HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Խոշոր ծեծկռտուք Ագարակում

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչը դարձյալ կապում են քաղաքապետ Մխիթար Զաքարյանի անվան հետ: Կողմերից մեկում քաղաքապետարանի աշխատակիցներ կան, մյուսում՝ «Կերամա մարացցիի» բաժնետեր Կարեն Բադալյանի ազգականները:

Ըստ ոստիկանության այսօրվա տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ոստիկանության Մեղրիի բաժին է դիմել 36-ամյա Սաթենիկ Կարապետյանը եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ագարակի 4 բնակիչներ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող մշակույթի տան մոտ ծեծի են ենթարկել իր ամուսնուն, որդուն եւ տեգրոջ տղաներին:

Սաթենիկը «Կերամա մարացցիի» բաժնետեր Կարենի հարազատ եղբոր՝ Արազիկ Բադալյանի կինն է: «Հետքի» հետ զրույցում Սաթենիկը պատմեց, որ երեկ իրենք բարեկամներով քաղաքի ռեստորաններից մեկում միջոցառում են ունեցել: Մինչ այդ որդին՝ 16-ամյա Գեւորգ Բադալյանը, իրեն մեքենայով տարել է վարսավիրանոց. «Տղաս գնաց, որ նորից ավտոյով հետ գար ու ինձ վարսավիրանոցից վերցներ: Բայց գնալուց ստադիոնի մոտով շրջադարձ է կատարում, ու Խաչիկ Գեւորգյանը՝ պատշգամբում կանգնած, տղայիս ասում է՝ այ անասուն, ոչխար, անցի ստեղից, գնա»:

Մոր պատմելով՝ 36-ամյա Խաչիկի վիրավորանքի պատճառը եղել է կամ մեքենայի կտրուկ շրջադարձը, կամ էլ այն արագ վարելը. «Բայց ինչ ուզում է, լինի, ինքը ոչ գայիշնիկ է, ոչ էլ Ագարակի կարգ ու կանոնը որոշողը»:

«Դրանից հետո երեխաս ինձ վարսավիրանոցից տարավ տուն, որ ժամը 7-ին պետք է գնայինք ռեստորան: Բայց 6:30 Խաչիկ Գեւորգյանը կամ նրա եղբոր տղան՝ Դավիթ Գեւորգյանը, զանգում են տղայիս ու կանչում դուրս: Հետո տանում են հրապարակի վերեւի սադ ու ծեծում»:

Սաթենիկի խոսքերով՝ որդին օգնության է կանչել հորեղբոր տղային՝ 21-ամյա Հրաչյային (Կարեն Բադալյանի ավագ որդին է): Սակայն Ագարակի հրապարակում բոլորի աչքի առաջ Գեւորգին ու արդեն նաեւ նրա հորեղբոր տղային՝ Հրաչյային, դարձյալ ծեծել են. «Ու ինչ են արել, երեւի դա իրենց համար մեծ պատիվ է. ինչ-որ խայտառակելու նպատակ են ունեցել, երեխաների շորերը հանել են, սկսել քացով տալը»:

Հետո, ըստ Սաթենիկի, դեպքի վայր է հասել իր ամուսինը՝ Արազիկ Բադալյանը, ասել է՝ «ես այսօր միջոցառում ունեմ, վաղը կհանդիպենք ու խաղաղ ձեւով հարցը կլուծենք»: Բայց միջոցառման ընթացքում իր հայրը՝ Բորիկ Կարապետյանը, ռեստորանից դուրս է եկել ծխելու ու հանդիպել Խաչիկին:

«Հետո, որ հայրս ուշացավ, ամուսինս ու եղբայրս գնացին նրա հետեւից: Բայց նրանք պատրաստ սպասելիս են եղել՝ այգում թաքնված: Ամուսինս մոտեցել է Սոս Սարգսյանին, նրանք այգուց բոլորով դուրս են եկել ու սկսել ծեծել,- պատմում է Սաթենիկը,- ամենավերջին հայհոյանքներն էին տալիս: Հորեղբորս տղաներն էլ միջամտեցին, որ հանգստացնեն, նրանց էլ ծեծեցին: Ես էս ամեն ինչին վկա եմ եղել, որպես ականատես եմ ասում»:

Սաթենիկի ներկայացմամբ՝ արդյունքում ջարդվել են հոր կողերը, եղբայրն ու ամուսինն ուղեղի ցնցում են ստացել, որդին ու տեգրոջ տղաներն էլ՝ «մեկը գլուխը, մյուսը՝ երիկամները, երրորդն էլ՝ ամբողջ մարմինը բռնած պառկած են»:

Ագարակի հիվանդանոցի բժիշկ Արմեն Օհանջանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ միջադեպի հետեւանքով «ոչ ոք հիվանդանոցում պառկած չէ»: Նա հաստատեց, որ Բորիկ Կարապետյանի կողերից մեկը կոտրվել է եւ ասաց, թե համեմատության մեջ ամենածանրը վերջինիս վնասվածքն է: Իսկ թե քանիսը եւ ինչ աստիճանի վնասվածքներ են ստացել, բժիշկը չմանրամասնեց՝ նշելով, թե ավելի լավ է, որ նման հարցերին պատասխանի հիվանդանոցի տնօրենը:

«Երկու րոպեից զանգեք, ես հեռախոսիս մեջ տնօրենի համարը նայեմ, ասեմ»,- խոստացավ բժիշկ Օհանջանյանն ու հեռախոսազանգերին այլեւս չպատասխանեց:

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Բադալյանների քեռու տղան է: Թե Սաթենիկ Կարապետյանը եւ թե նրա սկեսուրը՝ Ֆիալետա Զաքարյանը, (քաղաքապետի հորաքույրն է), վստահեցնում են, որ այս ամենի հետեւում կանգնած է անձամբ քաղաքապետը:

«Ծեծողները նրա (Մխիթար Զաքարյան) ոհմակից են, մի մասին քաղաքապետարանում պաշտոն է տվել, ուզում են Ագարակում բոլոր ջահելներին իրենց թրի տակով անցկացնեն, ստորացնեն: Շատ-շատ դեպքեր են եղել, շատ-շատ մարդկանց են ծեծել, բայց մարդիկ վախենում են ու չեն ասում»,- նշում է քաղաքապետի հորաքույրը եւ թվարկում «թրի տակով անցածների» անունները:

Քաղաքապետ Զաքարյանը Երեւանում է: «Հետքի» հետ զրույցում նա վստահեցրեց, որ միջադեպի մանրամասները հեռախոսով է ճշտել: Իր իմացածով՝ Դավիթ Գեւորգյանը ծեծել է Գեւորգ Բադալյանին: Ի պատասխան՝ վերջինիս հորեղբոր տղան՝ Հրաչյան, ծեծել է Դավիթին: Հետո Դավիթի հորեղբայրը՝ Խաչիկ Գեւորգյանն է ծեծել Հրաչյային, վերջինիս հորեղբայրն էլ՝ Արազիկ Բադալյանը, ծեծել է Խաչիկին:

«Ու մեծ կռիվ է դարձել: Բայց չեմ հասկանում, թե ես ինչ կապ ունեմ այս միջադեպի հետ: Սրանից 8 ամիս առաջ թերթերը գրեցին, որ հորաքրոջս թոռը՝ նույն Հրաչյան, կրակել է մեկի վրա: Ու դա, որպես բացասական երեւույթ, կապեցին ինձ հետ: Հիմա նույն Հրաչյան նորից կռիվ է Արել Ագարակում երիտասարդների հետ, ու այդ դրվագով տուժող է: Եթե Հրաչյան ծեծողը լիներ, էլի կապելու էին ինձ հետ, եթե տուժողն է, արդեն ծեծողին՝ մյուս կողմին են կապում ինձ հետ: Չի կարելի, չէ՞, ես ինչ կապ ունեմ»,- ասում է Մխիթար Զաքարյանը:

Նա չի բացառում, որ ծեծկռտուքի մասնակիցներից ոմանք կարող են լինել քաղաքապետարանի աշխատակիցներ, բայց շեշտում է, որ ամեն մարդ իր աշխատանքը ստացել է մասնագիտական կարողությունների շնորհիվ, եւ ինքն աշխատանքային հարաբերություններից դուրս որեւէ մեկին որեւէ հրահանգ չի տալիս:

Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ դատաբժշկի ուղեգիր է տվել 4 հոգու՝ Արազիկ, Գևորգ, Հրաչյա և Մերուժան (Կարեն Բադալյանի կրտսեր որդին է) Բադալյաններին: Իսկ նրանց ծեծի ենթարկելու կասկածանքով «միջոցառումներ են ձեռնարկվում հայտնաբերելու» Խաչիկին, Դավիթին, Սոսին եւ Արմենին:

Սակայն Սաթենիկ Կարապետյանը, ինչպես ինքն է ասում՝ որպես ականատես, թվարկում է տուժողների եւ ծեծողների ավելի շատ անուններ: Առաջինների մեջ են ոչ միայն Արազիկ, Գեւորգ, Հրաչյա եւ Մերուժան Բադալյանները, այլեւ Բորիկ եւ Ռոման Կարապետյանները, Գոռ եւ Գիքոր Ղազարյանները: Իսկ նրանց Խաչիկ եւ Դավիթ Գեւորգյաններից, Սոս Սարգսյանից եւ Արմեն Սամվելյանից բացի, ըստ Սաթենիկի, ծեծել են նաեւ Սամվել Միքայելյանը եւ Հայկ Հայրապետյանը:

Քրեական գործ դեռեւս հարուցված չէ. ընթանում է հետաքննություն:

Մեկնաբանություններ (8)

Baron
Վարազ Սյունի (Ամստերդամ) - հաջորդ անգամ Հայաստան գաս,խոստանւմ եմ այդ անտառները ցույց տամ, մենակ տես, չմոլորվես մնաս անտառներում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(6) - Անտառ պիտի ունենաս սկզբից:
Baron
Վարազ Սյունի (Ամստերդամ) - Գայլից վաղեցողը անտառ չի մտնում, հերիք է դերասանություն անես:
Varaz Syuni (Amsterdam)
Hargeli HETQ - Baron (4) commenty ELI sparnum u uxvats e im ANDZIN..... Ays anhaty ANYNDHAT sparnum u vaxetsnum e ir commentnerum. Minchev erb piti HETQ-y ays mardun tuyl ta sparnal u viravorel?
Baron
Վարազ Սյունի (Ամստերդամ) - համաձայն եմ քո հետ, միայն թե, հիմա եմ փոշմանում, որ քեզ քո հայրենի Առաջաձորում արմատով էն գլխից չհանեցի, որ նորից չաճես: Հերիք է քիթթ խոթես այնտեղ, ուր անելիք չունես, միշտ չէ որ անվնաս կմնաս, մի բան էլ գրելուց մի քիչ մտածիր: Ինչ վերաբերում է հոդվածին, հետաքրքիր թվաբանություն է ստացվւմ ` ութը վեցի դեմ, և առդյունքում տուժում են ութից չորսը... Մխիթաքար Զաքարյանին անձամբ չեմ ճանաչում, բայց լինելով տարածաշրջանի բնակիչ, միշտ դրական եմ լսել: Բարեկամներին ժողովրդական խոսքով խորհուրդ կտամ` ՄԻ ՏՌԱՆ ՇԱՆ ՆՄԱՆ ԿԱՑԵՔ...
mi xumb agarakicneric
NAXAPES ASENQ,VOR AGARAK@ MXITAR ZAQARYANI PES QAXAQAPET CHI UNECEL,EV VSTAH ENQ,VOR ERBEVE CHI UNENA.NA AMEN HARCOV AJAKCUM E QAXAQI BNAKICHNERIN EV ANUM E ARAVELAGUYN@ MER QAXAQ@ BARELAVVELU HAMAR. ISK INCH VERABERVUM E AYS MIJADEPIN,MENQ HAMOZVAC ENQ,VOR MER SIRELI QAXAQAPET@ VOCH MI KERP ARNCHUTYUN CHUNI AYS CECKRTUQI HET.AMOT E,ERB HARAZAT HORAQUYR@ ANHIMN ZRPARTUM E IR EXBORORDUN,URANALOV AYN AMEN@,INCH AREL E MER [email protected] VERJABAN,HAVELENQ,VOR BOLOR AYN CHARAXOSNER@,VOR PORCUM EN VATABANEL MER HRASHALI QAXAQAPETI HAMBAV@,ARAJIN HERTIN XAYTARAKUM EN HENC IRENQ IRENC!!!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մոլախոտը պիտի արմատով էն գլխից հանեն,որ ամեն անգամ նորից չաճի:
antifion
menq karox enq mi ban asel miayn,vor mer sireli qaxaqapet@ ayd or@ ayd nuyn jamin exel e mayraqaxaqum naxagahi nstavayrum,shat hetaqrqir e,te fion horaqroj@ inchn e drtum ,vor ais amen@ bardi paron ZAQARYANIN,vori nman lav qaxaqapet menq derevs chenq unecel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter