HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թող ապացուցեն, թե ով է էրեխուս դժբախտացրել, ինչի՞ են սպասում»

Պարզվում է, որ ոչ միայն սարը չի ամենքինը հավասար, ու  կատարած նույն հանցանքի համար բոլորը հավասար պատասխանատվություն չեն կրում, այլև տուժող կողմերն իրենց ցավը կրելու, նրանց կարեկցելու կամ գոնե  մեղավորին հայտնաբերելու առումով ձայնը բարձրացնելու հավասար իրավունք չունեն:

Արդեն ամիսներ շարունակ բազմաթիվ լրատվամիջոցներում հերթապահող թեմաներից մեկը մանկապղծության համար մեղադրվող «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանն է, նրա դատավարության  գործընթացը: Այն, որ  հանցագործության համար նախկին պաշտոնյա է մեղադրվում, քիչ թե շատ հայտնի գործարար և գործով անցնող տուժողներն էլ քիչ չեն, հասկանալի է, մյուս կողմից՝ տարօրինակ է, որ հանրության  համար զարմանալի չէ, որ Գորիսում հունիսի սկզբին սեփական դստերը բռնաբարության մեջ մեղադրվող հայրը շարունակում է ազատության մեջ գտնվել` այն պատճառաբանությամբ, որ սպասում են 14-ամյա աղջկա հղիության արհեստական ընդհատման ժամանակ վերցրած անալիզների արդյունքներին: Իսկ մինչ այդ աղջիկը շարունակում է գտնվել  ՀՕՖ-ի վերականգնողական կենտրոնում և նրա մորը զայրացնում է, որ անընդհատ լուրեր են տարածվում, թե ինքն ու աղջիկը մտավոր հետամնացություն ունեն, և ամուսնուն տնից հեռացնելու համար ինքը պարզապես պատրվակ է գտել:

Մշտապես սեփական աշխատանքով ընտանիքը կերակրող կնոջ համար ծանր է կարեկցանքի փոխարեն այդօրինակ մեղադրանքներ լսելը, մանավանդ որ դրա կողքին անընդհատ շահարկվում է աղջկա իբր թե տարօրինակ վարքագիծը:

«Դեպքից հետո վախենում էի, որ նաև աշխատանքս կկորցնեմ, մտածում էի, որ կզրկվեմ տնից, որտեղ վարձով եմ ապրում, սակայն բարի մարդիկ աշխարհում շատ կան, անհանգստությունս անտեղի էր: Դրա կողքին չեմ կարող զայրույթս զսպել, երբ շարունակում են անվանարկել դստերս անունը՝ ասելով, թե հիվանդ է: Եվ, եթե անչափահաս աղջկաս բռնաբարության մեջ կասկածվող  ամուսինս իսկապես մեղավոր չէ, ապա ինչու՞ քննչական   մարմինները ոչինչ չեն անում մեղավորին գտնելու համար: Եվ, եթե անգամ աղջիկս հաշմանդամություն ունենար, նշանակում է հանցագործություն կատարած անձին պիտի արդարացնեի՞»,- արցունքն աչքերին ասում է Վարդուշն, ում անունն այլևս գաղտնիք չէ ոչ Գորիսում, ոչ էլ այլուր:

Վերջերս  աղջիկը կարճատև արձակուրդ էր եկել Երևանից, որտեղ գտնվում է վերականգնողական կենտրոնում: Դժվար է նայել 14-ամյա աղջնակի դեմքին ու անգամ ամենասովորական թեմաների շուրջ զրուցել նրա հետ: Նա ինքն է սկսում խոսել՝ ասելով, թե «մինչև էս դեպքը» ուզում էր վարսահարդար դառնալ, որովհետև լսել էր, թե նրանք լավ են վարձատրվում: «Բայց հիմա չգիտեմ ինչ է լինելու…»- ասում է ու նայում ուղիղ աչքերիս մեջ. չգիտես՝ մխիթարանքի խոսքի՞ է սպասում, թե՞ վախենում է մեղադրանքից: Հետո վերցնում է մեծ խավոտ սրբիչն ու չորացնում հենց բակում տաշտի մեջ լողացող փոքր քրոջը: «Կմրսես»,- լսում եմ նրա հոգատար ձայնը ու չեմ կարող մխիթարել երկու քույրերի մտերմիկ զրույցը դիտող, աղեկտուր լաց լինող մորը: Ընդամենը մեկ ամիս առաջ տասնչորսամյա երեխան պիտի մայրանար…

Հետո նա սկսում է պատմել իր հոգեբան Թագուհու, փաստաբան Նոնայի մասին, ասում է, որ նրանք խոստացել են օգնել իրեն: Իզուր է մայրը փորձում նրան ուղարկել սուրճ եփելու, որպեսզի առանձին պատմի, թե ինչպես է ամուսինը ամբողջ ցերեկը պտտվում տան շուրջը, սպառնում, և ստիպված անգամ ցերեկը դարպասը մշտապես կողպած են պահում: Աղջիկը ոչ մի րոպե չի հեռանում մոր մոտից. «Կենտրոնում շատ ուշադիր են, բայց անընդհատ վախի մեջ է, երկու օրից կգնա, ես չեմ կարող շարունակել այսպես ապրել, մինչև ե՞րբ ենք վախի ու անհանգստության մեջ լինելու, էս միլիցեքից էլ չեմ բան հասկանում: Ուզում եմ գնամ մարզպետի մոտ, ասեմ թող ապացուցեն, թե ով է էրեխուս դժբախտացրել, ինչի՞ են սպասում, ես որ տեր-տիրական չունեմ,  սենց էլ պրծա՞վ, հի՞նչ անեմ…»:

Մեկնաբանություններ (7)

ARMO
ARAAAAAAAAAAAAAAAA DRANC PTI VAREN.PAJAR TAN..............PTI ANEN EN INCHVOR ET XEXJ AXJNAKINA AREL U DJBAXTACRELA IRAN
John
Մեկնաբանությունը...etpisi tnoxin petq e veracnel ashxarhi eresic aprelu iravunq chuni
Anna
ahavora inch vatn en darcel mardik inch mexqa ayd poqrik axjnqky isk hory ete orenqy chpatji Astvac hastat kpatji:'(:'(:'(
Arthur
Anasun aylaservaci mek chem haskanum qo mnanner@ vonc en aprum ays yerkri vra yev inch iravunq uneir du hayr kam tekuz mard kochvelu hamar...yes qez miayn mi ban karox em asel.ANNNASSUUUUUUUUN...gone cheir mtacum vor da qo axjikn e voch ter urishi...qo aryunne ir mej hosum...aylaservac.chem haskanum inchpes karox es du minchev hima azatutyan mej linel
Arpi
Nman takanq@ cnox kochvelu iravunq chuni, ev arhasarak aprelu iravunq chuni. Xorapes cavum em derahas axjnaki hamar.
OLIK
VOXBAM QEZ AY CNOX VONC CHES AMACHEL,VONCES KAROXACEL SEPAKAN EREXUD HET ED DZEV VARVEL,CHEM CHANACHUM QEZ BAREBAXTABAR,BAYC ARDEN ATUMEM,CHEM UZUM IRAVUNQ VERAPAHEL U AYSPISI BAN ASEL,ABYC PITI ASEM DU IRAVUNQ CHUNES APRELU AY ....
gayane
եթե անգամ աղջիկս հաշմանդամություն ունենար, նշանակում է հանցագործություն կատարած անձին պիտի արդարացնեի՞» Mite hay azg@ aynqan e characel u pxcvel , vor patrast e mankapixc hor@ nerel miayn ayn bani hamar , tekuz ete erexan hashmandamutyun uni; Hakarak@ patizh@ petq e aveli xist lini

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter