HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Փոխգնդապետը գողացված «Յաշիկի» համար ստիպված է վճարել կրկնակի

Հայաստանյան դատարանների իրարամերժ վճիռները

Փոխգնդապետ, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ֆինանսական տեսչության նախկին պետ (ներկայումս կադրերի տրամադրության տակ է) Գեւորգ Մարտիրոսյանը 2005 թ. որդու համար «Mersedes-Benz-G400» է գնել՝ 44 հազար ԱՄՆ դոլարով: Թանկարժեք ավտոմեքենան վաճառել է փոխգնդապետի որդու ուսանողական ընկերը՝ այն ժամանակ Սլավոնական համալսարանի ուսանող, Ախալքալաքի բնակիչ Արայիկ Շառոյանը:

«Գումարի դիմաց Արայիկը ստացական ստորագրեց, եւ տղայիս հետ մեկնեցին Ախալքալաք, որ ավտոմեքենան վերագրանցեն որդուս անունով: Թիֆլիսում հընթացս նա իմ տված գումարից 20 հազարով նոր ավտոմեքենա՝ «Mercedes-ML» է գնել, իսկ վերագրանցման հարցը գլուխ չբերեցին»,- պատմում է փոխգնդապետը: Ըստ նրա՝ դրանից հետո ամիսներ շարունակ թե Արայիկը եւ թե նրա հայրը՝ Արամ Շառոյանը, տարբեր պատճառաբանություններով ձգձգել են վերագրանցման, հետո նաեւ գումարը վերադարձնելու իր պահանջը: Իսկ որոշ ժամանակ անց հանկարծ իմացել է, որ Արայիկ Շառոյանի պապը՝  Վարդեւան Խդրյանը, դիմել է դատարան եւ նշել, որ վաճառված ավտոմեքենան իր անունով է, գնորդն ընդամենը կանխավճար՝ 2000 դոլար է տվել, իսկ գումարի մյուս մասն այդպես էլ չի վճարել:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Խդրյանի հայցը բավարարել է եւ վճռել փոխգնդապետ Մարտիրոսյանից բռնագանձել գումարի չվճարված մասը՝ 42 հազար ԱՄՆ դոլարը: Ոչինչ չի փոխել նաեւ վերաքննիչ դատարանը:

«Ես անընդհատ գործուղումների մեջ էի եւ երբ վերադարձա, անմիջապես դիմեցի ոստիկանություն,- պատմում է փոխգնդապետը,- Արայիկ Շառոյանը սկզբում պնդել էր այն, ինչ պապն էր հայցում նշել: Բայց ես մեր տանը առքուվաճառքի «գործարքը» նկարահանել էի եւ տեսագրությունը հստակ ֆիքսել էր, որ ամբողջ գումարը՝ 44 հազարը, տեղում վճարում եմ: Արայիկը ստիպված ցուցմունքը փոխեց, թե «պապս չգիտեր, դրա համար է դատարան դիմել, ես նրան ընդամենը 2000 դոլարն էի տվել», եւ խոստացավ, որ ամեն ինչ կշտկեն` մի քանի օրում կամ գումարը կվերադարձնեն, կամ ավտոմեքենան կվերագրանցեն»:

«Շառոյանների ընտանիքը, ցանկանալով խաբեությամբ հետ վերցնել իրենց կողմից արդեն իսկ վաճառված ավտոմեքենան, Վարդեւան Խդրյանի անունից հայց են ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ իրենց ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պայմանով,- գրել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը,- այսպիսով, նկատի ունենալով Արայիկ եւ Արամ Շառոյանների կողմից կատարված գործողություններում առկա ՀՀ Քր.օր.-ի 178-րդ հոդվածի (Խարդախություն) հատկանիշները, որոշեցի՝ նախապատրաստված նյութերն ուղարկել Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար»:

Սակայն 3 ամիս անց՝ 2006 թ. ապրիլին, քննիչ Տիգրան Սաֆարյանը, հաշվի առնելով այն, որ դատարանի վճռով արդեն բավարարվել է Վարդեւան Խդրյանի հայցը, որոշել է, որ խնդիրը քաղաքացիաիրավական բնույթի է, ուստի քրեական գործի հարուցումը մերժվել է:

Այնուհետեւ սկսվել է դատական կարուսելի փուլը. մի քանի անգամ տարբեր ատյաններում շրջելուց հետո, ի վերջո, օրինական ուժ է ստացել՝ փոխգնդապետ Մարտիրոսյանից 42 հազար դոլարը բռնագանձելու որոշումը: Այսինքն՝ դատարաններն ապացոււցված են համարել, որ նա մեքենայի դիմաց ընդամենը 2000 դոլար կանխավճար է վճարել:

Մինչդեռ ավելի ուշ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը վճռել է Արայիկ Շառոյանից բռնագանձել վճարված կանխավճարը՝ 2000 դոլարը, իսկ արդեն վերաքննիչ դատարանը որոշել է, որ հոգուտ փոխգնդապետի Արայիկից պետք է բռնագանձվի նաեւ 42 հազար դոլար: Վերաքննիչը, հիմք ընդունելով ոստիկանությունում Արայիկի տված բացատրությունը, հաստատված է համարել, որ նա ավտոմեքենան վաճառելիս ամբողջ գումարը՝ 44 հազար դոլարը, տեղում ստացել է: Ինքը՝ Արայիկ Շառոյանը, հետագայում հրաժարվել է ոստիկանությունում իր տված բացատրությունից՝ նշելով, որ այն գրել է գիշերով՝ հետաքննիչի պահանջով:

Այսպիսով, օրինական ուժ է ստացել միեւնույն գործի վերաբերյալ ՀՀ դատական ատյանների կայացրած միմյանց հակասող երկու վճիռ:

«Արայիկ Շառոյանն իր անունով «Volkswagen Passat» ավտոմեքենա ուներ՝ գնահատված 3 մլն դրամ: Դատարանը նրա գույքի վրա արգելանք էր դրել: Բայց երբ վճռվեց, որ Արայիկ Շառոյանը պետք է 44 հազար դոլարն ինձ վերադարձնի, մինչեւ դատարանը կատարողական թերթը կտար, շինծու դատական պրոցեսով նա այդ ավտոմեքենան արգելանքից հանեց ու վաճառեց,- ասում է Գեւորգ Մարտիրոսյանը,-վերջ, իր անունով նա էլ ոչ մի բան չունի»:

Այդ ընթացքում փորձաքննությամբ պարզվել է, որ «Mersedes-Benz-G400»-ն իրականում արտադրվել է ոչ թե 2003, այլ 2002 թվականին, եւ որ դրա համապատասխան թվանշանները վերադաջված են:

«Դրա համար էլ չէին կարողանում վերագրանցել,- ասում է փոխգնդապետ Մարտիրոսյանը:- Արայիկ Շառոյանը ցուցմունք է տվել, որ ինքը չի վերադաջել, դա արվել է Վրաստանում: Ավելին՝ պարզվել է, որ մյուս ավտոմեքենան՝ նրա գնած «Mercedes-ML»-ն էլ է վերադաջված, այսինքն՝ նա գողացված ավտոմեքենաների գործ է արել... Բայց ոչ մի բան էլի չարեցին. Արայիկ Շառոյանին հավատացին»:

Փոխգնդապետի խոսքերով՝ «Mersedes-Benz-G400»-ն այժմ ԴԱՀԿ հայեցողության տակ է, բայց իրեն ասել են, որ կարող է այն վերցնել:

«Վերցնեմ ի՞նչ անեմ: Նախ՝ մեքենան մինչեւ հիմա Վարդեւան Խդրյանի անունով է, հետո էլ՝ գողացված է. ինչի՞ս է պետք,- ասում է փոխգնդապետ Մարտիրոսյանը,- Շուտով Խդրյանի պահանջով հարկադիրները կգան ու ինձ կասեն՝ ունցածդ վաճառիր եւ մարդու փողը տուր՝  որպես խրախուսական պարգեւ: Սա է մեր արդարադատությունը»:

Հ.Գ. Մեր տեղեկություններով՝ Արամ Շառոյանն այժմ անազատության մեջ է Վրաստանում այլ գործով: Վրաստանում է նաեւ Արայիկը, սակայն վերջինիս հետ կապ հաստատել մեզ չի հաջողվել:

Մեկնաբանություններ (11)

ararat
ete etkan grumes vor ko sireli hayr@ inchu eir toxac ko hayrikin ko anerochn eir pahum isk hayrikit het kam expayrnerit het cheir shpvum. isk samvvel lav giti ink uni @nkerner te che amboxch gyumriyum harcrek ev byurakanum ova gevork kam edik martirosyan kasen ova ev gyuxapetin harcrek ev miayn hayoyank kstanak iren hascein.
ararat
Joxovurd xndrum em ardzaganken javaxetcineri hamar irenk irok xapepah en ev xardax, es shat axalkalakcineri het em shpvum ev irenc makrutyunov hiyacel em namanavand moskvayum shat ashxatacel ev hzor spaikai ter martik en
Manvel
Es kyankum chem @nkerutyun arel ,@ntamen janachel em Javakhetcinerin ev miain karam asem vor ashkhataser jokhovurd en ev ambokhch rusastanum shat mec hargeli anun unen naev erevanum!
Hayk
ararat gti 10 hogu slavonakan hamalsaranum, ov chanachuma erkusinel u qez kasen vor araik@ et mardkanc tnic durs cher galis (mek esem, karam gam asem, vortex vor petqa).vonca ink et mardkanc hac kerel, heto uracel. mi koxm dir et qo knga nman xjxjoct. isk @ntanekan xndirner amen mardel uni, txamardun vayel ches grum. u stex harc javakhecineri u byurakancineri mej chi, ail andzanc.Du lav klini qo masin xosa. eselem chanachum javakhetcineri,ovqer vor imanan shat vat kzgan, baic gyux chka vor shun chlni:
նենե
Ձեր անձնականը ինչու եք դրել ընդհանուրի քննարկմանը?
arthur
Hetevum ei ais hodvaci chakatagrin,u haskaca te vorqan tget karoxen linel mardik. zarmacac em, vor duq, paron poxgndapet, meknabanecik dez trvac harcer, aranc tagnvelu ail anunneri tak, dranov isk arjanacak im harganqin. Isk ain mard ov der andznakan darcrec hanrutyan qnnarkman ararka, erevum e vor dez chi sirum, ev der xoskerum,erevi chshmartutyun ka, hakarak depqum sadrich kocher cher ani. Qaj tanot linelov mer datakan hamakargin, liovin hamadaynem,vor dataranner karoxen anmexin mexadrel,isk mexavorin ardaracnel. Kochem anum dez chpatasxanel datark ev animast harcerin, havatacnum em dez, vor nman mardik chen haskana dez. Shnorhakal em.
arthur
4em karcum vor es poxgndapet hayastanyan gndapetneri nmana,te4e 4er nexvi anardarutyan hamar.isk rusastan in4e anum ir poxgndapeti shaher pashtpanelu hamar?karelie ais poxgndapetin qcvac spyurqahayeri tvin dasel.
Ararat
es et gndapetin shat lav gitem! ink ir xapepahutyan arten oktvel e unenalov amena mec Astxaditaran@ byurakanum vori arjekn e 2 00 000 USD 4 harkani arandznatun byurakanum vori rjekn e 500 000 USD erevan kaxakum mi kani hat kentronum bnakaranner restoran hyuranov * severnay zvezda* ev adler kaxakum hyuranoc * ROSTOV* anunov vori arjek 5 000 000 USD , etkanin hasel e ink xapepayutyamb. ira asxatanki vayrum ev gyumri kaxaku harcrek kasen ova inch parodi anassunneren ev iren gordzic hanecin eli xapepayutyamb iren vren gordz harucelov. ev es amen inchic xabar em vor voch mi stacakan chi exel ev ink hetaknchkan petin Poxosyan Kamoin 4000 USD e tvel vor Araik sharoyanin sparnelen avelin ov aranc hac ev jur dajanavari pahel en 4 or ev dranic heto Araik sharoyan grel e stacakan . Eta artan gnapeti dzev@ martkancic pox stana ev milioner darna. isk vor minchev hima et kaxakacyakan gordz dzkvel e et ira poxern e exel bajanelov stex @ndex.isk hima hoknecin ira steric datavorner ev jisht makur kaileri gnacin. Ai et karki gndapetner karan senc saiterun txedrel senc baner ev joxovrti mech kamu kacer kcel. vortex gnacel e vortex mtel e um janachel e bolori het dadakan harceri mech e mtel. Mi xoskov boxokel shat e sirum. harevan chuni @nker chuni barekam chuni bolori het datakan harceri mech e!
Արմեն
Նորմալ մարդը ախալքալակցիների հետ բա գործ կբռնի՞... Ռուսաստանում վաղուց ախալքալակցիկ գցողի,ստախոսի ու խարդախի համբավ են ձեռք բերել:
Սամվել
Ես ճանաչում եմ Գևորգ Մարտիրոսյանին որպես լավ մարդ,աշխատել եմ նրա հետ Գյումրիի Ռուսական 102 բազայում:Արարատին խորհուրդ կտայի չհաշվել նրա կարողության քանակը և ուրիշների անունից չխոսել: Բոլոր իրեն շրջապատող մարդիկ գիտեն տե ինչ ունի և որքան ունի, քանիվոր երբեք չի թաքցրել:Ծիծաղելի է նաև այն թե նա ընկերներ չունի, նա ունի ընկերներ որոնք շատեն հարգում իրեն և միշտ կողքին են:Գևորգ Մարտիրոսյան մեծատառով անձնավորություն է:
Գևորգ Մարտիրոսյան
Ribok - Ժամանակ չունենալու պատճառով պատասխանում եմ երկար տեքստով: Հայրս եղել է սպա, սակայն հանգամանքի բերումով զորացրվել է և աշխատել է երկար տարիներ Բյուրականի աստղադիտարանում: Ես միշտ հպարտացել եմ իմ ազնիվ և աշխատասեր ծնողով, որը 5 տարեկանից ինձ սովորեցրել է շախմատ խաղալ:5-7 դասարանները սովորել եմ Բյուրականի դպրոցի ֆիզմաթ թեքումով դասարանում, 8-10 սովորել եմ Երևանի պետհամալսարանին կից Ֆիզմաթ դպրոցում, որը ավարտելուց հետո ընդունվել ԵՊՀ - ի ֆիզիկայի ֆակուլտետ: Չցանկանալով դառնալ աստղագետ (որը հորս ցանկությունն էր), 1974թ. մեկնեցի բանակ, ծառայելով ԳԴՀ-ում որպես տանկիստ, ապա ընդունվեցի Յարոսլավլի բարձրագույն ֆինանսական ուսումնարանը: Սովորել եմ Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի զինվորական ֆակուլտետում, ծառայել եմ Ախալցխայի շրջանի Ցխալտբիլա հայկական գյուղի զորամասում, սահմանամերձ ամրացված գոտում: 1983-1988թթ. Գերմանիայում` օդա-դեսանտային զորամասում, կատարելով բոլոր պարաշյուտային պարտադիր թռիչքները:1988-1993թթ. Սովետաշենի (Նուբարաշենի) հրթիռազենիթային գնդում: 1993թ. մինչև օրս ծառայում եմ ՌԴ ԶՈՒ 102 զինվորական բազայում: Ձեր հարցին, պատասխանում եմ, որ փոխգնդապետ կարելի է դառնալ միայն պարտաճանաչ, ազնիվ և բանիմաց մասնագետ լինելով:Ներկայիս ամսական աշխատավարձիս չափը կազմում է 68.000 ռուբլի (մոտ 900.000 ՀՀ դրամ) զինվորական օրացույցային ծառայությունս 38 տարի է, ընդհանուրը` 54: Առայժմ այդքանը: Հ.Գ. Զինվորական ծառայությունը որպես մասնագիտություն Ձեր կողմից ընտրելու դեպքում կցանկանամ Ձեզ բարի ծառայություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter