HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է (բացառիկ տեսանյութ)

Աշոտ Պետրոսեան. «Մեծն Շահէն»

(Հատված Աշոտ Պետրոսյանի «Մեծն Շահէն» գրքից)

Գրքում լուսաբանւում են ազատագրական շարժման նշանաւոր գործիչ, հայդուկապետ Շահէն Զինաւորի Մեղրեանի կենսագործունէութեան էջերը, ազատագրական պայքարի ծաւալումը Շահումեանում, հերոսի ծննդավայրի եւ Գիւլիստանի մելիքութեան պատմաաշխարհագրական առանձնայատկութիւնները: Յատուկ ուշադրութեան առարկայ են դարձել նաեւ Մեղրեան տոհմն ու Շահէն Մեղրեանի ընտանիքը, մարտական գործողութիւնները Շահումեանում եւ հայդուկային պայքարի ծաւալումն ու ընթացքը:

1990 թուական. հակամարտության սկիզբը

Մարգարէների ժամանակներն անցել են եւ չգիտենք թէ ո՞ւմ մտքից կ’անցնէր, որ ազատագրական պայքար է ծաւալուելու, ազգային պետութիւններ են ստեղծուելու, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինեալ μախում է լինելու, ռազմական գիտելիքներն ու հմտութիւնները դառնալու են կենսականօրէն կարեւոր եւ ըստ այդմ անհրաժեշտ է տեւական պայքարի պատրաստուել. զէնք ձեռք բերել, ռազմի գաղտնիքներ տիրապետել: Եթէ այդ ամէնն իմանայինք, նախապէս պատրաստուած կը լինէինք: Սակայն Խորհրդային μանակում հայերին (նաեւ թուրքերին) մեծամասնաբար ընդգրկում էին շինարարական գումարտակներում, եւ հէնց մենք` հայերս էլ մի առանձին խանդավառութիւն ու ձգտում չէինք ցուցաμերում մարտական արուեստի հանդէպ: Հակամարտութեան ընթացքին հայերիս ակնյայտ առաւելութիւնը կովկասեան թուրքերի համեմատ այն էր, որ մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում: Ի հարկէ, այլ կարգի առաւելութիւններ (գուցէ եւ թերութիւններ) էլ ունենք, սակայն դրանք խորհրդագիտութեան ասպարէզից են եւ դրանց առայժմ չենք անդրադառնայ:

Շրջանի ղեկավարութիւնը պատանդ

Ադրբեջանի կառավարութիւնը լիովին շրջափակում է շրջանը: Փակւում են μոլոր ճանապարհները եւ ի սպառ դադարեցւում մատակարարումը, կտրւում է հեռախօսային կապը:

Շահեն Մեղրյանի ջանքերով նախ ձեռք են բերւում ռադիոկապի միջոցներ եւ տեղադրւում Շահումեանում եւ Գիւլիստանում: Տեղադրւում են նաեւ շարժական էլեկտրակայաններ` բնակչութեան նուազագոյն եւ կենսական կարիքները հոգալու համար: Վերականգնւում է կապը Հայաստանի հետ: Այդ ժամանակից սկսած Շահէնը քուն ու դադար չունէր: 1989-ի վերջին օրերին Գետաշէնում ուղետար ուղղաթիռը ենթարկւում է վթարի: Զոհեր կային եւ շրջանի ամբողջ ղեկավարութիւնը բնականաբար այդտեղ էր: Յետադարձ ճանապարհին Կուշչի-Արմավիրում թուրքերը ուղեւորների ճանապարհը կտրում էն, սակայն ընկրկում են` զգալով հայերի զինուածութեան առաւելութիւնը:

1990-ի յունուարի 7-ին Մարտունաշէնում թուրքերը դանակահարում են ագարակի տարեց պահակին: Ամսի 9-ին թաղման օրն էր: Յուղարկաւորմանը մասնակցելու համար նոյն օրը Շահումեանից տասնինն մարդ ճանապարհւում են Մարտունաշէն: Այդ օրը թաղման վայր ուղեւորուած շրջանի ամμողջ ղեկավարութեանը Խանլարի ոստիկանութիւնը` տեղիս մոտոհրաձգային գնդի զինուորականների օժանդակութեամբ ձերբակալեց, ներառեալ, Վլադիմիր Աղաջանեանին, Շահէն Մեղրեանին եւ շրջանի դատախազ Գենադի Ստեփանեանին:

Վերջինիս Շահէնենք ուղարկեցին ռուսների հետ բանակցելու: Ռուսները խոստացան, որ հայերին վնաս չեն տայ, թոյլ կը տան, որ գնան եւ խաղաղ կերպով մասնակցեն հանգուցեալի յուղարկաւորմանը: Ամէն ինչ սակայն ունեցաւ այլ ընթացք, քանզի բարձրաստիճան սպաներին թուրքերը կաշառել էին եւ զինուրները եկան, իրենց շրջապատեցին, ձերμակալեցին եւ տարան Խանլար: Բոլորին, μացի դատախազից, որին թուրքերի ձեռքից մի կերպ խլում են հայ մարտիկները: Թուրքերը երբ պիտի հայ պատանդներին խուզարկէին` որեւէ բան թաքցնելու հնար չկար, իսկ Շահենի ձեռքին մի նուիրական գեղեցիկ ատրճանակ կար: Ի՞նչ պիտի անէր:

Ինչպէս միշտ, ժպիտը երեսին, իր ատրճանակը հանեց եւ տուեց հրամանատարին` ասելով. «Էս էլ ինձնից քեզ նուէր»: Եթէ թուրքերն իրենք խուզարկէին եւ զէնքը Շահէնի մօտ գտնէին, նրա համար աւելի վատ կը լինէր: Շահէնը գիտէր եւ դրանով թուրքերին հասկացրեց, որ իրենց պիտի վերաբերեն որպէս պատուարժան մարդկանց: Իմանալով, թէ ինչպիսի մեծ մարդկանց են գերել, այդ ատրճանակը յաւելեց թուրքերի ուրախութիւնը:

Մեր պատանդների հետ փոխանակման համար թուրքերի պատանդումը սկսուել է հէնց նոյն օրը: Աշոտ Խաչատրեանը, լսելով լուրը, եղբօր` Իւրայի հետ տնից դուրս են գալիս եւ ձերբակալում շրջանի ազգութեամբ թուրք երկրորդ քարտուղար Ջամալովին եւ նրան տանում են դէպքի վայրը: Ճանապարհին Աշոտը ձայնակապով հրամայում է իր մարտիկներին որքան կարելի է շատ պատանդներ վերցնել: Հասնում են դէպքի վայր եւ պարզւում է, որ թուրք պատանդներ քիչ են վերցրել. Շահէնենք ընդհանուր թուով 21 հոգի էին: Թուրքերի հետ բանակցութեան պահին յաջողւում է «յափշտակել» դատախազ Գենադի Ստեփանեանին: Մնացեալին ազատելու համար այնուհետեւ Էրքէջում մեր տղաները կալանում են երթեւեկող մի աւտոμուս, մէջը ճիշտ 18 հոգի եւ 18 հոգուն էլ, Մանաշիդի կռուից յետոյ, աստիճանաμար փոխանակում են եւ ազատում: Աղաջանեան Վոլոդիային էլ վերջում են ազատում:

Մէկ ամիս պահելուց յետոյ նախ 4 հոգու ազատ արձակեցին, որոնց թւում Շահէնին: Շահէնին ազատեցին յունուարի 19-21-ի սահմաններում, Շահումեանի Ժողվերահսկողության նախագահ Արժան Ծատուրեանի եւ Էրքեջի նախագահ Ասքանազ Հոնհաննիսեանի հետ միասին որոնց ազատգրման համար կարեւր դեր խաղացին Գետաշէնի ջոկատի մարտիկն երը` գերելով Սարի-սու գիւղի նախագահուհու որդուն: Վերջինս իր որդու համար մեծ փրկագին էր խոստանում, սակայն տղաները յամառում են, որ միմիայն Շահէնի հետ փոխանակելու պարագային կը տան տղային: Անդրէյ Պրալնիկով. «Հէնց այդ օրերին (Մանաշիդի կռուի Ա.Պ.) Շահէն Մեղրեանը պատանդ վերցուեց: Ադրբեջանի աւտոմատաւորները բռնել էին շրջգործկոմի նախագահի մեքենան եւ նրան ու իր անզէն ուղեկիցներին ուղարկել քննչական մեկուսարան: Սկսուեցին խոշտանգումները` դաժան ծեծեր, նուաստացնելու փորձեր, գնդակահարութեան բեմականացում: Յետոյ փոխանակում տեղի ունեցաւ, ինչին մինչեւ հիմա մեծ ափսոսանքով են վերաբերւում ճակատի այն կողմում:

Հսկայական գումար են խոստանում հրամանատարի գլխի համար»: Արթուր Յակոբեանն այս առումով մի քանի ճշտումներ կատարեց: Շահէնին ձերբակալելուց յետոյ չէին փոխանակի, եթէ ճանաչէին:  Զինաւոր դայու ծանօթներն են ազատել` իրենք էլ չիմանալով, թէ ում են ազատում: Նրանց իմացած Զինաւորի որդին եւ Շահէն Մեղրեանը` որպէս շրջանի առաջնորդ, բարեբախտաμար իրենց պատկերացման մէջ չեն նոյնականացուել, այլապէս իրենք, բնականաμար, Շահէնին այդքան հեշտ բաց չէին թողնի կամ առհասարակ չէին թողնի: Իբրեւ Շահումեանի ղեկավար` նրանք ճանաչում էին Աղաջանեան Վոլոդիային, որն այդ ժամանակ իբրեւ քաղաքական դէմք այլեւս որեւէ ազդեցութիւն չունէր: Շրջանի փաստական առաջնորդը Շահէնն էր: Այդ ամէնը թուրքերը չգիտէին եւ Վոլոդիային են պահել ու յետոյ փոխանակել: Այդ ժամանակ թուրքերի մօտ քաոսն աւելին էր, չկար յստակ կազմակերպուածութիւն եւ տեղեկատւութեան տիրապետում: Ու պատահական չէ, որ միջնորդներով ազատել են երեք հոգու: Շրջանի ղեկավարութեան պատանդ վերցնելը կազմակերպուած, նախապէս պատրաստուած գործ էր, դա առաջին քայլերից էր Շահումեանի շրջանին ընկճելու, ժողովրդին թեւաթափ անելու, ոգին յօդալուծելու: Իրենք` Շահումեանցին երը համոզուած են, որ Շահումեանի շրջանը 90 թուականից արդէն ծախուած է եղել: Այսինքն` քաղաքական գաղտնի որոշումով այդ հարցն արդէն լուծուած է եղել: Եւ եթէ մինչեւ 92-ի ամառ Շահումեանը մնաց ինքնաբաւ, անկախ միաւոր, դա տեղի ժողովրդի ոգով պիտի բացատրել: Շահէն Մեղեանը երկրորդ անգամ հայրենիք վերադառնալու սուր սգացում ունացաւ այն պահին, երբ Սիբիրում Ազատութեան ձայնով լսեց Շահումեանի ղեկավարներին ՕՄՕՆի կողմից Գետաշէնում գերելու լուրը: Նրա մէջ կայծակեց այն միտքը, որ Շահէնը նրանց հետ գերուել է:

Հեռախօսով կապուեց Ներքին գործոց նախարարութեան աշխատակից եղμօրը` Շուրիկին եւ նա հաստատեց Պետրոսի կանխազգացումը: Նոյն օրն օդանաւով թռաւ Հայաստան եւ յունուարի 12-ին արդէն Շահումեանում էր: Դա Արցախեան պատերազմի ընթացքի այն պահն էր, երբ թուրքերը յարձակուել էին Մանաշիդի վրայ: Սպասեց մինչեւ փոխանակման միջոցով ղեկավարներին ազատեցին, Շահէնը վերադարձ աւ Շահումեան եւ միասին եկան Երեւան: Նոյն տարուայ մայիսին տեղափոխուեց Հայաստան: Եթէ անտեսենք Մանաշիդի յունուարի 12-ի դէպքը` առաջին անգամ կրակոցներ եղել են Կարաչինարում, Ինջա գետի ձախ ափին: Բարձունքի վրայ տղաները պահակէտի վրայ էին: Մեր տղաներին ուզեցին հանել պահակէտից: Լէոնիդ Ազգալդենաը եկաւ իր ջոկատով, Շահումեանից էլ եկան եւ թուրքերին հանեցին: Ռուսական յատուկ նշանակութեան ջոկատը երբ յայտնւում էր, մեր մարտիկները թաքնւում էին: Թուրքերն օգտւում էին այդ հանգամանքից եւ յարձակւում: Ռուսների գնալուց յետոյ մերոնք թուրքերին նորից իրենց տեղերն էին քշում:

Մանաշիդի 1990 թ. յունեարեան կռիւը

Ազատագրական պայքարի 1988-90 թթ. տարիները կարելի համարել յարաμերական խաղաղութեան ժամանակ, երբ իշխում էր հանրահաւաքների ոգին եւ սահմանադրական, քաղաքական եղանակով հարցերը լուծելու յոյսը: Ուժային ճնշումներն ի յայտ եկան 1990 թուականից: Նոյն տարուայ` հայերի եւ թուրքերի միջեւ առաջին, յունուարեան բախման ժամանակ խորհրդային ուժը ինչ-որ պատահականութեամբ շրջուեց մեր կողմը եւ հարուածն իջաւ թուրքերի գլխին:

Սակայն շուտով պիտի իրագործուէր տխրահռչակ «Օղակ» գործողութիւնը, որի նպատակը միութենական նոր պայմանագրին Հայաստանի բռնի ներգրաւումն էր, ահաբեկչութեան ճանապարհով հայութեանն անկախութեան պայքարից ետ կանգնեցնելու փորձերը: Ինչեւէ:

Շահումեանի շրջանում պատերազմական առաջին լուրջ գործողութիւնը եղել է 90 թուականի յունուարի 12-ին, Մանաշիդում , Յատուկ կառավարման կոմիտէի օրերին (նախագահ` Արկադի Վոլսկի : Պատանդելով շրջանի ղեկավարներին` թուրքերը յոյս ունէին դիւրութեամմ ընկճել ժողովրդին: Եւ նրանք շուտով յարձակում ձեռնարկեցին Մանաշիդի վրայ: Բախումներ հրահրելով` թուրքերն ուզում էին հայ բնակչութեանը դուրս մղել Շահումեանից, բայց կատարուեց հակառակը: Սումգայիթեան դէպքերից յետոյ մարդիկ ձգուեցին եւ համոզուեցին հայ-թուրք զինեալ հակամարտութեան անխուսափելիութեան մէջ: Սումգայիթեան դէպքերից յետոյ Մանաշիդում սկսուել են հերթապահութիւնները:

Հերթապահութեան համակարգը Շահէնն էր սահմանել : Թէեւ գիւղը փոքր էր. աշխատուժը` քիչ, սակայն ցորենի, կարտոֆիլի, խոտի բարձր բերք էին ստանում: Մանաշիդի անասնապահական ագարակը լաւագոյնն էր շրջանում: Մանաշիդում, ըստ գիւղացիներն ինքնապաշտպանական դիրքեր էին դրել եւ հերթապահութիւն սահմանել, որին մասնակցում էին բոլոր տղամարդիկ` անկախ տարիքից: Կազմակերպիչը գիւղի նախագահ Բենիկ Վադանեանն էր:

Շրջանում Բուզլուխի դիրքերը թւում էին ամենից խոցելին, քանզի թուրքաμնակ Բաշլիշակի հետ մի գիւղխորհուրդ էին, մէկ կոլտնտեսութիւն: Ինքնապաշտպանութեան գործում ակնառու էր գիւղխորհրդի նախագահ Գեղամ Մուրադեանը :

Էրքէջի ջոկատի հրամանատարն էր Վանիկ Լալայեանը, բացառիկ մարդ, որ, աւաղ, ինքն էլ յետոյ զոհուեց: Այդ օրերին Կարաչինարում էր գտնւում նաեւ ստեփանակերտցի Ռազմիկ Պետրոսեանի ջոկատը: Լսելով յարձակման մասին` Ռազմիկը ջոկատով շտապում է դէպքի վայր:

Էրքէջի բնակիչ եւ հրամանատար շնորհիւ շատ հայեր էին համախմμուել Մանաշիդում: Հայկական կողմը, ըստ  Կուճուր Շահէնի , ունէր մէկ աւտոմատ (ԱԿՄ) եւ երկու կարաμին: Մնացածը որսորդական հրացաններ էին: Թուրքերը մեծաթիւ էին, մեքենաներով, տրակտորով, ունէին աւտոմատներ, կարաμիններ, փոքր տրամաչափի հզօր զէնքեր:

Այդ օրը, առաւօտեան մօտ ժամը 10-ին սկսուեց կռիւը եւ տեւեց մինչեւ ժամը 16-ը: Հակառակորդը Մանաշիդի վրայ յարձակումն սկսեց Թոդանի կողմից: Կռիւն սկսելուց մէկ ժամ անց Աշոտ Խաչատրեանը մի քանի հոգու հետ միասին Էրքեջում միանում է Վանիկ Լալայեանի ջոկատին: Ներքինշէնցի Յակոբի եւ Ռազմիկ Պետրոսեանի ջոկատները ետ են մղում թուրքերի յարձակումը Կուշչի-Արմաւիրի կողմից, որոնք

ձգտում էին աջակցել Թոդանի կողմից յարձակուող թուրք երին: Այդ պահին արեւմուտքից մարտավայր են խոյանում նաեւ վերինշէնցիները: Ըստ Աշոտ Խաչատրեանի, հակառակորդի համար անակնկալ էր իրադարձութեան նման ծաւալումը. փաստօրէն լրիւ վտանգուած էր նրանց թիկունքը, հակառակորդը գրեթէ շրջապատուած էր եւ ստիպուած սկսում է նահանջել: Շուտով նրանց նահանջը փոխւում է փախուստի:

Կռուի դաշտում թշնամին թողնում է 30 սպանուած, մեծ թւով վիրաւորւում են եւ 5-ը գերւում, որոնց թւում` Թուրքիայի երկու քաղացի:

Այս մարտում հայոց զօրքին առաջին, եւ Արցախեան պատերազմի ընթացքում, վերջին անգամ զօրակցում են ռուսները: Բախումից առաջ շրջանի գործկոմի նախագահը գնացել էր Վոլսկու մօտ եւ իշխանութիւններին տեղեկացրել, որ թուրքերը Շահումեանին վրայ են տալիս: Մօտաւորապէս ժամը 12-ին Վոլսկու հրահանգով կապիտան Սպիրդոնովի հրամանատարութեամբ ուղղաթիռով մի փոքր զօրախումբ է իջնում Մանաշիդ` խաղաղարարական առաքելութեամբ:

Ռուսական զօրախումբը ժամանել էր բախումը կանխելու նպատակով: Կապիտանը նախ բարձրախօսով պահանջեց, որ երկու կողմերը կռիւը դադարեցնեն: Սակայն թուրքերը շարունակում էին, եւ ռուս սպան ձեռքից վիրաւորուեց: Թուրք երի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխուեց: Ռուսները միանալով հայ մարտիկներին` թուրքերին քշեցին, եւ նոյնիսկ պատանդ վերցրին:

Մանաշիդի կռուի մասին գրել է նաեւ. Անդրէյ Պրալնիկովը. «Մինչեւ 1990-ի սկիզբը այստեղ յարաբերական հանգիստ էր: Այդ նոյն ժամանակ Նախիջեւանում թուրքերը հարիւրաւոր կիլոմետրերով ջարդում էին խորհրդա-իրանական պետական սահմանները, իսկ Բաքւում տեղի էին ունենում հայերի մղձաւանջային ջարդերը: Այդուհանդերձ Մոսկուան արտակարգ դրութիւն մտցրեց նախ եւ առաջ Ղարաբաղում: Դա ոչ մի լաւ բանի չհասցրեց: Յունուարին ադրμեջանցիները յարձակուեցին

Մանաշիդի վրայ: Պաշտպանուող տեղացիներին օգնութեան հասաւ ԽՍՀՄ ՆԳՆ զօրախումբը. երեւի առաջին եւ միակ դէպքն էր սա, երբ զինուորները ռազմական գործողութիւններ էին վարում հայերի կողմից» (Անդրէյ Պրալնիկով «Դա կեղտոտպատերազմ կը լինի», «Երկիր», 31 հոկտեմբերի,1992»):

Ըստ Մելսիկ Լալայեանի իրենք սկզբից 20 հոգի էին, յետոյ եկան Հրազդանից, Չարենցաւանից: Ջոկատը կազմաւորուել է 90 թուականի յունուարին: «Մանաշիդի կռւում եղբայրս էր հիմնական ետ տուողը: Շրջանում դեռ ոչ մի աւտոմատ չի եղել, μայց մենք ունեցել ենք: Գիւղի ղեկավարութիւնն ամμողջովին գերի ընկած է եղել: Վանիկին ուղարկեցինք Մանաշիդ, որովհետեւ այնտեղ վիճակը μարդացել էր: Եթէ Մանաշիդը գրաւուէր` Շահումեանից մէկ տարի շուտ պիտի դուրս գայինք»:

Բուզլուխի գիւղխորհրդի նախագահ եւ գիւղի պաշտպանութեան պատասխանատու Գեղամ Մուրդայանի վկայութեամբ, երբ 1990-ին առաջին կռիւը եղաւ Մանաշիդում,հայ մարտիկները ոչ մի զէնք չունէին: Միակ աւտոմատը էրքէջցի Էդոյի մօտ էր: Յունուարի 14-ին ռուս զօրքը, շրջանի խաղաղ կեանքը, կարգ ու կանոնը պահպանելու կարգախօսով, մտաւ Շահումեան: Այդ օրերին Շահումեանում էր ռուս անուանի Միքայէլ Շեւելեւը լրագրող: Շուտով նա կարողացաւ ծանօթանալ շրջանի իրադրութեանը եւ Շահէն Մեղրեանին ճանաչեց որպէս շրջանի փաստական ղեկավարի եւ առաքինի մարդու: Նրանք բարեկամացան, եւ Շեւելեւը Մոսկուայում հրապարակեց Շահումեանի կեանքը ճշմարտօրէն լուսաբանող յօդուած`«Շահումեանի շրջան. պատերազմ աշխատաւորների խնդրանքով» («Մոսկովսկիե նովոստի» , 1991թ., N5) վերնագրով, որտեղ կայ նաեւ համընդհանուր հոգեվիճակն ու տրամադրութիւնն արտայայտող Շահէնի խօսքը. «Այս հողի համար պատրաստ ենք պայքարել եւ մեռնել»: Լրագրողի հաւաստմամբ Շահէն Մեղրեանը շրջանում ունի անսասանելի հեղինակութիւն:

Մանաշիդի կռիւը շահումեանցիների համար ոգեւորիչ էր: Եթէ մինչեւ 1990 թուականի մայիսը Մանաշիդում կար 108 բնակիչ, աւելացան եւս 16 հոգի: Մանաշիդի կռուից յետոյ իրավիճակն աւելի սրուեց. ժողովուրդն աւելի համախմμուեց: Հայաստանից սկսեցին

ջոկատներ գալ` ի զօրակցութիւն Շահումեանի: 1990 թուականի յունուարի 15-ին ԼՂԻՄի հետ միասին Շահումեանի շրջանում եւս յայտարարւում է արտակարգ դրութիւն: Լռելայն շրջանն իրենից օտարում է ծայրամասային 4 թուրք գիւղերը, որոնք մատակարարւում էին Ադրբեջանից, իսկ Շահումեան աւանն ու մնացեալ գիւղերը խզում են իրենց կապերը Ադրբեջանի հետ: Շրջանը զուրկ էր հեռախօսային, փոստային եւ հեռագրային կապերից: Աւտոճանապարհը դէպի Ստեփանակերտ վտանգուած էր թուրք գիւղերով, որոնցով անցնելու միակ պայմանը խորհրդային զինուորների ուղեկցութիւնն էր: Շուրջօրեայ պարեկային հսկողութիւնը դառնում է կեցութեան անμաժանելի մաս: Նաւթամթերքները դառնում են հազուագիւտ երեւոյթ:

1991 թուականի յունուարի 14-ին Ադրμեջանի Գերագոյն Խորհրդի նախագահութիւնը որոշում է ընդունում` միաւորել հանրապետութեան երկու հարեւան` Շահումեանի եւ ԿասումԻսմայլովի շրջանները, որոնք երկուսն էլ սահմանակից են ԼՂԻՄին: Շահումեանում μնակւում էր ընդամէնը 20 հազար մարդ` 85 տոկոսով հայեր, իսկ Կասում-Իսմայլովի շրջանում հիմնականում թուրքեր էին բնակւում: Այդ հրամանագրին ենթարկուելը նոյնն է, ինչ կամաւորապէս հողի յանձնումը: Սա Շահէնի միտքն էր, որին միանգամայն համաձայն էին բոլորը: Ձեւական իրաւունքի իմաստով Ադրբեջանը կարող էր երկու շրջանը միաւորել, դարձնել մէկը, սակայն այդ հրամանագրից արեան հօտ էր բուրում, որը շուտով ի յայտ եկաւ բացէ ի բաց:

Բաքուի այդ յայտարարութիւնից յետոյ Հայաստանի Գերագոյն Խորհուրդը ստիպուած էր յայտարարել, որ ինքը «բոլոր անհրաժեշ քայլերը կ’անի Շահումեանի շրջանի հայ բնակչութեան կենաց ու կայքի անվտանգութիւնն ապահովելու համար»:

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

barséghian
Dzanotatsa Shaéni héd yérp ge régavaréi mi midjazgayn arakéloutian MAG i Genévi gormits zégoutsélou iratardzoutiounér tébi as cherdjanér. Mi kanim parov : nevirvadz hayaséroutian, bajbanoutian ir horin, kadj, xélatsi, mardgayn ezgatsoumnérov. Dzanotatsa, gyankis imazde polorovin poxvav. Sirdes ge dexré as polor ir engérnéroun vor zohvédzan ir ramanoutian dag mér hayoutain pergélou.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter