HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Կառավարության կոչը գիտնականներին. գնացեք էս երկրից

Օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «ArmNews» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Hotel ArmComedy» երգիծական հաղորդման ընթացքում, անդրադառնալով գիտության ֆինանսավորման խնդիրներին, հայտարարեց. «Ավելի լավ է, որ դու` որպես փայլուն ու հեռանկարային ֆիզիկոս, գնաս Չիկագո կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս: Հետո իմ երկրին ավելի շատ օգուտ կարող ես տալ  քո կապերով, հմտություններով, քո գրանտերով և այլն, քան մնաս էստեղ կրտսեր լաբարանտ, եթե պետությունը այսօր` այս պահին, ամբողջական շղթան քո առաջխաղացման չի կարող ապահովել»:

Այո, ՀՀԿ փոխնախագահ ԿԳ նախարարը արտագաթելու կոչ է անում երիտասարդ գիտնականներին: Եվ այստեղ զարմանալու բան չկա, քանի որ ճիշտ նույն միտքը` համարյա նույն բառերով ձևակերպված, ասել էր Սերժ Սարգսյանը նախորդ տարի (դեկտեմբերին) երկու տասնյակ երիտասարդ գիտնականներիս հետ հանդիպման ժամանակ:

Առաջին հայացքից գաղափարը միգուցե ճիշտ միտք թվա: Իրոք երիտասարդ գիտնականին ավելի ձեռք է տալիս գնալ և դառնալ փայլուն գիտնական, քան մնալ Հայաստանում և գիտությամբ զբաղվելու հետ զուգահեռ այլ գործով զբաղվել (քանի որ գիտնականի աշխատավարձը չի բավարարում):

Սակայն եկեք հարցին նայենք պետության շահերի տեսանկյունից: Իհարկե չի բացառվում, որ հետագայում երիտասարդը իրոք աճի և «դրսից» մի օգուտ տա Հայաստանին: Բայց եկեք հասկանանք, որ գիտնականը, բացի համաշխարհային գիտության «գրանտը կրծելուց», հանդիսանում է երկրի քաղաքացի, հասարակության անդամ… Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ գիտնականները հասարակության լավագույն խավերից մեկն են:

Հենց գիտության ու մշակույթի ոլոտների ներկայացուցիչներն են հանդիսանում հասարակության լոկոմոտիվը և զարգացում ապահովողը: Իհարկե, կարելի է երկրի ընդերքում գտնել ոսկի, նավթ կամ որևէ այլ հարստություն (այդ թվում` սփյուռքից ստացած նվեր), բայց քաղաքակիրթ երկիր դառնալու համար պետք է ունենալ ինտելեկտուալ խավ:

Ի վերջո, հենց հասարակության ինտելեկտուալ խավի ներկայացուցիչների քանակն է մեր առավելությունը Ադրբեջանի նկատմամբ, որը մեզանից ավելի հարուստ է: Եվ հենց այդ խավի նշանակությունը գիտակցելն է, որ 1915 թվկականին ստիպեց Թուրքիայի իշխանություններին սկսել ցեղասպանությունը ազգի գլխատումից` ապրիլի 24-ին ինտելեկտուալ խավի ձերբակալությունից:

Սակայն գիտության ֆինանսավորումը ամեն կերպ չավելացնելը, ինչպես նաև գիտնականներին երկրից հեռանալու կոչեր հնչեցնելը հստակ մատնացույց է անում նրան, որ մեր երկրի կառավարությանը պետք չէ ինտելեկտուալ խավ: Իշխանությունը, մի կողմ դնելով պետության բոլոր տեսակի շահերը, երկիրը փորձում է դարձնել մատուցողների, տաքսիստների, բանվորների, հանքափորերի, ոստիկանների և ավտոլվացողների երկիր, քանի որ (ամենայն հարգանքով այդ խավերի նկատմամբ) պետք է ընդունենք, որ այդ խավերի գլխին ավելի հեշտ է կանգնել (կառավարելիրենց):

Իշխանությունները նախնտրում են, որ առավել ինտելեկտուալ մարդիկ լքեն երկիրը և, մի բան էլ, արտերկիրց փող ուղարկեն Հայաստան, որ այստեղ թալանելու կամ, ավելի ճիշտ, լափելու բան լինի:

Մի բան հասկանալի է` այս իշխանությունների` ազգին ինտելեկտազրկելու մտադրությունը հստակ է: Բայց մենք պետք է գիտակցենք, որ այդ գործողությունները համարյա չեն զիջում 1915 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցածին և, հետևաբար ոչ մի կերպ չպետք է հանդուրժենք այդպիսի քաղաքականություն:

Մեկնաբանություններ (22)

D.T.
The very look of this mo..n's face speaks it all. However, representatives of all professions are needed to build/rebuild/develop a country. My humble question to this guy is why on Earth those young scientists/professionals should come back and fill your pocket??? Moreover, he seems to have vague ideas about overseas education/working condition, which is not like the system that he has gained his education (paying money/bribe and ending up with a degree/diploma) from. These leaches are sucking the blood of the common people and are busy in making sure that they will never be questioned. So, the safest way they consider is to send the bright young minds out of the country...These people are even worse than those Turks...Pity on you minister and your leaders....Long live Armenia...:-)
s.s.
I can't believe what I am reading.
GB
Does RA Minister of Education has any education?? it seems to me he is another oligarch!! How about if he rent out Armenia's scientists to Turkey and Azerbaijan and Iran, then he collect the rents!! What a crazy A@# H@## traitor!!
hasmik
Aram 20 ես հենց դա էլ նկատի են ունեցել
վահան
դե պատկերացնում եք այդ թյուրիմածությանը նախարար նշանակողը ամբողջ մի երկրի ղեկավար է; ինչպես և ինչքան կարելի է հանդուրժել երկիր կործանողներին, և չմեղադրենք աշոտյաններին, միակ մեղավորը մենք ենք
Ani
Համաձայն եմ Հասմիկի դիտարկմանը, թե`փողն աշխատում են, ոչ թե մուրում:Իսկ եթե`իրոք հանգանակությանուն համահայկական է`սրտաբուխ և առանց պարտադրանքի, ապա պետք չէ դրանից շոու սարքել: Հրեաներն էլ են գումարներ հանգանակում և`ավելի հաճախ ու ավելի շատ: Բայց երբեք դա համահրեական ցուցդրության չեն ներկայացնում.իրենք նպատակասլաց ու հանգիստ իրենց գործ են անում`առանց ավելորդ ցուցամոլության:
Aram
17 Hasmik , Erevi inkari uneiq ashxatum en voch te murum.
Մալխասյանց
Թլկատինցի ջան չե՞ս լսել հայտնի '' Աստված ողորմե'' արտահայտությունը: Մալխասյանցի բառարանում կարող ես նայել եւ համոզվել: http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=6&pageNumber=0&vk_layout=AM+Armenian+Phonetic&query=%D5%B8%D5%B2%D5%B8%D6%80%D5%B4%D5%A5%D5%AC
Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ
Այս կառկառունը Հայաստանի մէջ ռուսական հինգերորդ շարասիւնի գնդապետներից է… Եւ մենք յանդուրժում են սրա, դեմոյեանների, հասմիկպողոսեանների գոյութիւնը կառավարութեան մէջ։
hasmik
հարգելի Թլկատինցի, այստեղ կարևորը իմաստն է, չնայած ես բառարանում նայեցի, պարզվում է,որ ողորմել բայը իսկապես կա
hasmik
20 տարի է, ձեռքները մեկնած փող են մուրում, հիմա էլ իրենց բերանով են ասում գնացեք , փող ուղարկեք Հայաստան, որ իրենք էլ գռփեն, նույն էլ նախագահն է անում, փողը աշխատում են ոչ թե ողորմում
hasmik
դա միայն գիտնականներին չի վերաբերվում, ցանկացած քաղաքացու գնալը սրանց ձեռք է տալիս, միայն դրսից փող ուղարկեն, որ սրանք ձեթ ծախեն, պեսոկը ծախեն, իսկը այստեղ են ասել չորանում է չորանա միայն կաղին ուտեմ գիրանամ
Gayane
Tudje glukh
Nelson
Սրաննման Ցեֆալոպոդներին կարդացած մարդիք պետք չեն - Դրսի հայերը որ հարստանան սրանք ավելի շատ կմուրան ...Ղարաբաղ կանչելով ու մի երկու անհավատ տերտեր պտտելով
Armine
Tuuu
ominac
Ազատ շուկայական պայմաններում, պետութեան պատասխանատութիւնը չէ գիտնականները երկրին մէջ պահելը, Պետութեան բոլոր ընելիքը որ քաղաքաձու իրաւունքները դրամով ծախելը պէտք է կեցնէ, մնացածը շուկային գործն է։
Պարոն
Չե, Արփինե, Ավստրալիայում ճագարներ շատ կան: Այնտեղ երեվի կաղամբը լավ ել գին կունենա:
Արփինե
Քրիստինե ջան, ինքն այդ որակները չունի, որ դրսում իրեն ԳԻՆ ՏԱՆ...
Kristine
Իսկ կրթության և գիտության նախարարը չի ուզում ինքն իր խորհրդին հետևել?? Թե իրեն ավելի ձեռք է տալիս նստել զբաղվել ՀՀԿ PR-ով սոցցանցերում, մինչ գիտնականները օգուտ կտան երկրին իրենց կապերով և գրանտերով?
nan
kaxamb!
RazmiK
հատված ՀԱԵԼԻ մուլտֆիլմից /նվիրվում է կրթության և... նախարարին/ http://www.youtube.com/watch?v=ZuKPh-228Us&feature=plcp
Ani
Միայն օրահացով գոհացող հասարակություն են ուզում սրանք: Աաայ քեզ պետություն, աաայ քեզ ԳԻՏՈՒԹՅԱՆ նախարար....Բա որ գիտնականներն էլ Աշոտյանի խելքին ընկնեն ու գնան`բա ինքը ում է ղեկավարելու? դպրոցների կոռումպացված տնօրեններին...?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter