HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատվում են հայ-վրացական սահմանի անտառները

«Հայանտառ»  ՊՈԱԿ-ի Ջիլիզայի անտառտնտեսության  տնօրինության հսկողության տակ գտնվող հայ-վրացական  հյուսիսային սահմանի երկայնքով սփռված 15 հազար հեկտար հատուկ` սահմանային և ռազմական նշանակության անտառները  ՀՀ անտառային օրենսգրքի համաձայն՝  պետք է ենթարկվեն սահմանափակ հատումների: Ջիլիզայի անտառները, սակայն, համատարած հատվում են և դարձել են բնափայտի  արտադրության աղբյուրներ: Դրա արդյունքում՝ սահմանային  պաշտպանական նշանակություն ունեցող  անտառները նոսրանում են: Հոկտեմբերի  16-ին Ալավերդի-Ջիլիզա ճանապարհի 20-25 կմ-ի վրա գտնվող  և ճանապարհին   հարող անտառների մի քանի հատատեղերում մարդիկ անտառահատումներ էին իրականցնում: Ակնհայտ էր, որ այն չի  համապատասխանում անտառների համատարած  սանիտարական հատումների սահմանված  պահանջներին:  

Սանիտարական հատումները կատարվում են անտառների սանիտարական վիճակի բարելաման, վնասատուների և հիվանդությունների  բացասական  ազդեցության հետևանքով  կենսունակությունը կորցրած կամ  ցցաչոր և չորացած ծառերի  ոչնչացման նպատակով: Հատումից հետո  անտառային հրդեհներից խուսափելու համար  ծառերի տերևներն ու ճյուղերը  պետք  է հեռացվեն հատատեղերից, որից հետո իրակացվում են անտառավերականգնման աշխատանքներ:

Ջիլիզայի անտառներում  համատարած հատումների են ենթարկվում առողջ ծառերը: Հատատեղերում մենք ընդամենը մի քանի  կոճղերի վրա հանդիպեցինք  կարմիր կնիքի: Հատված ծառերի տերևների  ու ճյուղերի չորացած հսկա կույտերը անտառում  պոտեցիալ վտանգ էին ստեղծում  հրդեհների համար: Իսկ անտառավերականգնման աշխատանքների մասին խոսք լինել չի կարող: Սահմանի անտառներում ստեղծված վիճակից մի եզրահանգում կարելի անել`  Ջիլիզայի անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանը և նրա ենթակայությամբ աշխատող 4 անտառապետերը  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից իրենց գործում նշանակվել են ոչ թե անտառապահպանման և անտառավերականգնման աշխատանքները կազմակերպելու , այլ սահմանային  նշանակության անտառները ոչնչացնելու համար:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter