HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Փոքրիկը տապակում է կարտոֆիլն, ու հացի են նստում (վիդեո)

Մինչ 11-ամյա Ռոզան տապակում է իրենց հողամասում աճեցրած կարտոֆիլը, նրա երկու քույրերը, որ իրենից փոքր են, հավաքում են սենյակը` փորձելով հնարավորինս հարմարավետ դարձնել տունը: Երբ կարտոֆիլն ու մատնաքաշն արդեն սեղանին են, փոքրիկները սպասում են` երբ մայրը տուն կգա, իսկ հայրը, որ մշտապես նստած է աթոռին, կհանգցնի վերջին ծխախոտն ու կնստեն հացի:

Ռոզայենց ընտանիքն ապրում է Ապարանի շրջանի Արագած գյուղում: Բոլորը նրա հորը` Գառնիկին, ճանաչում են որպես վարկերից տուժածի եւ նեղ վիճակում հայտնվածի: Դեռ 4 տարի առաջ նա վարկ էր վերցրել` կոշիկի իր արտադրությունը խթանելու համար:

«Կոշիկ էի կարում. մեծածախ պատվեր կար` մոտ 150 զույգ, որոշեցի վարկ վերցնել, մատերիալ առնել, կարել: Վերցրեցի, կոշիկները կարեցի, բայց չեկան պատվերը տանելու. Խաբեցին»,- պատմում է Գառնիկն ու վառում հաջորդ ծխախոտը:

Գառնիկը չի կարողացել մարել 500 հազար դրամ վարկը, համագյուղացի վարկառուներն են փոխօգնության միջոցով մարել այն: Երկրորդ անգամ է վարկ վերցրել` համագյուղացիների պարտքը վերադարձնելու համար:

Կոշիկի գործից հիասթափվելուց հետո Գառնիկը մինչ այսօր չի աշխատում: Փորձել է աշխատանք գտնել, բայց գյուղում աշխատատեղ չկա: Որոշ ժամանակ ապրել են Երեւանում, սակայն տան վարձը վճարել չկարողանալու պատճառով կրկին վերադարձել են գյուղ` ժամանակավորապես բնակվելու իրենց բարեկամի ոչ բարվոք վիճակում գտնվող տանը:

Վարկերի ու փող չլինելու մասին բազմաթիվ խոսակցություններին ամեն օր ներկա գտնվող փոքրիկները խաղում են` ինչով պատահի: Նրանք կարծես չեն դժգոհում, որ խաղալիք չունեն, բայց կերազեին արջուկ, նապաստակ ու տիկնիկ ունենալ: Երբ փոքրիկները դպրոցից տուն են վերադառնում, նախ հավաքում են խոնավ սենյակը, կրակին դնում հերթական տապակած կարտոֆիլն ու սկսում գրքերով «դասատու-դասատու» խաղալ, երբեմն էլ իրենց խաղին ներգրավում են հորը, մինչ մայրիկը կգա: Իսկ մայրիկը` Աստղիկը, ամբողջ օրը դրսում է. փորձում է տարբեր գործեր գտնել, որ կարողանա օրվա հացի գումարը վաստակել:

Աստղիկն ամենից կարեւոր է համարում սեփական տուն ունենալը. «Մի տուն եթե ունենանք, մնացած ամեն ինչն էլ կլինի, կաշխատենք, լավ կլինի: Այս տանը ժամանակավոր ենք ապրում, բացի այդ` մի փոքրիկ սենյակում ենք տեղավորվում բոլորս: Ուրիշ սենյակներ էլ կան, բայց քանդված են, մտնել հնարավոր չէ»,- ասում է նա: Այս ընտանիքը գոյատեւում է հողամասում աճեցված կարտոֆիլի, պետության կողմից հատկացվող նպաստի եւ փոխադարձ հարգանքի ու համերաշխության շնորհիվ:

Մեկնաբանություններ (11)

OLIK
SHAT CAVALI DEPQE IROQ SHAT HUZICH.ARMEN JAN HERIQ CHI ENQAN HARKER@ VOR PETUTYANN ENQ VCHARUM MI BANEL ASHXATAVARDZERIC PTI PAHEN,IBREV QICHEN PAHUM ELI...PETUTYUN@ ED MER TVAC HARKEROV SHAT BAN KARA ANI U CHI ANUM,INCHI HAMAR ANI?BA INCHOV LCNEN IRANC ANKUSHT AGAH [email protected] MER JOXOVURD@ HETAQRQIR CHI,BAYC ERB ARDEN TOXNUM U HERANUMEN PETUTYUNIC SKSUM EN QNNADATEL........
ARMEN
Shat em tsavum buyts menq petq e aveli xelatsi lutsum tanq nman depqerin... Petq e vorpes hark bolor barzr ashxatavarz unetsoxnerits ganzvi shat chnchin gumar yev hatutsvi ays katsutyan mej gtnvox @ntaniqnerin ays mardik mer AZGI, mer mets @ntaniqi mi masn en yev nrants uxaki antesel@ shat sxal e boloris koxmits...
Artyom..Noyi Xndrankov
es anpaiman kapnvelu em irenc het ..xndrum em minchev et ete hnaravore nra @ntanikin texekacnel..texekacrek vor Noy Anunov txa kzangi irenc@ ...shnorhakal em
Varaz Syuni (Amsterdam)
artur (comment 8) - HOYAKAP comment e. U shat chisht u SHAT KAREVOR hartsadrum HETQ-in. Yev yndhanrapes mnatsats MEDIA-in, voronk tpum en ayspisi hodvatsner.
Քրիստինե
Հարգելի Artyom, այս ընտանիքի հետ կարող եք կապվել 095 184824 հեռախոսահամարով: Շնորհակալություն արձագանքելու համար
artur
mi harcel ka ajstex isk hetqi npataky ajs hodvacy hraparakelu jamanak worne? isk terty inche arajarkum?
artur
iharke txure bajc inchne xangarum ajd gluxy kax txamardun gnal ashxatanq man galu, de iharke ashxatanq chka, isk knoj hamar iharke ashxatanq ka, qani wor na pntrume.
Artyom... Noyi xndrankov
Shnnorhakalutyun.....Xndrum em nranc hascen ev [email protected] irenc@ kzangem baic kkaycelem 17ic heto anpaiman...shnorhakalh em..u xndrum em nranc@ texekacnel ays masin..
Арам
Сиртс тхур е, hогис е лалис
Հովնան
Ամեն ինչ հասկանալի է, օգնության պատրաստակամությունը նույնպես կարևոր է: Այո, կյանք է, շատ ընտանիքներ են այսօր այս վիճակում, բայց չէ? որ ամեն ինչ սկսվում է կամքի ուժից, իսկ երեք փոքրիկների հայրը չունի այդ կամքի ուժը, որ գոնե ծխելը թողնի, ոչ թե կնոջ տանջանքով վաստակախ լումաները վառի, առողջությունն էլ քայքայի: Այս մարդը պետք է պատասխանատվություն զգա իր առողջության հանդեպ, որ ապրի ու աշխատի իր երեխաների համար: Հասկանալի է, աշխատանք չկա, բայց գոնե ծխախոտի գումարով կարելի է չէ? հաց կամ այլ մթերքի գնել սեփական երեխաների համար:
Marianna
Bankayin hashiv bacel@ xndri jamanakavor lutsum e, petq e ognel ays mardun ashxatel... Nyutn aneluc heto petq e gnal zbaxvatsutyan harcerov zbaxvox marminner u araj qashel konkret xndirner, de qani vor nranq irenc aynpes en pahum, vor chen tesel, chen lsel, nman ban el chka... Nman shat @ntaniqner kan u miayn ashxatanqi hnaravorutyunn e prkelu ays @ntaniqner@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter