղտնիքի տարրեր ա պարունակում,նայի Գրիշիկ չդատվես:Բայց մի բան դրական ա գոնե էդ մարդը իրա փողերը հայկական բանկերում ա պահում:
Գրիշա
Հարգելի Տիգրանիկ (Խոսում եմ քո լեզվող, որ հասկանաս), նախ՝ քաղաքավարություն սովորելը եւ մի քիչ բարեկրթությունը քեզ չէր խանգարի: Ինչ վերաբերում է բանկային գաղտնիքին, ապա լավ կլինի օրենք կարդաս եւ իմանաս, թե ինչի վերաբերյալ ես կարծիք հայտնում, հակառակ դեպքում Տիգրանիկ, պարզ զգացվում է, թե ում գրպանում ես «խաղում»: Խոսքը խոշոր գումարի մասին է, իսկ ավտոմեքենան, իրոք թանկարժեք է բանկային սովորական մասնագետի համար: Ինչ վերաբերվում է իմ դատվելուն, հոգ չէ, վստահ եմ կգաս այցելության:
Vahe
treq kriv mi areq et mardu hashvi vra es pahin mot 10ic -15 milion pox ka drsi bankerum, enenc vor renj rover che porsh vertalyotel kara arni uxaki vaxuma Oskanyani ore enkni.
Տիգրան
Գրիշիկ ջան,եթե որոշել էս մեշոկ մտնել,ապա դա քո գործն ա:Ես քեզ համար կարող ա անհասկանալի,բայց պարզ հարց եմ տալիս ՝քեզ որտեղից ինֆորմացիա ,թե բանկային սովորական մասնագետի հաշվի շարժը ինքան ա եղել,էդ մեկը հաստատ հայտարարագրում չկա:Երկրորդ,եթե դու շարունակում ես պնդել,որ էդ ավտոմեքենան շքեղ ա,ապա աստված քո հետ / քո էշը կապրոնից ա/ :Եվ վերջինը հավատա ոչ քեզ,ոչ էդ նախկին նախարաին պերեդաչի չեմ բերելու,ոչ էլ տեսակցության եմ գալու:Պարզապես ուզում եմ,որ ազնիվ լինեք,թե չէ արդեն հետաքրքիր չեն դառնում քո հոդվածները:Խոստովանեմ,որ առաջ ուշադիր էի:Մնաս բարյավ:
Գրիշա
Տիգրանիկ, եթե ուսումնասիրես, թե պաշտոնատար անձի ընտանիքի անդամներից էլ ով է պարտավոր հայտարարագիր ներկայացնել, ավելորդ հարցեր չես տա: Ծանր աշխատանք չի, կարդա «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը:
Hayk
Կարծիքներ ենք հայտնում, բայց ձեզանից քանի՞սն գիտեն Մանուկ Վարդանյանին: Կառավարության ամենագործիմաց, գրագետ, պարկեշտ նախարարն եր, զարմանալի էր որ գործ էին տվել իրեն:
Ani
de paron Hayk, lav ashxatela ir @ntaniqi barorutyan hamar,,,,es vor sax tarin ashxatum em, ev voch miayn es, amusin, petbyujeic el pox enq stanum, amsva kesn e mer ashxatavarc@ heriqum, et vonc exav vor chashxatox tiknoj hashvehamarin aydqan pox e kutakvum.... de erevi dzez hamar shqex meqena chi..et xi srtnerid tenc kpav Grishayi grac@? voch mekic chhuzec te vortexic en kutakvum pashtonyaneri [email protected] transpi ev kapi naxarar@ erbeve etrevekel e Vardenis- Shorja janaparhov??? djvar-Renj Rover@ kapsoser...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter