HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Տնօրենը ընկերության փողերով բնակարան է գնել, իսկ Սեւակ Արծրունին` թիկնապահներ վարձել

«Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերությանը հասցված վնասների մասին հիմնադիրը` Գարաբեդ Հարութունյանը, տեղեկացել է 2010 թ. սեպտեմբերին, երբ ընկերության տնօրեն դարձավ նրա որդին` Նարեգ Հարթունյանը: Հենց նա բացահայտեց, որ ընկերության միջոցները պակասում են: Սկսած այդ պահից՝ Նարեգ Հարթունյանը ստանձնեց տնօրենի գործառույթները եւ ողջ հետագա գործընթացը վերցրեց իր հսկողության ներքո:

Արտյոմ Մարտիրոսյանը 2008 թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2010 թ. սեպտեմբերի 11-ը հանդիսացել է «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերության տնօրենը, իսկ Սեւակ Արծրունին (Արզարունի) հանդես էր գալիս որպես նույն ընկերության գլխավոր տնօրեն: Հարկային մարմիններին տրված հաշվետվությունների տակ ստորագրել է Արտյոմ Մարտիրոսյանը, քանի որ նրա վրա էին դրված գործադիր մարմնի ղեկավարի` տնօրենի պարտականությունները:

Նարեգը պարզել է, որ բազմաթիվ գործարքներ ընկերության անունից կնքել է Սեւակ Արծրունին: Դրամարկղի ելքի մեծ քանակությամբ օրդերների վրա ընկերության ղեկավարի փոխարեն դրված է Սեւակ Արծրունու ստորագրությունը, որոնցից երեւում է, որ նա  հսկել եւ հաստատել է ընկերություն մուտք եղած եւ ելք եղած գումարների շարժը:

Սեւակ Արծրունին 01.12.2009 թ. ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնի հետ «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերության անունից իր անձի անվտանգությունը ապահովելու նպատակով պայմանագիր է կնքել: Այդ պայմանագրում հանդես է եկել որպես հիմնադիր տնօրեն, ստորագրել եւ հաստատել է պայմանագիրը ընկերության կնիքով: Թե Սեւակ Արծրունու ինչի՞ն են պետք 5 թիկնապահները, դժվար է ասել: Այդ ծառայությունը ընկերության համար ամսական 1 մլն դրամ էր արժենում: Սփյուռքահայ հասարակական գործիչ ու գործարար Ս. Արծրունին հնարավոր է՝ չի ուզում հետ մնալ հայաստանցի օլիգարխներից:

Մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար զանգահարեցինք նրա ղեկավարած «Երկիր» միության գրասենյակ: Մեր հեռախոսազրույցի ընթացքում Սեւակ Արծրունին ասաց, որ այս գործով որեւէ բան չի կարող ասել մինչեւ չխորհրդակցի իր փաստաբանի հետ:

«Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ընկերության՝ դատարանին ներկայացրած հայցում նշված է. «Փաստորեն, Սեւակը թեեւ որեւէ կերպ չի առնչվել հայցվորի գործունեության հետ, սակայն ապօրինի գործողություններով ընկերության անվան տակ լուծել է անձնական խնդիրներ, ինչի արդյունքում ստանձնել է մի շարք պարտավորություներ եւ վնասներ հասցրել ընկերությանը: Եվ քանի որ Սեւակի մոտ չէր կարող գտնվել ընկերության կնիքը, Սեւակը չէր կարող ընկերության անվամբ գործարքներ իրականացնել, ապա գտնում ենք, որ այդ գործարքներում իր համագործակցությունն է ցուցաբերել նաեւ Արտյոմը, որին էլ պատկանել է ընկերության անունից հանդես գալու եւ գործողություններ իրականացնելու իրավունքը:

Քանի որ Սեւակը բազմիցս հայցվորի դրամարկղից գույք ձեռք բերելու եւ բազմաթիվ այլ գործողություններ իրականացնելու համար գումարներ է վերցրել, ապա պարտավոր է հայցվորին հանձնել ընկերությունից դուրս բերված գումարների իրացման հիմքում ընկած  փաստաթղթերը եւ ստանձնել պարտավորություն, որում կարտացոլվեն  ընկերության հանդեպ ունեցած պատասխանատվության եւ վնասների հատուցման մասին պայմանները: Մասնավորապես` Սեւակը պետք է պատասխանատվություն կրի ընկերության համար «Միցուբիշի Ջիպ» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու, վերջինիս վրա կատարված, ինչպես նաեւ վարկերի մարման եւ այլ նպատակներով կատարված ծախսերի մասով:

Պատասխանող Արտյոմը իր ղեկավարության ընթացքում թույլ է տվել ընկերության շահերին հակառակ բազմաթիվ գործողություններ. պատշաճ չի կատարել տնօրենի՝ իր ստանձնած պարտավորությունները, ինչի արդյունքում նույնպես ընկերության անվան տակ գույք է ձեռք բերել, գումարներ է դուրս գրել, չի վերահսկել ընկերության գումարների շարժը եւ վնասներ է հասցրել ընկերությանը: Մասնավորապես, Արտյոմը ընկերությանը պատկանող կնիքը չի պահել իր տիրապետության տակ, ինչի հետեւանքով իր փոխարեն ընկերության անունից գործարքներ է կնքել Սեւակը, իր թողտվությամբ Սեւակը բազմիցս գումարներ է դուրս գրել դրամարկղից եւ ղեկավարի անվան դիմաց դրել իր ստորագրությունը: Իր գործողություններով Արտյոմը ընկերությունում այնպիսի վարք է դրսեւորել, որ ինչպես ընկերության շարքային աշխատակիցների, այնպես էլ գործընկերների մոտ Սեւակը ներկայացել է որպես ընկերության գործադիր մարմնի ղեկավար: Արտյոմը անձամբ ընկերությունից գումարներ է վերցրել` որպես ինչ-որ շահութահարկի կանխավճարներ...»: 

«Միցուբիշի Ջիպ» մակնիշի մեքենան ձեռք է բերվել 15  հազար դոլարով: Երբ Սեւակ Արծրունին ընկերությունից հեռացել է, իր հետ տարել է նաեւ այդ մեքենան: Արտյոմ Մարտիրոսյանը «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս»-ից հեռանալուց հետո աշխատում է Սեւակ Արծրունու մոտ` «Եռանավ» ՍՊԸ-ում: «Եռանավը» բազմաբնակարան շենք է կառուցում Երեւանի Դավիթաշեն թաղամասում, ընկերության հիմնադիրը Սեւակ Արծրունին է: Նարեգ Հարթունյանը պարզել է նաեւ, որ ընկերության անունից Արտյոմ Մարտիրոսյանը բանկից վերցրել է 46 մլն դրամ վարկ, բայց այդ մասին ընկերության հիմնադիրը  տեղյակ չի եղել:  

Այսօր նախկին ընկերները հայտնվել են դատարանում, Պետեկամուտների կոմիտեում քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են ընկերության նախկին եւ ներկա աշխատակիցները:

շարունակելի

Մեկնաբանություններ (40)

Ann
Մեկնաբանությունը...Armine jan, es ughaki hamozvats em, vor etegh eli Sevak Artsunu matn e khar@ eghel, Sevak@ yndunum azatum er bolor nrants ovqer iren dur ein galis kam arden inch inch patcharnerov vtang ein nerkayatsnum ev chein dur galis.... kam el ekeq ankeghts egheq ev aseq, te inch himqov e NArek@ dzez azatel ashkhatanqits, migutse duq el meghavorutyan chpabqajin uneiq..... dzer meghadranqner@ chem kartsum himnarar en
Zuzu
Jan em asel,halala 42. Իրավաբան Էջմիածնից, прямо в яблочко!!!!!!keraq harutyunyanner!!!!
Իրավաբան Էջմիածնից
Այ Նարեկ չես տեսնում, որ Սևակն ու Արտյոմը արհամարհում են ձեզ և տրամաբանական ճանապարհով ձեր հարցերը լուծում են օրենքի և արդարության միջոցով, իսկ դուք եղածն ու չեղածը, սուտն ու ճիշտը շպրտել եք հրապարակային դաշտ, իսկ եթե նույն հրապարակային դաշտում հայտնվեն ձեր հոր Կարապետ Հարությունյանի, եղբոր Սարո Հարությունյանի և ձեր հին ու նոր մնացած զոհերի անունները, որոնցից են ձեր հորեղբայր Արմեն Հարությունյանի ընտանիքը, ձեր հորաքրոջ Չեմբերջիների ընտանիքը, Սարոյի հարազատ Միսակ Քելեշյանի ընտանիքը և մյուսները, իսկ ամենավերջում ձեր հարազատ որդու և եղբոր Կոմիտաս Հարությունյանի խնդիրը: Չէ որ ձեր ընտանիքի ամբողջ հարստությունը այսպիսի խարդախությունների արդյունքն է: Ես հասկանում եմ , որ արդեն Սևակ Արզարունին և Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները նույնպես հայտվել են այս զոհերի տխուր ցուցակի մեջ: Ես որպես ձեր ընտանեկան խնդիրներից լավատեղյակ իրավաբան խոստանում եմ այս բոլոր տվյալները բացահայտ հրապարակել ինտերնետային ցանցում և ՀՀ լրատվամիջոցներում:
Anahit(mva)
Zuzu-urakh em :)
Zuzu
Anahit jan dzevakanutyan hetevic chem @nknum,havateceq bavakanin krtvac,karacac, usum arats andznavorutyun em....es el nshem vor Artsrunin shaaat drakan koxmer uni.....
Anahit(mva)
Nayev mi ban zuzu-in, ete dzer @nker@ dzez nman e grum, kardum ev artahaytvum, chem kartsum, vor na Artsrunu koxqin karox e linel, qani vor inch inch Artsrunu mi drakan koxm petq e nshel, chigtem shintsu, te iskakan, bayc varvelakerp u xosel ayd mard@ giti
Anahit(mva)
Ax zuzu-zuzu, chgitem ov eq, chigem ov e dzer @nker@ Sevaki shrjapatum, da indz chi el hetaqrqrum, guce duq iravaci eq, vor es mi qich andznavorvats em harcin motenum.... @ndunum em... es ayn txayi @nkern em, ov erbeq chi tesel ir hor@ kam ete tesel e shat hpancik... erb Artsrunin der fransiayi qaxaqaciutyun chuner amusnacav fransuhu het stacav qaxaqaciutyun, aynuhetev toxec u lqec ayd @ntaniq@, ir zavakin.... isk inch veraberum e Narekin, u nran te ich karox e nra masin asel, eli em asum tqats unem, im xndir@ Sevaki het e kapvats... ha isk inch veraberum e artsakhum ir kargavijakin u ayl harcerin,,, ete chem sxalvum ayd tvakannerin na nuynisk fransiayi qaxaqaciutyun chi unecel...
ZuZu
Lriv hamadzayn em Qnarik 34-i het,isk Avetisi gracic shoki mej em,vonc vor sharadrutyun grac lini, bayc chhajoxvac,amota uxaki...........
ZuZu
Avetis jan es Nargna xndrel vor es srtachmlik heqiat@ patmeq?du mez dastirakelu poxaren aveli lava mtaci inch es grum u um masin es grum,u xndri Astcuc vor dra nmanneric mez heru pahi,to gna ira amerikaner@ incha ekel u stex ira arevin dvijeniner anum,hl@ heriq chi mi hat el zoha dzevanum garnuki achqerov gayla nareg@
zuzu
Voch mekn el es kyanqum surb chi,im @nger@ Sevaki motikna, es el em chanachum Sevakin, ed marduc menak lavn em tesel,inch harcov dimel em erbeq merjum chi exel,ognela inchov karacela,kasem menak vor shat bari marda,isk Anahit jan erevuma vor dzer mej andznakan voch normal haraberutyunneri hetevanqov vrdovmunqna xosum,mailis el ban petq chi uxarkel, indz inch vor prtqa es gitem,im sepakan kartciq@ unem Sevaki masin,uzum eq dzer mail@ tveq Naregenc vrov mi 2 ban uxarkem,berand bac mna,dzer andznakan@ mi xarneq es amen inchi mej
Qnarik
Պարոն՛ Նարեկ Հարթունյան և էդիկ Բաղդասարյան, դուք, ձեզ շրջապատող մարդկանց մեկնաբանություններից չեք՞ ամաչում (Anahit(mva), Anna(5), marinka, AVETIS, ANNA)
AVETIS
HARGELINERS , NAREG HARUTUNYANY HAYASTANUM APROX HAZARAVOR ARVESTAGETNERI , ARANC POXI, HNARAVORUTYUN E YNDZERNEL , DASELU CUCAHANDESNER, MENAHAMERGNER, TARBER TESAKI MSHAKUTAYIN MIJOCARUMNER, EREVI NA AVELI SHAT CUCAHANDESNER E KAZMAKERPEL , QAN NKARICHNERI MIUTYUNY ,,, UZUM EM ASEL , VOR HAZARAVORNERIN E NVIREL URAXUTYAN ARCUNQNER , MIAYN ARVESTI BNAGAVARUM , NAREKY NAEV , SHUSHI QAXAQUM E NUYN GORCUNEUTYUNY IRAKANACREL ,, 100 AVOR MANUKNER AYSOR IR HIMNADRVAC MSHAKUTAYIN OJAXUM EN DASTIRAKVUM,,, ES KAROX EM SHAT ORINAKNER BEREL ,,, VORPES BAROYAKAN U HOGEVOR MARDUN~ NAREKIN AYSOR ARVESTAGET HASARAKUTYUNN E CHANACHUM,,, AYTPISI ARVESTAGET CHKA , VOR NRA HET ANDZAMB ARNCHVI , U HIMA VAT KARCIQ , UNENA ,,, NAREKY SURB MARD E,,, VSTAHECNUM EM,,, GUCE NAMAKIS BOVANDAKUTYUNY KAP CHUNI AYS CAVALI PATMUTYAN HET ,,, BAYC XNDRUM EM , NAREKIN MI VIRAVOREQ , NA VOCH MIAYN MEC BAREGORC E , AYLEV MEC MARD, HOGEVOR MARD,,, DZER TGET ZAYRUYTN U ANDZNAKAN CHARUTYUNY ESTEX , QNNARKMAN TEMA MI DARDZREQ , XOSKY AVELI LURJ BANI MASIN E ,,, ISK DUQ ` ARMINA , CINIKI NMAN URAXANUM EM,,, BOLOR AYS HOTVAC KARDACOX EV URAXACOXNERT , POQRAHOGI CINIKNER EQ,,, TGETNER , OVQER HERU EN MARD TESAKIC,,, CHAR EQ ,,, KUZEM , VOR ASTVAC NERI DZEZ... ES SHAT KUZEI , VOR ESOR SHAT OLIGARXNER VOR ETKAN TALANUM EN ES ERKIRY , U IM U DZER HASHVIN HARSTANUM , TOX NRANQ ARVESTAGETI HAMAR , MI LAV BAN ANEN,, KAM YNDANRAPES,,, ES UZUM EM VOR EV NAREKY EV ARCRUNIN ARDAR U MAQUR CHANAPARHEN AYS TXUR PATMUTYANY,,, ES VORPES ARVESTAGET CAV EM APRUM,,, ISK DUQ URAXANUM EQ ,, U DZER CHAR HOGOV CEX EQ SHPRTUM HENC INDZ VRA , AYN MARDU VRA , OV SIRUM E AYS ERKIRY , OV URAXANUM E , ERB LAV BAN E TESNUM,,,, SHAT KGREI ,,, UXAKI CHEM KARCUM , VOR DZEZ KAROX EM DASTIRAKEL,,,
Anahit(mva)
Zuzu-in` Zuzu jan, es Narekents chem janachum, u im hamar mievnuynn e, ov en, inch en arel, jisht eq bolort te sxal, es menak mi ban gitem, vor mardu ancyal@ chi mernum, karoxa erkar jamank qnats lini, bayc amen depqum hastat mi or kartnana, vonc vor exav Artsrunu het,,,, edqan ban bayc te du inchu es Sevakin pashtpanum,, ay da harc e, ete iren janchum es ok, bayc zarmanum em vor janachelov pashtpanum es, ete voch ... chgitem. inch veraberum e indz es nran shat mot mardu @nkern em, mot aryunov ev voch shpumov... u indz hamar tsanr e, erb amen angam tesnum em nra husalqvats vijak@, dra hamar em dem Artsrunun u nra kexc barepashtutyan@.... ete evelin es uzum, karox es emailt toxnel u miayn qez hamar kpatmem ayd djbaxt patmutyun@... Qani vor inchqan el Artsrunun chsirem, chem karox hraparakayin ed ameni masin xosel, da el aveli cav kpatjari ayd mardun, vori hamar es cavum em
ANNA
Zuzu -in (30) Zuzu isk karoxa irakan himqer uni Anahit (mva)-n nman verabermunq unena Sevaki handep, guce Sevak@ inqn e tuyl tvel vor iren tenc veraberven inchi karcumeq Sevak@ aydqan surpa?
Zuzu
Anahit mva ` vonc vor varvac lineq Sevakic,ed vonca vor amen inchic es kargi qajatexyak eq,ba mi qich el Naregi ancyalic porpreq,vor ekan sax @ntaniqov Hayastan,talancin u tran AMN,heto @ndex el kextotutyunner arecin,bayc de ho amerikacinerin edqan hesht chi harifcnel@,eli ekan baregorci anvan tak kpan hayeri janic....menak mi ban kasem vor shat koxmnakala hetq.am -@,nerkayacnuma menak mi koxmin,naregenq el abijnik vonc vor linen,Gyulnaz tatn el vor kardar verevum grvac heqiatner@,mi hat el kmerner :DDDDDD
Samvel
Հայկ 27 ին, Ս. Արծրունին բարեգործ չե: Նա հասարակական գործիչ է: Նրա կենսագրությունը պարզ է, լավ եւ վատ կողմերով: Հանրային գործիչ լինելով կատարել է շատ լավ եւ նվազ լավ աշխատանքներ: Բայց այս վեճում, նա միայն կորցնելու բան ունի: Ինչքան տեղյակ եմ, նա նույնիսկ դիմել է բոլոր գործընկերներին եւ բարեկամներին մեկնաբանություններից զերծ մնալ:
Հայկ
Հարգելի Էդիկ Բաղդասարյան, Ես Ձեզ գիտեմ, որպես համարձակ և անկողմնակալ լրագրողի: Իհարկե Ձեր մասնագիտական ոճի հետ կապված իրավունք չեմ վերապահի խորհուրդ տալ, բայց կարծում եմ առավել ճիշտ կլիներ մի քիչ չեզոքություն պաշտպանել, մինչև բոլոր փաստերը պարզվեին: Երբ որ լրագրողը որոշ ուղղվածություն է տալիս նյութին, հետագայում դառնում է այդ ուղղության գերին և նույնիսկ հակառակ այդ ուղղության փաստեր հայտնաբերելիս սկսում է սուբյեկտիվ գնահատականներ տալ: Սևակն ու Նարեգը իրար արժանի հակառակորդներ են և կարծում եմ սխալ է երկուսին էլ բարեգործների պիտակներ փակցնելը: Երկու կողմերի միջև բիզնես համագործակցությունը չի ստացվել ու հիմա հայտնվել են իրավապահների տեսադաշտում: Նամակագրությունից պարզ դարձավ, որ Արմինե Մխիթարյանն իրոք գործող անձ է, որին համարելով Սևակի թիմակիցը նույնպես պատժել են: Բոլոր դեպքերում ամբիցիաներով պայմանավորված կնոջը հեռացնելը աշխատանքից քրիստոնեական արարք չի կարելի համարել:
W. Wallace
Հարգելի Էդիկ, որ Արմեն Ազիզյանի մասին է խոսքը - թաղային հեղինակություն Ճռիկի թե մտավոր սեփականության գործակալության պետի: Ամեն դեպքում, շնորհակալություն եմ Ձեզ հայտնում հետաքրքիր եւ ակտիվ քննարկման առարկա դարձած հոդվածի համար, որը կարծում եմ կարեւոր նշանակություն կունենա հանրության իրավագիտակցությունը բարձրացնելու գործում
natasha
Inch anmakardak meknabanutyun Anahit(mva)..... Ba kez ova? verapahel aydpisi iravunq, vor Sevak Artsrunu masin nman apsurd mtqer hxes. Anirav e mrotel mi mardu, ov medz zohoxutyunnerov angnhateli dzarayutyunner e matucel mer azatagrvac Artsaghi.Ir andznakan kyanqe shoshapelov chi kareli nvastacnel mi martu ov uni hayrenanver arjaniqnerrrr
Armen
Յարգելի Samvel (16) Ձեր նշումը Հին Կտակարանէն չէ, այլ Նոր Կտակարանէն, Մատթէոսի Աւետարան 6:3.
Anahit(mva)
Samvelin` isk Duq giteq, te Artsrunin inchpes e fransiayi qaxaqaciutyun stacel,inch kam um e entex toxel... karcum em qich informacia uneq Sevaki masin u der dzez iravunqner eq verapahum xoselu mi banic inchic texyak cheq
astx
ete hayastan@ ivichaki liner arjanavael dzevov @ndunel ognutyun@ spyurqits, ev ughaki hamagortsaqtser,hima shat baner mer erkrum poghvats kliner....apsos, shat apsos....apsos vor aydqan hnaravorutyunner unenq, u ......der mi ban el, esqan kekht ltsretsiq et mardkants vra....heto el kaseq te chen ognum......shat apsos
suren
Եթե ես չեմ սխալվում ԱՄՆ կառավարությունը միշտ հետամուտ է իր քաղաքացիների շահերին: Եթե դուք այդքան մաքուր եք, Հարթունյաններ, ինչու՞ չեք դիմում դիմում օգնության, ինչու՞ եք ՈՌՆՈՑՆԵՐՏ դրել, թե մեզ թալանում են: Միայն թե հեքիաթ մի պատմեք թե դուք հայրենասերեք, և նման բան չեիք ցանկանա անել:Ձեր նմանները մեկը ներ են դնում, հարյուրը դուրս հանում, կամ տեղում անձնական բարիքներ ստեղծում: Ամեն դեպքում ինձ շատ հետաքրքրեց այս պատմությունը: Հետաքրքիր է ինչ՞ է լինելու այս ամենի վերջը:
Samvel
Ուզում եմ հավատալ, որ այդ արձագանքը կլինի: հույսով եմ, որ երկու կողմն էլ այս ամեն ինչից դուրս կգա հնարավորինս քիչ տուժված: Ակնկալում եմ, ընդամենը, որ երրորդ կողմերը լինեն ավելի ճշգրիտ, ավելի զուսպ: Մնացածը, ներառյալ ասեկոսն ու ճշգրիտ տվյալը ժամանակը ցույց կտա տեղեկությունները բյուրեղացնելով:
Էդիկ Բաղդասարյան
Samvel-ին, Այս հոդվածներում որն է ասեկոսեն, եթե դժվար չէ գրեք այդ մասին:Ամեն ինչ գրված է երկու կողմերի դատարան ներկայացրած հայցերից, ընկերության աշխատողների հետ իմ մի քանի հանդիպումներից, ռեգիստրի եւ հարկայինի թղթերից: Սպասում եմ Սեւակ Արծրունու կամ նրա փաստաբանի արձագանքին, որ ավարտեմ պատմությունը:
Samvel
Ուրեմն այդ մասին գրեք հարգելի Էդիկ, փոխանակ անիմաստ ասեկոսների առիթ տալու: կարող է՞ այդ ժամանակ մենք էլ հասկանանք խնդրի իսկական էությունը...:
Էդիկ Բաղդասարյան
W. Wallace-Շնորհակալություն, իսկապես ես կանխակալ եմ դարձել: Երբ իմացա , թե այս թիկնապահները ինչպես են ծեծել մի ծերունու այդ պահից դարձա կանխակալ: Ամեն ինչին նորմալ էի վերաբերվում, տնտեսական վեճ է, երկու կողմերն էլ ունեն մեղքի իրենց բաժինները եւ դատարանով պետք է լուծեն իրենց խնդիրները: Եթե դատարնում բացահայտվի թե ինչպիսի դերակատարություն է ունեցել այս ընկերության բիզնեսում Արմեն Ազիզյանը, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Samvel
Հին կտակարանում մոտավորապես այսպիսի միտք կա; աջ ձեռքը պիտի չիմանա թե ձախ ձեռքն ինչ բարիք է կատարել...
yntercox
Հերթական < բարեխիղճ > սփյուրքահայ < բարերարը > Հայաստանի գործարարների < զոհ >: Մի խումբ սփյուրքահայ < բարերարներ >, դուք ձեր այլասերված հոգեբանությամբ ոչ միայն վիրավորում և անիմաստ պախարակում եք հայ գործարարներին, այլև ստվեր եք գցում իրական սփյուրքահայ բարերարների գործունեության վրա: Իրական բարերարի փոխարեն խոսում են նրա գործերը: Իսկ ձեր գրածներից ,համոզված եմ, իրավապահները գլուխ կհանեն:
W. Wallace
Ինչ վերաբերում է ստացականին, ապա ընկերության տնօրենը շահաբաժին ստանալու իրավունք չունի, միգուցե ձեւակերպման խնդիր կարող է լինել, օրինակ՝ պարգեւավճար կամ նման բնույթի ինչ-որ գումար. հարցեր է առաջացնում նաեւ ընկերության կառավարման մարմինների կառուցվածքը - տնօրեն, գլխավոր տնօրեն, թերեւս ամենագլխավոր տնօրեն... ինձ թվում է, ի դեմ, որ Հետքի հրապարակումը որոշակիորեն կանխակալ է
W. Wallace
Հարգելի Արմինե, եկեք մի ողջամիտ տարբերակում մտցնենք: Եթե անձը բարերար է, ինչի վերաբերյալ ես իմ կասկածներն արդեն արտահայտել եմ, դա ոչ մի կապ կարող է չունենալ աշխատողների նկատմամբ իր վերաբերմունքի հետ: Ինձ համար անկեղծ ասած ակնհայտ է, որ Ձեր մեջ առաջին հերթին խոսում է անձնական վրդովմունքը, այլ ոչ՝ օբյեկտիվ դատողությունը, քանի որ ինչպես Դուք նշեցիք Ձեզ շահագործել են եւ շատ կոպիտ դուրս են շպրտել: Ինչ վերաբերում է բուն գործի էությանը, ապա կցանկանայի ընդամենը մի քանի նկատառում հայտնել. 1. Ակնհայտ է, որ ցանկացած ընկերությունում հիմնադիրները, մասնակիցները կամ բաժնետերերը պետք է վերահսկողություն իրականացնեն կառավարման մարմինների գործունեության նկատմամբ: Եթե Հարթունյանները դա ըստ պատշաճի չեն կատարել, ապա կարող են մեղադրել առաջին հերթին հենց իրենց: Մասնավորապես, ընկերության տնօրեն Գ. Հարությունյանն իր որդուն կարող էր նշանակել ընկերության հիմնադրման պահին, այլ ոչ 2010թ. 2. Եթե ընկերության անունից գործարքներ են կնքված, օրինակ բազմիցս վկայակոչված պահակային/թիկնազորային ծառայությունը, ապա դրա շահառուն շարունակում է մնալ ընկերությունը, այլ ոչ՝ վերջինիցս դուրս եկած/հեռացված տնօրենը: Եթե ընկերությանն անհրաժեշտ չէ այդ ծառայությունը, կարող են լուծել պայմանագիրը: 3. Օրենսդրորեն սահմանված են որոշակի երաշխիքներ՝ մասնակիցների/բաժնետերերի շահերի պաշտպանության համար: Օրինակ, խոշոր գործարքներ (ՍՊԸ-ների համար՝ կանոնադրական կապիտալի 25 տոկոսը գերազանցող գումարի չափով) 4. Եթե ինչ-որ անձ իրականացել է տնօրենին վերապահված լիազորություններ, ապա պետք է ստուգել, թե ինչի հիման վրա, ինչ փաստաթղթի հիման վրա, ով է նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելը, եւ դարձյալ կհանգենք ընկերության վերահսկողական մեխանիզմերի թերացմանը, ինչը իմ անձնական կարծիքով հիմնադիրների մեղքն է
Նահապետ
Նարեգ Գարաբեդովիչ ??? Հիշում ես ինձ ???
Armen
Karajarkei pasterov datel exac@. Hargeli Armine suyn hodvacum es tesnum em past vor@ im mot shat u shat harcer e arajacnum, Es tesnum em stacakan vortex nakhkin tnoren Artyom Martirosyan@ stacel e 35000 dolar, ardyoq ov e Sevak@ exel vor iren iravunq e verapahel kazmakerputyan anunic shahabajin vcharel Artyomin, ev hetaqrqir e te vortexic Sevak Artsrunun aydqan gumar@? Inch verabervum e Natashaji meknabanutyan@ es nra het hamadzaynem vor datakan marminner@ amen inch kbacahayten, ayd tvum naev 35000 shahabajni past@ hamozvac exeq dranum
Samvel
Ս. Արծրունին, Ֆրանսիայի քաղաքացի լինելով հանդերձ եղել է պատերազմի ժամանակ քանդված Մարտակերտի շրջանի ղեկավար, Հադրութի շրջանում հիմնահատակ կործանված մի քանի գյուղեր է վերակառուցել: Ղարաբաղում բոլորը գիտեն այդ մասին: եթէ Արծրունի ձեռնարկատիրոջ հետ խնդիր ունեք, ձեր գործն է, բայց մի ապականեք մեր ազգային հասարակական դաշտը:
Արցախցի
լավ կլինի գրեք նաեւ Սեւակի Արցախում ունեցած խնդիրների մասին: Գրեք այստեղ քանիսին է խաբել, ինչու են նրա դեմ քրեական գործեր հարուցվել, քանի մարդու է աշխատացրել եւ փող չի վճարել:
natasha
Tsavali e ev xxjali, vor baregortsutyan pitaki tak Nareki pes mardik uzum en xusapen mer yerkri orinakan ev harkayin hamakargic. Veronshyal hodvace apacuycn e, vor et andze uzuma lratvamijocner ogtagorcelov xusapel ir partavorutyunneric. Lave vor hanrutyune ir karcike haytnuma, bayc verchin hashvov, datakan marminnere unen irenc aseliqe. Djisht che cexotel mardkanc aranc harceri iskutyune imanalu.
Armine
Իմ անունն է Արմինե Մխիթարյան, ես բաց ճակատով հանրության դիմաց կանգնած, իմ անունով գրել եմ իմ ճշմարտությունը: Այդ հիմնարկում Մարինկա, Աննա կամ Արման չի աշխատում եւ չի աշխատել...: Կարծում եմ ամեն մարդ արդեն լավ հասկանում է ամեն ինչ...: Ամոթ ձեզ պարզապես: Այս թերթի էջերում այլեւս ես ոչինչ չեմ գրի, իմ իմացածը կպատմեմ դատարանում: Միայն ասեմ ընթերցողի համար, ես Արծրունի ընտանիքի երեխեքին պարապել եմ մինչեւ 2008 թվականը: Հարթունյանների մոտ աշխատելուց երեխաների հետ չեմ պարապել: Աշխատել եմ ընդունարանի քարտուղար, իսկ Սեւակ Արծրունու անձնական գործերով քարտուղարն էր Անի Մնացականյանը, իսկ ես արդեն ընդունարանից տեղափոխվել էի հաշվապահություն: Ես չէի հասցնի Նարեկին դավաճանել, որովհետեւ նա , իբր թե բարեգործ նարեկ Հարթունյանը ամենավիրավորական ու կոպիտ ձեւով, Սեւակի հրաժարականի օրն էլ ինձ շպրտեց դուրս:
arman
inchu e Artyom@ lrum, teyev inch asi, stacakann amen inch aseum e!
marinka
Armine-hetaqrqir e du Naregi hamar ashxatel es? Voreve ban arel es, te ashxatelov Naregi hor @nkerutyunum katarel es Artsrunu andznakan grocer@, orinak Artsrunu erexaneri dasern es sovoracrel u inqt el lav gites el inch… dra dimac stacel es gumarner @nkerutyunic u erb Sevaki u Naregi xndirnern hasunacan, ayd jamanak informacia es tvel Sevakin, shpionutyun es arel, inchi hamar qez heracrel en … asum es Nareg@ vatn e ? sxalvum es… Vat@ Sevakn(Annan) u Artyomn en, vor qez drdum ein @nkerutyunic informacia hanel` gitakcelov vor dranov karox es ashxatanqt korcnel(erexayit hac@)… hima mardkanc anvan vra tsekh es shprtum,,, inqt Asttsuts vaxecir u Nra anun@ zur mi tur…. Ha I dep inchu “Yeranavum ” ches ashxatum?
Armine
Անտանելի է, ինչքա՞ն կարելի է Նարեկի եւ նրա ընտանիքի նման պարկեշտությունից զուրկ, ագահ մարդկանց որպես սուրբ մարդիկ ներկայացնել հանրությանը: Նարեկը ոչխարի մորթի հագած գայլ է: Հարթունյանները մարդուն վերցնում՝ օգտագործում, շահագործում են եւ երբ արդեն պարտավորված են դառնում այդ մարդու կատարած ծառայությունների նկատմամբ, օգտագործված վիճակում ամենադաժան եւ անկիրթ ձեւով շպրտում են փողոց: Ես այդ մարդկանցից մեկն եմ: Մարդասերի անվան տակ թաքնված շահամոլ ու կեղծավոր մարդիկ են Հարթունյանները, եւ այս մասին շատերն արդեն իմանում են, որովհետեւ հայտնվել են այդ օգտագործված-շպրտվածի կարգավիճակում: Հիմա որ կեղծ աստվածավախ, այս կեղծավոր մարդկանց պատասխան տալու ժամը եկել է, հիմա որ օրենքի դիմաց պատասխան տալու ժամանակը հասել է, ինչու՞ է «Հետք»ը ուզում սրանց մարդասերի պատկերով ազատել արդար պատժից: Նարեկենք ի՞նչ մարդասեր: Նրանք՝ «նվիրած» մեկ կոպեկի դիմաց մարդկանցից եւ այս երկրից միլլիոններ են արդեն տարել: Հերիք է, ամոթ է: Ժամանակն է, արդարը անարդարից տարբերելու: Նարեկը միակ ավազակն է այստեղ, մնացածը, բոլորը իմ նման զոհ են: Թող իրավապահ մարմինները բացահայտեն ու հանրության տեղյակ պահեն այս ամեն ինչի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter