HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Սերժ Սարգսյանի 2008 թ. նախընտրական ծրագրից

Ահա մոտենում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը և, վերաառաջադրվելով նախագահի թեկնածու, ՀՀԿ առաջնորդը ցանկանում է ևս 5 տարի գլխավորել Հայաստանը` խոստանալով տանել այն դեպի «ապահով ապագա»:

Սակայն եկեք տեսնենք, թե որքանո՞վ է Սերժ Սարգսյանը կատարել 2008 թվականին ժողովրդին տված խոստումները, և, որպես օրինակ, վերցնենք գիտության ոլորտը:

Այսպիսով, նախագահի նախընտրական ծրագրում կարդում ենք.

«Անհրաժեշտ է ընդունել նոր օրենքներ, վերակառուցել գիտության և կրթության համակարգը, ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն կտան համախմբել համայն հայության գիտական և մտավոր ներուժը:

Հենց այս խնդրի լուծումն է, որ դռներ է բացելու ապագա բոլոր զարգացումների համար: Նման ապագայի կառուցումը կախված է նրանից, թե որքանով մեզ կհաջողվի ստեղծել արդյունավետ, մրցունակ, ժամանակի պահանջներին համապատասխան գիտական-կրթական համակարգ: Իսկ դրա նախադրյալները մենք լիովին ունենք:

Միակ կայուն արժույթը ժամանակակից աշխարհում լինելու է գիտելիքը, հետևաբար հարստանալու հուսալի ճանապարհը լավ կրթություն ստանալն է»:

Համադրելով բավականին ճիշտ ու դիպուկ շարադրված այս գաղափարներն ու այսօրվա իրականությունը` կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

Սերժ Սարգսյանը ընդունում է, որ 2008 թվականին գիտության զարգացման համար բոլոր նախադրյալները կային:

ՀՀԿ առաջնորդը չի կատարել առնվազն գիտության ոլորտին վերաբերող իր խոստումները, քանի որ չի վերակառուցվել ոլորտը և ոչ մի գիտական (մտավոր) ներուժ չի միավորվել:

Ի հեճուկս այս 5 տարիներում հնչեցրած մտքերին ու գիտնականներին արված կոչերի` մինչև նախագահ ընտրվելը Սերժ Սարգսյանը գիտակցում էր գիտության կարևորությունը, իսկ ընտրվելուն պես, կարծես, մտքափոխ եղավ:

Նախագահն ընդունում է, որ գիտության ու կրթության վերակառուցումն է, որ պետք է դռներ բացեր ապագա զարգացման համար, իսկ քանի որ դա տեղի չունեցավ, ապա ապագա զարգացում չի լինի:

Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին:

Մեկնաբանություններ (2)

Վ. Առաքելյան
Հարգելի՝ 1.Մհեր, բոլոր Նախագահները նախ մի բան ասել, հետո դրա հակառակն են արել, դրա համար էլ ընտրականին նախ խոսքն է ավելացվել:
Վ. Ա.
Նախ+Ագահ խոսքը անհրաժեշտ է փոխարինել տրամաբանությանը մոտ,՝ արդարորեն կառավարելու իմաստն արտահայտող բառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter