HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը հավատարիմ մնացին գիտնականներին

Շաբաթներ առաջ ՀՀ ԱԺ պատգամավորները սկսեցին քննարկել 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Պարզվում է, որ գիտության ֆինանսավորման մասով, ի հեճուկս գիտնականների ցանկության, բյուջեում հատկացումների տոկոսային աճ չի նախատեսվում:

Կառավարության և, ըստ էության, իշխող Հանրապետականի այսպիսի մոտեցումը գիտության ֆինանսավորման հարցում էականորեն տարամիտում է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի նախընտարական ծրագրերում տեղ գտած դրույթներին: Այս կուսակցությունների նախընտարկան ծրագրերը ենթադրում էին, որ 2013 թվականին գիտության ֆինանսավորումը պետք է էականորեն ավելանա:

Փորձեցինք պարզել, թե կառավարության մաս չկազմող կուսակցությունները 2013 թվականի գիտության բյուջեի հետ կապված ի՞նչ առաջակներով են հանդես եկել:

Պարզվեց, որ ԲՀԿ-ն առաջարկել է գիտության ֆինանսավորումը հնգապատկել` տալով վերջինիս ՀՆԱ-ի 1,25 տոկոսի չափով ֆինանսավորում (ներկայիս` 0,25-ի դիմաց):

Իրավական այլ ձևակերպմամբ, բայց մոտավորապես նույնն է առաջարկում ՀԱԿ խմբակցությունը` պահանջելով, որ 2013 թվականին գիտությանը հատկացվի ՀՆԱ-ի 1 տոկոսը:

«Ժառանգույթուն»-ը, առաջարկելով եռապատկել գիտնականների աշխատավարձը, պահանջում է գիտությանը հատկացնել ՀՆԱ-ի 0,96 տոկոսը` դրա համար անհրաժեշտության դեպքում պակասեցնելով Երևանի փողոցների ամենօրյա վերանորոգումները:

Իսկ ահա ՀՅԴ խմբակցությունը, չհամաձայնվելով գիտությանը տրամադրել ՀՆԱ-ի 1 տոկոսը, առաջարկում է գիտության ֆինանսավորումը բարձրացնել ընդամենը շուրջ 10 տոկոսով (հասցնելով այն ՀՆԱ-ի մոտ 0,28 տոկոսի):

Այսպիսով, պարզ է դառնում՝ «Ժառամգություն»-ը, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հավատարիմ եղան իրենց` գիտնական-ընտրողներին տրված խոստմանը: Այլ հարց է, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը, հավանաբար, իր ավանդույթներին հավատարիմ մնալով՝ չի ավելացնի գիտության ֆինանսավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter