HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Երբ ձվի կեղևը դառնում է արվեստի գործ

Այն, որ ձվի կեղևը կարող է լինել ավելին, քան աղբարկղը նետելու անպետք իր, Անդրանիկը հասկացավ մոտ 4 ամիս առաջ: Համացացնում տեսավ ձվի կեղևի վրա արված «քանդակները» և որոշեց փորձել. «Ինձ միշտ հետաքրքրել է այն, ինչ անծանոթ է, օրինակ սա… փորձել եմ հասկանալ` այդ ինչպես, ոնց…»:

Դրանք հասկանալու համար շատ բան չպահանջվեց. ընդամենը  մի փոքր հետաքրքրություն, ձվի կոտրված կեղև, ամուր նյարդեր ու համբերություն: Աշխատանքը սկսվում է` բոլորովին թարմ ձվի վրա նախշեր ուրվագծելով, որոնք թույլ են տալիս ճիշտ տեղում անցք բացել և ներարկիչի միջոցով հեռացնել  ձվի պարունակությունը: Այնուհետև դատարկ կեղևը լվացվում է և մեկ օր «հանգստանալուց» հետո միայն պատրաստ լինում գործի:

Աշխատանքը տևում է միջինը 6 ժամ, իսկ առավել բարդ նախշեր անելիս կարող է տևել մինչև 10 ժամ և ավելի: Այս ամենը ոսկերչական նուրբ սարքերից բացի պահանջում է անընդհատ զգոնություն. կեղևը շատ փխրուն է, և պատկերացրեք` դուք գրեթե վերջացրել եք ձեր աշխատանքը, իսկ այն կոտրվում է: Այս հարցում Անդրանիկի բախտը բերել է. իր ասելով` այսքան ժամանակ կոտրվել է միայն մեկը:

Գործը սկսելիս նրան ոգեշնչում է միտքն այն մարդու մասին, ում նվիրելու է հերթական ձուն: Ու այսպես կեղևները նրա ձեռքի տակ մի քանի ժամում վերածվում են գեղեցիկ զարդանախշերով հուշանվերների, գունավոր լուսամփոփների, որոնցից և ոչ մեկը, սակայն,  չի մնում տանը, բայց և չի վաճառում. «Ոչ մի էդպես վաճառված ձու չկա, բոլորը նվեր եմ տվել: Որ տանեմ խանութներ, կվերցնեն, որովհետև ով տեսնում, հավանում է, բայց ավելի լավ է մեկին նվիրեմ, քան վաճառեմ. չեմ սիրում մտնել առևտրի մեջ, իսկ նվիրելուց հաճույք եմ ստանում»:

Թերևս սա է պատճառը, որ Անդրանիկը չկարողացավ ասել գոնե մոտավոր գինը, որով կվաճառեր իր  գործերը: Մեր այցելության ընթացքում Անդրանիկը կեղևի վրա Մասիսն էր փորագրում (նկար): Ձվի փոշին կարող է վնասել, այդ պատճառով ակնոցն ու բերանակապը գործի անբաժան մասն են կազմում:  Անդրանիկն ասում է, որ այս գործում իրեն հատկապես օգնում է այն, որ քիչ թե շատ նկարել գիտի: Բայց, միևնույն է, սա նրա համար ընդամենը հոբբի է և ոչ գումար աշխատելու միջոց:
«Ես ինձ վրա էդքան վստահ չեմ, որ էս գործով փող աշխատեմ»,- ասում է նա: Այդ պատճառով էլ սեպտեմբերից մեկնելու է Սանկտ Պետեբուրգ` տեղի համալսարանում ատամնատեխնիկի մասնագիտություն ստանալու:
Թեպետ ոգևորված է հայրենասիրական թեամիտկայով և մտադրվել է Մասիսից հետո խաղող փորագրել, սակայն Հայաստանում նմանատիպ գործով վաստակելու հեռանկարներ չի տեսնում: Իսկ ցանկացողներին խորհորդ է տալիս օգտագործել «տնական»  ձվի կեղև,  լինել համբերատար և  չհուսահատվել: Անպայման կստացվի…

Մեկնաբանություններ (6)

Srinivas Tumma
What you do is wonderful.Need not to mention your patience and skill are marvelous I wish to learn this skill - and would like to know where to get the basic tools to get started.
ARMAN
halala
Aida
Ամեն ինչ շատ գեղեցիկ է, հիանալի է, միայն թե վստահ եղիր!
mahmouzian
abriss it is beautifull.dont give them sell them for people to enjoy your work
Florentsa Vartanian-kevorkian
Shad abres anto jan voch miyayn anor hamar vor tun arvesdakedes ayl nayev azniv hay dibar yeridasart me vorun tapnebsage ir hamesduotyunne .....askharhi ampoghch pariknere li ellan ko jampi vran asdgheru nman bsbghalov.....hatchoughoutyoun sirun yeridasart.
Marie Mikaelian
Bravo...bravo chase aghvore

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter