HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ավազակային հարձակում. ո՞ւմ են դատում, կամ ի՞նչ կապ ունի գեներալը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է 22-ամյա Նոյ Մուսայելյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա անցյալ տարվա հունվարի 25-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, գործով չպարզված անձի հետ գնացել է «Ֆլեկսո» տպարան, կպչուն ժապավենով և պարաններով կապկպել տպարանի սեփականատեր Ալեքսանդր Ստեփանյանին և խոհարար Սոնյա Ֆարմազյանին, սեփականատիրոջ գրպանից հափշտակել 700 հազար դրամ, 100 ԱՄՆ դոլար և դիմել փախուստի:

Նախաքննական մարմնի ձևակերպմամբ՝ անհայտ անձը դանակի, Նոյը ատրճանակի գործադրմամբ Ալեքսանդր Ստեփանյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ վերջինիս առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս. նրան գցել են գետնին, ձեռքերով ու ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին: Սակայն ինքը՝ տուժող Ալեքսանդր Ստեփանյանը, ամբողջ նախաքննությունը և ներկայումս ընթացող դատավարությունը համարում է լավ բեմադրված շոու:

«Վանուհի-Վահան» ՍՊԸ-ին պատկանող «Ֆլեկսո» տպարանը գտնվում է Երևան-Սևան մայրուղու Վերին Պտղնի գյուղի մոտ: Նոյ Մուսայելյանը բանակից զորացրվելուց ամիսներ անց՝ 2011թ. հոկտեմբեր-նոյեմբերին, մոտ մեկ ամիս որպես բանվոր աշխատել է «Ֆլեկսո» տպարանում: Նույն տպարանի 5-6 տարվա աշխատակից Խաչիկ Ալավերդյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ մոտ մեկ ամիս աշխատել է համագյուղացի Նոյի հետ, «Ֆլեկսոյի» սեփականատեր Ալեքսանդր Ստեփանյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, աշխատանքի համար իրենց պետք է վճարեր 850 հազար դրամ, սակայն այլ հաշվարկ կատարելու արդյունքում տվել է ընդամենը 200 հազար դրամ, ինչի առնչությամբ Նոյն իրեն ասել է. «Եթե Ստեփանյանը չվճարի պայմանավորված գումարի մնացած մասը, «ռազբոյ» կանեմ»:

Այս ցուցմունքը, մեղադրանքի հիմքում դրվելուց բացի, դարձել է նաև հանցագործության դրդապատճառ: Մինչդեռ պաշտպանական կողմը չգիտի, թե ինչ 850 կամ 200 հազար դրամի մասին է խոսքը:

«Ալեքսանդր Ստեփանյանը որդուս պարտք էր այդ մեկ ամսվա աշխատավարձը՝ 75 հազար դրամ, որը մի փոքր ուշացումով՝ մեկ ամիս չանցած, նորմալ վճարեց: Դրա հետ կապված ոչ մի պրոբլեմ, խոսակցություն չի եղել»,- ասում է Նոյի մայրը՝ Սվետլանա Մուսայելյանը: Նույնը փաստում է նաև տպարանի սեփականատեր, տուժող Ստեփանյանը: Իսկ Նոյի փաստաբան Ռոբերտ Բեջանյանը հավելում է, որ նախաքննական մարմինը, չնայած իր միջնորդությանը, Նոյին և Խաչիկին այդպես էլ առերես չի հարցաքննել. «Իսկ արդեն դատարանում Խաչիկ Ալավերդյանը պատմեց ոստիկանությունում իր նկատմամբ էլեկտրաշոկ կիրառելու մասին: Ասաց, որ ծեծելով, ստիպելով են գրել տվել այդ ցուցմունքները»:

Սոնյա Ֆարմազյանն իր ներկայացուցչի հետ Սվետլանա Մուսայելյանը

Փաստաբանը նաև շեշտում է, որ հենց նախաքննության ձեռք բերած տվյալներով՝ Նոյի բջջային հեռախոսը հանցագործության օրը՝ առավոտից մինչև կեսգիշեր, գտնվել է միայն Բալահովիտ գյուղը սպասարկող անտեննաների տարածքում, դեպքի վայրում գործող բջջայինի կայանն այդ օրը նրա հեռախոսահամարն ընդհանրապես չի սպասարկել:

«Բայց քննիչը պատճառաբանում է, որ ժամը 17:10-ից մինչև 18:08-ը Նոյը որևէ մեկի հետ բջջայինով չի խոսել: Ասում եմ՝ եթե հանցագործությունն ավարտվել է ժամը 17:00-ի սահմաններում, նրա խոսելը ի՞նչ կապ ունի, կամ պարտադիր անընդհատ պետք է խոսե՞ր»,- տարակուսում է փաստաբան Բեջանյանը:

«Բացի դրանից՝ ես առևտուր էի արել ու ճիշտ հանցագործության պահին Նոյն ու փոքր որդիս իմ գնած ապրանքները տաքսուց դատարկում էին: Հետո տղաներիս միացավ Նոյի ընկերը: Մարդիկ ցուցմունք են տվել, որ հանցագործության ժամին Նոյին տեսել են բոլորովին այլ վայրում, բայց ասում են՝ դու մայրն ես, մյուսը՝ եղբայրը, ընկերը, հարևանը... Ու ոչ մեկի ասածը հաշվի չեն առնում»,- ասում է Սվետլանա Մուսայելյանը:

Նախաքննական մարմինը Նոյի այլուրեքությունը հավաստող 5 հոգու ցուցմունքները գնահատել է հակասական և անարժանահավատ: Փոխարենը նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է, ըստ երևույթին, միայն մեկ հոգու՝ տուժող Սոնյա Ֆարմազյանի ցուցմունքներով:

Սոնյան սկզբում պատմել է, որ երկու հանցագործներն էլ եղել են դիմակավորված, դեպքի վայր են ժամանել սպիտակ գույնի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով, որի համարանիշի առջևի երկու թվերը նկատել է՝ 42: Հանցագործներն իրեն, ի տարբերություն տպարանի սեփականատիրոջ, չեն հարվածել, միայն կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, հետո՝ քանդելով կապը, ձեռքերը հետևից կապել են աթոռի թիկնոցին: Ընթացքում բերանն էլ են կապել, բայց գնալուց առաջ նորից արձակել են: Ինքն էլ հանցագործների հեռանալուց հետո աթոռին կապված վիճակում մի կերպ ոտքի է կանգնել, գլխով՝ ճակատային մասով, հրելով բացել է սկզբում առաջին՝ եվրոպական արտադրության դուռը, այնուհետեւ երկրորդ՝ երկաթյա դուռը, աստիճաններով իջել է ցած և օգնություն խնդրել հարեւանությամբ գործող դարբնոցի աշխատակիցներից:

Առաջ անցնելով նշենք, որ դատարանում ևս Սոնյան պնդում էր. «Երկու դուռն էլ բացել եմ գլխով՝ հրելով առաջ»: Սակայն խնդիրն այն է, որ դռներից երկուսն էլ բացվում են ներս, իսկ դրանցից երկրորդը՝ երկաթյա դուռը, ծանր է, դեպի ներս է բացվում նեղ անկյան տակ, և հնարավոր չէ այն գլխով բացել: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Սոնյա Ֆարմազյանը դատարանում շարունակում էր պնդել. «Ես ասում եմ՝ երկաթից դուռը դեպի դուրս է բացվում, գլխով առաջ եմ հրել ու բացել»: Իսկ տպարանի սեփականատերը վստահեցնում է. «Դռները չեն փոխվել, առաջին օրվանից էլ դրանք միայն ներս են բացվում, այդ աղջիկը հորինում է»:

Ուշագրավ է նաև այն, որ հանցագործներն ամեն ինչ արել են, որ Ալեքսանդր Ստեփանյանն իրենց չտեսնի՝ սկզբում փորի վրա են պառկեցրել, հետո սրբիչով դեմքը ծածկել են, փափուկ խաղալիք են մտցրել բերանը, որ չաղմկի, բայց մտավախություն չեն ունեցել, որ մյուս տուժողը՝ Սոնյան, իրենց կտեսնի կամ աղմուկ կբարձրացնի:

Դեպքից հետո ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները փնտրել են երկու դիմակավորվածներին: Սակայն 10 օր անց Սոնյա Ֆարմազյանը ոչ թե գործը քննող քննիչին, այլ Կոտայքի քննչականի բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանին հայտնել է, որ հանցագործները դիմակավորված չեն եղել, ու նրանցից մեկին ինքը ճանաչում է՝ Նոյ Մուսայելյանն է:

«Սոնյան պատճառաբանել է, թե իբր Նոյը ասել է՝ եթե անունս տաս, երեխայիդ վնաս կտամ, դրա համար էլ ինքը հորինել է դիմակի մասին: Բա 10 օր հետո ի՞նչ փոխվեց, որ էլ չէիր վախենում»,- տարակուսում է փաստաբան Բեջանյանը:

Սոնյան ցուցմունքներում նաև նշել է, որ Ալեքսանդր Ստեփանյանի խնդրանքով է հանցագործներին դիմակ «հագցրել». «Ալեքսանդրն ասաց՝ ես իմ ձևով իմ հարցերը կլուծեմ, դու կասես՝ չգիտեմ, թե ովքեր են, դիմակով էին: Մի 2 օր հետո Ալեքսանդրն ասաց՝ գնա, ճիշտ ցուցմունք տուր, ես էլ ասել եմ, որ դիմակավորված չեն եղել»:

«Ծայրից ծայր սուտ է: Եթե գիտեի, որ Նոյն է ու հարցերը իմ ձևով պետք է լուծեի, էլ ինչո՞ւ եմ ոստիկանություն կանչել, լոգիկան ո՞րն է»,-  զարմանում է Ալեքսանդր Ստեփանյանը:

Դատարանում Սոնյա Ֆարմազյանը հայտարարեց, որ կյանքում դիմակ չի տեսել: Փաստաբան Բեջանյանն էլ հարցրեց, թե այդ դեպքում ինչպե՞ս եք մանրամասն նկարագրել հանցագործների կրած դիմակները:

«Ի՞նչ իմանամ, սթրեսի մեջ եմ եղել, խառնված, արագի մեջ նկարագրել եմ»,- ասաց Սոնյան: Նա անընդհատ ցուցմունքները փոխել է, հայտնել է իրարամերժ տեղեկություններ: Հանցագործության գլխավոր դերակատարումը սկզբում վերապահել է ինքնությունը չպարզված անձին, հետո ասել է, որ հիմնականում ամեն ինչ Նոյն է արել: Այն օրվա մասին, երբ առաջին անգամ ցուցմունքում գրել է Նոյի անունը, Սոնյան դատարանում պատմել է, որ ոստիկաններն իրեն ստորացրել են, ապտակել, սպառնացել երեխայից զրկել, իրեն ձերբակալելու արձանագրություն են կազմել և նույնիսկ տեղափոխել են ձարբակալվածների պահման վայր:

Իսկ արդեն երկրորդ անգամ դատարանում հարցաքննվելիս մեղադրող դատախազ Հ. Թադևոսյանի հարցերին ի պատասխան՝ նա փորձում էր ավելի մեղմ ներկայացնել ոստիկանությունում իր հետ կատարվածը, իսկ հետո դա պայմանավորեց Նոյի անունը տալու հետ: «Օպերներն ասում էին՝ ճիշտն ասա, Նոյը չի, մենք իրան ճանաչում ենք: Բայց ես ասացի՝ Նոյն ա»,- պատմում էր Սոնյա Ֆարմազյանը: Դատարանում իր ներկայացուցիչ իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո նա հրաժարվեց պատասխանել «Հետքի» հարցերին:

Առհասարակ, Սոնյա Ֆարմազյանը միայն այս գործով չէ, որ ոստիկանության Կոտայքի բաժնում ցուցմունքներ է տվել: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում կարելի է գտնել «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը» հոդվածի հատկանիշներով հարուցված և նույն բաժնի կողմից քննված երկու գործ, որոնցով անցնում է նաև 26-ամյա Սոնյան: Կոնկրետ այս՝ Նոյ Մուսայելյանի գործով տուժող Ալեքսանդր Ստեփանյանը պնդում է, որ Սոնյան ոչ թե տուժող է, այլ հանցագործության մասնակից:

Նա պատմում է, որ մինչ ավազակային հարձակումն ինքը Սոնյայից ըմպելիք է խնդրել, որում վերջինս ինչ-որ բան՝ հավանաբար քնաբեր է լցրել. «Որովհետև խմել եմ ու միանգամից անջատվել. ոչ մի բան չեմ հիշում: Երբ արթնացա, գետնին պառկած էի, իսկ Սոնյան խոհանոցում հանցագործների հետ ծիծաղելով խոսում էր, նրանց համար կոֆե էր դնում: Դա ձևականություն է, որ իրան կապել են: Հետո ձեռքիցս սրսկեցին, նորից թուլացա»: Ստեփանյանի խոսքերով՝ այս ամենի մասին իրավապահներին հայտնել է, ավելին՝ ներարկման պատճառով ձեռքը մոտ 15 օր ուռած է եղել, բայց համապատասխան փորձաքննությունը դիտավորյալ ուշ են նշանակել, որ ոչինչ չպարզվի:

Սա իրականում շատ խճճված պատմություն է: Գործի նյութերով՝ մինչ ավազակային հարձակումը Ալեքսանդր Ստեփանյանը տպարանի գրասենյակում ծեծել է իր հաշվապահ Գառնիկ Գրիգորյանին: Վերջինս սպառնալիքներով հեռացել է, իսկ Ստեփանյանը հեռախոսով ինչ-որ մեկի հետ ռուսերեն խոսելիս հայհոյելով գումար է պահանջել:

Գառնիկ Գրիգորյանի հետ կապ հաստատել «Հետքին» չի հաջողվում, իսկ Ստեփանյանը վստահեցնում է, որ նրան չի ծեծել, պարզապես իրավապահներն այդպես են գրել, որ գործն իր դեմ շուռ տալու հնարավորություն ունենան: Իսկ դեպքից առաջ ռուսերենով, ըստ «Ֆլեկսոյի» սեփականատիրոջ, ինքը խոսել է գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ:

Ալեքսանդր Ստեփանյանը Վիտալի Բալասանյանը

«Ես չգիտեմ, թե կատարողներն ովքեր են: Նոյի հետ կապված տրամաբանություն չեմ գտնում, բայց ոչինչ չեմ բացառում: Սակայն գիտեմ, թե ով է կատարվածի պատվիրատուն. հենց գեներալ Վիտալի Բալասանյանը»,- ասում է Ալեքսանդր Ստեփանյանը: Նա պատմում է, որ դեռևս 1997թ. Վ. Բալասանյանին 70 հազար ԱՄՆ դոլար է տվել համատեղ բիզնեսում՝ գյուղատնտեսության ոլորտում ներդնելու համար: Հետո, երբ եկամտից իր մասնաբաժինը չի ստացել, ներդրած գումարը հետ է պահանջել:

«Ու ամեն անգամ, երբ Բալասանյանից 70 հազարս ուզել եմ, իմ դեմ հարձակում է եղել, որ ստիպված լռեմ: Առաջին անգամ 2002-ի ամռանը Արցախում 5 դիմակավորվածներ ինձ ծեծեցին, ձախ աչքս կորցրի: Գործ չհարուցեցին: Երկրորդ հարձակումը եղել է 2008-ին. նորից տպարանի գրասենյակում երկու դիմակով մարդ ինձ ծեծեցին, գործ հարուցեցին, բայց չգտան: 2009թ. «Նիվա» ավտոմեքենաս գիշերը գողացան, տարան վառեցին, բայց էլի չգտան: Սա էլ չորրորդ դեպքն է, էլի նույն ձեռագրով»,- ասում է Ալեքսանդր Ստեփանյանը:

Վիտալի Բալասանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Ալեքսանդրին ճանաչում է իբրև ծագումով արցախցի, ժամանակին «ընկերական հանդիպումներ են եղել», բայց արդեն 10 տարի է՝ նրա հետ առնչություն չունի, իսկ վերջին 3-4 տարում ընդհանրապես չի տեսել:

«70 հազար դոլարի հետ կապված ճիշտ չի ասում. նման բան չկա: Թող դիմի իրավապահներին, պարզեն իր ասածների իսկությունը»,- ասում է գեներալ մայորը:

Ալեքսանդր Ստեփանյանն էլ շեշտում է, որ իրավապահներին ամեն ինչ մանրամասն պատմել է, սակայն դրանից ոչինչ չի փոխվում: Դատարանում Նոյ Մուսայելյանի մեղադրանքը պաշտպանող դատախազ Թադևոսյանը, լսելով այս առնչությամբ «Հետքի» հարցը, նկատեց. «Է՜... Ստեփանյանն ա, խոսում ա, էլի...»:

«Գիտեք՝ սկզբում շատ մարդկանց էին տարել ոստիկանություն, նույնիսկ Սոնյայի ընկերոջը, որն աշխատում է ռազմական ոստիկանությունում: Հետո բոլորին բաց թողեցին, իսկ տղայիս պահեցին, որովհետև ամենաաղքատը մենք ենք: Նրանց ընդամենը պետք է ցույց տալ՝ իբր գործը բացահայտել են. կապ չունի, որ մարդն անմեղ է,- ասում է Սվետլանա Մուսայելյանը,- ո'չ զենքն են գտել, ո'չ դանակը, ո'չ էլ նույնիսկ «Վազ 2107»-ը, որի ղեկին իբր Նոյն է եղել, իսկ տղաս իրականում մեքենա վարել չգիտի: Մեր տնից խուզարկությամբ 260 հազար դրամ են գտել ու դրել գործում որպես ապացույց: Բայց դա իմ և ամուսնուս հալալ քրտինքն էր»:

Նոյ Մուսայելյանին առաջադրված մեղադրանքը սպառնում է 6-ից 10 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մեկնաբանություններ (34)

hasmik
Nane, voch mi Alik vochinch chi karox anel, ete ardaradatutjun unenas, Aliky vstah e, vor dataxazin u datavorin kasharelov hasnelu e ir npatakin
Tamara
Բոլոր դարաշրջաններում արդարությունն ու ճշմարտությունը հասարակ մարդկանց միակ զենք է եղել պայքարելու, իրենցից ուժեղների դեմ: Ես, ու կարծում եմ ցանկացած այս հոդվածը կարդացողի մոտ անզորության զգացում է առաջանում: Անզորության ու անպաշտպանության՝ սեփական երկրում: Ցավալի է ... մեզանից խլում են մեր միակ հույսը, կայուն ու առողջ ապագայա ունենալու: Ոտնահարվում են մեր իրավունքները, մեր մարդ լինելը:
Armine
Sonyayi tvac iraramerj ccmunqner@ chen karox aveli canrakshir linen, qan 5 hogu tvacner@, DATEQ @st arjanvujn mexavor@ tox kri patij@ ev voch hakarak@>>
Narek
Ski en Sonyan ira cucmunqum hakasum er ira asacin vonc kara et txen mexavor lini asum en nstaca exel kapac heto glxov dura bacel lav bacela et dran motic vonca ancel inch heqiaten horinel maladec lav heqiatasac klineq
Sergey
Uxxaki barer chem qtnum... Xaytrakutyun... Anmex mardun inch orn en qcel... Hamberutyun em maxtum Noyi cnoxnerin ev harazatnerin...
Narine
Да уж...... Сильные мира сего дела свои делают..... А страдают безвинные. Только не понятно, кто будет отвечать перед и без того немногочисленным Армянским народом за безвинно покалеченные судьбы? А я уверена, что это не единичный случай.....
hasmik
hajastanjan banterum kalanavorneri 80 tokosy eritasardner en, voronc 90 tokosy anmex en, dra poxaren hancagorcneri mec masy azatutjan mej en, dranq anzernamxeli en, dranc poxaren banterun hajtnvum en anmexnery, cucanish apahovelu hamar, kecce apahov Hajastamy
Nane
Ekeq ardaradatutyun@ mi koxm dnenq, mi Alik vochnchutyan hamar mi mexadreq ardaradatutyan@ ev mi lqeq Hayastan@, ayl havaqveq ev qarkocelov satkacreq Alikin ev nra nmannerin , voronq Hayastanum aydqan el shat chen
Zara Meliqyan
Takoj idiotizm, chto dazhe pisat` nechego. slov ne naxozhu ot vozmusheniya. I ya dolzhna schitat` sebya zashishennym grazhdaninom svoej strany?! Kak stydno. v etoj strane nikto ni ot cego ne zastraxovan!
Armen
Այս կառավարությունը ու իշխանությունները թքած ունեն հասարակ քաղաքացու վրա, ու սխալվում է նա, ով մտածումա, թե դա իրան չի սպառնում: Հասարակությու՛նը, միայն հասարակությունը կարա դաստիարակի էս այլանդակներին ... չէ, ոչ թե դաստիարակաի, սրանք անուղղելի են... այլ իր պռեսսի տակ պահի, որ իրանց քամակի համար մտածոլով գոնե, մեզ՝ ՆՈՐՄԱԼ մարդկանց, քաղաքացիներից սկսեն ՄԱՐԴՈՒ տեղ դնել ...
Nane
Hasmik duq uxaki cheq chanachum ayd vochnchutyan@, na lav derasan shat vat scenarist e, husov em vor, ardarutyun@ khaxti ev ayd vochnchutyun@ ksatki
Artur
Տիպիկ ՀՀ ոստիկանության աշխատանքային սկզբունքներ, ամեն գտնով գործը փակված համարեն
ճատրակ
2 ղարաբաղցի կռվում են,պարզ է որ պետք է տուժվի հայաստանցին
Vardan
kece HH vostikanutjuny, dranic vat cher ashxatel hnaravor ch
David
Ավազակային հարձակումը ՀՀ-ում կրում է պետական հովանավորչություն:Դրանում ինձ հակառակը ոչ ոք չի համոզի:Մահ ֆաշիզմին:
armen
Boxoqeq tox milpetin azaten
Sona
Es depqum mer ardaradatutyan hamakargy vochnchov chi tarbervum iran vacharogh aghjkanic. Amot a, inchqan kareli a anmegh mardkanc glkhin sarqel. Shat cavali a vor HH qaghaqacin ir sepakan erkrum esqan anpashtpan a
ANI
ինչ ահավոր է․․․ամոթթթթթթ․․․․․․անգամ երեխան այս ամենը կարդալուց հետո կհասկանար, որ սա ԳԵՂԵՑԻԿ, ԲԱՅՑ ԱՆՏԱՂԱՆԴ ԲԵՄԱԴՐՎԱԾ ՇՈՈՒ Է։ Բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այդ տղան անմեղ է, ուղղակի մեր երկրում, ինչպես միշտ, աչք են փակում արդարության վրա։ Կամ ինչպես կարելի է հիմնվել միայն մի ՀԱՏ անբարոյականի խոսքերի վրա, եթե անգամ տուժողը համոզված է, ՈՐ ՏՂԱՆ ԱՆՄԵՂ Է։ ՏՂԱՅԻՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ։ ԵՎ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ, ՈՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԻ․․․․
Lusine
Ահավոր է կարծես թատրոն լինի ,այս ինչ երկրում ենք ապրում ուր մնաց արդարությունը ,ես անձամբ գիտեմ այս անարդար դատավարության մասին ու վստահ կարող եմ ասել, որ Նոյը մեղավոր չի Ես մի բան չեմ հասկանում ինչու 5 անձի ցուցմունքները հաշվի չեն առնում ,իսկ մեկի ասածների հիման վրա առանց փաստերի ձերբակալում են ,կոչ եմ անում բոլորին ,որ ոտքի կանգնենք և չթողնենք անարդար վճիռ կայացնեն .Նոյը անմեղ է,շնորհակալություն Հետք.am այս դատավարությունը հանրությանը հրապարակելու համար.......
Arevik
Շնորհակալություն Հետք.am այս դատավարությունը հանրությանը հրապարակելու համար... Չգիտեմ ում պատվերն է ..., բայց որ Նոյը անմեղ է , դա փաստ է, գտեք իրական հանցագործին.....
hasmik
Hajastani amenamec araty ajn e, vor Hajastany erkir e aranc datarani, aranc ardaradatutjan, minchev dranc eraxy pox chlcnes, vochinch chi stacvi, ankax nranic anmex es te mexavor
Nane
Ես անձամբ եմ ճանանչում աjդ Ալեքսանդր Ստեփանյանին , որը հայ ազգի արատն է իր էությամբ, նրա զոհը միայն Նոյը չէ, նա այդպիսի ջահելների շատ է օգտագործել իր այսպես ասաց միայն նրա համար, որպեսզի արատավորի մարդկանց անունները: Եթե ուշադիր կարդաք կհասկանաք, որ նա միայն ուզում է Վիտալի Բալասանյանին այսպես ասաց, ուղղակի Ալիկն այդպիսինն է հանգիստ, խախաղ ապրել չի սիրում:
Nane
Հարգելի հետքի խմբագրություն, ես իմ գրած մեկնաբանության մեջ աշխատել եմ Ալիկին հասանելի մտքերը ավելի կոռեկտ արտահայտել, երեվում է Ձեզ էլ է վախ ներշնչում այդ հրեշը
Nane
Ալիկին ճանաչելով միայն կասեմ, որ մարդու սրբությունը դա իր ընտանիքն է, ընկերությունը և հարազատությունը, որ գոնէ իրար հարգում սիրում են, բայց դա բոլորին թշնամի է տեսնում իր չարությամբ
BENO
esel dzer ardarutyunna ara cheq karum NOYI dem himnavor paster nerkayacneq bac toxeq ay ........... te ara pti anpayman mihat esimum txen @lni vor gan miqani qaxcr bar dzez asen nor sus bac toxeq ay ......... uje davaditeq anum es joxovrdin mard ira hamar gorc aneluc gaq anhimn mihat poxocayini xosqeri himan vra brneq u taruc avel paheq aranc urish himnavorumneri duq lriv cndeleq ara ay ........... uxaki duq txa cheq vochel mard teche dzer het urish dzev karelier xosal .... ara karochi bac toxeq NOIN teche shat cheq dzqi @te arden davaditeq are saxis ay bessser
BENO
xmbagrutyan ashxatakicnerin shnorhakalutyun
Artir
Bolor paster kardaluc heto karox em @ndamene mek ban asel vor NOY MUSAELYANE anmexa, u kxndrem vor orenqe gtni irakan mexavornerin y iharke bac toxni NOY MUSAELYANIN qanzi na ANMEXE ANMEX ANMEX
MARI
SENC ENQ ANUM ELI, VOR BOLORY U HATKAPES ERITASARDNERY LQUM EN IRANC ERKIRY... EL INCH EQ UZUM? ANMEX TXAYIN 1 TARI ANHIMN PAKEL ENQ... IRA TEXY KAROX EINQ LINEL CANKACACS,OV MEJQ KAM KRISH CHUNI ES ERKRUM...
Mari
Ay espisi anardarutyunner tesnelov u lselov haskanum es, vor chisht en anum mardik vor heranum en ays erkric.... ays anmex txayi texy karox einq linel yuraqanchyurs, ov KRISH CHUNI... amot e.petq e payqarel anardarutyan dem,vorovhetev mi or ayn mer durn e takelu....
Alla
Hargeli yntercoghner, isk ete duq imanaiq te inch djvarin tcanaparh e ancel ais yntaniqy, Sumgaitic haziv paxnelov apastan en gtel Spitakum, erkrasharjin korcrel 2 anchapahas baliknerin...Mairy `Svetlanan te inch djvarutiamb e metsacrel arden erkrajarjic heto tsnvatc 3 tghanerin, inchpisi dastiarakutiun e tvel nranc, da kvkaen nranc tcanachoghnery... Chem uzum huiss korcrats linem, spasum em ardar datavarutiany...
Sargis
Անտարբեր և ոչ մարդկային վերաբերմունքից տուժում է անմեղ ,նոր կյանք մտնող մի երիտասարդ : Հայրենիքին ծառայած երիտասարդը հիմա պետք է մտածեր իր ապագայի մասին,բայց ....... խավարի դիմաց են կանգնեցնում այդ տղային : Արդարներն են ԲԱՐՁՐ , ոչ թե ` ը արդար : Մի մոռացեք ԱՄԵՆԱԲԱՐՁՐԻ մասին , որի դատին բոլորս ել ներկա ենք լինելու:
Artur
Inc karox em asel menak mek ban vor menq aprum enq anorinakan yerkrum vordex uzexi dem mist tuylna mexavor vordex harusti mot axqatna mexavor, Sayel dez var apacuyc vor menq aprum enq anorinakan yrkrum, vorev meke karoxe indz bacatrel te incu en brnel ANMEX NOY MUSAELYANIN ce vor parz yrevum e vor na ays patmucyan mec uxaki zoh e, isk vorpes zoh nran @ntrel e SONA FARMAZYANE, ys uxaki koc em anum iravapah marminerin vor bac toxnen ANMEX NOY MUSAELYANIN yv dzerpakalen hancagorc SONA FARMAZYANIN yv nra hancagorc @ngernerin, ES UXAKI PAHANJUM EM ARDARUCYUN ISK ARDARUCYUNE NA KLINI VOR BAC TOXNEN ANMEX NOY MUSAELYANIN ARDARUCYUN ARDARUCYUN ARDARUCYUN..................................
SerVol
Զարմանալու ոչինչ չկա.... Հայաստանի արդարադատության դեմքն է: Այսօրվա դատապարտվածների 70-80 տոկոսը անմեղ մարդիկ են: Հանցագործներին, ոչ գեղեցիկ աչքերի համար, թաքցնում են, նրանց տեղը գործ սարքելով անմեղ մարդկանց վրա: Այդ տգետ, փողով ավարտած բալաները նույնիսկ գործ սարքել էլ չգիտեն: Դատարանները կատարում են միայն պատվեր: Մեր վզին նստած, պետական բյուջեն լափելուց բացի ուրիշ ոչինչ չեն անում: Բոլոր ատյանները: Հեռուստատեսությամբ հնչած նախագահի խոսքը դատախազությանը այն մասին, որ կեղծ վկաներով քրեական գործեր չհարուցվեն` չի կատարվում: Այստեղից ենթադրություն, կամ նախագահն է ժողովրդի աչքին թոզ փչում, կամ ինքը փալաս է դատախազության ոտքի տակ: Այսքանից հետո արտագաղթի մասին են մտածում......
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հիմնվելով հոդվածի ինֆորմացիայի վրա՝ իրոք որ Նոյ Մուսայելյանին մեղադրելու համար բավարար ապացույցներ ՉԿԱՆ: Պիտի բացահայտել այդ 70 հազար դոլարի ԻՍԿԱԿԱՆ կարգավիճակը: Ինչպես արդեն տարբեր անգամներ եմ գրել՝ քանի որ Հայաստանում ոստիկանությունն ու իրավապահ մյուս մարմինները ԴԵՌ ստոր,կախված ու ԿՈՌՈՒՊՏ են,ապա (գոնե ժամանակավորապես) ՊԻՏԻ անցնել ԺՈՒՐԻԻ համակարգի- հատկապես քրեական գործերում,որպեսզի ՎԵՐՋՆԱԿԱՆ խոսքը ասի ժողովրդից ընտրված/կանչված ժուրին, այլ ոչ «անկախ» դատավորը: Ու՝ ԲՈԼՈՐ պարտքերը ԹՂԹԻ վրա ու հստակ/մանրամասն ձևակերպված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter