HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Սփյուռքահայ ներդրողներ. ինչպես թալանել Հարթունյան ընտանիքին

Պետեկամուտների քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանը Նարեգին խոստացել է երկու շաբաթից «նստացնել»: Հենց այդպես էլ սպառնացել է. «Սաղիդ էդտեղ նստացնելու եմ»:  

Նարեգ Հարթունյանը «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահն է: Միությունը 2002 թ.-ից գրանցված է Երեւանում` հասարակական կազմակերպության կարգավիճակով: Նպատակը հայ մշակույթին ծառայելն է` տարատեսակ շարունակական ծրագրերի միջոցով: Նարեգ Հարթունյանը 2010 թ. սեպտեմբերից նաեւ դարձել է իր հոր` Գարաբեդ Հարութունյանի` Հայաստանում հիմնադրված «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերության տնօրենը: Ընկերությունը զբաղվում է սննդամթերքի ներկրմամբ:

Իր անձնական միջոցների հաշվին Հարթունյան ընտանիքը բարեգործական ծրագրեր է իրականացնում Երեւանում, Շուշիում եւ Քարվաճառում: Այստեղ նրանք հիմնադրել ու կառուցել են Քնարավան գյուղը եւ այն վերաբնակեցրել: Նորակերտ գյուղի անունը հիշատակում է Քնար Հարութունյանին` ընտանիքի հանգուցյալ մորը: Ծրագրի նպատակը բազմազավակ անօթեւան ընտանիքների համար տներ կառուցելն էր: Ծրագիրը ներառում էր նաեւ դպրոցի եւ բուժկետի կառուցում, որպեսզի շուրջ 15 ընտանիքների համար ապահովվեն կենսական բարենպաստ պայմաններ: Ծրագիրն ամբողջությամբ գործարկվել է 2004 թ. սեպտեմբերին, եւ այդ նպատակով տրամադրվել է մոտ 550.000 ԱՄՆ դոլար: Մինչ օրս Հարթունյան ընտանիքը շարունակում է Քնարավանում բնակություն հաստատած ընտանիքներին բազմատեսակ օգնություն ցուցաբերել` Հայաստանում իրենց ստեղծած Tzar ապրանքանիշը ներկայացնող առեւտրական կազմակերպության միջոցով: Մշակված են նաեւ գյուղը զարգացնելու նոր ծրագրեր, կատարվելու են լրացուցիչ ներդրումներ (տես` www.knaravan.org): Հայաստանում ու Արցախում Հարթունյան ընտանիքի կատարած բարեգործական ներդրումների ողջ ծավալը 2002-2010 թթ. գերազանցել է 3 մլն ԱՄՆ դոլարը:

«Նարեկացի» արվեստի միության Երեւանի մասնաճյուղն իր դռները բացեց 2004 թ. սեպտեմբերի 5-ին, իսկ Շուշիում` 2006 թ. օգոստոսի 31-ին: Վերջինս հիմնադրվել է կիսաքանդ շենքում, որը հիմնովին վերականգնվել է: Երկու կենտրոններում ստեղծվել են բոլոր հնարավորությունները հաշմանդամների համար: Այս տարիների ընթացքում միությունը կազմակերպել է 500-ից ավելի մշակութային միջոցառումներ, իսկ Շուշիում ուսանում են 100-ից ավելի երեխաներ: Այս ամենը կատարվում է լիովին անվճար ու զուտ բարեգործական հիմունքներով: «Նարեկացի» արվեստի միության անձնակազմում աշխատում է 40-ից ավելի արվեստագետ, ուսուցիչ եւ այլ մասնագետներ (տես` www.naregatsi.org): Մինչ օրս «Նարեկացի» արվեստի միության 2 մասնաճյուղերի վրա ծախսվել է ավելի քան 2.000.000 ԱՄՆ դոլար:

Մինչեւ Նարեգի տնօրեն դառնալը «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերության գլխավոր տնօրենը Սեւակ Արզարունին էր («Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին), իսկ տնօրենը` Արտյոմ Մարտիրոսյանը: Վերջինս ենթարկվում էր Սեւակ Արծրունուն եւ ինքնուրույն որեւէ որոշում չէր կարող կայացնել: Հարթունյան ընտանիքը բնակվում է ԱՄՆ-ում, եւ Սեւակ Արծրունին ընտանիքի անդամների հետ մտերիմ հարաբերություններ ուներ, այդ իսկ պատճառով ամեն ինչ հանձնված էր նրան:

Նարեգ Հարթունյանի եւ Սեւակ Արծրունու հարաբերությունների հանկարծակի սրումը պատճառ էր դարձել, որ ընկերության պահեստապետը նամակ գրի իրավապահներին` հայտնելով, թե ընկերությունը չարամտորեն խուսափել է հարկեր վճարելուց: Իսկ նամակ գրողը` Գարիկ Բաբայանը, Սեւակ Արծրունու աներձագն է: Նրան Նարեգը ազատել էր աշխատանքից: Գարիկ Բաբայանը Նարեգի հետ ընդհանուր առմամբ աշխատել է 15 օր:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին կայացրել է խուզարկություն կատարելու թույլտվության որոշում: Որոշման մեջ հանդիպում ենք այսպիսի տողերի. «...նախաքննության մարմինը հիմնավորած է համարել, որ ընկերության պահեստից, առանց համապատասխան հաշիվ-ապրանքագրերի, առանց ապրաքների առաքման գրքերում գրանցվելու, իրացվել է ընկերության կողմից ներմուծված 35 մլն դրամի տարբեր ապրանքներ, որոնք ընկերության առաքիչների կողմից վաճառվել են, եւ վաճառքից գոյացած կանխիկ գումարները հանձնվել են ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանին: Վերջինս Գարիկ Բաբայանին հանձնարարել է հսկիչ դրամարկղային մեքենայով անցկացնել առաքիչների կողմից ստացված 35 մլն դրամի մի մասը, որը կազմել է 21 մլն դրամ, իսկ մնացած 14 մլն դրամը ընկերության դրամարկղ չի մուտքագրվել»:

Քննիչը չի էլ նշել, թե երբ են կատարվել վերոհիշյալ գործարքները: Ով է եղել այդ ժամանակ ընկերության տնօրենը: Եթե քննիչը նշեր գործարքի ժամկետը, որի մասին նշել է պահեստապետը, կպարզեր, որ այն տեղի է ունեցել հենց  Սեւակ Արծրունու գլխավոր տնօրեն եղած ժամանակ:

Բայց ամեն ինչ` ըստ հերթականության: Սեւակ Արծրունին Հարթունյան ընտանիքի վստահված անձն է եղել 2003 թ.-ից:  Նրանց համար ձեռք է բերել հողամասեր, բնակելի տարածքներ, ինչպես նաեւ` մի կալվածքի բաժնետոմսեր: 2005 թ. Գարաբեդ Հարութունյանի անունով հիմնվեց  «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ն: 2009 թ. մայիսին նոտարական վավերացմամբ Գարաբեդ Հարութունյանը եւ նրա որդիներ Սարո եւ Նարեգ Հարթունյանները ստորագրել են պարտավորագիր, որով պարտավորվել են ՀՀ-ում ստացած ձեռնարկատիրական գործունեության մաքուր շահույթի 25% -ը տալ Սեւակ Արծրունուն: 

2010 թ. սեպտեմբերի 23-ին Սեւակ Արծրունին գրավոր հրաժարական է ներկայացրել: Հրաժարականի մեջ նա գրել է. «...Նկատի ունենալով Ձեր կողմից իմ նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, Ձեր կողմից հետզհետե շեշտադրվող անվստահության մթնոլորտը, ինչպես նաեւ իմ անձնական կյանքի հետ առնչվող որոշ հանգամանքներ, սույնով Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը Ձեր նկատմամբ իմ ունեցած բոլոր պարտավորություններից»:

Նա հրաժարականի մեջ նաեւ նշել է. «Ձեր հիմնարկների արձանագրած մաքուր շահույթի 25% -ը հատկացնելու եք ինձ` որպես շահաբաժին իմ կատարած աշխատանքի»: Ինչի՞ց է առաջացել վերոհիշյալ անվստահությունը: Նարեգը հայտնաբերել էր, որ ընկերությունում բավականին մեծ դրամական միջոցներ են անհետացել եւ բացատրություններ է պահանջել տնօրենից: Սրանից հետո ընկերությունը եւ նրա հիմնադիրները հայտնվել են զանազան պատմությունների մեջ: Դրանք բազմաշերտ են` Նարեգ Հարթունյան-Սեւակ Արծրունի-Վլադիսլավ Մանգասարյան-Պետեկամուտների կոմիտե-ոստիկանության 6-րդ վարչություն-դատարաններ եւ պետական զանազան մարմիններ ու պաշտոնյաներ:

Եւ ահա, Սեւակ Արծրունին հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Գարաբեդ Հարութունյանից եւ Նարեգ եւ Սարո Հարթունյաններից պահանջելով բռնագանձել պարտավորագրով նախատեսված 25% շահույթը: Պարտավորագրի մեջ մի ուշագրավ կետ կա, որի մասին արժե հիշատակել: 25%-ից 9-%-ը պետք է տրվի ՀՀ քաղաքացի Արմեն Ազիզյանին:

Ո՞վ է Արմեն Ազիզյանը, որին պետք է վճարի Սեւակ Արծրունին, եւ որի մասին անպայման պետք է նշվեր պարտավորագրի մեջ: Ավելի ուշ կգրենք այս մարդու դերակատարության մասին: Սեւակ Արծրունին Երեւանում շրջում է թիկնապահներով: Իբրեւ «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերության տնօրեն նա պայմանագիր է կնքել Ոստիկանության պետական պահպանության վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնի պետի հետ, իսկ  վճարումները կատարել է ընկերությունը:

Շարունակելի

Լուսանկարում՝ Նարեգ Հարթունյան (ձախից) եւ Սևակ Արծրունի

Մեկնաբանություններ (88)

Наблюдатель
Надо всегда изучать1) законы и 2)*правила игры* страны,в которой собираетесь делать бизнес. Благотворительность(без одобрения Папы) к добру не приводит.
mahmouzian
gurken you are a donkey .you can say relax .when you have lost your money so keep your advise to your friends and family.i can give you many exemple of crooks .better ask hetq to give you a list of there investigation .we are tired of 90 years communist armenia .this happen all other the world.very simple they are crooks .
Gurgen
Goghe goghits goghstav Astvats tesav zarmatsav! Relax everybody these things happen all around the world, I'm sure Narek will be freed soon enough. And this is not a reason to spread anti-Armenia hysteria. In others words, grow up.
Ann
Մեկնաբանությունը...Armen Azizyan@ etegh anpayman petq e nshver chee? et lprtsun u nzzveli mard@ kpel er Sevaki het miasin chgitein Garabed HAroutuniani poghern inchpes anen vor el aveli uten, na el ir khndirnern uner Sevaki het. Sevak@ nrants er talanum Azizyann el Sevakin, es amen inchi hamar Artsrunjin petq e pataskhan taaaaaaa
Sevag Davidian
Dear Spurkahayer, It is sad to see Nareg arrested, the case should be investigated properly. Im more irritated of the comments made by both media and Diaspora Armenians of accusing Armenian authorities of targeting Spurkahayer and trying to stop them to make business in Armenia. Thats wrong. We are many of us in Armenia in different businesses and we dont agree with the comments made. Its wrong and can take us to wrong direction. Yes, in general there is a big fundamental differences in Armenia but whose targeting whom is wrong approach. Many time, anything goes wrong with a Spurkahay we blame generally the country and the authorities, and wrong accusations fly around. This will destroy more then fix.
Maro
Instead of throwing our frustration in the media let's start a petition to free Nareg and present it to the president of Armenia and the the Arm. ambassador here in US. Instances like these cannot build confidence in the desperately needed foreign investment in Armenia. We demand an explanation and to stop the pressures on Nareg.
te
Erani Anii nman thas ev anzam mardik lqein Hayastane ainjam hautune ktsntsar erev.i haverji baxtov.
Qnarik
Համբերություն եմ մաղթում Նարեգ Հարթունյանին, որ գնա ՆՍՏԻ իր կատարած ՄՈՒԹ ու ՏԽՈՒՐ գործերի համար:
Ani
uxxaki zzzzzzzzzzzzzzzzzzvum em anaxuhac krdi shun mer hayeric. 1000 amot. heto el asum enk, te inchu e mer erkiry datarkvum. kez hamberutyun Narek jan.
Karen
Yes andzamb chanachum em Naregin ev shat urax em vor arit em unecel Naregi het handipelu, mer Hayreniqy uni nman mardkanc kariqy, ev amen janq petq e tapi vorpeszi nman hayrenaser Hayery sharunaken irenc hayrenanver gortser ev erbeq chhusalqven hayreniqic. Yes cavum em vor mer azgi mej kan shat tgetner, vor chen haskanum nman mardkanc arzheqy. Khndrum em im hayreniqi barorutyan hamar, im azgi lav apagayi hamar, mi qich xelq havaqeq ev gnahateq ev tex tveq nman mardkac inchpisin Naregn e. Nareg jan xosqs uxxum em qez, tox voch mi angam nman tget andznavorutyunnery, voronc nuynisk chi kareli hayer anvanel, arit chhandisanan vor du hiastapves. Qez misht uzh ev erand qo hayrenanver gortserum
Mabi
joxovurd sireceq zmimians.......................
աննա
Ժողովուրդ,հա՛յ ժողովուրդ հերիք է իրար կծոտենք....ժամանակը իր տեղը կը գցի ամեն բան....կարեւորը որ իսկապէս չը ցեխոտենք մեր միակ հայրենիքի անունը,այսպիսի բաներ պատահում են բոլոր երկրներում,ինչ վերաբերում է անունների արտասանութեանն ու ուղղագրութեանը,ապա իսկապէս ծիծաղելի է,որ մեր «գրագիրները» չգիտեն ճիշտ գրել մեզ շատ հանրածանօթ անունները,ինչպիսիք են կարապետն ու նարեկը.մէկընդմիշտ յիշենք....արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի տարբերութիւնը մեծմասամբ հնչիւնական է.արեւելահայերս ունենք եռաշարք հնչիւններ,արեւմտահայերէնում հնչիւնները եկշարք են.ցնդաբանութիւն է եւ ծաղրանքի նման մի բան է նարեկ անունը Գ-ով գրելը....եթէ է-ի ե-ի կամ օ-ի ու ո-ի հարց լիներ կը հասկանայի.... վերջապէս ամօթ է եւ ցաւալի որ մենք առիթը չենք փախցնում պախարակելու մեր հայենիքի անունը.....անունների ուղղագրութեան հարցը կը լուծուի.բայց ոչ հայրենիքի մասին արտայայտուած վատ ու անյարգալից վերաբերմունքն ու խօսքը...մնացէք խաղաղութեամբ....
անթերցող
Զուզու ես Անիին ու Արթուրիկին չեմ ճանաչում, ես միայն Սեւակի հորն եմ ճանաչում, էն էլ որպես ընթերցող, դրա համար էլ այս կեղծանունով եմ գրում: ուղղակի պ. Էդիկն իմ գրածը չտեղադրեց: Ես նյութական արժեքներով ապրող մարդ չեմ, չեմ հասկանում միլիոնների համար կոկորդ պատռող մարդկանց հոգեբանությունը, քանի որ քար տրաքի մարդը արարածը հարյուր տարուց ավել չի կարող ապրել, էն էլ վերջին քսան տարին ի՞նչ, յա եղած, յա չեղած: Ե՞րբ պիտի ծախսեն էդ գումարները: Ախր ամեն ինչ մնալու է աշխարհին, ոչինչ մեզ հետ չենք տանելու: Սենց տխուր քոմնեթ Զուզու ջան: Ի դեպ Սեւակի հայրը շատ հետաքրքիր թատերգություններ է գրում, կարող եք կարդալ, հատկապես իրեն պաշտպանողները:)
Zuzu
95 @ntercox-in, Zuzun Sevaki pashtpan@ chi,Sevak@ pashtpanneri kariq chuni, Arturikin u Aniin chanachum em, bayc de du el es chanachum, axr xiya dzez edqan huzum Sevaki tiknapahner@, Sevak@ chgitem vortexica ekel,bayc en vor mayr hoxi vra ardar u azniv ashxatuma ed hastata
Իրավաբան Էջմիածնից
Այ Նարեկ չես տեսնում, որ Սևակն ու Արտյոմը արհամարհում են ձեզ և տրամաբանական ճանապարհով ձեր հարցերը լուծում են օրենքի և արդարության միջոցով, իսկ դուք եղածն ու չեղածը, սուտն ու ճիշտը շպրտել եք հրապարակային դաշտ, իսկ եթե նույն հրապարակային դաշտում հայտնվեն ձեր հոր Կարապետ Հարությունյանի, եղբոր Սարո Հարությունյանի և ձեր հին ու նոր մնացած զոհերի անունները, որոնցից են ձեր հորեղբայր Արմեն Հարությունյանի ընտանիքը, ձեր հորաքրոջ Չեմբերջիների ընտանիքը, Սարոյի հարազատ Միսակ Քելեշյանի ընտանիքը և մյուսները, իսկ ամենավերջում ձեր հարազատ որդու և եղբոր Կոմիտաս Հարությունյանի խնդիրը: Չէ որ ձեր ընտանիքի ամբողջ հարստությունը այսպիսի խարդախությունների արդյունքն է: Ես հասկանում եմ , որ արդեն Սևակ Արզարունին և Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները նույնպես հայտվել են այս զոհերի տխուր ցուցակի մեջ: Ես որպես ձեր ընտանեկան խնդիրներից լավատեղյակ իրավաբան խոստանում եմ այս բոլոր տվյալները բացահայտ հրապարակել ինտերնետային ցանցում և ՀՀ լրատվամիջոցներում:
Zuzu
@ntercox-in,to dzez inch Sevak@ qani tiknapah uni, xi eq qtned xotum,lava anum,to dzer inch gorts,dzer dardn u cav@ toxac Sevaki tikapahnerin eq hashvum.... isk Ani Matsakanyan,ed vonc exav vor vorosheciq Arturiki het dzer iskakan anunneric xosaq???? duq dzer chapn u sahmanner@ chanachum eq? vor mi hatel ditoxutyunner eq anum...
Mleh
89. Ani Mnatsakanyan - in: Voch mi harts el chounem, parzapes ptough@ ir dzarrits herrou chi @nknum. Isk douq ov eq vor indz chapi piti chapi hravireq?
Te
Sevak djan qo nman azniv bari hamest ev parkecht mardun tsankanal paxarakel ev viravorel da miain naxandz ev neng mardik en endunak anel menq qez het enq ev ays amene parzapes hogepes axtotvats mardik karor en grel ore galu e bolor aniravnere stanalu en irents hasaneliq patije verev astvats ka
Artur Galstyan
Amen inch chap u sahman uni. Es bolorin koch emanum zerc mnal (89) qnnarkelu Sevaki exbor teman.
Ani Mnatsakanyan
Mlehin -88` Ete harcer uneq Artsrunu het, lav, bayc Inch kap uni ays ameni het nra exbayr@. Chi kareli -sahmanner janacheq.
Karen
Inch tarberutyun ka hin u nor davachanneri mej ? Aysorva karavarutyan hamarya bolor andamnere davachanner chen? ov en ayd sevaknere? nranc shnern en,pashtpanvac en,talanum en,mi anasun harstanum e,bayc inch mets vnas e hascnum,,qani qanisn en hiastapvel u lqel Hayastane,nuynisk baregortsutyun hnaravor chi anel,mnum e unenanq hayi hamberutyun u shan tex chdnenq es xujannerin,,u mianal e petq ,payqarel ,
Vighen Avetis
Hargeli Nareg Haruciunyan, yes, yev im @nkerner@ Dzer kogqin enq, ASTSO OGNUCIAMB KHAGTENQ!!!!!!!!!!!!!!!!
ընթերցոս
եւ Նարեկը եւ Սեւակը մաքուր չեն,թոզ փչոցություն մի արեք: ով երկուսից մեկին պաշտպանում է, ուրեմն անձնական կապ ունի, կամ շահ: մաքուր մարդը ազնվություն կունենա ու կասի, որ երկուսն էլ մի բարի պտուղ չեն ու իրար արժանի են: եւ այսօր, որ կանգնած են նման խնդրի առաջ, լրիվ հասնում է իրենց:
QAJ
Es ajs amenic texjak chem, bayc Arcruninerin lav em janachum ev njuti Vernagir@ chi kara hamapatasxani jshmartutyan@.
AVETIS
AMOT QEZ 82 QNARIK ......... ...................... HARGELI QNARIK , PARZAPES DZER MEJ BACAKAYUM EN MARDKAYIN U HOGEVOR ARJEQNER , DUQ MEXAVOR CHEQ ,,, VSTAH EM , VOR NAREKY CHER NEXANA DZER TGET PAHVACKIC , AVELIN ASEM , NA KORHNER DZEZ... DZER POXAREN ES AMACHUM EM . QANZI ES EL HAY EM ... DUQ VOCH MIAYN MARD CHEQ CHANACHUM , DUQ INQNERT DZEZ CHEQ CHANACHUM ... ..................... ASTVAC IM ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, EV AYSPISI MARDIK MER MEJ EN , MER HET ,MER KOXKIN ....................... LAV E CHKARDAYI DZER CHAR HOGIN ,,, MAQRVEQ QNARIK , LAV CHI . MAQRVEQ,,,,,,,,,,,,
Hasmik
Yes havatum em Nareki anmexutyan@ yev ov nran chanachum e mi vayrkyan angam chi kaskaci. Isk Hayastani masin kasem, vor mer erkir@ ashxarhi amenalav yerkirn e, bayc ishxanutyan xekin misht talanchiner en nstac, vor erb gahin en hasnum moranum en Hayreniqi, Azgi u Ardarutyan masin, qani vor chen dimanum sepakan grpan@ lcnelu gaytakxutyan@ u kap chuni te ov e ekel ishxanutyan, bolor@ et harcum hamarya nuynn en tetev tarberutyunnerov. Ayd ameni patchar@ arajin hertin chtesutyunn e. Isk Narek@ ayn ezaki mardkancic e, vor ognum e mardkanc, i tarberutyun mer ishxanutyunneri. Nran bolor chanachoxner@ anchap hargum u sirum en nran. Aynpes vor, ete cheq chanachum mardun, aveli lav e chxoseq.
AVETIS
VACH MEK CHI KAROX NAREKIN NSTACNEL 120 % CHSHMARTUTYUNA NA TEREVS IM IMACAC AMENABAROYAKAN MARDN E DA ANHNAR E ES CAVUM EM AYN MARDU HAMAR , OV EDPES BAN E ASEL ,,, HAZARAVORNERN EN CHANACHUM NAREKIN , NAREKY SURB MARD E BA BOLORN EN ASUM ,,, TOX AYT NUYN MARDY 1 TOKOS PITANI LINER MARDKANC IR BAROYAKAN DRSEVORMAMB,,, ES CHEM CHANACHUM , RAFAYEL MKRTCHYANIN , BAYC KAROX EM NRAN VSTAHECNEL , VOR ARVESTAGET HASARAKUTYAN ARAJ NA ANARDAR E... SIRELI QAGHAQAKAN AYRER NAREKIN MI NEXACREQ ,,, ETE NAREKY HIASTAPVI , NRA HET KHIASTAPVI HAY ARVESTAGETY,,, DA MEZ PATIV CHI BERI,,, OGNEQ NAREKIN , NEXACNELU POXAREN , CHE VOR NA INDZ URAXUTYAN ARCUNQNER SHAT E NVIREL ,,, NA BOLORIN E NVIRUM URAXUTYUN U SER,,, KRKNUM EM ,, NA SURB MARD E
Ավո-Հայրենադարձ
Ճանաչելով Նարեկին և Սևակին ցավում եմ նարեկի համար, ես կարծում էի Նարեկը 1-2 տարվա ընթացքում կանդրադառնար որ պետք չի այդքան խորանալ հիշյալ գործընկերոջ հետ, սակայն այս գործակցությունռ տևեց համարյա 10 տարի և Հայաստանն ու Նարեկը շատ բան կորցրին: Հույս ունեմ որ հանրությունը և Հետքը հետևողական կլինեն և չեն թողնի Նարեկի և նրա ընտանիքի նաձեռնությունները որոնք կատարվել են զուտ հայրենասիրական նպատակներով մրոտվեն և կրկին գրպանվեն մի այլ սփյուռքահայի կամ չինովնիկի կողմից:
ՀՀ քաղաքացի, հայուհի
Ներողություն, ՀՀ քաղաքացի- 48 , չէի նկատել,որ այս անվանումը արդեն աոկա է: Վորջին երկու գրառումները 76, 77 պետք է վերագրվեն ՀՀ ՔԱղաքացի, հայուհուն:
ՀՀ քաղաքացի
Ինչ վերաբերվում է սփյուռքահայ -հայաստանցի հավերժական դառնալու միտում ունեցող վեճին. ես դրա մեծ վիճակագրությունն ունեմ, և իմ ուժերի սահմաններում փորձել եմ վերլուծություններ կատարել: Կարծում եմ այն առանձնապես չի տարբերվում հայկական-ռուսական կրթություն ունեցողների երբեմնի վեճից կամ կենտրոնի հին ու նոր բնակիչներ կամ երևանցի- գյուղացի....հիմքում, ըստ ինձ վիճող երկու կողմերում էլ առկա անլիարժեքության զգացումներն են` պայմանավորված արժեքային համակարգի վայրիվերո վիճակներով: Չկա արժեքների կայուն հիմք: Օրինակ` Հայրենիք, Հայ, Հայաստան արժեք են, թե ոչ: Եթե այս արժեքները մեր հոգում կրեինք երկու անձի փողային վեճը չէր օգտագործվի Հայաստանը ցեխոտելու մաղձի բավարարմանը: Այդ մաղձը կա և դրա գոյությունն էլ բացատրություն ունի: Սփյուռքում դրա հիմնական պատճառը օտարության մեջ ապրելու ցավն է. այդ ցավից ազատվելու ճարը կա-բայց ճար անողը չկա: Ճարը Հայաստան գալն է, բայց հայերս ինչպես կարող ենք ինքնակամ հրաժարվել ՙ՚ երկնային մանանա՚՚ ամերիկաներից ու եվրոպաներից: ԵՎ Սփյուռքում ապրողները գտել են իրենց համար էժանագին ու անպատվաբեր ցավազրկող դեղամիջոցը` այն է -վարկաբեկել Հայաստանը : Ամեն պատեհ կամ անպատեհ առիթներով Հայաստանը դժոխք ներկայացնելով` նրանք սփոփվում են,այսինքն Հայաստանը գնալու տեղ չի, պետք է ինչ գնով էլ լինի հարմարվել օտարությանը. հատկապես սա վերաբերվում է Հայաստանից գնացածներին, որոնք կարողանում են մի կերպ հոգեկան հավասարակշռություն ձեռք բերել: Ինչ վերաբերվում է հայաստանաբնակներին, բոլորս գիտենք, թե նրանց 90 տոկոսին ինչ ցավ է պատել` ինչպես ընկնել արտասահման: Բնականաբար նրանց էլ խիստ անհրաժեշտ է դժոխային Հայաստանի կերպարը: Այնպես որ, ինչի մասին էլ որ գրեն ու խոսեն, Հայաստանը միշտ մեղավոր է լինելու գոնե առաջիկա տասնամյակներում: Միգուցե նայեք ձեր հոգու մեջ և խոստովանեք, որ եթե Նարեգն ու Սևակը այս խնդիրը, օրինակ Լիբանանի մեջ ունենային ....
ՀՀ քաղաքացի
Մի բան պարզ է. բացի Սամվելից հոդվածում արծարծված թեման մնացած մեկնաբանողներին առանձնապես չի հետաքրքրում: Ես անձամբ ճանաչում եմ Սևակին, հարգում եմ նրան, ինչպես հարգում եմ Հայրենիք վերադարձած ցանկացած սփյուռքահայի: Սևակը Հայաստան է եկել Ֆրանսիայից: Վերոհիշյալ տնտեսական վեճի մասին ոչինչ չեմ կարող ասել. Էդիկ Բաղդասարյանի հոդվածից միայն հասկացա,որ ոչինչ էլ պարզ չէ:
ընթերցող
Ճիշտ ես Կարապետ, բայց ի տարբերություն քեզ ես չեմ ասում որ արեւմտահայ եմ, իսկ դու նորից կիաստ պրատություն ես ասնում: նախ սփյուռքահայերը չեն ասում կիսատ պրատ, հետո էլ նորից սխալ ես գրել kisat-prratutyunt --- Gisad bradutyund. Դե գնա մի երեք օրից պատախան գրի: )
Garabed Andonian
69. Armen - Example #1: Azerbaijani KGB (then headed by Heydar Aliyev the father) secret agent in NKR nicknamed NARIMANOV. Is it enough for you, or shall I continue?
Samvel
Հարթունյանները երկար տարիների գործատերեր են, ու նրանք չէին կարող չիմանալ Հայաստանում իրանց ստեղծած բիզնեսների մանրամասնությունների մասին: Լուսինեն ճիշտ է, եւ ըստ երեւույթին տեղյակ է: Արծրունու եւ Հարթունյանների միջեւ տնտեսական վեճ է ստեղծվել, որի արդյունքում բացահայտվել են Հարթունյանների բիզնեսում լուրջ խախտումներ: Հիմա էլ, բարեգործության անվան տակ փորձ է կատարվում ազատվել խայտառակությունից: Արդեն պարզ է...:
Lu
Dear Nareg, don't give up. We are proud of you, we have one motherland, and unfortunately some don't give a rat's behind about it. Fight for it, and we will join you to help better the motherland. Long live Armenia and those who care about it! Long live decent people! Fuck those who sell their souls to money. Fuck those who preach despair. You guys shut up, or help this family to fight for their dream! Once again we are proud of you, Nareg and family!
Lusine
Naregin el lav gitem, ir arats gorcern el. Nareg@ tats tegh parkox@ che. Ink@ shat lav el harker chi mutcel, ev texyak a exel, arcrunin el aveli shat pox a uzel chen tvel , et hasarakakan kazmakerputyun baceln el harkeric azatvelu mi dzev a. Cuyc eh talis ibr mi kazmakerputyunic en myusin nviratvutyun en arel, u azatvum harkeric. Narek@ enkan xelaci a vor orinakan janaparhov a Hayastanum talan anum. Aveli lav a gnan ira biznessn el ira baregorcutyunnel el ani USA-um, vortex haykakan dprocner@ irenq ognutyan karoq unen.
Armen
(63) Garabed Andonian, WHO ARE those internal Azeris bearing Armenian names? Do you have a list? Is your rhetoric real life Azeri spy network scenario, or politically motivated, like HHK vs. HAK?
ընթերցող
Կարօ, եթէ հայերէն կը հասկնաս ինչո՞ւ չես գրեր: եթէ խնդիրը արեւմտահայերէնն է, հոգ չէ,ես երկուսն ալ գիտեմ: Միւս ընթերցողներն ալ նոյնպէս կը հասկնան: Իսկ անգլերէն գրելդ արդէն ցոյց կու տայ ով ըլլալդ: Դուն ոչ միայն դաշնակցութիւնենէն տնքող, այլ տրամաբանութիւնէն զուրկ ես: ինչու դաշնակցութիւն կուսակցութիւնը զտիչ ունի՞, որ իր շարքերում միայն մաքրամաքուրներ ըլլան: Այնքան չկաս, որ հայ ժողովրդական ասացուածքին ասում ես արեւմտահայկական, այ գրածներդ էլ ասոր որակի բաներ են: տնքայ, տնքայ: կաղապարուած արարած:
ընթերցող
հետաքրքիր է Էդիկ Բաղդասարյան ինչու գրաքննադատության ենթարկեցիք իմ գրածը, բայց տպագրեցիք Կարապետ Ադուրյանի հիմարությունները,որոնք ոչ այլ ինչ են, քան զրպարտություն: Դաշնակցությունից տնքացողներին ոնց որ շատ եք հա՞ սիրում: ուրեմն եթե ես մի ժամանակ բարեւ եմ տվել Նաիրի Հունանյանին , նշանակում է խուլիգան եմ: Կարապետ դու երեւի տեղյակ չես, որ պեդոֆիլը վարչապետի խորհրդականն էր: Գուցե այդ կողմից էլ նայեիր: Նաիրին շատ ընկերներ է ունեցել, ուրեմն բոլորը հանցագործ ե՞ն: Այ քեզ տրամաբանություն: Ասեմ որ ես էլ Արծունուն վատ բաներ էի գրել , բայց դե մարդ պետք է արդար դատի:
Garabed
36-in: Լուսանկարում՝ Նարեգ Հարթունյան (ձախից) եւ Սևակ Արծրունի
W. Wallace
Ճիշտ է, սփյուռքահայերի մեծագույն թշնամին Հայաստանն ու հայաստանցիներն են: Վերջիններս երջանիկ ապրում են իրենց երկրում ու իրենց չարիքների միակ աղբյուրը սփյուռքահայերն են: Հարգելիներս, այլեւս վիճաբանությունն անիմաստ է, քանի որ առողջ դատելու ձեր ունակությունը խիստ կասկածելի է թվում...
DIASPORANS LISTEN UP
I am an Armenian Diasporan who has moved here about 3 years ago. I have been pulled into court and am currently in court for over 2 years trying to justify that there are lying cheating free loaders here that just think diasporans are a dollar tree that just grow it instead of work for it. I have lost in court because of lawyers that work both ways and also because judges work based on bribes they get and not facts!!! SO HERE IS A WARNING TO ALL DIASPORAN ARMENIANS...DO NOT INVEST IN ARMENIA SINCE ARMENIA IS NOT READY FOR YOU YET...IT IS A DEATH TRAP AND DO NOT COME HERE FOLLOWING YOUR HEART. USE YOUR BRAIN AND DO NOT THINK ABOUT INVESTING OR BUYING ANYTHING HERE. THESE PEOPLE HAVE GRADUATED FROM CHEATING STEALING SCHOOLS FOR OVER 90 YEARS. IT IS WHAT THEY DO BEST AND THERE IS NO GOING BACK ON IT. SO PLEASE DO NOT LOSS $525,000 AS I AM ABOUT TO LOSS IF THE PRESIDENT DOES NOT OPEN HIS EYES AND SEES WHAT IS GOING ON. ALSO DO NOT BOTHER WITH THE DIASPORAN MINISTER HAGOPYAN. SHE IS FULL OF PROPAGANDA AND THE MINISTRY IS JUST A MONEY TRAP TO SUCK ALL THAT THEY CAN FROM THE DIASPORA. IF YOU NEED ANY ADVISE PLEASE FEEL FREE TO EMAIL ME SINCE I WOULD NOT WANT MY ENEMY TO GO THRU THIS: [email protected]
Վեհարի
Emil-ը միգուցե ուզում էր ասել այն ինչ փաստ է. Ցանկացած տեղեկացված սփյուրքահայ գիտի, որ իր ներդրած միջոցների մեծ մասը Հայաստանում հայտնվում են իշխանություն ունեցող ստահակների գրպանում:
արա
շատ զարմանալի կլիներ, եթե խնդիրներ չունենայիք, նորմալ աշխատանքային մթնոլորտ լիներ, ընդհանուր շահ ունենայինք էս երկրում: Բա 7000000000 ոնց պիտի աշխատեն մի 5 - 10 տարում:
W. Wallace
Էմիլ, խնդրում եմ մեզ զերծ պահել հայատյաց եւ հայաստանատյաց մեկնաբանություններից:
Emil
Any well informed Diasporan, knows better not to invest a dime in so called Armenia, (Russian Banana Republic).
Varaz Syuni (Amsterdam)
rafayel - Hayatar grelu hamar PITI ogtagortsem VIRTUAL (internetayin) STEXNASHAR, vory indz hamar SHAT aveli erkar e tevum. Usti grum em latinaTAR. Erbemn copy/paste em anum HAYEREN barer-hodvatsits.
rafayel
Varaz Syuni (Amsterdam),Դուք որ հայատառ գրելու խնդիր չունեք,ինչի եք լատինատառ գրում/իմիջայոց շատ խառը ու անհասկանալի/,թե ուզում եք ասել որ դրսում եք ապրում,ուրեմն տարբեր եք`ձեր կարծիքով դրական,իմ կածիքով`հակառակը:Խնդրում եմ չնեղանալ,իրոք կարդալը շատ անհարմար է,և գլխավորը մերը չի:
Varaz Syuni (Amsterdam)
ՀՀ քաղաքացի (48)- SHAT chisht es asum..... Isk KO kartsikov INCHPES սփյուռքահայերը karox en npastel, vor Հայաստանը իրավահավասար երկիր դառնա u da lini սփյուռքահայերի ամենամեծ ներդրումը Հայաստանում.
ՀՀ քաղաքացի
հետաքրքիր է, որ այս հրապարակման բուն նյութը թողած՝ հայաստանցիներն ու սփյուռքահայերն առիթն օգտագործեցին հերթական անգամ իրար մեղադրելու համար: Սիրելի հայաստանցիներ, շատ ավելի լավ կլինի, եթե սփյուռքահայերը տնտեսական շահույթ հետապնդող գործ կատարեն Հայաստանում, քան թե բարեգործություն: Լավ է եւ մեզ համար, եւ իրենց: Բայց ոչ, չի կարող լավ լինել, քանի դեռ պետական մարմինները՝ հարկային լինի թե իրավապահ, կամայականություններով են զբաղված՝ իրենց գործի փոխարեն: Ճիշտ է, որ սփյուռքահայ ներդրողները մի փոքր ավելի արտոնյալ դիրքում են Հայաստանում, քան հայաստանցի գործարարները, բայց այս փորձն էլ է ցույց տալիս, որ իրենք էլ ապահովագրված չեն կամայականություներից: Գաղտնիք չէ, որ Հայաստանում տնտեսվարելու համար պետք է մտնել կոռւպցիոն գործարքների մեջ: Եվ հայաստանցիներն ամենաշատն են տառապում այդ պատճառով: Անկախ այն բանից թե այս գործում ում կողմն է ճշմարտությունը, պետք է կենտրոնանալ Հայաստանը իրավահավասար երկիր դարձնելու գործի վրա: Դա կլինի սփյուռքահայերի ամենամեծ ներդրումը Հայաստանում:
Varaz Syuni (Amsterdam)
անուն-ազգանունների masin xosats - Da SXAL Angleren e, erb vor Hayeri ազգանունները ANGLERENOV (latinatar) grum en 'YAN'-ov. Sa SXAL e. PITI grel 'IAN'-ov..........Orinak - VOCH te SIMONYAN, ayl SIMONIAN.............MIAYN ete azganvan ARMATY verjanum e dzaynavorov-piti grel 'YAN'-ov. Orinak - TONOYAN, ayl VOCH te TONOIAN.
Էդիկ Բաղդասարյան
Հայոց լեզվի ձեռքը կրակ ընկած մարդ-ուն Շնորհակալություն ամոթանքի համար: Այս անուն-ազգանունները վերցրված են այդ մարդկանց ՀՀ անձնագրերից, նոտարով հաստատված պայմանագրերից, դատարանների որոշումներից:Եւ մենք չենք կարող վերցնել եւ կեղծել դրանք:Գնացեք նույն այդ մարդկանց եւ պետական մարմիններին ասեք, որ անուն-ազգանունները հայերեն գրեն: :
Հայոց լեզվի ձեռքը կրակ ընկած մարդ
Նյութը դեռ չեմ կարդացել, բայց կարեւոր նկատառում.Էդիկ Բաղդասարյան ամոթ է, որ ձեր լրագորղները արեւմտահայերենի եւ արեւելահայերենի հնչունական համակարգից գաղափար չունեն: Ոչ թե Նարեգ այլ` նՆրեկ, ոչ թե Գարապեդ, այլ` Կարապետ: Մի՞թե դժվար է հասկանալ, որ այստեղ խնդիրը հնչունական համակարգի մեջ է, եթե Նարեկն ասում է, որ իր անունը Նարեգ է, դա չի նշանակում, որ պետք է գրեք Նարեգ, քանի որ արեւմտահայերենում Նարեկը հնչում է Նարեգ, բայց գրվում է ինչպես որ մենք ենք գրում` Նարեկ: Հայոց լեզվի հերը մի անիծեք:
Anna
տեսնում եք, որ ամեն ինչ այնքան էլ սև կամ սպիտակ չէ, պարզապես կարելի է պրոֆեսիոնալ լինելու դեպքում գոնե ճիշտ ինֆորմացիա տեղադրել, ոչ թե ....................
cholo
Just goes to show that crooks and cheats exist in EVERY segment of the Armenian nation...
Kevork T.
Intchu e lerum Artsrunin???????
Samvel
Ես այս պրոբլեմին ծանոթ եմ, բայց իմ կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չի: Գիտեմ երկուսն էլ սփյուռքահայեր են: Բայց ինչ էլ որ նրանց մեջ եղած լինի, դա իրենց ու դատական մարմիններին է վերաբերվում: ախր, թող իրանք իրանց յուղի մեջ տապակվեն: Այս ամեն ինչի մեջ Հայաստանն ու Հայությունը ինչո՞վ են մեղավոր: Ժամանակը ցույց կտա, թե ով ով է, ով ինչով է մեղավոր, ու ամեն մեկը, ինձ թվում է, իր արածի համար պատասխան կտա:
Artur
Մեկնաբանությունը... Karajarkei stexcel voreve mi sharjum Naregin zorakcelu hamar
cholo
Չհասկցայ...նկարի մէջ Նարեկը որ մեկ՞ն է: Իսկ երկրորդը ո՞վ է՚
Varaz Syuni (Amsterdam)
Samvel (24) - Amenalav commentn es grel...............Yndhanrapes Spyurka-Hayeri (Western Armenians) METS may uni POKRarzhekutian complex (Inferiority complex) Hayastantsi Hayeri handep, NAYEV vorovhetev irenk AYDPISI AHAVOR dzevov KORTSREL en irents VOXCH PATMAKAN Hayreniky..... Sa yerevum e nayev nranum vor AMEN ARITOV PNOVUM en Hayastantsinerin (texin/antexin) u GOVUM irents aprats ERKRIN (orinak USA)..............Sa drsevorvum e HATKAPES finansakan/biznesi volortum, kani vor Spyurka-Hayeri MI ZGALI masy aysor AVELI HARUST e, kan Hayastantsineri mi zgali masy......IHARKE, kayin/kan mardik, voronk IROK u ANKEXTS ognel/ognum en Hayastanin. BAYTS Spyurka-Hayery ETE IROK hetakrkrvats linein Hayastanum ISKAKAN democratia-i u ORINAKAN erkri karutsman hamar, APA Hayastani NERKIN KAXAKAKAN kerevor paherin GONE kbartsratsnerin IRENTS dzayny ( marti 1-in yev ayln)...........................Ays hodvatsi hertakan depky MIAYN SYMPTOM e. Hivandutiuny mimyants CHVSTAHELN u IRAR HET APAGA CHTESNELN e.........Usti SKZBITS piti lini KAXAKAKAN MOTETSUM yev kaxakakan 2-KOXMANI poxnergortsutiun.
Հայկ
Հարգելի հայրենակիցներ Սամվելը շատ ճիշտ է նկատել, որ վիճող երկու կողմերն էլ սփյուռքահայեր են: Հիմա այստեղ Հայաստանը, որտեղ է մեղավոր: Ամուսնալուծությունից հետո էլ նախկին ամուսինները մեկը մյուսին վարկաբեկելու կամ ոչնչացնելու համար պատմում են իրենց իմացած գաղտնիքները և մյուսի թաքնված թերությունները: Հիմա Նարեգն ու Սևակը իրար հետ աշխատել են և մյուս բիզնեսմեն սփյուռքահայերի նման (խոսքը ոչ բոլորին է վերաբերում), մտածելով, որ իրենք մյուս հայրենակիցների համեմատությամբ ունեն գերազանցություն (խելքի, դաստիարակության, կարգավիճակի, հայրենասիրության) որոշել են հարկեր չվճարել պետությանը: Իհարկե կոնֆլիկտից հետո, նրանց ներքին շահույթը բացահայտվել է, իսկ պետությունն էլ պարտավոր է իր հարկերի ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Խելոք բան են մտածել Հարթունյանների ընտանիքը, նրանք փորձում են քցված սփյուռքահայերի կարգավիճակ ստանալ և իրենց զոհ ներկայացնել: Ես գիտեմ, որ մեր պետությունը շատ հեռու է իրավական պետություն կոչվելուց: Ես գիտեմ, որ հայերի մեջ (ես չեմ տարանջատում հայեր-սփյուռքահայեր) կան լավ մարդիկ և վատ մարդիկ: Բայց մի բան ակնհայտ է, առանց կրակի ծուխ չի լինում: Եվ ես միանում եմ W.Wallace-ի շատ խելացի և գրագետ փաստարկներին: Ամեն ինչը պետք է վերլուծել բազմակողմանի: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում մեր hetq.am-ին` իր հետաքրքիր հոդվածների համար:
Mike
Haiastane amenits araj karik uni makrvelu kacharakerutiunits u gogherits. Ete spiurkahaiere karogh en ognel aid hartsum apa da klini amenamets ognutiune. Te che bolor dramakan ognutiunnere mets masamb chaghatsnum en tsari vorderin ail voch te tsarin. Mi kartsek vor Haiastani joghovurde chi uzum azatvel drantsits, miajn chgiti te inchpes. Dra hamar petk e miasin paikarel ail voch te bajanel azge spuirkahai ev teghatsineri. Da miain dzernatu e aid nuin gogherin.
Aramazt
Moral if the story is, if you have money, buy some classes in judging moral character. Otherwise, you bear responsibility for the losses you incur by hiring people who may misappropriate funds. And if you do choose to turn profits in Atmenia make sure to use the modernized method of bribery by charging payments to your credit. I believe the judicial system in Yerevan just started to accept credit cards.
arziv
We have to be understanding. There is no use on heaping opprobrium on our brothers in the fatherland. We have to do our best and adapt to circumstances, and obvious be careful.If we are going to invest in the fatherland we just have to be more careful, that is all. Crroks and coronets abound everywhere.
Arshak
amenavate en e vor estegh amen inch entanrachvum e ev linum e, svat spyurqahqy, hayastanchi kam bgharabagchi, es mez kkorchani, heriq e, parzapes greq esinch haye eninch hayin qchela kam talanela, inch kap uni vortgich a
W. Wallace
անչափ մետաֆորիկ էր
Samvel
Ինձ ապշեցնում է մեր լրատվամիջոցների եւ ազգակիցների հակումը, միանգամից երկրին, ազգին ու պետությանը խայտառակելու; Ախր, երկու սփյուռքահայերի մեջ տնտեսական վեճ է գնում, այսքան ատելություն ու մաղձ կողքից Հայաստանի գլխին ինչի էք թափում... Ամեն առիթ օգտագործվում է այս երկիրը մեր իսկ ձեռքով խայտառակելու: Զզվելի է: Մենք չունենք մեր երազած իշխանությունները, բայց այսքան ատելություն շատ է: Մտածել է տալիս, թե ով ա, ում ջրաղացին ջուր լցնում:
sofa
bravo hajer amen inc areq vor vor bolore iskapes eres teqen cezanic
cholo
Գարաբեդ ???
W. Wallace
Հարգելի Էդիկ, ամեն մեկի համար չէ, որ օգնությունը 100 կանաչի մեջ է:
cholo
SoI guess that only Armenians from the RA, and those with the right connections, are permitted to make a profit? What a joke! Armenia's economy is languishing and government official have been given the green light to oillage and plunder honest-working Armenians, whether local of from overseas. Our future couldn't look anymore hopeless.
edik
hamel ekeq saxs gone mi 100 $ hanenq mer grpanic tanq urishi u heto nstenq u datenq urishnerin. senc vor jox grum eq, dzeznic mek@ gon mi kopek tvela henc2nenc urishi mi xosaceq veh baneric ete dranic glux cheq hanum
W. Wallace
Հարգելի Հայկ, Հնարավոր է, Դուք իրավացի եք, ազնվագույն բարերարների մասին է խոսքը, բայց կներեք, ինձ համար, Ձեր խոսքերը վերջիններիս մասին նման պատկերացում ձեւակերպելու համար, բավարար չեն: Իմ մեկնաբանությունների նպատակը հենց նաեւ քննադատական մտածողության, այլ ոչ մատուցվող լուր-մարսողի կարեւորության արծարծումն էր
hayk
hargeli Wallace, duq erbeve handipel eq Harutyunyan @ntaniqic voreve mekin, shpvel eq nrancic voreve meki het, exel eq nranc koxmic karucvats gyuxum, kam naregatsineric voreve mekum? karcum em vor voch, es andzamb janachum em irenc u tesel em irenc katarats ashxatanqner@, isk inch veraberum e nranc @nkerutyunnerin edtex duq jisht eq der petq e parzel, ed @nkerutyunner@ shah unecel en te voch... havatacnum em, vor chen unecel u minchev hima el inch arvum e arvum e ayd @ntaniqi gumarnerov, isk shah chen unecel, qani vor handipel en enpisi mardkanc, inchpisiq en Sevak@ u nra maklavikner@, voronq irakanum gumarner stacan u paxan` toxnelov @nkerutyun@ tsanr katsutayn mej,,, arandzin depqerum, duq karoxa jisht eq, bayc ays paragayum, ete chgiteq, xndrum em zur mi greq...
Zaven Lylozian
Պատմութիւնը ցաւալի է, սակայն անյստակ շատ բան կայ, զոր դեռ պէտք է պարզել։ Սակայն հոս կ'ուզեմ աւելի պարզ ու որոշ հարցի մը անդրադառնալ, որ միայն «Հետք»ով չի սահմանափակուիր. ատիկա ալ արեւմտահայու պոլսական հնչիւնով արտասանած հայկական անձնանուններու «խեղագրութիւնն» է։ Ուղղակի արգահատանք կը զգայ մարդ, երբ Ազատ, Անկախ Հայաստանի մէջ գործող ազատ մամուլը նման տխեղծ վերաբերմունք ցոյց կու տայ իր ազգակիցին հանդէպ, որ հայերէն սորված է իր հայրենի հողէն դուրս եւ կը խօսի սփիւռքի մէջ տարածուած Պոլսոյ հնչիւնով։ Սա շատ աւելի վատ ազդեցութիւն կը գործէ սփիւռքահայուն վրայ, ծաղրական է, վանողական ու օտարացնող, որքան պետական պաշտօնեայի մը անբարեացակամութիւնը կամ տգէտ քաղաքացիի մը շահամոլութիւնը։ Մանաւանդ երբ այն կը կատարուի մամուլին միջոցաւ։ Մեզ պէտք չէ յաւելեալ օտարացում իրարմէ. կը բաւեն արդէն օտարներու ջանքերը։ Թէ՞՝ չենք հաւատար մեր հաւաքական ճակատագրի միութեան, չենք հաւատար միաբանութեան, չենք հաւատար ՄԻԱՑԵԱԼին։ Կը կարծեմ որ ԱԶԳԸ ՊԷՏՔ Է ՈՒՆԵՆԱՅ ՆՈՒԱԶԱԳՈՅՆ ԵՆԹԱՀՈՂ, որուն վրայ կանգնին ԲՈԼՈՐԸ, իսկ այդ ենթահողի ԱՄԵՆԱՀԱՍՏԱՏՈՒՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԳՐԱՒՈՐ ՀԱՅԵՐԷՆՆ Է, որ մեզ բոլորս ԿԸ ՄԻԱՒՈՐԷ։ Երբ գիտենք որ Կարապետ անունը միայն այս ուղղագրութեամբ կը գրուի, ուղղակի տգեղ է Գարաբեդ գրելը, Նարեկը՝ Նարեգ, եւայլն։ Այս բանն ընելու համար հանրապետութեան նախագահ կամ նախարարներ պէտք չէ հրահանգեն. ասիկա մէկ ըլլալու նախանձախնդրութենէն պիտի գայ։ Աւելին՝ մամուլի սեպուհ պարտականութիւնն է ոչ միայն հասարակաց ենթահողը անխաթար պահել, այլեւ անընդհատ ջանալ զայն բարձրացնել։ Այս առումով պէտք է ջանալ հայ գրաւոր խօսքի ուղղագրական միասնութեան հասնիլ։ Օտարը մեզ բաժնած է, կոտորակած, տարտղնած։ Մեր գործը այդ աւերը սրբագրելն է եւ ոչ թէ զայն յաւերժացնելը կամ խորացնելը։ Չէ՞ք կարծեր, սիրելի հայեր, որ Հայ գիրքի տպագրութեան 500-ամեակին ընդառաջ այսպիսի «ուխտ» մը մեզ աւելի կ'ամրացնէ ներքնապէս, բան մը որ ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբի, ոչ ՄԱԿ-ի եւ ոչ ալ Կրեմլի «իրաւարարութեան», «միջնորդութեան» կամ «բարեխօսութեան» կարիքն ունի։ Ի վերջոյ ազգային մտաւորականութիւնն ինչի՞ համար է։
W. Wallace
Հարգելի Արփինե, Շատ ճիշտ են անում, նույնաբար կարող է մտածել աշխարհի ցանկացած երկրում հայ իր այլ հայրենակցի մասին:
W. Wallace
Հարգելի Արմինե, իհարկե վատ չէ, բայց հոդվածը կարդալուց կարող է թյուր պատկերացում ստեղծվել, որ անձը եկել է բարեգործություն անելու եւ նրան տեղում թալանել են, այնինչ կարելի է հասկանալ, որ ամեն ինչ սեւ ու սպիտակ չէ, եղել են ինչ-որ առեւտրային գործառնություններ, իսկ որտեղ բիզնես, այնտեղ ինտրիգներ, հնարավոր է նաեւ խաբեություն ու խառդախություն: Նման իրավիճակում կարող էր հայտնվել նաեւ տեղացի եւ նման իրավիճակում տարբերակում մտցնելը շատ սխալ եմ համարում, քանի որ դրա պառակտական միտումն ակնհայտ է:
W. Wallace
Հարգելի HaykUS, Անգլերեն էի գրել, ենթադրելով, թե իրոք սփյուռքահայ եք եւ խնդիրներ կարող եք ունենալ լեզվի հետ: Քանի որ դա փաստորեն այդպես չէ, դարձյալ վերադառնում եմ իմ կողմից մեծես սիրված լեզվի, բայց Ձեզ համար ցավալիորեն օտար դարձած լեզվի կիրառմանը: Մի քանի նկատառում. 1. Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես Հայաստանում ծնված եւ ապրած հայն իրեն միգուցե արդարացիորեն, սփյուռքահայ է համարում... Ոչինչ չունեմ սփյուռքահայության դեմ, նույնիսկ գտնում եմ, որ ոմանք շատ ավելի հայրենասեր ու արժանի մարդիկ կարող են լինել, քան Հայաստանում բնակվողները, բայց սկզբունքորեն դեմ եմ, երբ այդ եզրույթին դասակարգային բնույթ է տրվում՝ մատնանշելու հայ ազգի միայն լավ որակները, մինչդեռ մյուսները ասոցիացվում են անգրագետ մուրացկանների հետ: Չեմ ուզում անդրադառնալ հայաստանցիների եւ սփյուռքահայերի մտածելակերպի հնարավոր տարբերություններին, քանի որ դա շատ վտանգավոր միտում է, խիստ կարեւոր է, որ յուրաքանչյուր ոք իրեն համարի ՀԱՅ, անկախ բնակության վայրից: 2. Ներմուծման հետ կապված, ինչպես նաեւ որեւէ այլ առեւտրային բնույթի գործառնությունների իրականացման մեջ ոչ մի խնդիր չկա, բայց մի բան պարզ է. նշված ծառայությունները կարող են իրականացվել նաեւ հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կողմից, եւ այդ պարագայում առաջնային է դառնում կանոնադրական նպատակների իրականացումը, ես մյուս գործառույթների ծառայեցումը դրան, մինչդեռ առանձին սուբյեկտների գրանցումը, այն էլ տնտեսական ընկերությունների, վկայում է այն մասին, որ հիմնադիրը բացառապես բարերար չէ, ինչպես ներկայացվում է, եւ մանրազննին հետաքննություն է պահանջվում՝ պարզելու համար, թե որ նպատակն է վերջինիս համար գերակայող: 3. Մեկ կարեւոր ճշգրտում, ես չեմ առաջարկում ՄԻԱՅՆ սփյուռքահայերին Չզբաղվել տնտեսական գործունեությամբ, ես դա Չեմ առաջարկում ՈՉ ՈՔի, քանի որ եթե հետեւում եք հրապարակումներին, կտեսնեք, որ նման անմխիթար վիճակում են գտնվում բոլոր ձեռներեցները, առավել եւս նրանք, ովքեր փորձում են պայքարել համակարգի դեմ: Ընդսմին, օտարերկրյա քաղաքացիները թերեւս ավելի պաշտպանված վիճակում են, քան հայաստանի քաղաքացիները, քանի որ ունեն որոշակի դիվանագիտական պաշտպանություն: 4. Երկրի համակարգային բնույթի խնդիրները չպե՛՛՛տք է նույնականացնել ազգի հետ 5. Հային օգնելու հայի պարտականությունը պետք է գրված լինի նրա ԴՆԹում: Այո՛, եթե կարող ենք, ապա բոլորս պարտավոր ենք օգնել այլ հայերին, այլապես ազգի միասնականությունը եւ առհասարակ գոյությունը վտանգված է: Եթե գտնում եք, որ պարտավոր չեք, ապա խնդրում եմ Ձեզ, հրաժարվեք քաղաքացիությունից, Ձեր մեջ հայկական ամեն ինչից, մոռացեք, որ նման երկիր կա Ձեզ համար, եւ քննարկեք Ձեր երկրի խնդիրները, համոզված եմ, արժանի ամերիկացի կլինեք…
nune
Es Artsrunun lav gitem, u karcum em, vor ed ereq biznesnern el vor et @ntaniq@ uni Hayastanum, ete Artsrunu dzerqi takov e ancel, uremn hima kam snank e, kam partqeri mej e, kam chgitem el inch karox e linel, amen depqum hastat shah chi unena, isk ete dra dzerqi takov chi antsel, husanq amen inch kargin e
arpine
u nayev mi ban el inchu en texi hayer@ mtastum, vor drsi hayern iren inchvor banov partakan en?
Armine
mi ban indz mut mnats, en vor Harutyunyanner@ ereq business unen Haysatanum, da vat e?che vor HH varchapet@, spyurqi naxarar@ ev bolorn en kanchum drsi hayrerin nerdrumner anelu.... es @ntaniqn el baci nerdrumneric, ir koxmic el 3 000 000 USD-i baregortsutyun e arel... ha ho iskakanic talan chi... te petq e gan, pox@ uxxaki tan u gnan, ete chtan el kvercneq!!! hetaqrqir motecum e...
ուրիշ Հայկ
dear W. Wallace, is that bad to have for profit companies in Armenia? If you ask me, country needs commercial companies more, than charity.
haykUS
Government. Unfortunately we are quite different and we alienate ourselves, but in the same time for some reason people like you think we obligated to help. We are not, no one is obligated to help you and Armenia.
W. Wallace
Dear HaykUS, I strongly doubt that all of you, DIASPORA ARMENIANS are crystally clear and honest, and most importantly are desperate for helping your compatriots, especially for the lower-class Eastern Armenians, whom you consider parasites capable of nothing else than committing crimes and begging you for help. Probably lots of us just need to learn something from the Jewish. As to the particular case, no one has cared enough to ask, for instance, what the purpose of establishing commercial companies by the Hartounians has been. It would suffice just to google the GH Storage Enterprise to find the website of saramco.am and to find out further that, apart from the foundation, this family has at least THREE commercial entities in Armenia, namely Eterna (IMPORT!!!), GH Storage Ent. (STORAGE service), Saramco. Even for a primitive local like me it is clear that the main purpose of a commercial company is making PROFITS, especially when import, storage and construction is involved!!!
Armen
Ես Նարեկին եւ իր ընտանիքի անդամներուն ԱՆՁԱՄԲ կը ճանչնամ, գիտեմ անոր անվերջ հայրենասիրութիւնը, նուիրումը եւ քաղցր անձնաւորութիւնը։ Հազար ափսոս, ամօթ եւ շատ ամօթ բոլոր անոնց որոնք Նարեկին պէս անձին կը շահագործեն եւ դրամի սիրոյն դանակ կը զարնեն անոր կռնակին։ Կը գողնան եւ կը թալանեն, բոլոր Սփիւռքահայ նուիրեալ երիտասարդներուն որոնք ՇԱՏ ՀԵՇՏՈՒԹԵԱՄԲ կրնային այդ գումարները Հայրենաշինութեան փոխարէն, ծախսել իրենց անձերուն վրայ եւ փարթամ կեանք ապրիլ։ Նարեկ ջան, կը ցաւիմ քեզի պատահածին, Սակայն նորէն յոյսդ մի կտրեր։ Գիտենք որքա՜ն կը սիրես Հայրենիքդ եւ ազգդ որոնց մէջ կան մարդիկ որոնք նոյնինքն Հայրենիքին վրայ թքած ունին։ Մահացած հոգելոյս մօրդ ՍԻՐՈՅՆ, վար մի դներ դրօշդ…
nune
Արծրունի տեսնում ես ամեն ինչ իր վերջն է ունենում...
haykUS
Another reason for all us, Diaspora Armenians to understand clearly that it is prohibited for us to do business in Armenia and invest in Armenia. We get dabble crossed by crooks, local people that we trust an in the end we end up being obligated to support thousand of lazy parasites that think only how to steal, double cross and con us. This is also done on higher government level including president and all oligarchs and ministers. Shame on our country I truly support Kerkorian for withdrawing his support of this corrupt Armenian government.
W. Wallace
Անկախ նրանից, ով է ճիշտ, ով սխալ, շատ պարզ լուծում կա - Հարգելի Հարթունյաններ, խնդրում ենք Ձեզ, մի իրականացրեք բարեգործական ծրագրեր Հայաստանում, առավել եւս իրավաբանական անձ մի գրանցեք, եւ չեք ունենա ոչ մի խնդիր ոչ պետեկամուտների կոմիտեի, ոչ դատարանների հետ... Առավել եւս, որ Ձեզ բախտ է վիճակվել լինել այնպիսի տերության քաղաքացի, ինչպիսին ԱՄՆ է... Հարգելի Էդիկ, հոդվածի մեջ նշված է նաեւ մեկ այլ անձի անուն, ում դերը բացահայտված չէ. Վ. Մանգասարյան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter