HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Անվճար իրավաբանական օգնություն նաև քաղաքացիական ու վարչական գործերով

Հանրային պաշտպանների թվաքանակը 2013թ.-ին կավելանա եւս 18-ով, նրանք կբաշխվեն հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում: Հանրային պաշտպանների հաստիքների ավելացումը պայմանավորված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում 2011թ.-ին կատարված փոփոխություններով, համաձայն որի` հանրային պաշտպանի գրասենյակն այսուհետ անվճար իրավական օգնություն կտրամադրի նաեւ քաղաքացիական եւ վարչական գործերով: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքն առաջին անգամ սահմանել է նաեւ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը:

Ըստ այդմ` 2013թ.-ից Հանրային պաշտպանի (ՀՊ) գրասենյակը նշված գործերով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի քրեական գործերով` կասկածյալին կամ մեղադրյալին: Քաղաքացիական եւ վարչական գործերով անվճար իրավաբանական օգնությունը կտրամադրվի հետեւյալ սոցիալական խմբերին. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին, դատապարտյալներին, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին, Հայրենական մեծ պատերազմի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին, գործազուրկներին, միայնակ բնակվող կենսաթոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, փախստականներին, ՀՀ-ում ժամանակավոր ապաստան ստացածներին, անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում:  

Հիշեցնենք, որ անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, ով չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաեւ բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը նշեց, որ վերը թվարկված սոցիալական խմբերում ընդգրկված անձինք քաղաքացիական եւ վարչական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար պետք է դիմեն հանրային պաշտպանի գրասենյակ: Մարզերում, հատկապես հեռավոր մարզերում, հանրային պաշտպաններն անմիջականորեն, բայց նույն սկզբունքներով են ապահովում  անվճար իրավաբանական օգնությունը` 24 ժամվա ընթացքում հաղորդում տալով ՀՊ գրասենյակին:

Նշենք, որ անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`

1)   խորհրդատվություն, հայցադիմումների, դիմումների, բողոքների եւ այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում,

2)   ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը դատարանում` քրեական, քաղաքացիական, վարչական եւ սահմանադրական գործերով:

Անվճար իրավաբանական օգնություն չի կարող տրվել `

1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով),

2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջի գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ,

3) եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:

Մեկնաբանություններ (20)

Հարություն
Բարև Ձեզ, ունեմ Ձեր օգնության կարիքը։ Վրացական անձնագիրս ստանալու ժամանակ, «յ» տառի բացակայության պատճառով, վրացերենով գրել են «ի» տառը՝ ARUTIUNIAN, հայերենով՝ ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ և իհարկե անգլերենով՝ ARUTYUNYAN, Հայկական անձնագիր ստանալիս նույն սխալ է կատարվել անգլերենով՝ ARUTIUNIAN։ Կխնդրեմ օգնեք, արդյո՞ք կարող եմ անձնագիրս փոխել և նոր անձնագրում անգլերենով ճիշտ թարգմանություն գրանցել և ի՞նչ է հարկավոր դրա համար։ Շնորհակալություն։
Մերի
Բարև ձեզ մի հարց ունեմ, ուզում էի իմանալ բնակարանի սեփականաշնորհման համար ինչ քայլեր են անհրաժեշտ անել
Նինա
Բարև ձեզ։ես վարկեր եւնեմ ու չեմ կարողանում վճարել,,,կսսեք ինչ արժի փաստաբանի ծառայությունը,սնանկության համար վճարվեղ գործընփացում։եթե գեւմարը կազմում է 3700000 դրամ
Նորսյր
Խնդրում եմ օգնեք, ինչպես կարելի է առանց մեկնելու ՌԴ, ՌԴ ում մի գրանցման հասցեից դուրս գալ գրանցվել մեկ այլ հասցեում, նույն քաղաքում ։ Եթե հնարավոր է, ինչ փաստաթղթեր պետք է ուղարկել Ռուսաստան։ Նախապես շնորհակալություն։
Մերի
Բարի երեկո։ Ես կխնդրեի օգնել ինձ։Իմ հողատարածքի մեջ անմիջապես նայում է կողքի հարևանի պատուհանը որը ինձ անհանգստություն է պատճառում ։Ես կարող եմ պահանջել փակեն այդ պատուհանը։
ՀԱՅԿՈՒՇ
Բարև ձեզ կարող եք ասել եթե մայրս մահացել է ու տան օրդերը միայն նրա անունով է տղան կարող է հանդիսանա տան լի իրավ տեր կամ գործարք անի ասեմ որ գրանցվաց է նույն հասցում բնակվում է այդ տանը,,, կա՛մ եթե ոչ ինչպես կարող է իրավունք ձեռք բերել։ Շնորհակալություն նախապես։
Ռուզաննա
բարև ձեզ հարգի փաստաբան ձեզ մի հարց ամուսինս մեկուսացվել է նախնական կալանքի է վերցրվել 2 ամիս նախնական հունվարի 25 ից հետո մարտի 24 ին երկարեցվեվ ևս 2 ամիս հոդվածը 202 ի 1 ին մասով ունի առողջական լուրջ խնդիրներ ալերգիկ հազ սուր բրոնխիտ և թոքերի հետ կապ ած խնդիր ուզում եմ իմանամ ռիսկաին գոտում է և հնարաոր է գրավով ազատեն և ընդհանրապես ինչ արտոնություն կա մեկուսարանից հանելու թեկուզ բուժման նպատակով գրավի դիմաց կարող է օգտվել :Եթե բողոքարկվել է վերադիրում:
Կիմա
Բարեվ ձեզ։ Խնդրումեմ ինձ ասեք եթե մարդը ունի հարկադիր իրավունք ունեն բռնագանձել նրա կրթաթոշակից?
Anya
Բարեվ ձեզ մի հարցով օգնեք խնդրումեմ ես ունեմ վարկեր որոնք չեմ կարողանում վճարել։ Հնարավոր է դիմել դատարան որ ինձ ճանաչեն սնանկ եվ ազատվեմ պարտավորություններից։ Նախապես շնորհակալություն
Inga
Բարև Ձեզ։Խնդրում եմ կարող եք օգնել ինձ մի հարցում։Ես ընտանիքով ապրում եմ ՌԴ։Ամուսնուս մոր մահից հետո իրենց տանն դեր գլխավոր սեփականատեր չկա։Գլխավոր սեփականատեր ավագ եղբայրն պետքե դառնա։Բայց քանի վոր ամուսինս Հայաստանում չի եվ չի կարող գնալ իրանից դավերնոստ են պահանջու։Ասացեք խնդրում եմ ինչ դավերնոստ պետքե ուղարկել
Meri
nereceq latinatari hamar bayc hnaravorutyun chunem hayeren grem:es bnakvumem Rusastani dashnutyunum amusnacacem ayt erkri qaxaqacu het,unenq hamatex erexaner erexanern nuynpes Rusastani qaxaqaci en,cankanum em amusnalucvel ev gal Hayastan,amusins banavor hamadzaynutyun tvel e vor karoxem erexaneri het miasin gal hayastan,artyoq es iravunq unem erexaneri het gal ev karoxem Hayastanum amusnalucvel ev erexaner karoxen darnal HH qaxaqaci?
Պողոսյան Խաչատուր Կարլենի
Ինչպես կարելի է դի.ել դատարան անձի նկատմամբ գործ հարուցել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2 մասով,տ յալ անձն անընդաթ հետապնդում ու վիրսվորում է ինձ և կնոջս,որպես հոգեկան հիվանդ գրանցվաց չէ.
էլեոնորա
բարեվ ձեզ խնդրում եմ մի հարցով ինձ օգնեք,ես ու մայրս բնակարանենք գնել մոտ 15 տարի առաջ գրանցվելենք ես և մայրս հետո ծնվել է աղջիկս ես միայնակ մայրեմ, մորս մահանալուց մեկ տարի առաջ գրանցվեց քույրս մորս մահից հետո ինձ եվ աղջկաս տանից հանեց ասելով որ մայրս նվիրատվություն է արել իրեն և քույրս ինձ և աղջկաս գրանցումից հանել է, և հիմա մենք հայնվել էնք դրսում,աղջիկս անչափահաս է,նա կարող է մեզ հանել առանց իմ համաձայնության և ինչպես ես կարող եմ իմանալ ինչ իրավունքներ ունեմ այդտեղ և ունեմ թե ոչ. նախապես շնորակալություն
Արմեն
Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր խորհրդատվութըունը՝ եթե վարկառուն ողջ է չի հրաժարվում իր կողմից վերցրած վարկի մարումից, սակայն ինչ-ինչ պատճառներով ուշացրել է մարումը, որի արդյունքում բանկը դիմել է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն։ Կարող են արդյոք նրանք պատժամիջոցներ կիրառել երաշխավորի նկատմամբ։ Նախապես ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
ՆԱԴԵԺԴԱ
Բառրեվ ձեզ ,մի հարց ունեմ դզեզ տալու,ետե բնակարանը սեփականատիրոջ մահվանից հետո չի ժառանգվել եւ ութ տարի անց ժառանգօրթներից վոչվոք չի դիմել ,այդ դեփքում այտեղ գռանցվածներից վորեվե մեկը կառողե պահանջել հաշվառվաց բնակիչներին ազատել այդ բնակարանը,երկուսնել ժառանգեն ներկայանում բայց մեկը գրանցված մըուսը հաշվառված,բայց ժառանգ վօրպես չեն հաստատված,շնուրակալ եմ ուշադրության համար
Սուսաննա Սահակյան
Բարև ձեզ,կարող եմ ձեզ դիմել տուր օպերատորի ոչ պատշաճ գործողության պատճառով գումարի հետ բռնագանձման հարցով․մասնավորապես կեղծ վիզա է ինզ տրամադրել ինզանից վերցնելով տուր պաթետի ողջ գումարը ,ինձ սահմանին ձերբակալել են ետ ուղարկել։ Տուր օպերատորը հրաժարվում է ետ տալ գումարը։
Կարեն
Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր խորհրդատվութըունը, եթե վարկառուին դատի տալուց վճարվել է պետական տուրք, երաշխավորին առանձին դատի տալու դեպքում նույնպես վճարվում է պետական տուրք?
Ալիսս
բարի օր ասացեք խնդրեմ; տղաս հեռոստացույցը գրավ է դրել; գրավատանը; նա Երևանում չի; ես էլ Երևանում չեմ; բարեկամս գնացել է գրավատուն տոկոսը մուծելու; մեժել են; թե ով գրավ է դրել; նա էլ տոկոսը պետք է մուծի; իսկ օրը լրանալուց հետո օրը 500 դրամ տուգանք է գալիս; միայն դեկտեմբերի վերջ կարող եմ Երևան գալ: Ոզում եմ իմանալ; թե իրոք միայն գրավ տվողը իրավունք ունի տոկոս վճարելու; ուրիշ գրավատներում տոկոսը մուծվում է նաև ոչ գրավ տվողի կողմից: Շնորհակալություն
Ասթինե
բարեվ ձեզ խնդրում եմ Ձեր խորհրդատվութըունը հնարավոր է անշարժ գույքի գաղտնի նվիրատվություն ձևակերպել(այսինքն անձը չիմանա որ իրեն են նվիրել).կանխավ շնորհակալ եմ
ՄԱՐՏԻՆ
ԲԱՐԵՎ ՁԵԶ,ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՍԵՔ ԻՆՁ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ՀԱՆԵԼ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter