HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Օրինական» թալան. ովքե՞ր են արտոնյալները

Իրավաբանական ֆակուլտետի ուսանող, 25-ամյա Սերգեյ Գրիգորյանը  ՀՀ այն հազարավոր քաղաքացիներից է, ով ավտոմեքենա ներկրելիս ՀՀ  մաքսատանը բախվել է «օրինական» թալանին, բայց միաժամանակ նա այն քչերից է, ով դրա դեմ պայքարում հասել է մինչեւ դատարան:

6 ամիս առաջ Սերգեյը «TRUST Company» ընկերությունից անձնական օգտագործման համար 10 հազար ԱՄՆ դոլարով գնել է 2004թ. արտադրության «Mercedes-Benz CLK 320» մակնիշի ավտոմեքենա: Ձեռքբերման վայրից՝ Ճապոնիայի Յոկոհամա քաղաքից մինչեւ Նագոյա նավահանգիստ ավտոմեքենան տեղափոխելու համար Սերգեյը վճարել է 300 դոլար, իսկ «Georgian Cargo Group» տրանսպորտային ընկերությունը 1265 դոլարի դիմաց հուլիսին մեքենան հասցրել է Վրաստանի Բաթումի նավահանգիստ, որտեղից էլ Սերգեյն անձամբ այն վարելով բերել է Երեւան:

Մինչ այդ, սակայն, նա ծախսել է նաեւ 203 վրացական լարի, որից 100-ով ավտոմեքենան բենզին է լիցքավորել, իսկ մնացած 103 լարին էլ նրանից պահանջել են նավահանգստում ավտոմեքենան ստանալու եւ դրա հետ կապված ծառայությունների դիմաց:

Բոլոր վճարումների համապատասխան փաստաթղթերը Սերգեյն ունի: Նա անգամ պահել է «TRUST Company»-ին եւ «Georgian Cargo Group»-ին ուղարկված գումարների համար բանկային միջնորդավճարների հանձնարարականները:

«Երբ գնացի մաքսատուն, միջանցքում փակցված գնացուցակներում իմ մեքենայի այսպես կոչված «հսկիչ գինը»՝ կողմնորոշիչ արժեքը, նույնիսկ չկար: Աշխատակիցներն էլ իբր համակարգչում փնտրեցին ու գտան, որ հայաստանյան շուկայում այն արժե 17 հազար 500 դոլար, եւ ես մաքսազերծման համար պետք է վճարեմ դրա 34 տոկոսը,- հիշում է Սերգեյը,- ներկայացրի բոլոր փաստաթղթերը եւ խնդրեցի, որ օրենքի համաձայն՝ այդ 34 տոկոսը գանձեն ավտոմեքենայի համար փաստացի իմ կատարած ծախսերից, այսինքն՝ կիրառեն «գործարքի գնի» մեթոդը: Ասացին՝ բացառվում է, դիմեք ՊԵԿ նախագահին, եթե թույլ կտա, կկիրառենք»:

Մի քանի տարի առաջ ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծմանը վերաբերող փոփոխություններով սահմանվեց, որ մինչեւ 5 տարեկան մեքենաների մաքսազերծման համար պետք է գանձվի մեքենայի արժեքի 32%-ը, մինչեւ 10 տարվա մեքենաների դեպքում՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներից՝ 42%-ը, իսկ 15 տարուց ավելի մեքենաներինը՝ 52%-ը։ Նման բարձր գների սահմանումը պաշտոնապես մեկնաբանվեց հետեւյալ կերպ՝ խրախուսում ենք նոր ավտոմեքենաների ներմուծումը: Սակայն իրականում հենց պաշտոնական տվյալներով տեղի է ունեցել հակառակը: Սա առանձին թեմա է, եւ հայկական ԶԼՄ-ները դրան բազմիցս անդրադարձել են՝ նշելով, որ մաքսազերծման նման բարձր գների պատճառով Հայաստանը վերածվում է հին ավտոմեքենաների գերեզմանոցի:

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի (ՄՕ) 87-րդ հոդվածի՝ եթե ներմուծողը ներկայացնում է ապրանքի գնման եւ այն Հայաստան հասցնելու համար կատարած բոլոր ծախսերի համապատասխան փաստաթղթերը, ապա կիրառվում է մաքսային արժեքի որոշման «գործարքի գնի» մեթոդը: Այսինքն՝ կոնկրետ ավտոմեքենայի դեպքում կախված նրա տարիքից 32, 34, 42 կամ 52 տոկոս գանձվում է դրա վրա փաստացի ծախսված գումարից: Իսկ այն դեպքերում, երբ ապրանքի գնման եւ մաքսատուն հասցնելու փաստաթղթերն ամբողջական չեն, մաքսազերծումն իրականացվում է կողմնորոշիչ՝ «հսկիչ գների» մեթոդով, երբ ներկրողից համապատասխան տոկոսները գանձվում են` ելնելով նրանից, թե տվյալ ավտոմեքենան, ըստ մաքսայինի, Հայաստանում ինչ արժե:

Ըստ երեւույթին, ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը «թույլ չի տվել» Սերգեյի ներկրած «Mercedes-Benz CLK 320»-ի նկատմամբ կիրառել «գործարքի գնի» մեթոդը: Գագիկ Խաչատրային ուղղված դիմումին պատասխանել է վերջինիս առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աֆրիկյանը՝ մերժումը հիմնավորելով նրանով, որ « …ներկայացված փաստաթղթերում բացակայում են Վրաստանի Փոթի նավահանգստում ավտոմեքենայի բեռնաթափման եւ մինչեւ ՀՀ մաքսային սահման տեղափոխման համար կատարված հիմնավոր ծախսերը»:

«Նրանք այնքան են տարված մերժումով, իրենց համար ամեն ինչ այնքան ձեւական բնույթ է կրում, որ անգամ չեն էլ ուսումնասիրել դիմումին կից ուղարկածս փաստաթղթերը,- ասում է Սերգեյ Գրիգորյանը,- այլապես այդ փաստաթղթերը նույնիսկ հպանցիկ թերթելիս կտեսնեին, որ մեքենան ներկրվել է ոչ թե վրացական Փոթի, այլ Բաթումի նավահանգիստ»:

Եթե ավտոմեքենան Հայաստան ներկրելուց հետո 10-օրյա ժամկետում չես մաքսազերծում, գործի է դրվում տույժ-տուգանքների մեխանիզմը: Դրանից խուսափելու համար Սերգեյը «Mercedes-Benz CLK 320»-ը հանձնել է ՊԵԿ-ի պատասխանատու հսկողությանը եւ հուլիսից մինչ օրս մաքսատան ավտոկայանատեղիում դրա կանգառի յուրաքանչյուր օրվա համար վճարում է 1300 դրամ:

Նա Գագիկ Խաչատրյանին երկրորդ դիմումն է գրել՝ դրան դարձյալ կցելով «բացակայող» հիմնավոր փաստաթղթերը: Սակայն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Աֆրիկյանը, մոռանալով մերժման համար բերած իր նախորդ հիմնավորումները, այս անգամ էլ նշել է, թե «ներկայացված փաստաթղթերում բացակայում է ճապոնական Յոկոհամա քաղաքից մինչեւ Նագոյա նավահանգիստ եւ նավահանգստում նավի տախտակամածի վրա տեղադրելու համար կատարված վճարները»:

«Ներկայացված թիվ 133342 հաշիվ-ապրանքագրում բացակայում են նաեւ փաստաթուղթը տրամադրող պաշտոնատար անձի տվյալները (անուն-ազգանուն, պաշտոն): Թիվ 11135 հաշիվ-ապրանքագրում «Georgian Cargo Group» կազմակերպության հասցեն է Թբիլիսի, Ճավճավաձե 80, սակայն թիվ MSCUJ0859399 Bill of Landding (հասցեն նշված է) Կոստավա 67, որը հակասություն է առաջացնում ներկայացված փաստաթղթերում»,- գրել է գեներալ-մայոր Աֆրիկյանը՝ միաժամանակ նշելով, որ թիվ MSCUJ0859399 Bill of Landding փաստաթուղթը «ստորագրված չէ, բացակայում է ստացողի բնակության հասցեն եւ ստորագրված է ոչ այն սուբյեկտի կողմից, որը փաստացի իրականացրել է ավտոմեքենայի տեղափոխումը»:

«Ես Գագիկ Խաչատրյանին երրորդ դիմումը գրեցի՝ մանրամասն հիմնավորելով, որ արդեն իսկ իրենց տրամադրած հաշիվ-ապրանքագրում հատուկ տողով ընդգծված է Յոկոհամայից Նագոյա ավտոմեքենայի տեղափոխման ծախսը (300 դոլար), որ ավտոմեքենայի տեղափոխումը Վրաստան փաստացի իրականացրել է հենց «Georgian Cargo Group» ընկերությունը, կրկին ներկայացրի 133342 հաշիվ-ապրանքագիրը՝ փաստաթուղթը տրամադրող պաշտոնյայի տվյալներով հանդերձ... Ուղարկեցի նաեւ այս ընկերությունից ստացված մեր հարցման պաշտոնական պատասխանը, որ հասցեների հակասության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ընկերությունը գրասենյակ ունի եւ Ճավճավաձե 80, եւ Կոստավա 67 հասցեում»,- պարզաբանում է Սերգեյը:

Այս երրորդ դիմումին ի պատասխան՝ ՊԵԿ առաջին տեղակալը նշել է, որ մերժման հիմնավորումները ներկայացվել են նախորդ 2 գրություններում: Վերջ, ՊԵԿ-ը հարցը փակված է համարում եւ Սերգեյից պահանջում է մաքսազերծման համար, ի հեճուկս ՄՕ 87-րդ հոդվածի, վճարել մոտ 1/3-ով ավելի գումար:

Առհասարակ, ՄՕ 87-րդ հոդվածը, կարելի է ասել, որ արտոնյալների համար է: 2010թ. հունվարից մինչեւ 2012թ. օգոստոս ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների միայն կես տոկոսն է մաքսազերծվել այս հոդվածի կիրառությամբ՝ «գործարքի գնի» մեթոդով: Ըստ երեւույթին, այս կես տոկոսի մեջ են մտնում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, մեր երկրի օլիգարխ-չինովնիկներն ու նրանց մերձավոր շրջապատը:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանի հարցման առնչությամբ ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալը հայտնել է, որ նշյալ ժամանակահատվածում ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրված 55 հազար 747 մարդատար ավտոմեքենայից ընդամենը 314-ն է մաքսազերծվել ՀՕ 87-րդ հոդվածի կիրառությամբ: Զավեշտն այն է, որ այսքանով հանդերձ՝ գեներալ-մայոր Աֆրիկյանը նշել է, թե «գործարքի գնի» մեթոդով դիմումների համատարած մերժման վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Իսկ ովքե՞ր են այդ 314 ավտոմեքենաները ներկրել, եւ ի՞նչ մակնիշի ու գնի ավտոմեքենաներ են դրանք: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը հրաժարվել է հարցին պատասխանել՝ դրանք համարելով գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Սերգեյ Գրիգորյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՊԵԿ-ին իր ներկրած «Mercedes-Benz CLK 320»-ի մաքսային արժեքը որոշել «գործարքի գնի» մեթոդով եւ փոխհատուցել ՊԵԿ-ի կամայականության արդյունքում իր կրած վնասները: Դատավարությունը դեռ չի սկսվել: Սերգեյն ասում է, որ դատարանի միջոցով պահանջելու է նաեւ գաղտնազերծել արտոնյալների ցուցակը:

Մեկնաբանություններ (34)

Գեղամ
Այս հարցում շատ մեծ խթանիչ ուժ կարող են հանդիսանալ համարձակ և արդարամիտ լրագրողները: Եթե որոշ մակաբույծ օրինապահների ձեռնտու չեն օրենքի այն կետերը, որոնք խանգարում են իրենց գրպանին և շահերին, ապա նրանց սանձերը կարող է քաշել նրանցից ուժեղը՝ ժողովուրդը: Իսկ ժողովրդին իրազեկ պահողները և ժողովրդի ձայնը լսելի դարձնողները հենց համարձակ և արդարամիտ լրագրողներն են, նրանք շատ բան կարող են փոխել: Ես ուզում եմ հուսալ, որ պրոֆեսիոնալ լրագրողները քիչ չեն մեր երկրում և նրանք կծառայեն իրենց մասնագիրության իրական նշանակությանը ու կօգնեն ժողովրդին իմանալ իրականությունը և օրենքին ծառայեցնել առաջինը հենց օրինապահներին:
Անանուն
Այ եթե, 10-ից մեկը էսպես տեր կանգնի իր շահերին, թորձի պայքարել իր իրավունքների համար, բավականին հաջողություներ կունենանք: Մի մոռացեք հայրենակիցներ, թե նախագահը, թե ՊԵԿ պետը սովորական մարդիկ են, նրանք էլ ունեն վախենալու և կորցնելու բաներ: Պետք է ուղղակի ուզել և ձգտել ապրել մարդավարի, արժանավայել ու ոչ ստորացված: Հպարտ եմ նյութի հերոսի կամքի և սեփական շահերը պաշտպանելու ձգտումը բոլոր հնարավոր միջոցներով:
Նազիկ
Էս իշխանություններին դժվար ա ապացուցել,որ մածունը սպիտակ ա,հետո էլ չեն ուզում նախադեպ ստեղծեն,այլապես ազգովին կկանգնեն իրենց իրավունքները պաշտպանելու,բա էդ ժամանակ ի՞նչ են անելու:Արդեն քանի տարի է կառավարության շենքի մոտ հինգշաբթի օրերը ցույցի են դուրս գալիս մարդիկ,ովքեր Սերգեյի նման ցանկանում են իրենց իրավունքները պաշտպանել:Բացառություններ գրեթե չեն եղել:Միայն ինձ մոտ է 50օ/օ առաջընթաց այն էլ մարդու իրավունքի գրասենյակի ճնշմամբ:
Էդգար
Ես նույնիսկ չգիտեի, որ գործարքի գնի մեթոդով հնարավոր է մաքսազերծել: Հաստատ այդ 314-ից մեկն այդ դատավորի մեքենան է, այնպես որ շատ դժվար է լինելու:
GUGO
JOXOVURD JAN VEREVIC NERQEV VOR KARDUM EM ENQAN SOVORAKAN A IM HAMAR U HASTAT HAMOZVAC EM VOR VOCH MEK CHI ZARMANA U CHI KASKACI IM PES VOR MISHT L SENCA EXEL ES YERKRI VIJAK@ MERN NAXAGAHIN ETQAN CHEM MEXADRUM ES YERKRI TALANN U ES ANARDARUTYUNNERN SAX MER VARCHAPETI TETEV ZEROVA ARVUM TOXES MENAAK ANKAAAP IRANQ IRANC XAPEN TE MENQ ES TARACASHRJANUM SRANIC ENQ LAV NRANIC ENQ LAVV !!! ETIII DUQ CHEE EE ETI MENQ ENQ LAVV MENQ JOXOVURDSS VOR HL@ VOR DIMANUM ENQ ZER ZER@
Ռուբեն
Ապրես Սերգեյ: Մաքսատան այս սակագները ուղղակի թալան է: Կարծում եմ վոր գործը կհաղթես Եվրոպական դատարանում: Մեր դատական համակարգը չի ճանաչի քո ճշմարտությունը քանի որ դրան կհետևեն այլ նմանատիպ հայտեր և կպահանջվեն համակարգային փոփոխություններ: Իսկ կյանքը ցույց է տալիս, որ ինչքան էլ հավատանք մեկա բան չի փոխվում: Տեղյակ պահիր հասարակությանը ընթացքի մասին և եթե պետք է օգնություն, Նաև ֆինանսական, ասա: Կարծում եմ շատերը կօգնեն: Քո հաղթանակը դա մեր`սովորական ՀՀ քաղաքացիների, հաղթանակն է:
ՎԱՐԴԱՆ
ԵԹԵ ՍԵՐԳԵՅԸ ԷՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԻ ROYAL ARMENIA - ի ՏԻՐՈՋ ՆՄԱՆ ԿՆՍՏԱՑՆԵՆ,,ԿԼԱՆԻ ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԻՄԱՍՏ Է ՊԱՅՔԱՐԵԼ
Ruben S
SERGEY JAN QEZ HAJOGHUTIUN U HAMBERUTIUN,SAT KUZEI BOLOR NRANQ OVQER NMAN KHNDIRNER UNEN MIANAN QEZ MIASIN PAYQARELU HAMAR. TASNYAK HAZARAVOR HAYASTANCINER TUJVEL EN AYD SRIKA KASHARAKERNERI KAMAYAKANUTIUNNERIC U HIMAR(IRENC ZHERNTU) ORENQNERIC.APRES
Mariam
Be careful Sergei; you might end up dead. Especially you were not supposed to ask the names of illigimate people.
Ashot
Aystex naev mi ayl xndir ka. Hskich giny vory kirarvum e maqsayin arjeqy vorosheluc himnakanum chi hamapatasxanum irakanutyany. ayn misht aveli bardzr e sahmanvum qan ka. da patcharabanvum e nranov vor nermucoxnery ibr misht aveli poqr dzerqberman gin en cuyc talis qan mijazgayin shukayakan gnern en, bayc komiteum shat lav giten vor mijin qaxaqacin ete aydpes liner meqenan kgner Hayastanic voch te arterkric kberer. aysinqn xndiry ayd hamatarac chapazancvac hskich gnern en. konkret ays depqum ete hskich giny xelqin mot sahmanver Sergeiy shat qich avel hark kmucer 87 hodvacov maqsazercelu hamemat. ynd vorum PEK-y chi parzabanum hskich gneri sahmanman metodabanutyuny, chapanishnery, tvyalneri axbyurnery. Ays xndiry voch miayn avtomeqenaneri nerkrman mej ka ayl amboxj nermucman volortum ev Maqsayini glxavor xndirn e vory glxacavanq e dardzel nermucoxneri hamar arajacnelov korupcion mec risker
Երևանցի
Առաջ Հայաստան.......
ominac
Հետաքրքիր է որ, ինքնաշարժ ներմուծելու համար պէտք է ինչ որ գեներալ-մայորի հետ գործ ունենաս
Հալալա քեզ
ես առաջարկում եմ մենք էլ ունենանք մեր մասնակցությունը ու եթե դատարանը կողմնապահություն անելով սխալ վճաիռ կայացրեց վեր կանանք ու այդ դատարանի դիմաց վանկարկենք արդարություն այս տղան սկսելա ու իրան հալալա ու դա մենակ իրա համար չի դա այս երկրի, մեր համարա երկիրը սենցա փոխվում ու մենք կարող ենք դա անել
steve
This money is robert kochayans money we have to pay like slaves. Armenia is not a free country until we get rid of serge sarkisyan head of Armenian mafia and his mafia assistants robert kocharyan, dodi gago, lefik samo, nemetz and others. I sent a 3 year old toshiba computer worth $20 dollars to my relative that lost his mother to cancer this mafia family employee wanted to tax the 3 year old laptop $300 since his dame ass thinks that 3 year old laptop is worth $1600 in todays market.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Միայն այն երկրներում է օրենքը գործում,որտեղ քաղաքացիները վեր են կենում ու մինչև վերջ սկսում ՊԱՅՔԱՐԵԼ իրենց օրենքների/իրավունքների համար: Պատերի տակ փնթփնթալը, թքել-թողնել հեռանալը,համակերպվելը ՈՉ ՄԻ բան չի փոխելու: Հայաստանում, ցավոք, ԴԵՌ խորհրդային (վախի-վասալային- ինքնաթերագնահատող) քաղաքացիական մտածելակերպ է՝ «է,իմ բողոքելով բան կփոխվի՞ » ախտանիշով: ԲՈՂՈՔԵԼԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ է:
Նվեր
Հալալա Սերգեյին: Հաջողություն քեզ, եղբայր: Խմբագրությանը կխնդրեի անդրադառնալ դեպքերի հետագա զարգացմանը:
karen
Շատ լավ նկատեց Վարազ Սյունին Ամստերդամից ....... Թքել-թողնել հեռանալով և առավել ևս հեռուներից փնթփնթալոով ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԻ: Կեցցես դու Վարազ Սյունի Ամստերդամում:
Poghos
Segej zgush qez el cecelov chveracnen ed anasunnery. Ov dranc ban e asum kjanqov e hatucum,
Մլեհ
Սերգէյին կը մաղթեմ յաջողութիւն իր անհաւասար պայքարին մէջ և փայլուն մասնագիտական ապագայ:
Լևոն
Հալալ ա: Հաջողություն եմ մաղթում Սերգեյին:
Արթուր
Հարգելի գործընկերներ, հուսով եմ, դատաքննության փուլում էլ թեման կպահեք ուշադրության կենտրոնում:
bobo
Հերոսական քայլ ես արել: Հաջողություն քեզ
Sos
Սերգեյ Գրիգորյանի նմանները պետք է շատ լինեն, որ երկիրը երկիր դառնա: Պատրաստ եմ վճարել մեկ ամսվա ավտոկայանատեղի վճարը(40000դրամ): Էլ. հասցես ՀԵՏՔ-ի խմբագրությունում կա:
Սեյրան
Սերգեյ, հսկիչ գների մեխանիզմը օրինական թալան է: ՊԵԿ ի կոռուպցիոն հոսքերի լրջագույն օղակներից մեկը: Պատրաստ եղիր համապատասխան դիմադրության: Հաջողություն եմ մաղթում:
Artyom
եթե Սերգեյը հաղթի, իսկական ֆուրոր կառաջացնի ավտո ներկրողների մոտ: հետո ինչքան տեղյակ եմ եթե հաղթեց ավտոկայանատեղիի փողը ՊԵԿ-ը պետք է փակի, ու չեմ հասկանում ինչիա այդքան թանկ մեկ օրը 1300 դրամ, քաղաքում փարկինգները մեկ օրը արժե 300 դրամ, թե Պեկի փարքինգում լողացնում են շաբաթը մեկ ավտոմեքենան? կներեք բայց լինենք ռեալիստ ես չեմ կարծում թե դատարանը անաչառ կլինի
Anush
Anbaroyakani erkir e(( Sergey jan,qez hajoxutyun em maxtum!
կասկադ
Պաշտոնյաների խախտումներն որակվում են որպես մեխանիկական սխալ կամ շփոթմունք՝ Փոթի-Բաթումի։ Երկրի նախագահն էլ արդեն, չի վստահում դատարաններին։ Բայց նրա հանձնարարականներից հետո էլ դեռևս գերիշխում են անարդար քննություններ և դատավճիռներ կայացնելու մեթոդները։ Այնպիսի ճղճիմ հնարքներով են կայացնում իրենց մերժման որոշումները, որից ոչ թե ծիծաղդ է գալիս, ինչպես կասեին, այլ ամոթ ես զգում, որ այդ համակարգերում աշխատողները չունեն անգամ կիսագրագիտություն։ Ես էլ եմ Սերգեյին ողջունում, միաժամանակ խորհուրդ տալով զգույշ լինել և իր, և հարազատների կյանքի համար։Հայաստանում պաշտոնյաներն իրենց հանցագործությունները պաշտպանելու համար՝ մարդաորս են անում գազանից էլ վերան...
Gayane
Ապրես սիրելիս, միայն պայքարի քո օրինակով կարելի է այս համակարգի դեմն առնել: Հպարտանում եմ, որ այդպիսի երիտասարդություն կա և նորից հիասթափությունս տեղի է տալիս `փոխարինվելով հույսով ու հավատով այս երհրի ապագայի նկատմամբ:Ազնիվ տղերք ոտքի ելեք և փրկեք մեր ժողովրդին տականք թալանչիներից , որոնք 15թ .թուրքերից էլ վատ են վերաբերվում մեզ:
Արսեն
Ապրես Սերգեյ ջան! Պայքարիր մինչև վերջ: Մաղթում եմ հաջողություն այս ծանր գործում!
Գենա
Ցավով եմ ասում իհարկե, սակայն պիտի ասեմ: Միակ ելքը արտագաղթելն է եթե ուզում ես նորմալ մարդկային կյնքով ապրել: Սրանց դեմ խաղ չկա: Իրենց բթության արդյունքը երկիր կորցնելն է լինելու:
Aram
When I brought my car to Hayastan i paid $5,000 to the customs' ( not so high ranking) official who instantly put &900 of it in a separate (personal?) drawer. Dear Sergey, just like Sos, I would like to contribute 40,000 Dram towards your expences.You can reach me through hetq. Sireli hayrenakitsner, kernak masnaktsil ays sharjoomin tser michotsnerov..... yev..... voch miyayn poghov.
Henrik
Ays yerkrum hamatarac qcoci u talane gnum, marde etqan chanapare ancel berel et meqenan vore arden artyerkrum hamarya te chi ogtagorcvum vorpes hin meqena isk estex hle mihatel grpannert datarkumen nor talis meqenat, sranc kaxela petq publichni.
Arman
Sergey jan, chkotrves hankarc, gri mez boloris ete inch vor banum nexves, inchov karox enq kognenq, u vstah exir vor dranov voch te menq qez enq ognum, ajl ognum enq qez ognel boloris
karen
ՀԱԼԱԼԱ: Մինչև վերջ առաջ: Այս երկրի կամայականությունների դեմ միայն անհատներն են պայքարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter