HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հաշվապահ-ֆինանսիստը 20 տարի անց վերադարձել է Հայաստան՝ իրականացնելու իր կյանքի ամենակարևոր ծրագիրը

ԱՄՆ-ում 20 տարի ապրելուց հետո երևանցի հաշվապահ-ֆինանսիստ Վարուժան Մուրադյանը կնոջ ու 4 երեխայի հետ այս ամռանը վերադարձել է Հայաստան՝ այստեղ մշտապես ապրելու: Նա ասում է, որ սխալ կհամարեր, եթե շարունակեր մնալ ԱՄՆ-ում՝ չնայած 20 տարվա ընթացքում այդ երկիրն իրեն շատ բան է տվել:

«Կամաց-կամաց ես պետք է այստեղ խարիսխը գցեմ: Ի վերջո, մարդը միայն իր հողի վրա կարող է ավելի ուրախ լինել: Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք զարմանում են Հայաստան վերադառնալու փաստի վրա: Հուսով եմ, որ մի օր իմ այս քայլը ուրիշների կողմից կդիտվի որպես բնական և կդառնա ավելի մասսայական»,- ասում է Վարուժան Մուրադյանը:

Նա Գլենդեյլում աշխատել է որպես հաշվապահ, հետո դարձել մեծ ընկերության գլխավոր հաշվապահ, հետո պետությունից ստացել իր աուդիտորական (CPA) ֆիրման բացելու իրավունք: Հայաստան վերադառնալուց առաջ Վարուժանը ֆիրմայի ղեկավարումը հանձնել է գործընկերոջը:

Վարուժանն իր վերադարձը ծրագրել էր 10 տարի առաջ: Նա երեխաներին ԱՄՆ-ում ուղարկել է հայկական դպրոցներ, իսկ վերջին տարիներին գրեթե ամեն ամառ բերել Հայաստան, որպեսզի կապվեն երկրին: Արդյունքում երեխաները հիմա հեշտ են ինտեգրվում հայաստանյան իրականությանն ու իրենց շրջապատին:

ԱՄՆ-ում Վարուժանը սկսել է լրջորեն հետաքրքրվել խաղողագործությամբ ու գինեգործությամբ: Նա այցելել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի գինեգործական կենտրոններ, գինեգործության մասին դասընթացի մասնակցել Կալիֆորնիայի UC Davis համալսարանում: Սկզբում ուզում էր հող գնել Սանտա Բարբարայում, բայց որոշեց չհարստացնել օտար երկիրը և հողամաս գնեց Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մոտ:

«Այստեղ մտադիր եմ զբաղվել խաղողագործությամբ և գինեգործությամբ: Իմ նպատակն է փոխել մասնագիտությունս: Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես կարող եմ թողնել իմ ամերիկյան տաք ու ապահով գրասենյակային կյանքը և փոխարենը այստեղ սկսել մի գործ, որը կպահանջի մեծ ու քրտնաջան աշխատանք: Իմ ծրագրին ծանոթ ընկերներս խղճում էին ինձ՝ տեսնելով, թե ինչ անմխիթար վիճակում է հողակտորը, որի վրա պետք է փորձեմ իրականացնել երազանքս: Որքան էլ զարմանալի հնչի, նրանց հուսահատ հայացքները ինձ ավելի էին գոտեպնդում, ու ես շարունակում էի վստահ քայլերով գնալ առաջ»,- պատմում է Վարուժան Մուրադյանը:

Նրա մոտ 60 հա-անոց հողամասի 6,5 հա-ում հիմա տնկված են խաղողի միայն գինու տեսակներ: Վարուժանն այս հողամասում իրականացնելու է իր կյանքի ամենամեծ ծրագիրը. առաջիկայում կառուցելու է փոքրիկ գինետուն-գինու գործարան, որի նախագծման աշխատանքներն ավարտին են մոտենում: Գինետունը լինելու է մի համալիր. փոքր արտադրամասեր, գետնափոր մառաններ, գինի համտեսելու սրահ, գործարանում շրջագայության միջոցով հնարավոր կլինի մարդկանց ծանոթացնել գինու պատրաստման ողջ գործընթացին: Հողամասում լինելու են հրապարակ, ավտոկայանատեղի, շատրվաններ, արձաններ, հնարավոր է՝ նաև ձիեր, տնկվելու են խաղողի նոր այգիներ: Գինետանը լինելու է ակումբ, կազմակերպվելու են ջազի երեկոներ, բերքի տոներ:

Այս հողամասում է Վարուժան Մուրադյանը կառուցելու գինետուն-գինու գործարանը

«Սա զուտ բիզնես չէ, սա աշխատելու և ապրելու կերպ է: Ի սկզբանե այս ծրագրին ես մոտեցել եմ որպես հոբբիի, բայց վստահ լինելով, որ որևէ գործի մեջ սեր ու աշխատանք ներդնելով՝ այն ի վերջո կվերաճի հաջողակ բիզնեսի: Սա հիմա դարձել է իմ կյանքի ամենակարևոր ծրագիրը, որը պետք է ժառանգաբար շարունակի իմ ընտանիքը»,- ասում է Վարուժան Մուրադյանը: Նրա կինն ու երեխաները ևս հետաքրքրված են հողամասով ու մասնակցում են բերքահավաքին:

Հարցին, թե արդյոք հաշվարկե՞լ է Հայաստանում բիզնեսով զբաղվելու բոլոր ռիսկերը՝ գինեգործը պատասխանում է, որ ամեն նորաբաց բիզնես էլ ռիսկեր ունի, ոչ մի գործարար չի կարող հաշվարկել բոլոր ռիսկերը, և ինքը պետք է կարողանա հաղթահարել ամեն մի ռիսկ:

«Ինձ միշտ սփյուռքում հարց են տվել՝ բա քեզ չե՞ն խանգարում էնտեղ: Առաջին հարցը դա է: Ասում եմ՝ ինձ առայժմ օգնող եղել է, խանգարող չի եղել: Ենթադրենք, մի օր հնարավոր է՝ ես էլ հանդիպեմ նման խոչընդոտի: Հետո ի՞նչ: Դրանից ես պիտի հուսախաբվե՞մ, ասեմ՝ էս երկիրը երկիր չի, գնա՞մ էստեղից: Ոչ: Ուղղակի ամեն երկիր ունի իրեն հատուկ գործարար միջավայր և այդ միջավայրին բնորոշ խոչընդոտներ: Օրինակ՝ ամերիկյան բիզնես միջավայրին սովոր գործարարը հնարավոր է՝ մեծ դժվարությունների հանդիպի, երբ փորձի նոր բիզնես սկսել նույնիսկ Ֆրանսիայի պես երկրում՝ հանդիպելով ֆրանսիական հայտնի պետական բյուրոկրատական պատնեշին: Ուրեմն ի՞նչ, ասի, որ Ֆրանսիան բիզնեսի համար լավ երկիր չի՞»,- ասում է Վարուժան Մուրադյանը:

Նա համոզված է, որ իր հողամասի հարևանությամբ արդեն գործող գինու գործարանի հետ խնդիր չի լինի, քանի որ գինեգործությամբ զբաղվող համայնքը համոզված է, որ ինչքան շատ լինեն գինու գործարանները Հայաստանում, այնքան լավ: Ինքը՝ Վարուժանը, կցանկանար, որ ուրիշները ևս գինու գործարաններ բացեին իր հողամասի շրջակայքում, որպեսզի Արագածոտնը դառնա գինեգործության, գինեգործական տուրիզմի շրջան:

Վարուժանի խոսքով՝ հայկական գինին այսօր շատ ցածր հեղինակություն ունի Լոս Անջելեսի շուկայում: Հայաստանից բերված գինին հիմնականում սպառվում է հայկական շուկաներում և չի բավարարում ամերիկյան շուկայի պահանջները: Հայաստանը նշված չէ գինեգործության համաշխարհային քարտեզներում: Դրանցում որպես գինեգործության հին շրջան նշվում է Եվրոպան, նոր շրջաններ՝ Կալիֆորնիան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան, Արգենտինան:

«Հայկական գինի՝ որպես բրենդային անուն, առայժմ չկա: Նոր պիտի ստեղծվի: Ի ուրախություն բոլորիս, հիմա արդեն հանդիպում են նոր մոտեցումներ, նոր գործարարներ, որոնք մտածում են ոչ միայն քանակի, այլև որակի մասին: Եվ հուսով եմ, որ 4-5 տարի հետո աշխարհի գինու քարտեզի վրա մենք կունենանք մեր տեղը»,- ասում է Վարուժանը:

Նրա՝ որպես գինեգործի նպատակներից մեկն է ուսումնասիրել, թե խաղողի ինչ տեսակներ, գինի պատրաստելու ինչ մեթոդներ ու տեխնոլոգիաներ են եղել Վանի թագավորությունում. Վանի թագավորության գինին իր ժամանակներում մեծ համբավ է ունեցել, ինչպես հիմա ֆրանսիական գինին: Վարուժան Մուրադյանը 4 տարի առաջ, երբ Վասպուրականի հայրենակցական միության Լոս Անջելեսի մասնաճյուղի նախագահն էր, միության անդամների հետ եղել է Արևմտյան Հայաստանում, այդ թվում նաև Վանում, իսկ եկող տարի ուզում է գնալ Վանի գյուղական շրջաններ զուտ գինեգործական արշավի: Գուցե Վանում պահպանվել են խաղողի որոշ տեսակներ, որոնք հրաշալի կաճեն նաև Արագածոտնում, քանի որ «այս հողին են պատկանում»:

Խաղողի այգին

«Մենք, ցավոք, շատ քիչ գրականություն ունենք Վանի գինեգործության մասին, բայց ես ինքս, լինելով վանեցու թոռ, նպատակ եմ դրել ուսումնասիրել և հասկանալ: Ինչքանով կհաջողվի՝ չգիտեմ»,- ասում է Վարուժան Մուրադյանը ու հավելում, որ ըստ ամերիկյան վիճակագրության՝ լավագույն գինիներն արտադրում են մասնագիտությամբ ոչ գինեգործները՝ մարդիկ, ովքեր որոշել են թողնել իրենց մասնագիտությունն ու աշխատանքը և սեր ներդնել գինեգործության մեջ, մարդիկ, որոնց «խայթել է գինու մեղուն» (bitten by the wine bee - ամերիկյան արտահայտություն է - հեղ.):

ԱՄՆ-ում շատ դրական բաներ կան, որոնք Վարուժանը կուզենար Հայաստանում էլ տեսնել: Նախ և առաջ՝ ամերիկյան հարմարավետ ավտոճանապարհները, նաև կուզենար, որ մարդիկ ժպտային, մռայլ դեմքեր ունենալու փոխարեն, չլինեին չարացած, այլ բարյացակամ ու հանդուրժող իրար նկատմամբ, այդքան շատ չբողոքեին ամեն մանրուքից, ու նաև շրջապատի լավը տեսնելով՝ լինեին լավատես:

«Ես նոր մարդ չեմ այստեղ և ամեն ինչին էլ տեղյակ եմ: Եթե հարկ լինի, բողոքողներից էլ ավելի շատ թերություններ և բացասական երևույթներ կարող եմ թվարկել, ինչպիսիք են կոռուպցիան, մենաշնորհները և այլն: Իսկ կարո՞ղ եք նշել մի երկիր, որտեղ դրանք չկան: Այդ թերությունները իրենք իրենց չպիտի վերանան. մենք միասին պիտի փորձենք վերացնել»,- ասում է Վարուժան Մուրադյանը:

Նա, ընդունելով Հայ առաքելական եկեղեցու կարևոր դերը սփյուռքում, միևնույն ժամանակ չի կարողանում ընկալել այն, որ այսօր հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսվում օտար երկրներում եկեղեցիներ կառուցելու վրա: Գինեգործը կարծում է, որ հնարավոր է ավելի համեստ միջոցներով բավարարել սփյուռքահայերի հոգևոր կարիքները, իսկ խնայված հսկայական միջոցները ուղղել դեպի Հայաստան՝ մեկական միլիոն տրամադրելով յուրաքանչյուր սահմանամերձ գյուղում դպրոց կամ փոքրիկ արտադրամաս կառուցելուն կամ վերանորոգելուն:

«Սփյուռքի շարքերը համալրող հայը հնարավոր է՝ պահպանի իր ազգանվան վերջին 3 տառերը, բայց միևնույնն է՝ 3-4 սերունդ հետո նա պարզապես կդադարի հայ լինելուց: Եվ եթե հայի տեսակը անկարող է պահպանվել դրսում, ապա «հայապահպանություն» հասկացությունը սփյուռքում, կարծում եմ, ինքնախաբեություն է: Ցավոք, սփյուռքը ինքնաոչնչացման գործընթացի մեջ է»,- ասում է Վարուժանը՝ թվարկելով հայկական այն գաղթօջախները, որոնք արդեն ձուլվել-վերացել են՝ այդ երկրներին թողնելով նաև իրենց ստեղծած ազգային հարստությունը:

Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով սփյուռքահայերը չեն գալիս, իսկ հայաստանցիներն արտագաղթում են՝ Վարուժան Մուրադյանը պատասխանում է, որ հատկապես ներկայիս ճգնաժամի պայմաններում ԱՄՆ տեղափոխվածներին ոչ ոք միանգամից աշխատանք չի առաջարկում, աշխատանք գտնելը կարող է տևել ամիսներ, տարիներ, և կարող է գտնեն այնպիսի աշխատանք, որը երբեք չէին անի Հայաստանում:

Միաժամանակ Վարուժանը կարծում է, որ Լոս Անջելեսում ապրող շատ սփյուռքահայեր ցանկություն ունեն Հայաստանում հաստատվելու: Նրանց խանգարում են մի կողմից Հայաստանում տիրող սոցիալական անարդարության մթնոլորտը, մյուս կողմից՝ իրենց ֆինանսական սուղ միջոցները:

Մեկնաբանություններ (37)

Сусанна Мурадян
Варужан джан огромный привет, я случайно нашала эту статью, обрадовалась. Про твои грандиозные планы я узнала от твоего брата, докажи всем, что при желании человек может и горы свернуть.Успехов тебе и привет семье.
Movses Movsisyan
Varoujan@ mer @ntaniqi vaghemi barekamnn e,. Arjani & orinakeli Hayordi, Hayr.. Astvats qez Uj yev yerand, Aroghjutun yev Hamerutyun ta barekam.. brnats jampat misht Kanach lini .. Astso Orhnutyunn el anpakas dzezanits 1995it's i ver Moradian financial@ mer khanuti yev andznakn hashivneri hashvapahn e yeghel, tesel enq te inchpes e bariatskam yev hogatar katarum ir gorts, aveli qan vstah em or ir hajoghutyan mej.. Astvats Pahapan Barekam
Hrachya Muradyan
cankanum em hajoxutyun ko planavorac gorcerum. Ete ognutyan karik lini texyak pahi ko kursecinerin im glxavorutyamb.
Tigra Muradyan
Hello Varuzhan, I am sitting in Denver in my cozy, warm office reading about your goals and dreams. Not only that I share the same dreams with you, but it seems like I have a similar personal & professionalism background. I have moved into US 10 yrs ago, and I am also planning to return back home in near future. My vision of raising my kids is similar to what you thought is best for your kids, and returning back to homeland is just matter of time. Surprisingly, this is probably the 1st blog that I have ever participated in. I wanted to share with you that we share the same last name, Vaneci ancestry, and maybe even relatives that never met or knew each other due to genocide. I wish you all the best, and hope to come visit your winery soon. Sincerely, Tigran Hovhannes Muradyan
Zareh
I don't understand why the idiotic and poisonous comments? Varuzhan is not naive, he knows Armenian reality very well. So, all of you venomous people who are hoping and waiting for him to fail, he is going to disappoint you. So, keep your petty poisonous comments to yourselves.
Sargis
Inch e minch ays Varujhan@ urish Varushanner che eghel, eghel en iharke, isk Ur en nranq hima. Bolors gitenq ur en. Kartsum em Arterkrum aprogh cankacats hay, uni nuyn cankutyun@ inch vor Varujani cankutyunn e (avelin, kam pakas da eakan che). Ays cankutyunneri amboghjutyun@ Hayastani zargacman hamar hzor potencial e, vori gorcelu anhrazhesht payman@, gone normalin motik karavarutyun unenaln e.
Սամվել
Շնորհակալ եմ Ձեզանից և հպարտ եմ, որ այսպիսի հայեր կան աշխարհում:
Mher
People with a material stake in Armenia, like Varuzhan, are the ones who will hopefully take a real stand against injustice and inequality in all its manifestations. They are the ones who risk to lose their investments, the blood, sweat and tears expended to make their dreams a reality. They will have to daily battle against corrupt tax officials, the lingering Soviet bureaucratic mindset, the monopolies, the clan mentality, and on and on. The voices in the diaspora ranting and raving for positive change in Armenia will fall on deaf ears. People of goodwill with a clear vision of a developing and democratic Armenia must engage the powers that be on a daily basis on the ground, in Armenia. Thus I applaud Varuzhan's decision to return and , like him, regard it as a natural progression in his life's journey rather than some aberration. Enough with the negativity already....The naysayers bring nothing new or constructive to the table. Those presently in power in Armenia will not step aside without a fight.
Ռաֆիկ Սիմոնյան
Հարգելի Վարուժան,ես Ռաֆիկ Սիմոնյանն եմ,ապրում եմ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում,ինքս էլ մասնագիտությամբ հաշվապահ ֆինանսիստ եմ,ու ես էլ եմ այն մարդկանցից ում «խայթել է գինու մեղուն» ,ուղակի ես այն սկսել եմ 1994-ից,ինձ թվում է մենք խոսելու բան կունենանք,իմ հեռախոսը`093 424406
Gohar Muradyan
I strongly value your enormous courage and determination. I'm hoping your desired dream will come true and we'll enjoy your unique wine in your gorgeous vineyards. Good luck to you!!!
hasmik
Armen, ընդամենը դառը ճշմարտությունն եմ ասում, սեփական փորձի վրա
azatamartik
Կեցցես Վարուժան, դու աղն ես, աղ որ համ է տալիս հասարակությանը, այս ախ ու վախերի այս սրտաճմլիկ աղմուկի մեջ, հաճախ տեղին հաճախ մտացածին, դու անում ես քայլ, որի հետևանքները վաղն են երևալու, որի հետևանքները հույսի ու ապագայի սպասելիքների դասեր են: Այս սրտաճմլիկ աղմուկի մեջ ավելի լավ է մի մոմ վառել քան անիծել խավարը: Ես քո կողքին եմ, թերևս շատ բանի անընդունակ, բայց թէ կփորձեն նեղել քեզ, ազատամարտիկ ընկերներով պատրաստ ենք լինել քո կողքին, պայքարել, թեպետ չեմ կարծում թէ դրա կարիքը կլինի, հաջողություն քեզ լավ մարդ
Terterian Grigor
Varuzhan jan astvats ko srtov ta Vstahem kiragortses voghch erazanknerd. Isk menk anhamber kspasenk te erbenk norits hamteselu kam aveli chisht vayelelu ko draghtayin ginin.
Josef Apo
I think Armenia needs such men, because, to say hard true, Armenians are very clever in different areas, but the agriculture sector is for very hard working men and so many Armenians prefer easy money in L.A. or Moscow. It s a pity for Armenia, becuase without developed agriculture this country can not exists.
Ոմն
Բոլա էլի, ախր խի չեք կարում ընդունեք, որ սա մեր հայրենիքնա, մենք էստեղ պիտի ապրենք: Խոչընդոտները մարդիկ են?? ուրեմն թող խոչընդոտվածները միահամուռ պայքարեն, ոչ թե պատրվակների ման գան` երգիրը երգիր չի լոզունգը մեջքին խփած, քաղաքացիական ապաստանի հայցվորի անուննել դոշին խփած մտնի արևմտյան երկրների դեսպանատներ : Ապրեք, արարեք, եղեք միասնական, սկզբունքային, ոչ մեկին մի քցեք, եկածների ոտի տակի հետևից մի ընկեք և նման մարդիկ կմնան այստեղ: Ասածներս վերաբերում են նրանց ` ովքեր մենք բոլորս գիտենք , թե ինչ են անում Հայաստանում:
KARINE
.....կուզենար, որ մարդիկ ժպտային, մռայլ դեմքեր ունենալու փոխարեն, չլինեին չարացած, այլ բարյացակամ ու հանդուրժող .....
Haig
My dream is also to live in Armenia. I want to save the money in US and then move to Armenia permanently. Varuzhan is living my dream.... He is my hero.
Armine Hovhannisyan
Ապրես,ես էլ եմ շնորհավորում քեզ լավ բռնած գործիտ համար ,տա ԱՍՏՎԱԾ բոլոր հայերը օրինակ վերցնեն քեզանից;Շատ ուրախ եմ ձեր ընտանիքի համար;8,11,2012
Andy
Give him few years, than interview him one more time, I bet you will get differant answers, been there than that, as they say new socker is born every day.
Nune
Qez mec hajoxutyunner enq maxtum sireli Varujan ev vstah enq , vor qez mot ameninch stacvelu e
Մլեհ
Մենակ թողնեն այս լաւ մարդը հալալ քրտինքով աշխատի և նորէն արմատաւորուի հայրենի հողին վրայ, Տէ՛ր Աստուած:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Զարմանալու ոչ մի բան չկա: Ես ինքս մտածում եմ (ինչ որ չափո՞վ) վերադառնալ,թեև մեծ պրոբլեմ կա.հարավային Սյունիքում ապրելու մաքուր միջավայր էլ չի մնացել-սաղ հանք ու պոչամբար է: Օտար հողի վրա,իհարկե, երջանկություն ՉԿԱ: Բայց նմանատիպ վերադարձերը պրոցեսի միայն սկիզբն է: Ով խելացի է,հիմա է վերադառնում. 10-15 տարի հետո Հայաստան մասսայական են վերադառնալու (գների բարձրացում): Եվրոպայում/Արևմուտքում հաստատվելու-փող աշխատելու էպոպեան ՎԵՐՋԱՑԵԼ է-կրիզիս: Հիմա Հայաստանի պես երկրներն են հետաքրքիր դառել: Այսօր Հոլանդիայից թուրքերը գաղթում են կենտրոնական Անատոլիա: Ուստի ՇԱՏ կարևոր է,որ կառուցվող պսպղուն ու անիմաստ եկեղեցիների փողով ստեղծվի ՆԵՐԳԱՂԹԻ ՊԵՏԱԿԱՆ ՖՈՆԴ,քանի որ դրսի հայերի մեծ մասը փող չունի ներգաղթի համար: ՀԳ. Չեք ասի հողը ու՞մ անունով գնեց :
Armen Atomts
Bravo ! Varuzhana ya znayu davno ! Ya rad za ego reshenie vernut'sya domoy i sozdovat' blaga na rodnoy zamle ... ya veryu v yego uspekh ! Day bog ,chto b vse armyane v skorom budushhem zhili b i tvorili b na rodnoy armyanskoy zemle... no k sozhaleniyu prav Varuzhan ,otmechaya, chto skudnoe material'noe polozhenie mnogix armyan ne pozvolyayut vernut'sya na rodinu ... Vsex blag vsem armyanam,moim dorogim zemlyakam ,gde b oni ne zhili !!!
Armen
Hasmik, mi lav ban chuneir aselu mardu erazi vra? Inch tesak mard es du?
aram
Dear Varoojan As an American Armenian my hope and desire is for people like you, born and raised in this holiest of the lands, to come back and bring hope through work that is honest, efficient and productive. By the way, there are a handful expats and more to come as well
Anton
I applaud you Varuzhan, for your vision, courage, and determination. I am rooting for you with all my thoughts and prayers, sir. I hope someday I'll have an opportunity to propose a toast in your honor, in your own vineyard of Armenian soil, raising a glass of your own prized wine as high as my humanly hands could soar. How sweet would that be?
Karine
Irok vor Kezzes Varujan. shat chist e asvaz vor zankazoxner shat kan byz xangarum e finnansakan vijak@. yes voxchunum em dzes. dzer nman hayrenaserner shat petk e linen.
Артур
5 лет назад вернулся в Армению из Москвы, полный энтузиазма и патриотизма работать и развивать свою родину, создавать рабочие места и тр. и тп. Создал заводик, вложил кучу денег, энтузиазм постепенно сгорел, патриотизм разрушился об местные реалии, подумываю уехать. Держись мужик пока бабло есть, дальше желаю огромного терпения.
hasmik
հարգելիս, մեկ տարի հետո կխոսենք
Нуне
Варуж джан,аствац кез hет!!!
Vartan Marashlyan
Voghchuneli e vor Varuzhane voroshel e teghapokhvel Hayastan. Menq vorpes RepatArmenia Foundation (www.repatarmenia.org) patrastenq iren amen dzevov ajakcel vorpeszi inqe tshisht dzevov integrvi haykakan hasarakutyan metch ev naev khousapi tipik skhalner gortselouts mer Erkroum ... Ais hodvatsi heghinakits khndreinq apahovel iren kontaktain tvialnere ete kareli e.
Arsen,Armine
Du mer azgy partsamq: bravo
Hovik
Good Luck brother. Dont trust ay one in Armenia. I am only basing it on my own experiance.
haykUS
Good luck. Hope he still will retain his land and business if he becomes successful. Unfortunately current government and president with his mafia brother takes all from most of Armenians who do not have strong backup. Unlike Kocharyan, Serz does not help us to come back and start new businesses. First we need to trust Armenian government and president before coming back. I feel very well in US and feel safe for future and my family. In Armenia I do not feel the same, but I wish I could.
Ani Mouradian (Varuzhan-i dustr)
Shnorhakalutyun Sona Avakyanin ays gexetsik hodvatsi hamar. Yete arten bavakanin vokeshnchox cher ays amen@, kuzem imatsvi vor, vorpes hay yev AMN-i kaxakatsi, yes liyovin hamamit em hayastani potential-in ajaktsoghneri het, amen hartsum. Yes hima sovorum em AMN-i UCLA hamalsaranum, bayts hokov ayttegh em, hayastani dashterum! Vokeshntsvats jhpitov dimavorum em mer yev dzer apagayin. :)
Vartouhi Terterian (Mouradian)
Apres vordis! Orhnvi ko tsenunde. Tere pahi pahpani tarinere iver tseragrats ko erazanki lusashox janaparhe. Du voch miyayn mer erjankutyunes ayl shutov kelines hayreniki hepartutyune. Teren end dzes! God Bless You and Your Family!!!
Marina
Varuzan@ nviryal hay e. Tox vor voch vok chviravori ays gracic. Mer azg@ misht el unecel e ev ahavasik uni lavaguyn gaxaparnerov anhatner. Parzapes xraxusvelu poxaren misht knnadatutyan en arzanacel. Lavaguyn hajoxutyunner em maxtun ayd paylun ev veh gaxaparin. Da shat canr, patasxanatu ev havasarakshir voroshum e. Ardyunaberutyan barcracum, gorcatexeri apahovum, kyanki barelavum aha ays amenn e kangnac Varuzani voroshman etevum. Ayo,zamanakn e vor bolors el mer karoxutyunnern nerdnenk mer yerkri mej. Goveli e nayev der knoj Anahiti ev der erexaneri ajaktyunn@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter