HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Հայինկասացիա»-ի տնօրենը օրն անցկացնում է մեքենայի մեջ

Մեր ձեռքի տակ են «Հայինկասացիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Լյուդվիգ Սարգսյանի` ընկերության ավտոմեքենաների «Վառելանյութի օգտագործման չափաքանակներ սահմանելու մասին» տարբեր ամիսների կայացրած հրամանների պատճենները:

Ոստիկանության «վեցերորդ» վարչության նախկին պետը, որը ժամանակին պայքարում էր նաեւ տնտեսական հանցագործությունների դեմ, պարզվում է` իրեն սպասարկող մեքենայի համար հրամայել է հատկացնել օրական 25 լիտր բենզին` շաբաթ եւ կիրակի օրերը ներառյալ: Լյուդվիգ Սարգսյանին սպասարկում է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա: Այս ավտոմեքենան, ըստ մասնագետների, քաղաքում 100 կմ-ի վրա ծախսում է 10 լիտր բենզին: Իսկ դա նշանակում է, որ Երեւանում տնօրենը ամեն օր պետք է երթեւեկի նվազագույնը 250 կմ:

Պատկերացնո՞ւմ եք` ամեն օր 250 կմ մեքենա վարել Երեանում: Ծանոթ վարորդներիս հարցուփորձ արեցի, որեւէ մեկը հնարավոր չհամարեց օրվա ընթացքում Երեւանում այդքան վարելը: Տաքսու վարորդներին դիմեցի, ասացին, որ օրվա ընթացքում իրենք սովորաբար վարում են 200 կմ, բայց հնարավոր է` նաեւ 250 կմ: Դա նշանակում է աշխատանքային օրն անցկացնել մեքենայում: Եթե այդպես է, ապա բնական հարց է առաջանում. ե՞րբ է տնօրենը լինում իր աշխատավայրում: Ինչո՞ւ է նա այդքան ժամանակ անցկացնում ավտոմեքենայի մեջ: Գուցե տնօրենի հոբբի՞ն է դա, ո՞վ գիտի:

«Հայինկասացիա»-ի միակ բաժնետերը Կենտրոնական բանկն է (ԿԲ), իսկ դա նշանակում է, որ ընկերությունը հաշվետու է միայն ԿԲ-ին: Ընկերության մյուս մեքենաների համար վառելանյութի չափաքանակները Լյուդվիգ Սարգսյանը սահմանել է միայն «երկուշաբթի-ուրբաթ օրերի համար»: Իսկ իր եւ իր տեղակալին սպասարկող մեքենաների համար հրամայել է. «Սահմանել վառելանյութի օգտագործման հետեւյալ օրական չափաքանակներ` 25 լ եւ 20 լ»: Օրական բառը օգտագործելով` նա նկատի է ունեցել նաեւ շաբաթ եւ կիրակի օրերը: Տեղակալին սպասարկող մեքենան էլ է նույն մակնիշի` «Տոյոտա Քեմրի»:

Այսինքն` տեղակալն էլ օրվա ընթացքում երթեւեկում է 200 կմ: Դե, իհարկե, սուբորդինացիան պիտի պահպանվի, չէ՞: Շատ չէ՞, արդյոք, այսքան վառելիքը ԿԲ-ի խորհրդի անդամների համար: Թե՞ սա պետական միջոցների վատնում չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter