HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Արդյոք գազի և հոսանքի հաշվիչները չե՞ն խաբում

Հասարակության մեջ ձմռան այս շեմին բավականին արդի են էլեկտրտաէներգիայի և գազի գների շուրջ քննարկումները: Բոլորին էլ հայտնի է, որ բնակարանը գազով ջեռուցելը ավելի էժան է, քան էլեկտրաէներգիայով ջեռուցելը: Այն հարցին, թե իրականում ճշգրիտ որքանով է մեր երկրում գազը ավելի էժան էլեկտրաէներգիայից և որքան գումար արժե ծախսել բնակարանի գազաֆիկացման համար, մենք կանդրադառնանք առաջիկա օրերին:

Իսկ այժմ եկեք տեսնենք, թե որքանով են գազի և էլեկտրաէներգիայի հայտարարված գները համապատասխանում իրականությանը և արդյոք գազ և էլեկտրաէներգիա բաշխող կազմակերպությունները չունե՞ն չարաշահումների հնարավորություն:

Ինչպես հայտնի է, բնական գազի սպառման չափման միավորը դրա խորանարդ մետրն է (բնակարանների համար մեկ խորանարդ մետր գազի գինը 132 դրամ է): Հաշվիչները, որոնք տեղադրված են մեր բնակարաններ մտնող գազի խողովակների վրա, չափում են իրենց միջով անցնող գազի քանակը` առանց տարբերակելու այդ գազի պարունակությունը: Այսինքն, եթե այդ գազի մեջ բացի նախատեսված բնական գազից ավելացված լինի նաև օդ, ապա մենք կվճարենք նաև այդ օդի համար` բնական գազի գնով (թեև, օդը, կարծես, անվճար է):

Բնական գազի ֆիզիկական հատկություններից հայտնի է, որ այն չի դառնում պայթյունավտնագ, քանի դեռ դրանում օդի պարունակությունը չի գերազանցում 75-80 տոկոսը: Այսպիսով, տեսականորեն, մեզ բնական գազի փոխարեն կարող է մատակարարվել մի գազ, որի բաղադրության 75 տոկոսը օդ կլինի և միայն 25 տոկոսը` բնական գազ: Այդ դեպքում բնական գազի համար մենք չորս անգամ ավել կվճարենք:

Անշուշտ, եթե բնական գազում օդի պարունակությունը գերազանցի 20-25 տոկոսը, ապա դա բավականին ակնհայտ կլինի (վառարանները և այլ սարքեր թույլ կաշխատեն): Սակայն, եթե մեզ մատակարարվող գազում օդի պարունակությունը լինի փոքր (մինչև 10-15 տոկոս), ապա, հավանաբար, մենք դա չենք զգա, բայց կվճարենք համապատասխանաբար 10-15 տոկոս ավել:

Հարկ է նշել, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են հայտնել գազի կալորիականության մասին, ինչը հիմք է տալիս գազի մեջ օդ խառնելու վարկածը չբացառելու համար:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա այստեղ ամեն ինչ ավելի բարդ է: Ինչպես հայտնի է, հոսանքի լարումը պետք է լինի 220-ից 230 Վոլտ, սակայն մեր բնակարաններ հաճախ մտնում է ավելի փոքր լարում (երբեմն, այն իջնում է մինչև 200 Վոլտ):

Էլեկտրական սարքերում (ջեռուցիչ, լուսավորող սարք, և այլն) հոսանքի փաստացի սպառումը ուղիղ համեմատական է լարման քառակուսիին: Այսինքն, երբ լարումը իր նոմինալից 10 տոկոսով ցածր է, մեր սարքերը թուլանում են շուրջ 20 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի սպառման չափման միավորը կիլո Վատտ ժամն է (մեկ կիլո Վատտ ժամը արժե 30 դրամ ցերեկը և 20 դրամ գիշերը): Մեր բնակարանների հոսանքի հաշվիչները, որոնք իրենց էությամբ ամպերմետր են, լարման ցածր լինելու դեպքում հոսանքի ծախսի հաշվարկը փոխում են գծայնորեն: Այսինքն, եթե լարումը ցածր է 10 տոկոսով, ապա հաշվիչը կիլո Վատտ ժամ է հաշվում է 10 տոկոսով քիչ:

Այսպիսով, եթե հոսանքի լարումը 220 Վոլտի փոխարեն 200 Վոլտ է (այն է` 10 տոկոսով ցածր), ապա մենք, սպառելով շուրջ 20 տոկոսով քիչ հոսանք, վճարում ենք միայն 10 տոկոսով քիչ, իսկ եթե լարումը 210 Վոլտ է, ապա սպառելով 10 տոկոս քիչ` վճարում ենք 5 տոկոսով քիչ: Այսինքն, կարելի է մոտավորապես ասել, որ եթե հոսանքի լարումը իր նոմինալից քիչ է, ապա մենք գերվճարում ենք այնքան տոկոսով, որքան տոկոսով որ քիչ է լարումը:

Ի տարբերություն գազի կալորիականության, հոսանքի լարումը շատ հեշտ է ստուգել: Ընդամենը պետք  է սովորական վոլտմետրով (տեստեռով) ստուգել հոսանքի լարումը և 220 Վոլտից ցածր թիվ ֆիքսելու դեպքում` այդ մասին ահազանգել Էլեկտրացանցի տարածքային ստորաբաժանում, որտեղից պարտավոր են միջոցներ ձեռնարկել, որ բնակարան մտնի 220 Վոլտ լարում:

Մեկնաբանություններ (4)

Hay_Axchik (NeNe)
1. Վ. Առաքելյան,,,, ura es Angraget Joxovrdin edqan xelq.... vor mi hat el pahanjen? El chem asum,,, amen tex kturnerum et heraxosneri antenanern en,, ahavor radiacya,,, vor iravunq chka 200 Metr-ic motik lini bnakavayri,, amenureq Angragitutyun u Tgetneri Xraxjanq e!!!!!!!!!!!!!!!!!!!! Kam el Wi-Fi nery,,, hamarya sax kafenerum kan,, isk inchi arancin chen,, karoxa es yndameny 1 bajak surch em uzum u chem uzum surchi het mektex CHARAGAYTVEM!!!! Chka stugox, argelapakox, kam voreve CHAPANISH vory petutyan koxmic kverahskvi,,, te snundi te shinararutyan te barcr texnologia kochvaci,,, BARDA.... Ov inch uzum anuma.. dra hamar el mardik gisher cerek kotorvum en,, mek Manakan kafei arastaxi pluzumic,,, asem imanaq,, mi qani tari heto el arajva ALM-i shenqi patna yngnelu mardkanc glxin,,, qani vor nor harker en avelacrel u avelacrac yndhanur paty mi masica kazmvac,, es inqs tesel em, te kranov vonc ein texadrum,,, mi poqr shajum u astvac giti te um glxina ynknelu.... komitasi poxocum e ajd shenqy,,, teseq bolord!!!
Վ. Առաքելյան
Եթե ձեր հաշվիչը փոխելուց հետո սկսել է ամսավճարը ասենք մի հազար դրամով ավելի հաշվել, ապա չեք սխալվի եթե կասկածեք, որ Լույսի մարդը մի կլոր գումար է տվել հաշվիչների աշխատանքային ստանդարտները ստուգոող-կարգավորող մարդուն և նրանք վերևների հետ այդ շորթումից եկամուտ ունեն:
Աշոտ
Դանիել, անգրագետ բաներ ես գրում: Մի հատ լավ ինժեների հետ խորհրդակցիր եւ քեզ կասեն, որ լարման նվազումը՝ համաձայն Օհմի օրենքի, բերում է հոսանքի նվազում՝ հետեւաբար նվազում է հաշվիչի կողմից գրանցվող հ զ ո ր ու թ յ ու ն ը: Իսկ գազի մասով ընդհանրապես ախմախություն ես գրում: Սա հաղորդիր մյուս գրիչներին:
Վ. Առաքելյան
Ռացիոնալ չէ մեր բնակավայրերը խճճել գազի խողովակաշարերով, և ամեն մի բնակարան մտցնել երկաթե խողովակներ, երբ կարելի է այդ գազը այրել մեկ վայրում իսկ դրանից ստացված էլեկտրաէներգիան բարակ լարերով, գրեթե անկորուստ տեղափոխել հարյուրավոր կիլոմետրեր: Այդ դեպքում ստիպված չենք լինի գազասպասարկողների մեծ բանակին կերակրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter