HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ապրում են Թուրքիայում, որ Հայաստանում տուն ունենան

Պտույտ Ստամբուլում-3

Երբ գյումրեցի Արտաշին հարցրինք, թե ինչու է հայտնվել Ստամբուլում, պատասխանեց. «Ամենաէժան տոմսն էստեղ էր, ստեղ եկա»: Բանակից վերադառնալուց հետո այդպես էլ աշխատանք չի գտել Հայաստանում, որոշել է  արտագաղթել: Եթե նախկինում միայնակ էր մեկնել Ռուսաստան, այս անգամ` մոր ու քրոջ հետ բռնել է Թուրքիայի ճամփան: 

Արտաշն աշխատում է կոշիկի արտադրամասում` հայերի, վրացիների, թուրքերի ու քրդերի հետ: Ասում է, որ հարմարվել է միջավայրին, գիտի ում հետ շփվի, ում հետ` ոչ: «Էստեղ կարեւորը դու քեզ հանգիստ պահես, շատ չխառնվես, մարդկանց չխաբես, մարդիկ էլ քեզ նորմալ կվերաբերվեն: Լիքը դեպքեր են լինում. մեկը մյուսին ծեծում, սպանում են, իրարից գողանում են, բայց մարդուց  է կախված` իրեն ոնց կընդունեն: Եթե նորմալ մարդ եղար, նորմալ էլ կընդունվես»,- ասում է Արտաշը: 

Գյումրիում գտնվող իրենց տունն Արտաշենք կորցրել են երկրաշարժի ժամանակ: Մայրը ստիպված է եղել իրեն եւ քույրերին միայնակ մեծացնել` փոքրիկ վագոն-տնակում: Փոքր տարիքում միգուցե տուն չունենալու փաստից այդքան չի նեղվել, բայց բանակից հետո արդեն չի համակերպվում այդ մտքի հետ: 

Արտաշը որեւէ աղջկա դեռեւս ամուսնության առաջարկ չի արել` իմանալով, որ տանը բավականաչափ սենյակներ չկան բոլորի համար: 

Արտաշն աշխատել է Գյումրու կարուսելների պարկում` նվազագույն աշխատարձով: Հիմա նախընտրում է ապօրինի ապրել Թուրքիայում, բայց իմանալ, որ իր աշխատանքով որեւէ բան կարող է փոխել կյանքում:

 

Արտաշը Զինան

«Շատ հայերի է ոստիկանությունն արտաքսում: Թուրքիայի կառավարությունը լավ էլ գիտի, թե քանի հոգի են օրինական, քանիսը` չէ: Բայց եթե գալիս ես, աշխատանք ես գտնում ու առանց մյուսներին վնասելու աշխատում ես, հանգիստ են թողնում: Եթե չէ, ուղղակի փողոցում կանգնեցնում են, փաստաթղթերդ են ուզում, չունեցար, տանում են ոստիկանություն, մի քանի օրից արտաքսում Հայաստան»,- պատմում է Արտաշը: 

Մայրը` Զինան, աշխատում է թուրք ընտանիքում` տունն է մաքրում, ամենօրյա ճաշը եփում ու հետեւում ծերերին: Քույրը` համեմատաբար ավելի լավ աշխատանք է գտել. Ստամբուլի ոսկու շուկայի արտադրամասերից մեկի մասնագետն է: Տանը յուրաքանչյուրը հոգում է իր բաժին հոգսը. Արտաշի պարտականությունը նոր տան համար գումար հավաքելն է: Տուն գնելու է Երեւանում կամ Գյումրիում, քանի որ մշտապես Թուրքիայում մնալ չի պատրաստվում: 

Ստամբուլում հայաստանցիները երբեք չեն խոսում իրենց հաջողությունների մասին, քանի որ չեն վստահում միմյանց: Արտաշը ճանաչում է հայաշատ Կումկափի թաղամասի գրեթե բոլոր բնակիչներին:  «Հայերն էստեղ հաջողություններ ունենում են, բայց էդ մասին չեն պատմում ոչ ոքի, քանի որ գողությունն ու հանցագործությունը շատ է: Հայը հայից արդեն որերորդ անգամ է` գողություն է անում: Բոլորն էլ վախենում են ասել, որ փող ունեն: Կան հայեր էլ, որ թուրքերի հետ համագործակցում են, բիզնես են դնում, բայց քանի որ իրենք օրինական չեն էստեղ, բոլոր փաստաթղթերը թուրքի վրա են գրանցում»,- ասում է Արտաշը: 

Հայաստանցիները շատ շուտ են աշխատանք գտնում, իսկ մի քանի ամսում լիարժեք տիրապետում են թուրքերենին: Արտաշի մայրն ընտանիքում ամենաառաջինն է Թուրքիա եկել, բայց դեռեւս վարժ չի խոսում թուրքերեն: Նա դժվարությամբ է հարմարվում միջավայրին, բայց այդ մասին լռում է. երեխաների համար տուն գնելն իր վերջին պարտականությունն է համարում: 

«Ես ինչի՞ պիտի Թուրքիա հասնեի… Հայերն իրենց քրտինքով աշխատող ժողովուրդ են, թող չքանդեին էդ երկիրը, ես կմնայի, կաշխատեի: Էդ կարոտը, տառապանքը, որ ես եմ տանում… Ինչի՞, ինչի՞ պիտի ես իմ երկիրը թողնեի, գայի թուրքի մեջ ապրեի: Չնայած մեզ վատ չեն վերաբերվում, բայց ինչքան էլ լավ լինեն, իմ հողը չեն, իմ երկիրը չեն: Էրեխեքիս որբ մեծացրի, ուսումները կիսատ թողած` բերեցի Թուրքիա, ինչի՞… մեր տեղը չէր սա»,- հուզմունքով ասում է Զինան: 

Առաջին լուսանկար` Կումկափի թաղամասում

Լուսանկարներ` Սարո Բաղդասարյանի 

Մեկնաբանություններ (9)

Ելենա Աթոյան
|Շատերն են ասում, որ Հայաստանը կործանման եզրին է կանգնած: Ելնելով վերը ներկայացված նյութից, և ոչ միայն, հարց եմ տալիս` էլ ինչպես է լինում ԿՈՐԾԱՆՈՒՄԸ? Հայաստան երկրում մատնանշեք որևէ օրենք, որը գործում է: Այն, ինչ կատարվում է Հայաստսնում, ոչ այլ ինչ է, եթե ոչ 300-ի Կոմիտեի կառավարում վերջիններիս հայ ծախու ու դավաճան, ողորմելի դրածոների կողմից: Ծանոդացեք նաև Ալեն Դալլեսի ծրագրին և ամեն բան պարզ կդարնա:
Raymond
Laziness and ever constant complaining seem to be epidemic in Armenia. I wonder if this lady would clean the feces of someone in Armenia like she does of Turks in Turkey. Here, she would certainly complain that this kind of work is beneath her.
Ed
I respect Artash. Yete inch vor mekin petq e megadrvi, apa da mezanits yuraqanchurn e.
Kevin
I am totally against Armenians moving to Turkey from Armenia for any reason. Our future is operating in reverse. Instead of Armenians going to Armenia, Armenians are moving out... and moving out to Turkey bothers me a lot. Yes, yes, I'm sitting comfortably in my diaspora community saying this. It was not my choice, I was born into that. And while the day will hopefully come that I can confidently move to Armenia, the Armenians there must stay and fix their country and make it an attractive place for Armenians to come from everywhere, free of discrimination and corrupt laws. The Armenians of Armenia are already there, the diaspora Armenians can't do this effectively. That being the case, part 3 was better than part 1 and 2 of this series, because at least this family knows their stay is temporary, unlike the first ridiculous woman raising her kids as Turks.
Xunsap'ha
A diasporan has no right to critisize a local fleeing from poverty. It's ludicrous to live in relative comfort overseas and make critical comments at poverty stricken folks' desperate efforts to take care of life's basics. If their emigration doesn't suit your longterm plans I suggest you immigrate and fill the gap they left behind.
Kevin
@ Xunsap'ha... On the contrary, a diasporan has every right to criticize our country, and in fact, because there is resistance of this concept, it is also one of the problems of Armenia in addition to the not-so-effective government and the corruption which is in place. The leadership of the diaspora also needs to be part of the government. Your logic works only on paper, and especially does not apply to Armenian culture in reality. If, say there were a million Armenians in the diaspora and eight million in Armenia, then I would also be saying 'a diaspora has no right to criticize Armenia' - but since the situation is in reverse, I say a diaspora has more right to criticize Armenia than anyone. Also, Armenia's government has a job to do, and that is to make Armenia an inviting place for everyone to come and build the country and contribute in their own way. I have not seen this yet, and the problems the Syrian-Armenians faced recently proves this. This all being said, I agree that I and every other Armenian who values his/her culture must eventually move to Armenia, it is the only way of the diaspora not assimilating.
Zaven
@Kevin...Don't mix apples and oranges...Xunsap'ha took you to task for condemning people fleeing Armenia for a better life elsewhere, even if that other place is Turkey, while you sit somewhere in the disapora. That's being a bit hypocritical, wouldn't you say? Sure, you have a right to criticize the GOVERNMENT, but how can you in good conscience condemn those seeking a way to survive when you yourself probably pay taxes that wind up going to assist the Turkish military? Those who have left Armenia for Turkey are working illegally there and pay no taxes to Ankara. Do you now understand your dilemma?
hasmik
շատերն էլ տունը վաճառում են ու գնում...
Kevin
So Zaven, I must be imagining things when I read even on HETQ how Syrian Armenians trying to repatriate have gotten RIPPED OFF and left in disgust huh? Those that came with money obviously have no issues... but those that needed help and were made to feel like foreigners saw a different picture than what our homeland is supposed to be. I agree that I am relying on second hand information, and I would need to experience going to Armenia on my own. But I am not convinced that all the negative experiences that diaspora Armenians have had are false either.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter