HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Եթե անգամ Արարատ-Մեղրի մայրուղին կառուցվի, ապա վճարովի կլինի

Օրեր առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտարարեց, որ ոմն «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը: Ծրագրի մի մասը կֆինանսավորի պետությունը, իսկ մյուս մասը` «Ռասիա ՖԶԷ»-ն:

Մասնավորապես, Արաբական Միացյալ Էմուրություններում գրանցված ընկերությունը կկառուցի և դրանից հետո 30 տարի կշահագործի Արարատից մինչև Մեղրի ավտոմայրուղին և երկաթգիծը:

Մի կողմ թողնելով մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ` անդրադառնանք մասնավոր ընկերության կողմից Հայաստանի երեք մարզերով անցնող և համարյա 300 կմ երկարություն ունեցող ավտոմայրուղու 30 տարի շահագործման մասին հայտարարությանը:

Ի՞նչ է նշանակում  «մայրուղու շահագործում»

Թեև մեր ականջը սովոր է, որ ավտոմայրուղի շահագործելը նշանակում է այդ մայրուղով երթևեկել, ակնհայտ է, որ նախարարությունը չէր հայտարարելու, որ կառուցողին թույլատրելու է 30 տարի երթևեկել մայրուղով, քանի որ, կարծես, միշտ մայրուղով կարող են երթևեկել բոլորը:

Այստեղ պարզ է դառնում, որ «մայրուղու շահագործում» ասելով` նախարարությունը նկատի ունի այդ մայրուղու տնօրինումը:

Պարզ ասած, դա նշանակում է, որ Արարատից Մեղրի մայրուղին կդառնա վճարովի, հասույթն էլ կգնա ոմն «Ռասիա ՖԶԷ»-ին: Այսինքն` մայրուղու վրա դրվելու են «շլագբաումներ» և մուտքը թույլատրվելու է միայն ինչ-որ վարձ վճարելուց հետո:

Դա հաստատվում է նաև այն հանգամանքով, որ 3 միլիարդ դոլարանոց ծրագրի կեսը ֆինանսավորելու է այդ ընկերությունը և, բնականաբար, ետ պիտի բերի իր ներդրումները: Սա պարզից էլ պարզ է:

Նախարարության լռությունը` համաձայնության նշա՞ն

Այս հարցի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից: Ոչ մամլո ծառայությունը, ոչ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը, ոչ էլ տրանսպորտի վարչությունը չկարողացան պատասխանել մայրուղու վճարովի/անվճար լինելու բավականին պարզ հարցին:

Ակնհայտ է,  որ եթե կառուցվելիք մայրուղին անվճար լիներ, ապա նախարարությունից զարմանքով և հպարտությամբ կասեին, որ այն անվճար է:

Այլ վարկած

Օբյեկտիվության համար պետք է ասենք, որ հայրենական մամուլում արդեն շրջանառվում է մի վարկած, համաձայն որի «Ռասիա ՖԶԷ»-ի հետ հուշագրի ստորագրումը նախընտրական ֆարս է, և իրականում ոչ մի մայրուղի էլ չի կառուցվի:

Այդ վարկածը հիմնվում է այն հանգամանքի վրա, որ «Ռասիա ՖԶԷ» ընկերության մասին ոչինչ հնարավոր չեղավ գտնել համացանցում, իսկ նախարարության հաղորդագրության մեջ հղում կա Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին:

Սակայն, հաշվի առնելով ՀՀ պետական համակարգի «լավագույն» ավանդույթները, հնարավոր է, որ «Ռասիա ՖԶԷ»-ն «ատկատ» է վճարել (կամ հենց պետական մի պաշտոնյայի է պատկանում) և մի «փսևդոմայրուղի» կառուցելուց հետո կսկսի Զանգեզուր, Արցախ և Իրան մեկնողներից 30 տարի շարունակ հարկ հավաքել… Իսկ վճարովի մայրուղիները սովորաբար էժան չեն լինում:

Այսպիսով, կարելի է վստահ ասել, որ կամ Արարատից Մեղրի տանող ավտոմայրուղին կկառուցվի և կլինի վճարովի երթևեկության համար, կամ այն ուղակի չի կառուցվի:

Մեկնաբանություններ (6)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես հաստատ մի բան արդեն գիտեմ. ներկա «ընտրված» իշխանություններին ( եթե այս քրեա-օլիգարխիկ կլանին կարելի է անվանել իշխանություն) հետաքրքում է միայն իրենց կարճաժամկետ անձնական-ֆինանսական շահը և ԱՄԵՆ ԳՆՈՎ իշխանության մնալը,որպեսզի իրենց օլիգարխային կալվածքները պաշտպանեն: Սրանք ՈՉ ՄԻ բան չեն անում` ելնելով ԵՐԿՐԻ երկարաժամկետ շահերից: Ասածիս վառ ապացույցն է Սյունիքի օգտակար հանածոների ԱԳԱՀԱԲԱՐ կլանումը մի քանի օտարի ու մի քանի (ՀՀԿ-ական) մշուշոտ ու կասկածելի ֆիգուրների կողմից:
Aram
This secrecy or lack of transparency is equivalent to traitorism of selling what belongs to the entire Armenian nation. Who is behind this secrecy? who is benefitting from it? Do these traitors know the punishment for treason?
hasmik
սա շատ նման է Նաիրիտի աֆշորային, իմ կարծիքով արտասահմանյան կազմակերպությունները պարզապես չեն ուզում ներդրումներ կատարել այնպիսի երկրում, ինչպիսին է Հայաստանը, ցավալի է, բայց ներկա իշխաննությունների գործնեության արդյունքն է
Hrant
Vor da verxushkic meki firman e dranum kaskac chuni yev voch mi hay, bayc yes linelov Goris-i bnakich inchu im tun gnaluc piti por vcharem, vcharovi linum e, bayc miayn anvchari arkayutyan depqum, zugaher kam...
Starfish
Վճարովի մայրուղին լրիվ նորմալ երևույթ է, բազմաթիվ երկրներում այդ մեխանիզմը գործում է: Բնական է, որ լավ մայրուղով ապրանքներ տանել-բերելու համար պետք է վճարես, այդ երեք միլիարդը օդից չի գալու: Միակ մտահոգիչն այն է, որ ինչպես հայկական երկաթգիծը, իրանական գազատարը եւ այլ բազմաշահութաբեր օբյեկտներ որևէ մի անձնական ծառայության դիմաց նվեր կտա սարքողին: Բայց ավելի հավանական է, որ նախընտրական կուտ ա:
RazmiK
Mi parz ban, yete ashxatelu tex liner, voch te utelu, urish mekin knshanakein naxarar, Beglaryan@ es harcum mastera

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter