HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Հայ վարորդը մեղք չունի. նշաններ չկային

Ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքի շրջակայքում տեղի ունեցավ ողբերգական ավտովթար, որի ընթացքում իրար բախվեցին գերբեռնված «KAMAZ»-ը ու ուղևորներով լի ավտոբուսը: Վթարի արդյունքում զոհվեց 18 հոգի:

ՌԴ դատախազությունը վթարի մեղավոր է համարում բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ում նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Հայտարարվեց, որ բեռնատարի վարորդը ընթանում էր երկրորդական ճանապարհով ու պիտի ճանապարհ զիջեր գլխավոր ճանապարհով ընթացող մեքենաներին, այդ թվում՝ ավտոբուսին: Եկեք տեսնենք, թե որքանով է այդ վարկածը ճիշտ:

Կանոններ

Այսպիսով՝ Ռուսաստանի Դաշնության (ինչպես նաև ՀՀ ու աշխարհի համարյա բոլոր երկրների) ճանապարհային երթևեկության կանոնները հստակ ամրագրում են, թե չկարգավորվող (առանց լուսաֆորի) խաչմերուկում ով ում պիտի ճանապարհ զիջի: Մասնավորապես, եթե խաչվող ճանապարհների վրա առկա են «Գլխավոր ճանապարհ» և «Երկրորդական ճանապարհ» նշանները, ապա երկորդական ճանապարհով ընթացողը պիտի զիջի ճանապարհը գլխավորող ընթացողին:

Իսկ եթե խաչմերուկում նման նշաններ չկան, ապա յուրաքանչուրը պետք է զիջի իրեն աջ կողմից մոտեցող մեքենաներին:  Սա հստակ ամրագրված է ՌԴ Ճանապարհային երթևեկության կաննոների 13.11 կետում:

Դատախազության սուտը

Ինչպես կարող ենք տեսնել ոչ վաղ անցյալում կատարված google street view-ի նկարներից, նշված խաչմերուկում «Գլխավոր ճանապարհ» և «Երկրորդական ճանապարհ» նշաններ չկային:

Կարմիր սլաքը ցուցանում է «KAMAZ»-ի ուղղությունը:
Այս նկարում կարմիր սլաքը ցուցանում է ավտոբուսի ուղությունը: 

Այսինքն՝ խաչվող փողոցները իրավահավասար էին, ու յուրաքանչուրը պիտի ճանապարհը զիջեր իրեն աջ կողմից մոտեցողին…

Իսկ ահա այս տեսանյութում հստակ երևում է, որ բեռնատարը ավտոբուսի աջից է: Ու թեև տեղական ավանդույթի համաձայն Պոդոլսկի մայրուղին համարվում է գլխավոր ճանապարհ, սակայն իրավական տեսանկյունից դա այդպես չէ, ու ավտոբուսը պետք է զիջեր ճանապարհը իրեն աջ կողմից մոտեցող մեքենաներին, այդ թվում` «KAMAZ»-ին:

Մեղքի բաժինները` ավտոբուսի վարորդի, ՃՈ-ի ու շինարարական կազմակերպության միջև

Իհարկե, չվերցնելով մեզ վրա դատախազական ֆունկցիաներ, փորձենք պարզել, թե ովքեր են ողբերգական վթարի մեղավորները:

Այսպիսով՝ իրավական տեսանկյունից մեղավորությունը կրում է այն վարորդը, ում կողմից խախտված կանոնները հանգեցրել են վթարի: Այդ վարորդը, անշուշտ, աջ կողմից մոտեցող բեռնատարին ճանապարհ չզիջած ավտոբուսի վարորդն է:

Սակայն, ինչպես ասվեց, այդ խաչմերուկում գործում էր չգրված ու օրենքի հետ տարամիտող ավանդույթ, որի համաձայն՝ փոքր փողոցից մեծ փողոց դուրս եկողները զիջում էին ճանապարհը… Նման ավանդույթների ձևավորման համար պատասխանատվությունը կրում է ՌԴ պետավտոտեսչությունը, որը միջոցներ չի ձեռնարկել նման ավանդույթի վերացման և օրենքի վերականգնման համար:

Բացի այդ՝ դատախազության տվյալներով՝ բեռնատարը բեռնված էր 15 տոննա շինանյութով` առավելագույն թույլատրելի 8 տոննայի փոխարեն, ինչը, իր հերթին, հանգեցրեց արգելակների թուլացմանը, ինչպես նաև հարվածի ուժգնության մեծացմանը (և ուրեմն` զոհերի քանակի մեծացմանը): Այդ կամ այլ պատճառով վարորդը խնդիրներ ունեցավ արգելակման հետ և, առաջ անցնելով խաչմերուկի մոտ կանգնած մեքենաներից, արեց հնարավորը վթարից խուսափելու համար, սակայն գերբեռնված «KAMAZ»-ը չդիմացավ կտրուկ մանեւրին ու շուռ եկավ ուղիղ ավտոբուսի վրա: Այս պարագայում մեղքը շինարարական կազմակերպությանն է, որը գերբեռնել էր «KAMAZ»-ը և չէր հետևել դրա տեխնիկական վիճակին:

Լուսանկարները` Ֆիլիպ Արզումանյանի

Մեկնաբանություններ (7)

Վ. Առաքելյան
Պարոն /կամ տիկին/ YYY, սուտ է թե Uxix @ntazox transport@ misht aravelutyun uni : Դուք պետք է զգույշ լինեք և լուսաֆորով չկարգավորվող փողոցներում ճանապարհը ըստ գործող օրենքի զիճեք ձեր աջ կողմից խաչմերուկ մուտք գործողին: Սուտ է թե բեռնատարի արագությունը մեծ է եղել: Նորմալ արագությամբ ընթացող ծանր բարձված բեռնատարը կտրուկ շրջադարձից անպայման կշրջվի: Սուտ է թե այս վթարում Հրաչը մարդկային զոհերը մինիմումի հասցնելու իրենից կախված գործողությունները չի կատարել և ունի մեղք: Չմոռանանք, որ Հրաչին այդ օրը անսպասելի են առաջարկել ուրիշին պատկանող մեքենան վարելու, իսկ ըստ ռուսաստանի օրենքների մեքենայի արգելակների անսարքության պատասխանատուն այդ մեքենան շահագործող կազմակերպությունն է և ոչ թե վարորդը: Ուշադիր դիտեք այս հոդվածի խոտածածք մայթերով, լուսաֆոր և ճանապարհային նշաններ չունեցող լուսանկարները և պարզ կդառնա, որ ռուսաստանում, ճիշտ այնպես ինչպես հայաստանում, կաշառակերությունը համատարած է և նման վթարների պատճառի և թե ժողովրդի վիճակի պատասխանատուն տվյալ համակարգն է:
Nelson
20 մարդ է զոհվել .....ու շարունակվում է համազգային դեմոգոգիան : իսկ ինչու չեք կարծում որ այդ մարդը փող է աշխատել երթերի քանակով կամ տոննաժով , ինչպես Երևանի երթուղայինների վարորդները և թքած ունեն երթևեկության կանոնների վրա :Միայն թե փող դուրս գա :
Վ. Առաքելյան
Հարգելի պարոն՝ 4. Nelson, 20 մարդը Հայաստանի նման վերացող ռուս ազգի համար չափազանց մեծ թիվ է, սակայն մեկնաբանություններ գրողների մեծ մասը ոչ թե դեմագոգիայով են զբաղված, այլ հույս ունեն այս վթարի իսկական մեղավորները հայտնաբերվեն: Իսկ ինչու չեք կարծում որ եթե այդ մարդը ռուսաստանում փող է աշխատել երթերի քանակով կամ տոննաժով ապա այս վթարում իր մասնակցությունն չունի արտագաղթին նոր թափ հաղորդած Սերժ Սարգսյանը և նրա հանցակից ոհմակը:
nelsoni achq hanox
mard nelsoni vzic brni mek es patov ta mek en ,demogogian dzerq@ dni,rusastanum qani anmex hay mortvec, dtum,erevi amboxj kyanqt knga xalat u trusik es haqel , vor es depqic ahagin voqevorvel es
Sevak
Այ մեկնաբանողներ եթե պահանջ ուն եք ապա պահանջեք ձեզանից ,որ 10000 դրամով նախագահ ու դեպուտատ եք ընտրում հետո ել թողնում ու գնում ռուսաստան կամ այլ երկրներ թորձանքի մեջ ընկնում ու հետո էլ արդարություն ման գալիս
Karen
Был бы человек, статья найдется..
yyy
Bernatari aragutyun@ yev 90 astichan shrjadarz katarel@ anhamatexeli en. Yete nuynisk glxavor chanaparh@ azat liner bernatar@ mievnuynn e koxashrjvelu er. Uxix @ntazox transport@ misht aravelutyun uni yete nshanner@ bazakayum en isk shrjadarz anox@ petq e dandaxezni @ntazq@ u nuynisk kang arni yev heto sharunaki @ntazq@. Gerbernvazutyun@, argelakneri vichak@, nshaneri bazakayutyun@ mi guze naev varordi zgonutyun@ vtari himnakan patcharn en. Aveli lav klini lrel u aveli chzayraznel zoheri tererin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter