HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Պտույտ Ստամբուլում-2

Հայրենիքը չի կանչում` նույնիսկ կյանքի վերջին տարիներին

Գյումրեցի Անոյին (Անահիտին) Ստամբուլի Կումկափի թաղամասում ճանաչում են որպես հին ու լավագույն առեւտրականներից մեկի: Դեռ 15 տարի առաջ, երբ տիկին Անահիտը վաճառեց Երեւանում գտնվող իր տունը ու մեկնեց Ստամբուլ, հավատում էր հարստանալու, լավ կյանք ունենալու մտքին: Հիմա նա 70 տարեկան է, միայնակ ու հոգնած:

Արտերկրում լավ կյանքի փնտրտուքների արդյունքում Անահիտի ընտանիքը ցիրուցան է եղել: Արդեն երկար տարիներ է` չի տեսել Ռուսաստանում գտնվող երեխաներին. «Մենակ «սկայպով» ենք խոսում, կարոտս առնում եմ, ի՞նչ անեմ: Էլ էս հասակիս վեր կենամ ո՞ւր գնամ: Չէ, մենակ չեմ զգում ինձ, բոլորն ինձ ճանաչում են, տալ-առնել ունեմ»,- ասում է Անահիտը:

Անոն Ստամբուլի նորեկ հայերին միշտ ապաստան է տվել, օգնել է` տեղավորվեն, աշխատանք գտնեն, բայց արդյունքում միշտ էլ դժգոհ է մնացել հայերի հետ գործ բռնելուց: «Եկան ստեղ, էնքան խաբեցին, ապրանքը տարան, փողերը չբերեցին, դրա համար էլ սրանք լարվեցին մեր դեմ: Երեք տուն եմ ունեցել, հիմա ոչինչ չունեմ «լավ» հայերի պատճառով: Գալիս են, թուրքերի տներում են աշխատում, ինձ են խաբում, քեզ են խաբում, նրան են գցում ու գնում են: Մոտ 28 հազար դոլարի միայն ինձ են խաբել»,- բողոքում է Անահիտը:

Տիկին Անահիտի ապրուստի միակ միջոցն այժմ փոքրիկ սեղանիկն է` վրան շարված ռուսական սննդամթերքով: Օրական վաճառում է այնքան, որքան անհրաժեշտ է ապրելու եւ կենցաղային ծախսերը հոգալու համար: Անահիտը միշտ ձեռքի մեջ է պահում հեռախոսը, որի վրա էլ զանգեր է ստանում Հայաստանից: «Ընկերուհիներս են զանգում, ասում են՝ Ան, գալիս ենք էդտեղ` աշխատենք: Որ ասում եմ` մի եկեք, գիտեն, թե ստեղ էնքան լավ ա, որ ուզում եմ` մենակ ես հարստանամ: Չեն հավատում, որ մեղր թափած չի… Ի՞նչ անեմ, թող գան»,- հուսահատված ասում է Անահիտը:

Չնայած տարիներ շարունակ խաբված լինելուն` գյումրեցի Անոն շարունակում է ընդունել ու ճանապարհել նորեկ հայերին: Հիմա նա ապրում է Հայաստանից ժամանած երկու կնոջ հետ, ովքեր նոր-նոր են ընկնում աշխատանքային կարոտախտի գիրկը: «Բա ի՞նչ անեմ, իմ հային հո չե՞մ թողնի դրսում մնա: Ասում եմ` եկեք, ինձ մոտ մնացեք, մինչեւ կտեղավորվեք: Շատ են գալիս, էրեխեքի հետ, էստեղ էլ են էրեխեք ունենում…»,- պատմում է տիկին Անահիտը:

Մեր խոսակցության ընթացքում անցորդների մեծ մասը հայերենով բարեւում էր Անահիտին, հարցնում որպիսությունն ու գնում: Թուրքիայում ապրած տարիների ընթացքում գյումրեցի կինը հասցրել էր բազմաթիվ թուրք, քուրդ եւ հայ ընկերներ, ծանոթներ ու բարեկամներ ձեռք բերել: «Թուրքերին էլ հայերեն ենք սովորացրել:  Բոլորն ինձ ճանաչում են, կյանքս էստեղ է դասավորվել արդեն: Չնայած` ճանաչելով հանդերձ, մի անգամ փորձել են տնիցս գողություն անել: Հայեր էին, գիշերով մտան տունս. մեկը` դռնից, մյուսը` լուսամուտից: Ես էլ արթնացա, գրտնակը բարձիս տակ եմ պահում, փախան: Հետո իմացա, որ դրանց ուրիշ գործով բռնել են»,- ասում է Անահիտը:

Անահիտը Հայաստան վերադառնալ չի ուզում, չի պատկերացնում, թե ինչպես պիտի ապրի այնտեղ. «Որ գնամ Հայաստան, ինձ ոչ ոք չի թողնի դրսում էսպես սեղանիկ դնեմ, նստեմ: Կգան էլ հարկ կուզեն, էլ տեղի փող կուզեն, մինչեւ կհանեն քեզ տեղիցդ: Էստեղ ինձ բան ասող չկա, ինձ համար ապրանք եմ ծախում: Եթե Հայաստան գամ, էսպես դրսում չնստեմ, իմ օրվա հացի փողը չաշխատեմ, կմեռնեմ: Ուզո՞ւմ ես՝ գամ Հայաստան, մեռնեմ»,- ասում է Անահիտը:

Հ.Գ. Անահիտի եւ Ստամբուլում աշխատող այլ հայերի մասին «Հետքը» 2012-ի ամռանը ֆիլմ է նկարահանել, որը ընթերցողներին կներկայացնենք «Պտույտ Ստամբուլում» պատմությունների շարքի ավարտից հետո:  

Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

 

Մեկնաբանություններ (7)

Mher
@ Kevin...Shut the F--k Up, get up off your ass, and take their place in Armenia. You're just a big windbag!!!
hasmik
ով դուրս է գալիս Հայաստանից էլ չի ուզում վերադառնալ ստացվում է աշխարհի ամանավատ երկիրն ենք
ANDY
Same here in Los Angelos, it came to a ponit we do not let any Hayastanse do our garden work, or swiming pool, sooner or later they will rob your house, it happend to us and friends of ours,
Armenyan
ANDY sounds turkish. He claims to be from LA but can't even spell Los Angeles. He can't spell Hayastanci either. He also has no clue that Armenians don't do garden work or clean pools here. If he was from Los Angeles he'd knew that 99% of gardeners here are Mexicans anyway.
sam
Its a matter of survival, to judge people callously from the comfort of of your homes with a full stomach is not fair. most Armenians have experienced hardship but in the end they overcome the misery and gain the respect they deserve
Hrair
@Sam. It is not in any way constructive or a “solution” to be “politically correct” at all times. Acknowledging the economic hard times (and this is true most everywhere this days and Armenia is not an exception) one also need to acknowledge factors perhaps have nothing to do with the general economic conditions. And by it I mean the individuals’ socio – economic, moral, ethical, work, educational, family background, values and so on. When we generalize and say “Armenian people” this and that, we need to recognize that “Armenian people” like any other nation is comprised of individuals with their individual qualities, beliefs, habits, education, family norms and ethics and so on. Being poor for the most part is not an excuse for a wrong or irresponsible behavior no matter what nationality you happen to be (and no one is saying that the lady in the story is doing anything wrong) . A person of descent structure and background never can and very seldom will resort to wrong behavior to find solutions to his or her problems. I agree that for a certain individual ( like the one in this story) in a certain circumstances does and will do what it takes for a “survival” and it is natural for that person and feats to that individuals view and understanding of life, her possibilities etc… What I disagree with is to make a broad generalization and talk about “Armenian people” based on the story of this one person. Armenian people and their collective cultural values and qualities that we all identify with and take pride are not the subject here; it is rather a story of an individual. At the end one needs to wonder if her children who happen to be “ living and working in Russia “ surely must be able to afford a peace of dry bread for their poor 70 year old mother had they been raised right or close to it, no matter what national group they happen to belong to.
sergs
@Andy you sound like a turk .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter