HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Հայաստանը ձգելը կցավեցնե» ամերիկահային

«Երեք տարբերակ ունիս. կամ ուդ, կամ էլեկտրոկիթառ, կամ ֆլամենկո կիթառ, կամ, չեմ գիտեր, երեքն ալ կարող եմ նվագել»,- ասաց Րաֆֆին: Ընտրվեց վերջին տարբերակը. նա սկսեց հերթով նվագել ԱՄՆ-ից Հայաստան բերած գործիքները: Պատին հենած հեծանիվով Րաֆֆին կտրել-անցնելու է Մեռյալ ծովից մինչև Կարմիր ծով. պատմում է, թե ինչպես մի օր ընկերներով որոշեցին, որ ուզում են շրջագայել և վերջ: Այդ նույն խանդավառությամբ ֆլամենկո  էր նվագում, երբ կիթառի լարը կտրվեց: «Աս ի՞նչ եղավ,- ասաց Րաֆֆին,- երևի հին էր աս լարը, չեմ գիտեր»: Ok` ասաց, ու հերթը հասավ էլեկտրոկիթառին:

Րաֆֆին ուզում է Հայաստանում զբաղվել կամավորական աշխատանքով: Զարմանում  է, թե ինչու են հայաստանյան որոշ ընկերություններ մերժում իրեն, երբ ինքն ուզում է նրանց մոտ կամավոր աշխատել: «Ընկերության անունը չեմ տա,- պատմում է նա,- հիմա ես փորձում եմ մեկ հատ անգլերենի դաս տալ կամավոր: Արդեն մեկ հատ դաս կուտամ «Թումո» կենտրոնում, շատ լավ է: Աս նոր տեղը, որտեղ ուզում եմ անգլերենի դաս տալ, չեն զանգում ինձ, չեն հետաքրքրվում, կարևորություն չեն տար: Երկու շաբաթ առաջ ասացին, որ այսօր զանգեմ: Զանգեցի: Էսօր ըսավ եկող շաբաթ զանգե: Եվ պատճառ չի կա: Կրնա ասել` մենք շատ զբաղված ենք, բայց պատճառ չեն ասում»,- ասաց Րաֆֆին: Հետո ժպտաց և որոշեց. «Օk, օրացույցիս մեջ գրեցի, որ գալ շաբաթ նորից  զանգեմ»:

Րաֆֆին ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքից է: Ամերիկյան «Ֆուլբրայթ» գիտական ծրագրով մեկ տարվա կրթաթոշակ է շահել, եկել է Հայաստան: Այս ընթացքում պետք է կատարի գիտական հետազոտություն՝ «Կամավորական աշխատանքի դերը Հայաստանում» թեմայով: «Ֆուլբրայթին» ներկայացրած իր ծրագրի կետերից է Հայաստանում կամավորական աշխատանք անելը՝ «ուղղակի փորձառություն ստանալու համար»: 

Առաջին անգամ  Հայաստան է եկել 2007-ին դարձյալ որպես կամավոր:  Վերին Պտղնի և Արամուս գյուղերում անգլերենի և համակարգչի դասեր է տվել: Հետո Արցախ է գնացել հետիոտների՝ անտառի միջով անցնող  ճանապարհները սարքելու, «նշաններ խփելու»: Վերջին ամիսն էլ Գյումրիում է անցկացրել. «Պզտիկներ կային էնտեղ, որոնց ծնողները աղքատ էին, երեխաներու սոցիալական ապահովության կենտրոն էր, ատ կենտրոնում կաշխատեի»:

Րաֆֆիի ծնողները լիբանանահայ են: Հայրը ժամանակին Հայաստան է եկել, որ կրթություն ստանաա. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, հետո` բժշկական համալսարանում: Լիբանան վերադառնալուց հետո ամուսնացել և տեղափոխվել է Բալթիմոր: Րաֆֆին եղբայր և քույր ունի: Քույրն ամուսնացած է Վաշինգտոն քաղաքում:

«Ֆուլբրայթ» ծրագրով ստացած կրթաթոշակի ժամկետը վերջանում է հունիս-հուլիս ամիսներին: Րաֆֆին ասում է, որ «Հայաստանը ձգելը» ցավեցնում է իրեն, որովհետև այստեղ «բախտավոր է»: Հիմա կոնսերվատորիայի դասախոսների մոտ սովորում է նվագել ուդ և ֆլամենկո կիթառ: Արևելեահայերեն է պարապում:  Ընկերների հետ նվագում և երգում է Երևանի ռոք ակումբներում: Համերգ է տվել նաև Տավուշի մարզի Չինչին գյուղում երեխաների համար: 

Րաֆֆին` Չինչին գյուղում

Նրան դուր է գալիս այն երիտասարդների ակտիվությունը, որ պայքարում էին Մաշտոցի այգու համար: Իր հետազոտական աշխատանքի ընթացքում Րաֆֆին բացահայտել է, որ Հայաստանում կամավորության հենց այդ տեսակն է, որ այնքան էլ տարածված չէ աշխարհում: «Իրենք իրենց ակտիվիստ են ասում: Բայց իրենք կամավոր են. իրենց ուզելով անվճար կերթան  իրենց նպատակին համար կպայքարին,- ասում է Րաֆֆին,- դա  ցույց է տալիս այնպիսի մարդկային շունչ, որ ուզում են պաշտպանել իրենց ուզած քաղաքակրթությունը: Այդպիսի կամավորությունը Հայաստանում իմ կարծիքով ավելի կարևոր է: Դա մեծ առիթ է տալիս Հայաստանի խնդիրները լուծել: Հայաստանը հազար հատ խնդիր ունի: Եթե մարդիկ զգան, որ երկիրը իրենցն է, օլիգարխներինը չէ, այդ հազար խնդիր շատ կրնա պակսիլ»:

Այս տարի Րաֆֆին ընդունվել Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրա: Բայց մեկ տարով հետաձգել է ուսումը, որ գա Հայաստան: Նա ուզում է Հայաստանում լուրջ նվագախումբ ստեղծել: Միայն եթե դրան չխանգարի «հայերի թեթև պատասխանտվությունը»: «Հիմա ես ուզում եմ վաղը իրիկուն նվագախումբի փորձ ունենալ, - ասում է Րաֆֆին,- ում հետ որ պայմանավորված եմ, անընդհատ զանգում եմ, չի պատասխանում: Բայց անցյալ շաբաթ միշտ կպատասխաներ: Եվ պրոբլեմ չի կար: Երեկ չէ առջի օրը զանգեցի, լուր չի կա, ձայն չի կա: Էսօր զանգում եմ, լուր չի կա: Ամերիկային մեջ մենք e-mail-ով հինգ-վեց հատ փորձ կորոշեինք: Մեկ e-mail-ով: Ես պետք է էդ սովորությունը էստեղ պահեմ և չհուսահատվեմ, որ էստեղ փորձ չի կարող լինել»:

Րաֆֆիի առաջին ձայնասկավառակի վրա գրված է «Raffi Joe»: Նա բեմական անվան համար նախընտրել է ոչ թե ազգանունը՝ «Վարդանյան», այլ ամերիկյան հնչողությամբ երկրորդ անունը (middle name)՝ «Joe»:

   

Մեկնաբանություններ (5)

սագօ արեան
Շատ «Պուպուշ» նյութ էր:
Արա
Պատին հենած հեծանիվով Րաֆֆին կտրել-անցել է ամբողջ Ամերիկան՝ Մեռյալ ծովից մինչև Կարմիր ծով: Մնաց Երուսաղեմն էլ Ամերիկա տանել...
kim
This behavior in Yerevantis makes someone sick (it did to me while I was there). They are not able to say NO. Like the guy who said he will show up for band practice but later changed his mind, he will never answer back and say I changed my mind, he prefers to ignore it and keep silence. If you apply to a company like Raffi did, if they don't need him and if they can not use him, they never are able tell him NO, rather we call you today, we call you next week, the week after. It was summer in Yerevan and real hot, I asked them its so hot, they never tell me it makes always hot and dusty in Summer in Yerevan, rather tell me its only this year that we had so hot a summer. Cut it folks! We in America HATE, HATE, HATE such talk.
Rahageets
I wish him luck in forming a serious band. I mean, he can't even get musicians to show up at practices. Such are musicians - We all went down to Montreux on the Lake Geneva shoreline, To make records with a mobile....Smoooooke on the waaaater, the fire in the sky........
European
@Kim, nobody cares what Americans hate or love. Go watch sweet sixteen, and fill the minds of your teens with sex and other un-cultural stuff the U.S. is famous for. If I have to start about the behaviors of Americans that make me, and generally the whole world sick, I won't be done tomorrow, or even the next year.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter