HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Որդնա՞ծ «Կովիկ»` «Աշտարակ կաթ»-ից (վիդեո)

«Աշտարակ կաթ»-ը, ինչպես ընկերության կայքէջում է նշված, սպառողներին անակնկալ է մատուցել` շուկա հանելով «խիստ օգտակար» «Կովիկ» կաթը, որն «առողջության գրավականն է եւ կօգնի մեր երեխաներին ապագայում զերծ մնալ սրտի խնդիրներից եւ անցանկալի գիրությունից»:

Գայանե Այվազյանը, ինչպես ինքն է ասում, երկար ժամանակ է` «Աշտարակ կաթ»-ի հավատարիմ սպառողն է: Օրերս Երեւանի սուպերմարկետներից մեկում նա «Կովիկ» կաթ է գնել եւ 2-3 օր տվել իր 2 տարեկան դստերը: Հերթական անգամ երեխային «Կովիկ» տալիս երիտասարդ մայրը կաթի մեջ օտար մարմին է հայտնաբերել:

«Եվ ի՞նչ եմ բացահայտում` որդ: Ճիշտն ասած` ապշեցի, ինչպե՞ս կարող է կաթի մեջ որդ լինել»,- զարմանում է Գայանեն: Նա որդնած կաթը լուսանկարել է, տեղադրել «Ֆեյսբուքի» իր էջում եւ մտերիմների հետ քննարկել, թե ինչ կարող է անել:

«Շատերը սկսեցին կասկածել, թե միգուցե մեր տանը` պատին, կամ հենց կաթսայի մեջ որդ կար: Ասեմ, որ որդը սովորական պատի կամ տան որդ չէ: Նման որդեր ես տեսել եմ ալյուրի մեջ, որը երկար մնում է, հնանում: Այսինքն` սննդի որդ է: Եվ երկրորդ` չէր կարող որդը լինել կաթսայի մեջ, որովհետեւ ես հենց լցնում էի կաթը, տեսա, թե ոնց այն տուփից թափվեց կաթի հետ միասին»,- նշում է Գայանեն:

Որդնած կաթի շուրջ ֆեյսբուքյան քննարկմանը մասնակցել է նաեւ «Աշտարակ կաթ» ընկերության բրենդ-մենեջեր Ինեսսա Վարդանյանը: «Գործարանից դուրս եկած արտադրանքի մեջ որեւէ օտար մարմնի առկայությունը բացառելով»` բրենդ-մենեջերը Գայանեին հրավիրել է կաթի վերամշակման արտադրամաս` «մեկընդմիշտ համոզվելու, որ վերը նշված դեպքն «Աշտարակ կաթ»-ում գործնականում բացառված է»:

«Հետքը» զրուցել է նաեւ բրենդ-մենեջեր Ինեսսա Վարդանյանի հետ: Նա խոստացավ նույն օրն իսկ մեր հարցերին սպառիչ պատասխանել, եթե դրանք գրավոր ուղղենք: Անցել է 6 օր, բայց «Աշտարակ կաթ»-ը մեր գրավոր հարցմանն այդպես էլ չի պատասխանել:

Գայանե Այվազյանը միակը չէ, որ ահազանգում է «Կովիկի» հետ «առաքվող» որդերի մասին: «Հետքի» հետ զրույցում դասախոս Ռուզաննա Սարգսյանը պատմեց, որ այս տարվա մարտին իր 11 ամսական երեխային «Կովիկ» տալիս կաթի մեջ հայտնաբերել է 3 հատ որդ:

«Իհարկե, զզվեցի եւ թափեցի: Չմտածեցի, որ ինչ-որ բաներ կարող եմ ապացուցել: Դրանից հետո զանգեցի Սպառողների միություն, ասացին, որ ապացույց չունեք, ոչ մի բան չենք կարող անել: Հետո էլ «Ֆեյսբուքում» տեղադրեցի ինֆորմացիան` մտածելով, որ ուշադրություն կգրավեմ, եւ միգուցե գործարանում կսկսեն ինչ-որ ստուգումներ անցկացնել եւ կգտնեն պատճառը: Բայց այդպես էլ ոչ մի բանի չհասա»,- ասում է երիտասարդ մայրը: Նրա նկարագրած որդերը շատ նման են Գայանեի հայտնաբերածին:

«Վարդագույն որդեր էին` մեկն ավելի մեծ, երկուսն էլ փոքր: Ավելի շատ սննդի, ես կնմանացնեի մրգային որդերի,- ասում է Ռուզաննան եւ ենթադրություններ անում որդերի ծագումնաբանության մասին:- Ճիշտն ասած` ես մասնագետ չեմ, միգուցե (կաթի) փոշի են խառնում, փոշին է որդնած եղել: Կամ միգուցե փաթեթավորման վերջին փուլում կարող է ինչ-որ տեղից ընկած լինել` սանիտարահիգիենիկ ինչ-որ կանոնների խախտման հետեւանքով»:

Կաթի փոշու օգտագործման մասին «Կովիկի» տուփի վրա որեւէ մակնշում չկա: Բայց որդնած կաթի փոշու ենթադրությունը, թերեւս, ավելի հիմնավոր է թվում` հաշվի առնելով մամուլի հրապարակումները: Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթը սեպտեմբերի սկզբին գրել էր, որ իր տեղեկություններով` «Աշտարակ կաթ»-ը մթերում է ալպիական մարգագետիններից ստացված կաթի բարձրորակ փոշի եւ այն արտահանում Եվրոպա: Փոխարենը «Հայաստան է ներկրում էժանագին կաթի փոշի` պաղպաղակի եւ այլ կաթնամթերքների արտադրության համար»: «Աշտարակ կաթ»-ի տնօրենը, մեկնաբանելով «Ժողովրդի» նշյալ տեղեկությունը, վստահեցրել էր, որ «նման բան չկա»:

Թե արտադրության ո՞ր փուլում «Կովիկում» կարող էր որդ հայտնաբերվել, ըստ Հայաստանի «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի, էական չէ:

«Ինձ համար դա այնքան զայրացուցիչ բան է, որ բառեր չեմ գտնում: Դա հանցագործություն է, եւ, ըստ էության, նման հարցերով պետք է զբաղվեն ոչ թե սննդի ոլորտի կառույցները, այլ դատախազությունը: Դա քրեորեն պատժելի արարք է,- ասում է Արմեն Պողոսյանը եւ հավելում,- մարդկային ցեղի հիմնական սկզբունքներից մեկն ասում է` լավագույնը` մանուկներին: Իսկ քանի որ տվյալ կաթն ավելի ուղղված է մանուկներին, ուրեմն տասնապատիկ ավելի ուշադիր պետք է լինեն, որ նման դեպքերը բացառվեն»:

Օրերս մեզ էր զանգահարել «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակից Ա. Սաֆարյանը: Նա հավատացնում էր, որ «Կովիկում» կաթի փոշի չի օգտագործվում, եւ պարզելու համար, թե արդյոք կաթի մեջ կարո՞ղ էր օտար մարմին լինել, առաջարկում էր կաթը հանձնել իրենց` «Աշտարակ կաթ»-ի լաբորատորիայում փորձաքննելու համար: Հետո Սաֆարյանն «Աշտարակ կաթ»-ի անունից պատրաստակամություն հայտնեց հոգալ բոլոր ֆինանսական ծախսերը, եթե «Հետքը» որոշի Գայանե Այվազյանի` խմբագրություն ներկայացրած «Կովիկը» փորձաքննության հանձնել որեւէ լաբորատորիայում: «Հետքը», բնականաբար, մերժեց նաեւ այս` ֆինանսավորման առաջարկը:

Մենք դիմեցինք գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայություն` խնդրելով օգնել, որ հստակեցնենք` իրականում «Կովիկում» կաթի փոշի կա՞, հնարավո՞ր է, որ հայտնաբերված որդը հենց կաթի փոշուց է: Ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ Հայաստանում նման փորձաքննություն կարող է անցկացնել միայն «Ստանդարտ դիալոգ» ընկերությունը:

«Ստանդարտ դիալոգի» աշխատակցուհին, որ հրաժարվեց նույնիսկ ներկայանալ, փոխանցելով տնօրինության ասածները, հայտնեց, որ ընկերության լաբորատորիան այս օրերին խիստ ծանրաբեռնված է եւ չի կարող խմբագրության պատվերն ընդունել: Քիչ անց «Հետք» զանգահարեց «Ստանդարտ դիալոգի» մեկ այլ աշխատակից եւ պարզաբանեց, որ իրենք մեզ չեն մերժում, եւ եթե զանգահարենք մեկ շաբաթից, անհրաժեշտ փորձաքննությունը կանցկացնեն (մենք զանգահարել էինք երեքշաբթի օրը` սեպտեմբերի 20-ին):

Արդյոք այդ ընթացքում կաթը շատ չի՞ հնանա, այն փորձաքննության համար պիտանի կլինի՞: Հարցին ի պատասխան` «Ստանդարտ դիալոգի» աշխատակիցն ասաց նույն բանը. «Զանգահարեք եկող երկուշաբթի կամ երեքշաբթի»:

Հիշեցնենք` անցյալ տարի «Աշտարակ կաթ» ընկերությունը կաթի փոշու օգտագործումը բացառում էր նաեւ պանրի արտադրության մեջ: Սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, արժանահավատ չհամարելով արտադրողի պնդումները, անցկացրել էր փորձաքննություն: Արդյունքում «Աշտարակ կաթ»-ի պանրում բացահայտվել էր ոչ միայն կաթի փոշու որոշակի քանակություն, այլեւ կաթնային ծագում չունեցող որոշակի նյութեր, մասնավորապես սոդա, որի գործածումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է, եւ այն վտանգավոր է մարդկանց առողջության համար:

Հ. Գ. Թե Գայանե Այվազյանը եւ թե Ռուզաննա Սարգսյանը նշում են, որ նպատակ չունեն «Աշտարակ կաթ»-ին վարկաբեկել, պարզապես, որպես սպառող, փորձում են պաշտպանել իրենց երեխաների շահերը:

  

Մեկնաբանություններ (30)

HAKOB
PATAHMA ELI HL@ NORENK MTE EVRO XORHURT ZHOXOVURT JAN YOLA GNACEK..MIOR KAROXA KATI MEJIC DINOZAVREL DUS GA ...
BIOLOG
Ես ամեն անգամ հայտնաբերում եմ որդ, ճանճ, մոծակ ու էլի ինչ որ միջատներ բայց չտեսնելու եմ տալիս ու ուղղակի թափում եմ կաթը, բայց վերջին անգամ հայտնվեց կոկորդիլոսի նման մի ինչ որ կենդանի, ես նրան ուղղակի կերա ու էլի բանի տեղ չդրեցի.
Lusine
Hayastanum amen inchn el etpes e skzbum shat vorakov ev matcheli heto el anorak u zzveli...... cavali e bayc past e
ԱՍՔԱՆԱԶ
Ինչպես մեծ լոռեցին էր ասում՝ Ձեզ տանջող ցավը ինձ էլ է պատել։ Տարիներ շարունակ մեր ընտանիքը օգտվում էր միայն «Աշտարակ կաթի» կաթնամթերքներից։ Այս տարվա ամռան սկզբներից որակը կտրուկ վատացավ, ի լրումն՝ պակասեցրին թթվասերի և մածունի ամանների պարունակությունը։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ որդ չեմ հանդիպել։ Զանգեցի գործարան, խոստացան պարզել իրավիճակն ու, վերցնելով հեռախոսահամարս, ասացին, որ կզանգեն։ Սպասեցի երկար, զանգ չկա։ Ասում են հաճախորդը քվեարկում է ոտքերով։ Այժմ մենք հրաժարվել ենք «Աշտարակ կաթից», նույնն էլ հորդորում ենք բարեկամներին ու հարևաններին։ Այս ֆիրման բռնել է լուծարման ճանապարհը։ Կարծեմ տերն էլ պատգամավոր է։ Այդպե՞ս են օրինակ ծառայում...
Ruzanna
yes ed 20%-i mej em erexeq jan....jisht asac yes minch ors ogtvum em ashtarak kati katnamterqic u edpisi ban chem tesel,bayc yete asum eq uremn iroq goyutyun uni nman ban...yete mi ban chlini joxovurdn ankap tex@ chi xosa,uremn tox laborator hetaqnnutyun anckacnen iranc fabrikayum...bolori het hamadzayn em....mianshanak firmayi katnamterqi vorakn ahavor @nkela
Narine
Mer dasarani Gayanen :)
Hay_Axchik
18. Անահիտ chisht eq, u urax em vor duq haskacel eq,,, menq haskacacners uxaki petqa ameninch anenq vor mjusnern el haskanan,, ete joxovrdi 20 %-n el haskana ajd 10 % khaxti,, im hujsy miajn da e, havaqel 20 % haskaxoc u hamarcak hay joxovurd!
Hay_Axchik
17. Marine, shat chisht harc eq tvel, baic qani vor mer qaxaqacinery gjuxacuc el en zzvum , henc dra hamar el es orin en!!! 10000 angam tesel empatuhanic xexj sevacac nihar mardik galis en gorum cu tam gjuxi cu,,, mi amboxj shenqic meky durs chi galis vor arni...
Arthur
Ժողովուրդ ջան մի զարմացեք.ՈՒրեմն մի 2 ամիս առաջ կինս մեր տան մոտ գտնվող սուպերմարկետից գնեց Մայա Սեմյա ապրանքանիշի սուջուխ,խանութում կտրատել տվեց և տանը բացելուց հետո տարայի միջից մի մեծ մուգ գույնի որդ դուրս եկավ կենդանի վիճակում,պատկերացրեք քանիսն էլ կտրատող սարքի մեջ են կտրատվել.Սա է մեր դառը իրականությունը.
Arminka
Es inqs erpeq chem ogtvel ashtarak katic qani vor chem aprum hayastanum bayc shat yev shat angam lselem boxoq I'm Canotneric vor kati ,paniri, ttvaseric ahavor hame galis .tariner araj Yerevan ein galis gyuxaciner yev vacurum kat , macun aveli lave nrancic gneq qante mi gorcaranic vortex baci gumar ashxateluc Urish vochinchi masin Chen mtacum ashxatumen qanaki vra ayl vochte voraki cavaliya baych pasta
Սուրեն
երևի մասնավոր դեպք է , կամ չգիտեմ ինչ, կամ հին է եղել , մնացել է խանութում,,,,մի 10 տարի ա Աշտարակ կաթ եմ գնում, ոչ մի խնդիր չի եղել իմ մոտ
hasmik
Որդերի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց որ ''Աշտարակ կաթ'' ընկերության կաթնամթերքի որակը շատ է ընկել, դա փաստ է: Ո'չ մածունն է մածնի նման, ո'չ թթվասերը, էլ չեմ ասում պաղպաղակի մասին: Ժամանակն է խելքներդ գլուխներդ հավաքելուն.: Եթե այսպես շարունակվի շատ հավատարիմ գնորդների կկորցնեք:
Անահիտ
Հարգելի Հայեր, սա իսկական պատերազմ է, եթե դեռ չեք հասկացել: Մեզ կամաց-կամաց սպանում են: Այո՛, հենց սպանում են: Այդ մարդիկ ոչ մի սրբություն չունեն, իրենց սրբությունը փողն է: Նրանք դա միտումնավոր են անում` քաջ գիտակցելով, որ ժողովուրդը չի կարող կաթնամթերք չգնել, իսկ մենք մի այնպիսի հսկայական շուկա չունենք, որ ընտրություն կատարենք, մի երեք-չորս ֆիրմա է, ընդ որում բոլորի որակն էլ ահավոր ցածր: Ուզած չուզած ժողովուրդը սպառում է այս անորակ ապրանքը մի պարզ պատճառով, որովհետև ուրիշը չկա: Եվ միայն կաթը չի այս վիճակում, այլև մյուս ապրանքները, օրինակ հացը: Ուղղակի խայտառակություն է այդ հաց կոչվածը, կես օր էլ չի մնում, չորանում, բորբոսնում է... Եվ սա դեռ սկիզբն է: Նրանք դեռ ուրիշ «անակնկալներ» էլ մեզ կմատուցեն: Օրինակ սրա նման http://rodrus.net/news/news_1315596866.html խնդրում եմ կարդացեք և տարածեք, նման բաներ ողջ աշխարհում են կատարվում: Արթնացեք հայեր ջան, քանի դեռ ուշ չէ... Մենք պետք է ավելի կազմակերպված ու համախմբված լինենք, թե չէ մեր վերջն էլ լավ չի լինի... :(
Marine
Առաջ երբ Երևանում էի դեռ ապրում, միշտ կաթ , մածուն ու պանիրը մեր գյուղացիներից էի առնում, ու միշտ գոհ ու շնորհակալ եմ եղել: Էլ հիմա չեն բերում վաճառե՞ն, թե արգելում են, ինչու նրանցից չեք գնում
Ani Torosyan
Պետք է բարձրաձայնել յուրաքանչյուր դեպք և հրաժարվել այդ ապրանքատեսակը գնելուց: Մինչև գրպանների պարունակությունը չպակասի` չեն հասկանա, որ սպառողին խաբելով հեռու չեն գնա :
haik
Հարգելի ժողովուրդ, իրոք եթե տենց բան կա դա ահավորա ու ետ ֆիրման փակել է պետք, բայց ես արդեն 10 տարիա իրենց կաթնամթերքից եմ օգտվում, նամանավանդ յոգուրտներից օրեկան առնում եմ, ու մի քիչ հասկանալով թե ինչպես է արտադրությունը աշխատում(ինքս արտադրություն ունեմ, բայց վոչ թե կաթի) հասկանում եմ, որ եթե անորակ հումք օգտագործեին ամբողջ խմբաքանակը՝партия-ն տենց վորդնած կլիներ և դա կնշանակեր որ բողոքնեևը ետ օրվա կաթից շատ շատ պետք է լինեին։ Իմանալով թե ոնցենք սիրում սև PR անել, ինձ թվումա վոր դա կամ ինչ որ կոնկուրենտի պատվեր է , կամ ել այդ ֆիրմաի տերը վերևների հետ պռոբլեմ ունի, ու իրանց հարցը ետ ձևի են ուզում լուծեն։ Իրոք շատ տխուրա որ մեր հասարակությունը մեկի ասելուց հետո սկսումա սենց comment-ներ գրել ու շատ հնարավոր է այս սուտի հիման վրայով եզրակացություններ անել առանց խորը անալիզի։ P.S.Այսպիսի մի անհամատասխանություն հայտնաբերեցի Գայանեյի ասածի մեջ՝ Օրերս Երեւանի սուպերմարկետներից մեկում նա «Կովիկ» կաթ է գնել եւ 2-3 օր տվել իր 2 տարեկան դստերը: Հերթական անգամ երեխային «Կովիկ» տալիս երիտասարդ մայրը կաթի մեջ օտար մարմին է հայտնաբերել: Եթե այդ կաթի մեջ որդ կար ապա այն առաջին օրը այդ տուփից կթափվեր, որովհետև ոնց նկատեցիք, այն կաթի երեսին է լինում, և չի կարող 2-3 օր նա իր երեխային կաթ տար ու երրորդ օրը որդը նոր հայտվեր))))Ինչ-որ մի բան չի բռնում իրար։
Alis
Նոր տարվա կապակցությամբ դեկտեմբերի վերջին գնեցինք Աշտարակ կաթի արտադրած կաթը: Հենց նույն օրվա արտադրության նշմամբ, սակայն տանը բացեցինկ և տեսանք, որ այն թթված է: սարսափելի սոդայի հոտ էր գալիս: Կաթը վերադարձրինք խանութ և զարմացանք, երբ տեսանք, որ շատերն են հետ բերել: խանութը, ի դեպ Երևան Սիթին, բոլորը հետ վերցրեց և գումարը վերադարձրեց: Իսկապես այս ֆիրմային պետք չէ վստահել: Զզվելի է, երբ հայ մարդը զբաղվում է իր ազգի մանուկներին թունավորելով:
asya
zzvum em, arden chi kareli voch voqi ev voch mi bani vstahel.ur enq gnum?harameciq mer pancali 20-amyak@ tuuuuuuuuuuuuuuuuuuuu!!!!!!
Aram
Yes el em verjers otar marminner haytnabrel Marianna u Ashtarak Kati kateri mej, miguce eli vorder ein, ushadir chem eghel...
Սարեյան Ա.
իսկ ինչու ոչ մեկ չի արձագանքել, սննդի տեսչություն է, առողջապահության նախարարություն է. ուր եք? մի բան արեք, մեզ թունավորում են. իրենք էլ են հավանաբար այս կաթնամթերքներից օգտվում, թե նրանց համար հատուկ կաթից են պատրաստում???
Լույս
Շատ վատ է, ոչնչի չենք կարող վստահել ... մինչև երբ ????
Մեկը
Ես էլ որդնած կեֆիր գնել եմ Մարիաննա ընկերությունից: Միայն որդերը ոչ թե կեֆիրի մեջ էին, այլ հավաքված էին երեսին, կափարիչի տակ: Ասեմ, որ ժամկետն էլ անցած չէր: Վերադարձրեցի խանութ, ներողություն խնդրեցին և գումարը վերադարձրեցին: Այսքանը: Հայաստանում ինչեր ասես, որ չես տեսնի:
Arsen
Ահավորա, մենք էս ինչ մարդկանց մեջ ենք ապրում, սրանք ով են, սրանք սրբություն չունեն, երեխու կաթի մեջ որդեր, ինչ ասեմ: Իսկ են որ ՀՀ-ում ցանկացած տեսակաի կաթնային սննդի մեջ կա կաթի փեշի դա հաստատա, ժողովուրդ հլը մի հատ մեր անսնաքանակին նայեք և արտադրվող կաթնային սննդամթերքի քանակին միանշանակ հետը փոշի են խառնում, ուղղակի գոնե թո այնքան մարդ լինեն որ որդնած կաթի փոշուց գոնե կաթ չսարքեն:
Vahagn
es el em nkatel kati mej vordi arkayutyun@, es mtacum ei te ughaki jamket@ ancela ev dra hamar el vordnela ev den neteci, bayc ari u tes vor...... baci da mek angam che vor ashtarak kat @nkerutyan vorakic boghoqum en nranq hambav dzerq berecin voraki hamar u hima gumar kashxaten vorak@ vatacnelov!
ANI
Լավ , բա հիմա որ ֆիրմայի արտադրանքը գնենք...ախր իմ ընտանիքում մենակ աշտարակ կաթ ենք օգտագործել. Սենց բան կլինի, ոչ մի հավատ չեն թողնում...
Սարեյան. Ա
ԻՆչպես՞, մեր կաթնամթերքը կաթի փոշուց է՞. ես մտածում էի, ուղղակի ջուր են խառնում, դրա համար է այդքան անորակ.խայտառակություն. մի հատ էլ որդնած կաթ
Armen
Ahavor e , sranq turqin havasr mardiken.
Լուիզա
Որդերի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց որ ''Աշտարակ կաթ'' ընկերության կաթնամթերքի որակը շատ է ընկել, դա փաստ է: Ո'չ մածունն է մածնի նման, ո'չ թթվասերը, էլ չեմ ասում պաղպաղակի մասին: Ժամանակն է խելքներդ գլուխներդ հավաքելուն.: Եթե այսպես շարունակվի շատ հավատարիմ գնորդների կկորցնեք:
drizzlebrain
Ընչաքաղցությունն անսահման է
Hranto
Hayastanum voch mi bani vra petq che zarmanal...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter